Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐ ...

 

 

040.2125.080103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2002 թվականի N 2125-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկից հանել`

 

    «0305                    Ձուկ չորացրած, աղ դրած, ապխտած

 

    0409 00 000              Բնական մեղր

 

    2505                     Ավազ շինարարական` բնական, այդ թվում` ջարդած

                             բնական ապարներից  

 

    2517 10 100              Խիճ` բետոնների համար

 

    3407 00 000              Ծեփիչ մածուկ, ատամնաբուժական նյութ

 

    3701 10 100              Թաղանթներ ռենտգենյան բժշկական նպատակների

                             համար  

 

    4015 11 000              Ձեռնոցներ վիրաբուժական

 

    6212                     Կրծկալներ, գոտիներ, իրանակալներ և  նմանատիպ

                             իրեր

 

    7213 91 100              Ձողեր շիկագլոցված ազատ կծկած կաժերով,

                             ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից

                             պակաս տրամագծով, բետոնի ամրանավորման համար

 

    7214 99 100              Ամրան ձողավոր շիկագլոցված պարբերական

                             պրոֆիլով բետոնի ամրանավորման համար

 

    8510 10 000;             Էլեկտրաածելի, մեքենաներ մազերը խուզելու

    8510 20 000              համար

 

    8517 11 000              Անհաղորդալար խոսափողով հեռախոսային ապարատներ`

                             լարային կապի համար

 

    8517 30 000              Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային

                             կապի համար

 

    8517 50                  Ապարատներ` կրող հաճախությամբ` հաղորդալարային

                             կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի

                             համար այլ

 

    8517 90                  Մասեր (8517 50 100 ծածկագիր)` կրող

                             հաճախությամբ հաղորդալարային կապի համակարգերի

                             ապարատների համար

 

    8525 10 900;             Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի,

    8525 20 910              ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային

    8525 20 990              հաղորդիչ և  ընդունիչ սարքավորումներ

 

    8529 10 (բացի            Անտենաներ և  անտենային անդրադարձիչներ`

    8529 10 100;             ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ

    8529 10 400;             օգտագործվող մասեր

8529 10 500)

 

    8531 10 300              Սարքեր էլեկտրական ազդանշանային

                             հրդեհաանվտանգության կամ կոտրանքից պաշտպանման

                             համար

 

    9406 00 390              Մետաղյա հավաքովի կրող շինարարական

                             կոնստրուկցիաներ (ամրանային պատրաստվածքներ,

                             ներդիր մասեր եռակցված և դրանց միացումներ`

                             երկաթբետոնե կոնստրուկցիաների համար)

 

    9406 00 900              Հավաքովի շինարարական երկաթբետոնե կրող

                             կոնստրուկցիաներ (ծածկի հեծաններ և սալեր,

                             սյուներ, պարզունակներ, ֆերմաներ)

                               

    9613 10 000              Գազային հրահաններ»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2002
N 2125-Ն
Որոշում