Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ...

05.05.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.01.2006  -ից մինչեւ   05.05.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 14.04.11 թիվ 425-Ն որոշում)

i

040.1753.181102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1753-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` մինչև 2003 թվականի հունվարի 31-ը սահմանել ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1753-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

i

Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները համազգեստը կրում են շնորհված ոստիկանության կոչումներին համապատասխան ուսադիրներով:

(նախաբանը փոփ. 21.08.03 թիվ 1028-Ն, 01.12.05 թիվ 2136-Ն որոշումներ)

 

1. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1.1. Գլխարկ` ականջակալներով, կարակուլե

Մահուդից, բաղկացած` թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալներն ու հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

1.2. Գլխարկ` բրդյա, ամենօրյա

i

Մուգ մոխրագույն կտորից, կարմիր կանտով և գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով` կարմիր մահուդից պատրաստված կանտ: Գագաթնամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնեճյուղեր և գլխարկանշան:

(1.2-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

1.3. Գլխարկ` բրդյա, տոնական

i

Կառուցվածքով և ձևով նման է 1.2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին: Կարվում է նույն կտորից, ինչ որ` տոնական կիտելը:

Գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, 2 կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են դափնեճյուղեր:

(1.3-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

1.4. Պիլոտկա` բրդյա

Մուգ մոխրագույն կտորից: Կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից:

Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր կանտով: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

1.5. Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից է, հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքամասը` մեջտեղի կարով, հետևամասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը` երկկարանի, ներկարված: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

1.6. Կիսավերարկու` գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, անջատվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում` մեծ, վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

1.7. Վերարկու` գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն բրդյա կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Հանովի տաք ներդիրով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով: Օձիքը` ծալովի, մեջքամասը` վերին կտրվածքով, մեջտեղում` կարով: Թևքերը` ներկարված, երկկարանի, կոճակով ամրացված լեզվակով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: 2 լանջափեշի վրա` թեք ներկարված մեծ գրպաններ: ՈՒսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

1.8. Կիտել` բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով

i

Երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրով օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): 2 թևքաբերանին ոսկեզօծ թելով ասեղնագործված են դափնեճյուղեր, կարմիր կանտերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեզօծ մակաշերտեր: Կիտելի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, ոսկեզօծ:

(1.8-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

1.9. Կիտել` բրդյա, ուսադիրներով

i

Մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրով օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): Կիտելի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, ոսկեզօծ:

(1.9-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

1.10. Բաճկոն` բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վերադիր օձիքով, շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամասերում` ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

1.11. Տաբատ` բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը` կարմիր կանտով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:

 

1.12. Տաբատ` բրդյա, տոնական

i

Կառուցվածքով և ձևով նման է 1.11-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին: Կարվում է մուգ կապույտ գույնի կտորից:

(1.12-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

1.13. Վերնաշապիկ` կարճաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ մոխրագույն-երկնագույն կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին` էլաստիկ ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

 

1.14. Վերնաշապիկ` երկարաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ մոխրագույն-երկնագույն կտորից, օձիքը` կանգուն կտրվածքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին` էլաստիկ ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

 

1.15. Փողկապ` սև, մուգ մոխրագույն

ՈՒնի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով:

 

1.16. Կաշնե` սպիտակ, մուգ մոխրագույն

Սպիտակ տրիկոտաժե կաշնեն նախատեսված է տոնական, իսկ մուգ մոխրագույնը` ամենօրյա հանդերձանքի համար, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:

 

1.17. Ներքնաշոր` ամառային

Բամբակյա կտորից, բաղկացած է ներքնաշապիկից և վարտիքից: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ: Ներքնաշապիկը` երկարաթև, վզի բացվածքը` կլոր: Առաջամասում` մշակված փոքր բացվածք, կոճկվում է մեկ կոճակով: Վարտիքի առաջամասում ունի փոքր բացվածք, իսկ հետևամասի վերին հատվածը` կտրվածքով: Գոտին առաջամասում կոճկվում է 2 կոճակով:

 

1.18. Ներքնաշոր` ձմեռային

Կառուցվածքով և ձևով նման է 1.17-րդ կետում նկարագրված ամառային ներքնաշորին: Կարվում է բամբակյա կտորից:

 

1.19. Կաշվե գոտի` սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

 

1.20. Գոտի` տոնական, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

Ծիրանագույն, սինթետիկ գործվածքից, մետաղյա ճարմանդը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

 

1.21. Գոտի` տաբատի, կաշվից

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

 

1.22. Կիսաճտքավոր` կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով:

 

1.23. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով:

Հետևամասերի միացումն առաջամասերին` էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները` կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով:

 

1.24. Կիսագուլպա` կիսաբրդյա, սև կամ մուգ մոխրագույն

 

1.25. Կիսագուլպա` բամբակյա, սև կամ մուգ մոխրագույն

 

1.26. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա

 

1.27. Ձեռնոց` սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

 

1.28. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով

Մուգ մոխրագույն, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանովի գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով:

 

1.29. Փողկապի ամրակ

Երկճյուղանի մետաղյա շերտիկ:

 

1.30. ՈՒսկապ (աքսելբանտ)

Ծիրանագույն լարահյուսքերով, 2 արույրե ծայրապանակով:

 

2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

2.1. Գլխարկ` ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար)

Կառուցվածքով և ձևով նման է 1.1-ին կետում նկարագրված գլխարկին:

 

2.2. Գլխարկ` ականջակալներով

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), արհեստական մորթուց (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.3. Գլխարկ` բրդյա (կիսաբրդյա), ամենօրյա

i

Մուգ մոխրագույն կտորից, կարմիր կանտով և գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից պատրաստված կանտ: Գագաթնամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը (գնդապետների համար): Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

(2.3-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

2.4. Գլխարկ` բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ` տոնական կիտելը և տաբատը:

 

2.5. Գլխարկ սինթետիկ, ամենօրյա

Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված ամենօրյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ` սինթետիկ բաճկոնը և տաբատը:

 

2.6. Պիլոտկա` բրդյա

Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից:

Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր կանտով: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.7. Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

Կառուցվածքով և ձևով նման է 1.5-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին` առանց կարմիր կանտի:

 

2.8. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, անջատվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ, վրադիր կափույրով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: ՈՒսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

2.9. Վերարկու` բրդյա (կիսաբրդյա), գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն բրդյա (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), կիսաբրդյա (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը` 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Հանովի տաք ներդիրով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով, մինչև ներքև ձգվող տակդիրով: Օձիքը` ծալովի, մեջքամասը` վերին կտրվածքով, մեջտեղում` կարով: Թևքերը` երկկարանի: 2 լանջափեշի վրա` թեք ներկարված մեծ գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: ՈՒսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

2.10. Կիտել` բրդյա, ամենօրյա ուսադիրներով

i

Գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար` մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք, հետծալված օձիքով: Կիտելի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

Ավագ, միջին և կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` մուգ մոխրագույն կտորից, միափեշ, միակող, 4 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կիտելի կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում` ներկարված գրպաններ` ձևավոր կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

(2.10-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

2.11. Կիտել` բրդյա, տոնական ուսադիրներով

i

Գլխավոր կոչում ունեցող ծառայողների համար` մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Կիտել 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

Ավագ, միջին և կրտսեր կոչում ունեցող ծառայողների համար` մուգ մոխրագույն կտորից: Կառուցվածքով և ձևով նման է 2.10-րդ կետի երկրորդ պարբերությունում նկարագրված բրդյա կիտելին` առանց կրծքամասի վրադիր գրպանների:

(2.11-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

2.12. Բաճկոն` բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով, շղթայով կոճկվող, կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամասերում` ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

2.13. Բաճկոն` սինթետիկ, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից: Կառուցվածքով և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված բրդյա բաճկոնին:

 

2.14. Տաբատ` բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով, կողագծերը` կարմիր կանտով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված` կանտից առաջ: հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:

 

2.15. Տաբատ` բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է 2.14-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:

 

2.16. Տաբատ` սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է 2.14-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:

 

2.17. Վերնաշապիկ` կարճաթև և երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է 1.13-րդ և 1.14-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:

 

2.18. Փողկապ` սև, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 1.15-րդ կետում նկարագրված փողկապին:

 

2.19. Կաշնե` սպիտակ, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 1.16-րդ կետում նկարագրված կաշնեին:

 

2.20. Մայկա` տրիկոտաժե, սպիտակ, կարճաթև

ՈՒղիղ ձևվածքով, կլոր օձիքով:

 

2.21. Ներքնաշոր` ամառային

 

2.22. Ներքնաշոր` ձմեռային

 

2.23. Կաշվե գոտի` սև

50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:

 

2.24. Գոտի` տաբատի, կաշվից

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

 

2.25. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին: Ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով:

 

2.26. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով:

Հետևամասերի միացումն առաջամասերին` էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները` կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով:

 

2.27. Կիսագուլպա` կիսաբրդյա, սև, մուգ մոխրագույն

 

2.28. Կիսագուլպա` բամբակյա, սև, մուգ մոխրագույն

 

2.29. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա

 

2.30. Ձեռնոց` սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

 

2.31. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով

Կառուցվածքով և ձևով նման է 1.28-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

 

2.32. Սուլիչ

 

2.33. Փողկապի ամրակ

 

2.34. Թաշկինակ

 

2.35. Զորանոցային հողաթափ

 

2.36. Զինվորական երկմատնյա ձեռնոց

(2-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

i

3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

3.1. Գլխարկ` ականջակալներով, կարակուլից (գնդապետների համար)

Կառուցվածքով և ձևով նման է 1.1-ին կետում նկարագրված գլխարկին:

 

3.2. Գլխարկ` ականջակալներով

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց (ոստիկանության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցողների համար), արհեստական մորթուց (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

3.3. Պիլոտկա` բրդյա

Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը` կարմիր: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

3.4. Գլխարկ` բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է գագաթից և ոլորաբոլորքից: ՈՒնի զուգահեռ զարդակարված լայն եզր: Առաջամասում 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է զարդապարանը: Ոլորաբոլորքն ունի մետաղյա օղակներով 4 անցք, առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

3.5. Գլխարկ` սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին:

 

3.6. Գլխարկ` բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ` տոնական կիտելը և կիսաշրջազգեստը:

 

3.7. Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

Մուգ մոխրագույն կտորից, հանովի, բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի նստած ուրվագիծ, լանջափեշերը կոճկվում են 5 ոսկեգույն կոճակով, թևքերը` երկկարանի, 2 գրպանը` ներկարովի, ուղիղ: Հետևամասը` 2 կտորից, բաց ծալվածքով, 2 ոսկեգույն կոճակով կոճկվող իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

3.8. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում` մեծ, վրադիր գրպաններ, վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

3.9. Վերարկու` գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն բրդյա (ոստիկանության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցողների համար), կիսաբրդյա (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար) կտորից: Ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ: Աջ լանջափեշը` 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թևքերը` երկկարանի: Լանջափեշերն ունեն կողքի կտրվածքներ, կրծքամասը` սեղմոններով: Հետևամասը ներքևում ավարտվում է բաց ծալվածքով: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

3.10. Կիտել` բրդյա, ամենօրյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում` ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

3.11. Կիտել` բրդյա, տոնական, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է 3.10-րդ կետում նկարագրված ամենօրյա կիտելին:

 

3.12. Բաճկոն` բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով: Շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամասերում` ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

3.13. Բաճկոն` սինթետիկ, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է 3.12-րդ կետում նկարագրված բրդյա բաճկոնին:

 

3.14. Կիսաշրջազգեստ` բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով: Հետևամասում` բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

 

3.15. Կիսաշրջազգեստ` սինթետիկ, ամենօրյա

Կառուցվածքով և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:

 

3.16. Կիսաշրջազգեստ` բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:

 

3.17. Տաբատ` բրդյա

Մուգ մոխրագույն կտորից: Առաջամասը` մշակված սեղմոններով, գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից` մեկ կոճակով և շղթայով: Մետաքսյա աստառով, կողագծերը` կարմիր կանտով: Արտաքին գրպանները` թեք: Փողքերի ծայրերը` թեզանիքներով:

 

3.18. Վերնաշապիկ` կարճաթև, երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է 1.13-րդ և 1.14-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:

 

3.19. Փողկապ` սև, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 1.15-րդ կետում նկարագրված փողկապին:

 

3.20. Կաշնե` սպիտակ, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 1.16-րդ կետում նկարագրված կաշնեին:

 

3.21. Կաշվե գոտի` սև

Կառուցվածքով և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված գոտուն:

 

3.22. Գոտի` տաբատի, կաշվից

Կառուցվածքով և ձևով նման է 2.24-րդ կետում նկարագրված գոտուն:

 

3.23. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը` մինչև 5.5 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը` ծալված աստառի հետ միացված են փափուկ մեջդիրով: Լեզվակը միացված է առաջամասին:

 

3.24. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը` մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով:

 

3.25. Ներքնազգեստ` ամառային

 

3.26. Ներքնազգեստ` ձմեռային

 

3.27. Գուլպա` տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն

 

3.28. Զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե

 

3.29. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա

 

3.30. Ձեռնոց` սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

 

3.31. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով

 

3.32. Սուլիչ

 

3.33. Փողկապի ամրակ

 

Հանդերձանքի տեսակները տրվում են ըստ հասանելիք նորմաների:

Փողկապը, ձեռնոցները, տաբատի գոտին, կաշվե սև գոտին, թիկնոց-ուսնոցը` իր կրելու գոտիով, և ձեռնոցները նույնն են, ինչ որ` ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող` ոստիկանությունում ծառայող տղամարդկանց համար:

(3-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

i

4. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

(4-րդ կետը լրաց. փոփ. 21.08.03 թիվ 1028-Ն որոշում)

 

4.1. Ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

ՈՒղղանկյուն, մակերեսը` հյուսկեն, հատուկ գործվածքով, տոնականը` ոսկեզօծ, կարովի ուսադիրները` կարմիր կանտով, հանովիները` առանց կարմիր կանտի, վերևամասում` բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչումներին համապատասխան` ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են երեք, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ` ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 միլիմետր տրամագծով հնգաթև աստղեր: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

4.2. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

ՈՒղղանկյուն, մակերեսը` հատուկ գործվածքով, կարովի ուսադիրների վերևամասը` կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրների վերևամասը` բազմանկյուն, առանց կարմիր կանտի: Ոստիկանության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են երկու մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները` մեկ մակաշերտով ուսադիրներ:

Շնորհված կոչմանը համապատասխան`

ոստիկանության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 միլիմետր տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ ոսկեզօծ հնգաթև աստղեր.

ոստիկանության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ` 13 միլիմետր տրամագծով ոսկեզօծ հնգաթև աստղեր:

Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

4.3. Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

ՈՒղղանկյուն, հատուկ գործվածքով, կարովի ուսադիրների վերևամասը` կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրների վերևամասը` բազմանկյուն, առանց մակաշերտերի և կարմիր կանտի:

Ավագ ենթասպայի և ենթասպայի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են համապատասխանաբար երեք և երկու` 13 միլիմետր տրամագծով ոսկեզօծ հնգաթև աստղեր:

Ոստիկանության ավագի, ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի կոչում ունեցող ոստիկանության ծառայողներն ուսադիրների վրա կրում են նշանաքուղեր` շնորհված կոչումներին համապատասխան, հետևյալ հերթականությամբ`

ավագ` մեկ լայն, ուսադիրի երկայնքով,

ավագ սերժանտ` մեկ լայն, ուսադիրի լայնքով,

սերժանտ` երեք նեղ, ուսադիրի լայնքով,

կրտսեր սերժանտ` երկու նեղ, ուսադիրի լայնքով:

Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների ուսադիրներն ուղղանկյուն են, կարովի ուսադիրը` վերևամասում կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրները` վերևամասում բազմանկյուն, առանց կարմիր կանտի, երկու եզրից 0.5 միլիմետր լայնությամբ դեղին եզրագծերով:

Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների (ունկնդիրների, կուրսանտների) ուսադիրների վրա տեղադրվում է 20 միլիմետր բարձրությամբ ոսկեգույն «ՈՒ» կամ «Կ» տառը:

(4-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1753-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ (ՆՈՐՄԱ 1)

 

.__________________________________________________________________.

|NN  |Անվանումը                            |Քանակը |Կրելու   |Ծանո-|

|ը/կ |                                     |       |ժամկետը  |թա-  |

|    |                                     |       |         |գրու-|

|    |                                     |       |         |թյուն|

|____|_____________________________________|_______|_________|_____|

|1.  |Գլխարկ` ականջակալներով, կարակուլե    |1 հատ  |6 տարի   |     |

|2.  |Գլխարկ` բրդյա, ամենօրյա              |1 հատ  |3 տարի   |     |

|3.  |Գլխարկ` բրդյա, տոնական               |1 հատ  |5 տարի   |     |

|4.  |Պիլոտկա` բրդյա                       |1 հատ  |3 տարի   |     |

|5.  |Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե |1 հատ  |5 տարի   |     |

|    |օձիքով, ուսադիրներով                 |       |         |     |

|6.  |Կիսավերարկու` գարնանային-աշնանային,  |1 հատ  |5 տարի   |4    |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|7.  |Վերարկու` բրդյա, գարնանային-         |1 հատ  |5 տարի   |     |

|    |աշնանային, ուսադիրներով              |       |         |     |

|8.  |Կիտել` բրդյա, պողպատագույն,          |1 հատ  |5 տարի   |     |

|    |տոնական, ուսադիրներով                |       |         |     |

|9.  |Կիտել` բրդյա, ուսադիրներով           |1 հատ  |5 տարի   |     |

|10. |Բաճկոն` բրդյա, ուսադիրներով          |1 հատ  |3 տարի   |     |

|11. |Տաբատ` բրդյա,  ամենօրյա              |2 հատ  |2 տարի   |     |

|12. |Տաբատ` բրդյա, տոնական                |1 հատ  |5 տարի   |     |

|13. |Վերնաշապիկ` կարճաթև,  սպիտակ,        |1 հատ  |2 տարի   |1    |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|14. |Վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ,       |1 հատ  |2 տարի   |1    |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|15. |Վերնաշապիկ` երկարաթև,  մոխրագույն-   |2 հատ  |2 տարի   |1    |

|    |երկնագույն, ուսադիրներով             |       |         |     |

|16. |Վերնաշապիկ` կարճաթև,  մոխրագույն-    |2 հատ  |2 տարի   |1    |

|    |երկնագույն, ուսադիրներով             |       |         |     |

|17. |Փողկապ` սև                           |1 հատ  |5 տարի   |     |

|18. |Փողկապ` մուգ մոխրագույն              |2 հատ  |5 տարի   |     |

|19. |Կաշնե` սպիտակ  (վճարումով)           |2 հատ  |4 տարի   |     |

|20. |Կաշնե` մուգ մոխրագույն  (վճարումով)  |2 հատ  |3 տարի   |     |

|21. |Ներքնաշոր` ամառային                  |2      |1 տարի   |2    |

|    |                                     |լրակազմ|         |     |

|22. |Ներքնաշոր` ձմեռային                  |2      |2 տարի   |2    |

|    |                                     |լրակազմ|         |     |

|23. |Կաշվե գոտի` սև,  Հայաստանի           |1 հատ  |10 տարի  |     |

|    |Հանրապետության զինանշանի պատկեր      |       |         |     |

|    |ունեցող ճարմանդով                    |       |         |     |

|24. |Գոտի` տոնական, Հայաստանի             |1 հատ  |15 տարի  |     |

|    |Հանրապետության զինանշանի պատկեր      |       |         |     |

|    |ունեցող ճարմանդով                    |       |         |     |

|25. |Գոտի` տաբատի, կաշվից                 |1 հատ  |5 տարի   |     |

|26. |Կիսաճտքավոր կոշիկ                    |1 զույգ|3 տարի   |3    |

|27. |Կոշիկ                                |1 զույգ|2 տարի   |3    |

|28. |Կիսագուլպա`  կիսաբրդյա, սև,  մուգ    |1 զույգ|1 տարի   |     |

|    |մոխրագույն                           |       |         |     |

|29. |Կիսագուլպա` բամբակյա, սև,  մուգ      |2 զույգ|1 տարի   |     |

|    |մոխրագույն                           |       |         |     |

|30. |Ձեռնոց` սպիտակ, հինգմատնյա           |1 զույգ|3 տարի   |     |

|    |(վճարումով)                          |       |         |     |

|31. |Ձեռնոց` բրդյա, սև,   հինգմատնյա      |1 զույգ|2 տարի   |     |

|    |(վճարումով)                          |       |         |     |

|32. |Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով         |1 հատ  |7 տարի   |     |

