01.01.2025 -
124.0191.040717
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 07 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417257
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
27 հունիսի 2017 թվականի N 191-Ն
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2017 թվականի հունիսի 27-ի
N 191-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
| ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |Փաստաթղթի հերթական համարը |
|ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ | |
|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |_______________________________|
| | (լրացվում է հարկային մարմնի |
| | կողմից) |
|_____________________________________|_______________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|(ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________|_______________________________|
|2. Հարկ վճարողը | |
|_____________________________________|_______________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
._____________________________________________________________________.
Սույն հայտարարությունը ներկայացնում եմ __ ______________ 20__-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:
._________________________________________________________________________.
| Սույնով հայտարարում եմ, որ` |
| 1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների |
|մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը. |
2) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ապահովագրական գործակալ, ապահովագրական բրոկեր, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնող, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, նոտար, աուդիտորական կազմակերպություն, փաստաբանական ծառայություն մատուցող.
| 3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.2022 թիվ 1395-Ն հրաման) |
| 4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների |
|մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից |
|հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ. |
| 5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի|
|համաձայն չեմ համարվում այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ |
|ձեռնարկատիրոջը կամ նոտարին փոխկապակցված անձ կամ Հայաստանի Հանրապետության |
|հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինձ փոխկապակցված |
|կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին |
|ներկայացրել են գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և |
|հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում |
|գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո |
|փաստացի գործունեություն չեն իրականացրել. |
| 6) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի|
|համաձայն, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, ինձ փոխկապակցված ճանաչված |
|առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ|
|հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր |
|տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցել |
|(գերազանցում) ԱԱՀ-ի շեմը: |
| |
| Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների |
|համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը: |
._________________________________________________________________________.
Պաշտոնատար անձ _________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
(հավելվածը փոփ. 19.12.2018 թիվ 766-Ն, 30.09.2019 թիվ 625-Ն, 28.12.2022 թիվ 1395-Ն, 26.12.2023 թիվ 1405-Ն, 27.09.2024 թիվ 1235-Ն հրամաններ)
(հավելվածի 2-րդ կետը փոփոխվելու է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` 27.09.2024 թիվ 1235-Ն հրաման)