(4-րդ կետն ուժը կորցրել է 24.07.2024 թիվ 903-Ն հրաման |
._____________________________________________________________________.
Խնդրում եմ միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել`
.________________________________________________________________
|Հ/հ|Բանկի |Բանկային|Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները |
| |անվանումը |հաշվի | |
| |կամ |համարը | |
| |կենտրոնա- |կամ | |
| |կան |գանձապե-| |
| |գանձապետա-|տական | |
| |րան |հաշվին | |
| | |կամ | |
| | |միասնա- | |
| | |կան | |
| | |հաշվին | |
| | |կամ | |
| | |վարչական| |
| | |ակտի | |
| | |միասնա- | |
| | |կան | |
| | |հաշվին | |
|___|__________|________|_______________________________________|
|-1-| -2- | -3- | -3.1- |
|___|__________|________|_______________________________________|
| | | |Անունը, |Ծննդյան |Անձնագրի |Անձնագրի |
| | | |ազգանունը,|ամսաթիվ |սերիան և |(նույնա- |
| | | |հայրանունը| |համարը |կանացման |
| | | | | |(նույնա- |քարտի) |
| | | | | |կանացման |տրման |
| | | | | |քարտի |ժամկետը |
| | | | | |համարը) |և ծածկա-|
| | | | | | |գիրը (ում|
| | | | | | |կողմից) |
|___|___________________|__________|________|_________|_________|
| | |-3.1.1- |-3.1.2- |-3.1.3- |-3.1.4- |
|___|___________________|__________|________|_________|_________|
|_______________________|__________|________|_________|_________|
|Ընդամենը | | | | |
.________________________________________________________________
_________________________________________________.
|Իրավահաջորդ |Կազմակերպության |Վերա- |
|կազմակերպության |մասնակից |դարձման|
|տվյալները |կազմակերպության |ենթակա |
| |տվյալները |գումարը|
| | |(դրամ) |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
|_____________________|__________________|_______|
| -3.2- | -3.3- | -4- |
|_____________________|__________________|_______|
|ՀՎՀՀ |Անվանումը |ՀՎՀՀ |Անվանումը| |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|_________|___________|________|_________|_______|
|-3.2.1- |-3.2.2- |-3.3.1- | -3.3. | |
|_________|___________|________|_________|_______|
|_________|___________|________|_________|_______|
| | | | | |
_________________________________________________.
Պատասխանատու անձի____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը
1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
2.1. 2.1-ին տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը,
3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը,
4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,
4.1. Կազմակերպությունների վերակազմակերպման, կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում դիմումի 1-4-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար` իրավանախորդ կազմակերպության, լուծարված կազմակերպության, մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները` սույն լրացման կարգի 1-4-րդ կետերին համապատասխան,
5. Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
6. Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը, կամ կենտրոնական գանձապետարանը,
7. Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը կամ գանձապետական հաշիվը կամ միասնական հաշիվը կամ վարչական ակտի միասնական հաշիվը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը,
7.1. Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում գումարները ժառանգին վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարները վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող` լուծարված կազմակերպության մասնակից ֆիզիկական անձին վերադարձնելու դեպքերում,
7.1.1. Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
7.1.2. Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը` օրը, ամիսը, տարին,
7.1.3. Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում` քարտի համարը),
7.1.4. Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից),
7.2. Աղյուսակի 3.2-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող` վերակազմակերպված կազմակերպության իրավահաջորդ կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,
7.2.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն,
7.2.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության անվանումը,
7.3. Աղյուսակի 3.3-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող` լուծարված կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,
7.3.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության ՀՎՀՀ-ն,
7.3.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության անվանումը,
8. Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը,
9. Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը,
10. Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:
(2-րդ հավելվածը փոփ. 22.07.2020 թիվ 681-Ն /հրամանն ունի անցումային դրույթ/, 27.07.2023 թիվ 778-Ն, 24.07.2024 թիվ 903-Ն հրամաններ)