|33. |Փողկապի ամրակ                        |1 հատ  |10 տարի  |     |

|34. |Ուսկապ (աքսելբանտ)` 2 արույրե        |1 հատ  |15 տարի  |     |

|    |ծայրապանակով                         |       |         |     |

.__________________________________________________________________.

Թույլատրվում է`

1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,

2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կարճաթև)-կիսավարտիքով,

3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը:

4. Կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ (ՆՈՐՄԱ 2)

 

.__________________________________________________________________.

|NN  |Անվանումը                            |Քանակը |Կրելու   |Ծանո-|

|ը/կ |                                     |       |ժամկետը  |թա-  |

|    |                                     |       |         |գրու-|

|    |                                     |       |         |թյուն|

|____|_____________________________________|_______|_________|_____|

| 1. | Գլխարկ` ականջակալներով, կարակուլե   |1 հատ  | 6 տարի  |     |

|    | (գնդապետների համար)                 |       |         |     |

| 2. | Գլխարկ` ականջակալներով              |1 հատ  | 3 տարի  |     |

| 3. | Գլխարկ` բրդյա, ամենօրյա             |1 հատ  | 2 տարի  |     |

| 4. | Գլխարկ` բրդյա, տոնական              |1 հատ  | 5 տարի  |     |

| 5. | Գլխարկ` սինթետիկ, ամենօրյա          |1 հատ  | 3 տարի  | 4   |

| 6. | Պիլոտկա` բրդյա                      |1 հատ  | 3 տարի  |     |

| 7. | Վերարկու` ձմեռային, բրդյա,          |1 հատ  | 5 տարի  | 5   |

|    | կարակուլե օձիքով, ուսադիրներով      |       |         |     |

|    | (գնդապետների համար)                 |       |         |     |

| 8. | Կիսավերարկու`  ձմեռային,            |1 հատ  | 2 տարի  |     |

|    | ուսադիրներով                        |       |         |     |

| 9. | Վերարկու` բրդյա, գարնանային-        |1 հատ  | 5 տարի  |     |

|    | աշնանային, ուսադիրներով             |       |         |     |

| 10.| Կիտել` բրդյա, ամենօրյա,             |1 հատ  | 2 տարի  |     |

|    | ուսադիրներով                        |       |         |     |

| 11.| Կիտել` բրդյա, տոնական,              |1 հատ  | 5 տարի  |     |

|    | ուսադիրներով                        |       |         |     |

| 12.| Բաճկոն` բրդյա, ուսադիրներով         |1 հատ  | 3 տարի  |     |

| 13.| Բաճկոն` սինթետիկ, ուսադիրներով      |1 հատ  | 3 տարի  | 4   |

| 14.| Տաբատ` բրդյա, ամենօրյա              |2 հատ  | 2 տարի  |     |

| 15.| Տաբատ` բրդյա, տոնական               |1 հատ  | 5 տարի  |     |

| 16.| Տաբատ` սինթետիկ                     |1 հատ  | 3 տարի  | 4   |

| 17.| Վերնաշապիկ` կարճաթև,   սպիտակ,      |1 հատ  | 2 տարի  | 1   |

|    | ուսադիրներով                        |       |         |     |

| 18.| Վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ,      |1 հատ  | 2 տարի  | 1   |

|    | ուսադիրներով                        |       |         |     |

| 19.| Վերնաշապիկ` երկարաթև,  մոխրագույն-  |2 հատ  | 2 տարի  | 1   |

|    | երկնագույն, ուսադիրներով,           |       |         |     |

| 20.| Վերնաշապիկ` կարճաթև,  մոխրագույն-   |2 հատ  | 2 տարի  | 1   |

|    | երկնագույն, ուսադիրներով            |       |         |     |

| 21.| Փողկապ` սև                          |1 հատ  | 3 տարի  |     |

| 22.| Փողկապ`  մուգ մոխրագույն            |2 հատ  | 3 տարի  |     |

| 23.| Կաշնե` սպիտակ (վճարումով)           |2 հատ  | 4 տարի  |     |

| 24.| Կաշնե` մուգ մոխրագույն              |2 հատ  | 3 տարի  |     |

|    | (վճարումով)                         |       |         |     |

| 25.| Ներքնաշոր`  ամառային                |1      | 1 տարի  | 2   |

|    |                                     |լրակազմ|         |     |

| 26.| Ներքնաշոր`  ձմեռային                |2      | 3 տարի  | 2   |

|    |                                     |լրակազմ|         |     |

| 27.| Կաշվե գոտի`  սև                     |1      | 5 տարի  |     |

|    |                                     |լրակազմ|         |     |

| 28.| Գոտի` տաբատի, կաշվից                |1 հատ  | 5 տարի  |     |

| 29.| Կիսաճտքավոր կոշիկ                   |1 զույգ| 2 տարի  | 3   |

| 30.| Կոշիկ                               |1 զույգ| 1 տարի  | 3   |

| 31.| Կիսագուլպա`  կիսաբրդյա, սև,  մուգ   |1 զույգ| 2 տարի  |     |

|    | մոխրագույն                          |       |         |     |

| 32.| Կիսագուլպա` բամբակյա, սև,  մուգ     |2 զույգ| 1 տարի  |     |

|    | մոխրագույն                          |       |         |     |

| 33.| Ձեռնոց` սև,  հինգմատնյա (վճարումով) |1 զույգ| 2 տարի  |     |

| 34.| Ձեռնոց` սպիտակ, հինգմատնյա          |1 զույգ| 2 տարի  |     |

|    | (վճարումով)                         |       |         |     |

| 35.| Թիկնոց-ուսնոց`  կրելու գոտիով       |1 հատ  | 7 տարի  |     |

| 36.| Սուլիչ                              |1 հատ  | 4 տարի  |     |

| 37.| Փողկապի ամրակ  (վճարումով)          |1 հատ  |10 տարի  |     |

.__________________________________________________________________.

 

Թույլատրվում է`

1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,

2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կիսաթև) - կիսավարտիքով,

3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը:

4. Տրվում է միայն արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին:

5. Կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ (ՆՈՐՄԱ 3)

 

.__________________________________________________________________.

|NN  |Անվանումը                            |Քանակը |Կրելու   |Ծանո-|

|ը/կ |                                     |       |ժամկետը  |թա-  |

|    |                                     |       |         |գրու-|

|    |                                     |       |         |թյուն|

|____|_____________________________________|_______|_________|_____|

|1.  |Գլխարկ` ականջակալներով               |1 հատ  |2 տարի   |     |

|2.  |Գլխարկ` կիսաբրդյա, ամենօրյա          |1 հատ  |2 տարի   |     |

|3.  |Գլխարկ` կիսաբրդյա, տոնական           |1 հատ  |5 տարի   |     |

|4.  |Գլխարկ` սինթետիկ                     |1 հատ  |2 տարի   |     |

|5.  |Պիլոտկա` կիսաբրդյա                   |1 հատ  |3 տարի   |     |

|6.  |Կիսավերարկու` ձմեռային,              |1 հատ  |2 տարի   |     |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|7.  |Վերարկու` կիսաբրդյա, գարնանային-     |1 հատ  |5 տարի   |     |

|    |աշնանային, ուսադիրներով              |       |         |     |

|8.  |Կիտել` կիսաբրդյա, ամենօրյա,          |1 հատ  |2 տարի   |     |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|9.  |Կիտել` կիսաբրդյա, տոնական,           |1 հատ  |5 տարի   |     |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|10. |Բաճկոն` սինթետիկ, ուսադիրներով       |1 հատ  |1 տարի 6 |     |

