14.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14) մասնագիտական գործունեությունը շարունակելու համար աշխատողի կողմից օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չներկայացվելու դեպքում` ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրվանից:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «12-րդ կետով» բառերից հետո լրացնել «և 109-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով» բառերով, իսկ նույն պարբերության «հիմքով» բառը փոխարինել «հիմքերով» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-429-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2024 թվական: