01.01.2025 -
124.0326.091017
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
25 սեպտեմբերի 2017 թվականի N 326-Ն
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 134-րդ հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի հավելվածով հաստատված ձևով ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2017 թվականի սեպտեմբերի 25-ի
N 326-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
| ՀԱՇՎԱՐԿ |Փաստաթղթի համարը |
|ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ |______________________ |
|ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, |(լրացվում է հարկային |
|ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ|մարմնի կողմից) |
|ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ | |
|_____________________________________________|_______________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը |._______________. |
| |._______________. |
|_____________________________________________|_______________________|
|2. Հարկ վճարողը | |
|_____________________________________________|_______________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության | |
|վայրը) | |
|_____________________________________________|_______________________|
|4. Հաշվետու ժամանակաշրջանը |Տարի| | | | |Եռամսյակ| |
._____________________________________________________________________.
Բաժին 1.
Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ
(դրամ)
._________________________________________________________________________.
|Ոչ |Ոչ |Կազմա- |Իրա- |Պետու-|Եկամտի|Վճարված եկամտի տեսակը |
|ռեզի- |ռեզի- |կերպա- |վաբա- |թյան |վճար- |(կոդը), եկամտի գումարը, |
|դենտ |դենտ |կան- |նական |կոդը |ման |շահութահարկի դրույքաչափը, |
|կազմա-|կազմա- |իրավական|հասցեն| |ամսա- |շահութահարկի գումարը |
|կեր- |կերպու-|ձևը |(գըտ- | |թիվը |____________________________|
|պու- |թյան |(առկա- |նվելու| | |եկամտի|եկամտի|դրույ-|հարկի |
|թյան |հարկ |յության |վայրը)| | |կոդ |գումար|քաչափ |գումար |
|անվա- |վճարողի|դեպքում)| | | | | | | |
|նումը |նույնա-| | | | | | | | |
| |կանաց- | | | | | | | | |
| |ման | | | | | | | | |
| |ծածկա- | | | | | | | | |
| |գիրը | | | | | | | | |
| |(հա- | | | | | | | | |
| |մարը) | | | | | | | | |
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |

|_________________________________________________________________|_______|
| Ընդամենը | |
._________________________________________________________________________.
Բաժին 2.
Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով
(դրամ)
._________________________________________________________________________.
|Ոչ |Ոչ |Կազմա- |Իրա- |Պետու-|Եկամտի|Վճարված եկամտի տեսակը |
|ռեզի- |ռեզի- |կերպա- |վաբա- |թյան |վճար- |(կոդը), եկամտի գումարը, |
|դենտ |դենտ |կան - |նական |կոդը |ման |շահութահարկի դրույքաչափը, |
|կազմա-|կազմա- |իրավական|հասցեն| |ամսա- |շահութահարկի գումարը |
|կեր- |կերպու-|ձևը |(գըտ- | |թիվը |____________________________|
|պու- |թյան |(առկա- |նվելու| | |եկամտի|եկամտի|դրույ-|հարկի |
|թյան |հարկ |յության |վայրը)| | |կոդ |գումար|քաչափ |գումար |
|անվա- |վճարողի|դեպքում)| | | | | | | |
|նումը |նույնա-| | | | | | | | |
| |կանաց- | | | | | | | | |
| |ման | | | | | | | | |
| |ծածկա- | | | | | | | | |
| |գիրը | | | | | | | | |
| |(հա- | | | | | | | | |
| |մարը) | | | | | | | | |
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|_________________________________________________________________|_______|
| Ընդամենը | |
._________________________________________________________________________.
Բաժին 3.
Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ, որոնք վճարվել են Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությանը
(դրամ)
._____________________________________________________________________.
|ՀՀ-ում |Ոչ |Ոչ ռեզի- |Ոչ ռեզի- |Ոչ |Եկամտի|Վճարված եկամտի |
|ոչ ռեզի-|ռեզիդենտ |դենտ |դենտ |ռեզի- |վճար- |տեսակը (կոդը), |
|դենտ |կազմա- |կազմակեր- |կազմակեր-|դենտ |ման |եկամտի գումարը |
|կազմա- |կերպու- |պության |պության |կազմա-|ամսա- |_______________|
|կերպու- |թյան հարկ|կազմակեր- |իրավա- |կերպու|թիվը |եկամտի|եկամտի |
|թյան |վճարողի |պական- |բանական |թյան | |կոդ |գումար |
|մշտական |նույնա- |իրավական |հասցեն |պետու-| | | |
|հաստա- |կանացման |ձևը |(գտնվելու|թյան | | | |
|տության |ծածկագիրը|(առկայու- |վայրը) |կոդը | | | |
|անվա- |(համարը) |թյան | | | | | |
|նումը | |դեպքում) | | | | | |
|________|_________|__________|_________|______|______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
._____________________________________________________________________.
Բաժին 4.
