(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ /ԸՆՏԱՆԵԿԱՆ/ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.
i
1. «Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից մեկ ամիս հետո:
i
2. Սահմանել անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունների պետական գրանցման տուրք Հայաստանի Հանրապետությունում հաստատված նվազագույն աշխատավարձի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության մասին» օրենքին: