23.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 59-Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 17.01.2025 թիվ 02-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 59-Ն որոշման
(Նկար)
Բաժին 1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը
.____________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|
| |ծածկագիրը| |
|_________________________________|_________|________|
|Ա |Բ |1 |
|_________________________________|_________|________|
|Դժբախտ պատահարների քանակը, միավոր|100 | |
.____________________________________________________.
Բաժին 2. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարներից տուժածների թվաքանակը
մարդ
.________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը|Տողի |Ընդամենը |Ընդամենից մինչև |
| |ծածկա-| |18 տարեկան |
| |գիրը |__________________|__________________|
| | |ընդամենը| նրանցից`|ընդամենը| նրանցից`|
| | | | կանայք | | կանայք |
|___________________|______|________|_________|________|_________|
|Ա |Բ |1 |2 |3 |4 |
|___________________|______|________|_________|________|_________|
|Աշխատողների միջին |200 | | | | |
|տարեկան թվաքանակը | | | | | |
|___________________|______|________|_________|________|_________|
|Աշխատունակությունը |210 | | | | |
|1 և ավելի | | | | | |
|աշխատանքային օրով | | | | | |
|կորցրած տուժածների | | | | | |
|թվաքանակը, նրանցից`| | | | | |
|___________________|______|________|_________|________|_________|
|մահացածներ |210.1 | | | | |
.________________________________________________________________.
Բաժին 3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսեր
դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը |
| |ծածկա-|հաշվետու |
| |գիրը |տարում |
|__________________________________________________|______|___________|
|Ա |Բ |1 |
|__________________________________________________|______|___________|
|Աշխատողների աշխատանքային պարտականությունների |300 | |
|կատարման հետ կապված խեղման, մասնագիտական | | |
|հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով | | |
|պատճառված վնասի փոխհատուցման ծախսեր, որը տրվում է | | |
|տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն | | |
|ունեցող անձանց, որից` | | |
|__________________________________________________|______|___________|
|ժամանակավոր անաշխատունակության նպաստներ |300.1 | |
|__________________________________________________|______|___________|
|կորցրած աշխատավարձի փոխհատուցում |300.2 | |
|__________________________________________________|______|___________|
|ծախսեր` բժշկական, սոցիալական և մասնագիտական |300.3 | |
|վերականգնման | | |
|__________________________________________________|______|___________|
|այլ ծախսեր |300.4 | |
|__________________________________________________|______|___________|
|Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված |310 | |
|գումարը, որից` | | |
|__________________________________________________|______|___________|
|հատուկ արտահագուստի համար |310.1 | |
|__________________________________________________|______|___________|
|անհատական պաշտպանության միջոցառումների վրա |310.2 | |
|__________________________________________________|______|___________|
|այլ ծախսեր |310.3 | |
._____________________________________________________________________.
Ղեկավար`
_________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)`
_________________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_ _ «______ ____20___թ.
(1-ին հավելվածը խմբ. 17.01.2025 թիվ 02-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 59-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացնում են «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի խմբ. 2-ի» (այսուհետ` ՏԳՏԴ խմբ. 2) «B» (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում), «C» (մշակող արդյունաբերություն), «D» (էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) բաժինների տնտեսական գործունեությամբ զբաղվող և առնվազն միջին տարեկան տասը վարձու աշխատողներ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հունվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված այսուհետ` ՏԳՏԴ խմբ. 2-ի 5-րդ` ազգային նիշի ենթադասերի:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, արձանագրված դժբախտ պատահարների քանակը:
7. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը` սյուն 2-ում:
8. «210» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատունակությունը մեկ և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը` սյուն 2-ում:
9. «210.1» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատունակությունը մեկ և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածներից, մահացածների թվաքանակը, որից սյուն 2-ում առանձնացվում է կանանց թվաքանակը:
10. Բաժին 2-ի «200»-»210.1» ծածկագրերով տողերի սյուներ 3 և 4-ը լրացվում են սույն հրահանգի 7-9 կետերի դրույթներին համապատասխան` մինչև 18 տարեկան անձանց համար:
11. Բաժին 3-ի «300» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց,
12. «300.1» ծածկագրով տողում լրացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափը:
13. «300.2» ծածկագրով տողում լրացվում է կորցրած աշխատավարձի փոխհատուցման չափը:
14. «300.3» ծածկագրով տողում լրացվում է բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար ծախսված գումարը:
15. «300.4» ծածկագրով տողում լրացվում են այլ ծախսերը, որոնք նախորդ` «300.1»-»300.3» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:
16. «310» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը:
17. «310.1» ծածկագրով տողում լրացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը:
18. «310.2» ծածկագրով տողում լրացվում է անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը:
19. «310.3» ծածկագրով տողում լրացվում են այն ծախսերը, որոնք նախորդ` «310.1» և «310.2» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:
(2-րդ հավելվածը խմբ. 17.01.2025 թիվ 02-Ն որոշում)