Հայաստանի Հանրապետության աղբյուրներին չդասվող եկամուտներ
(դրամ)
._____________________________________________________________________.
|ՀՀ-ում |Ոչ |Ոչ ռեզի- |Ոչ ռեզի- |Ոչ |Եկամտի|Վճարված եկամտի |
|ոչ ռեզի-|ռեզիդենտ |դենտ |դենտ |ռեզի- |վճար- |տեսակը (կոդը), |
|դենտ |կազմա- |կազմակեր- |կազմակեր-|դենտ |ման |եկամտի գումարը |
|կազմա- |կերպու- |պության |պության |կազմա-|ամսա- |_______________|
|կերպու- |թյան հարկ|կազմակեր- |իրավա- |կերպու|թիվը |եկամտի|եկամտի |
|թյան |վճարողի |պական - |բանական |թյան | |կոդ |գումար |
|մշտական |նույնա- |իրավական |հասցեն |պետու-| | | |
|հաստա- |կանացման |ձևը |(գտնվե- |թյան | | | |
|տության |ծածկագիրը|(առկայու- |լու |կոդը | | | |
|անվա- |(համարը) |թյան |վայրը) | | | | |
|նումը | |դեպքում) | | | | | |
|________|_________|__________|_________|______|______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
._____________________________________________________________________.
ԿԱՐԳ
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների):
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը:
4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու կամ բնակության վայրը:
5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:
6. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը:
7. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը):
8. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը (առկայության դեպքում):
9. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը):
10. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության գրանցման պետության կոդը.
1) 101` Ռուսաստանի Դաշնություն.
2) 102` Բելառուսի Հանրապետություն.
3) 103` Ղազախստանի Հանրապետություն.
4) 104` Ղրղզստանի Հանրապետություն.
5) 105` Տաջիկստանի Հանրապետություն.
6) 106` Թուրքմենստան.
7) 107` Ուզբեկստանի Հանրապետություն.
8) 108` Ուկրաինա.
9) 109` Մոլդովայի Հանրապետություն.
10) 110` Ավստրիայի Հանրապետություն.
11) 111` Լեհաստանի Հանրապետություն.
12) 112` Շվեյցարիայի Համադաշնություն.
13) 113` Արաբական Միացյալ Էմիրություններ.
14) 114` Լիբանանի Հանրապետություն.
15) 115` Չեխիայի Հանրապետություն.
16) 116` Լիտվայի Հանրապետություն.
17) 117` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն.
18) 118` Բելգիայի Թագավորություն.
19) 119` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն.
20) 120` Ռումինիա.
21) 121` Բուլղարիայի Հանրապետություն.
22) 122` Խորվաթիայի Հանրապետություն.
23) 123` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն.
24) 124` Կանադա.
25) 125` Սերբիայի Հանրապետություն.
26) 126` Դանիայի Թագավորություն.
27) 127` Կիպրոսի Հանրապետություն.
28) 128` Սիրիայի Արաբական Հանրապետություն.
29) 129` Էստոնիայի Հանրապետություն.
30) 130` Հնդկաստանի Հանրապետություն.
31) 131` Սինգապուրի Հանրապետություն.
32) 132` Թաիլանդի Հանրապետություն.
33) 133` Հունաստանի Հանրապետություն.
34) 134` Սլովակիայի Հանրապետություն.
35) 135` Հունգարիա.
36) 136` Սլովենիայի Հանրապետություն.
37) 137` Ինդոնեզիայի Հանրապետություն.
38) 138` Վրաստան
39) 139` Իռլանդիա.
40) 140` Իսպանիայի Թագավորություն.
41) 141` Մալթայի Հանրապետություն.
42) 142` Իսրայել.
43) 143` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորություն.
44) 144` Քուվեյթի Պետություն.
45) 145` Իտալիայի Հանրապետություն.
46) 146` Կատարի Պետություն.
47) 147` Իրանի Իսլամական Հանրապետություն.
48) 148` Նիդերլանդների Թագավորություն.
49) 149` Ֆինլանդիայի Հանրապետություն.
50) 150` Լատվիայի Հանրապետություն.
51) 151` Շվեդիայի Թագավորություն.
52) 152` Ֆրանսիայի Հանրապետություն.
53) 199` Այլ պետություններ.
11. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է եկամտի վճարման ամսաթիվը:
12. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է վճարված եկամտի կոդը.
1) 001` շահաբաժիններ.
2) 002` պարտքային պարտավորությունների մասով եկամուտներ: Այս տողում լրացվում են, մասնավորապես` փոխառության տոկոսների տեսքով եկամուտները.
3) 003` ռոյալթի, բացի ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտների.
4) 004` ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ.
5) 005` գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտներ.
6) 006` շարժական գույքի օտարումից եկամուտներ.
7) 007` անշարժ գույքի օտարումից եկամուտներ.
8) 008` արժեթղթերի օտարումից եկամուտներ.
9) 009` ապահովագրական հատուցումներ.
10) 010` վերաապահովագրական վճարներ.
11) 011` փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ.
12) 012` տոկոսներ, բացառությամբ փոխառության տոկոսների տեսքով եկամուտների.
13) 013` ակտիվի արժեքի հավելաճ.
14) 099` Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտներ:
13. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը:
14. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված` Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
15. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը` ըստ եկամտի տեսակների:
16. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան:
17. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված` Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային այլ պայմանագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Օրենսգրքով սահմանված դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով:
18. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված` Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային այլ պայմանագրերով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
19. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը` ըստ եկամտի տեսակների:
20. Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան:
21. Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք վճարվել են Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությանը:
22. Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան:
23. Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված այն եկամուտները, որոնք, Օրենսգրքի 107-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ: Ընդ որում, նշված կետում չեն լրացվում Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված` արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները:
(հավելվածը խմբ. 06.12.2024 թիվ 1606-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթ/ հրաման)