|    |                                     |       |ամիս     |     |

|11. |Տաբատ` կիսաբրդյա,  ամենօրյա          |2 հատ  |2 տարի   |     |

|12. |Տաբատ կիսաբրդյա, տոնական             |1 հատ  |5 տարի   |     |

|13. |Տաբատ` սինթետիկ                      |1 հատ  |1 տարի 6 |     |

|    |                                     |       |ամիս     |     |

|14. |Վերնաշապիկ` կարճաթև,   սպիտակ,       |1 հատ  |2 տարի   | 1   |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|15. |Վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ,       |1 հատ  |2 տարի   | 1   |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|16. |Վերնաշապիկ` երկարաթև,  մոխրագույն-   |2 հատ  |2 տարի   | 1   |

|    |երկնագույն, ուսադիրներով             |       |         |     |

|17. |Վերնաշապիկ` կարճաթև,  մոխրագույն-    |2 հատ  |2 տարի   | 1   |

|    |երկնագույն, ուսադիրներով             |       |         |     |

|18. |Փողկապ` սև                           |1 հատ  |2 տարի   |     |

|19. |Փողկապ`  մուգ մոխրագույն             |2 հատ  |2 տարի   |     |

|20. |Կաշնե` սպիտակ (վճարումով)            |2 հատ  |4 տարի   |     |

|21. |Կաշնե` մուգ մոխրագույն               |2 հատ  |3 տարի   |     |

|    |(վճարումով)                          |       |         |     |

|22. |Ներքնաշոր` ամառային                  |2      |1 տարի   | 2   |

|    |                                     |լրակազմ|         |     |

|23. |Ներքնաշոր` ձմեռային                  |2      |2 տարի   | 2   |

|    |                                     |լրակազմ|         |     |

|24. |Կաշվե գոտի` սև                       |1      |5 տարի   |     |

|    |                                     |լրակազմ|         |     |

|25. |Գոտի` տաբատի, կաշվից                 |1 հատ  |5 տարի   |     |

|26. |Կիսաճտքավոր կոշիկ                    |1 զույգ|2 տարի   | 3   |

|27. |Կոշիկ                                |1 զույգ|1 տարի   | 3   |

|28. |Կիսագուլպա` կիսաբրդյա, սև,  մուգ     |2 զույգ|2 տարի   |     |

|    |մոխրագույն                           |       |         |     |

|29. |Կիսագուլպա` բամբակյա,  սև,  մուգ     |2 զույգ|1 տարի   |     |

|    |մոխրագույն                           |       |         |     |

|30. |Ձեռնոց` սև,  հինգմատնյա              |1 զույգ|5 տարի   |     |

|31. |Ձեռնոց` սպիտակ, հինգմատնյա           |1 զույգ|2 տարի   |     |

|32. |Թիկնոց-ուսնոց`  կրելու գոտիով        |1 հատ  |7 տարի   |     |

|33. |Սուլիչ                               |1 հատ  |4 տարի   |     |

|34. |Փողկապի ամրակ  (վճարումով)           |1 հատ  |10 տարի  |     |

|35. |Թաշկինակ                             |4 հատ  |1 տարի   | 4   |

|36. |Զորանոցային հողաթափ                  |1 զույգ|2 տարի   | 4   |

|37. |Զինվորական երկմատնյա ձեռնոց          |1 զույգ|1 տարի   | 4   |

.__________________________________________________________________.

 

Նշված նորմաները և ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորողների վրա:

 

Թույլատրվում է`

1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,

2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կարճաթև)-կիսավարտիքով,

3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը:

4. Տրվում է ոստիկանության ուսումնական հաստատությունների կուրսանտներին (ունկնդիրներին):

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ (ՆՈՐՄԱ 4)

 

.__________________________________________________________________.

|NN  |Անվանումը                            |Քանակը |Կրելու   |Ծանո-|

|ը/կ |                                     |       |ժամկետը  |թա-  |

|    |                                     |       |         |գրու-|

|    |                                     |       |         |թյուն|

|____|_____________________________________|_______|_________|_____|

|1.  |Գլխարկ` ականջակալներով, կարակուլե    |1 հատ  |5 տարի   |     |

|    |(գնդապետների համար)                  |       |         |     |

|2.  |Գլխարկ` ականջակալներով               |1 հատ  |3 տարի   |7    |

|3.  |Պիլոտկա` բրդյա                       |1 հատ  |3 տարի   |4    |

|4.  |Գլխարկ` բրդյա, ամենօրյա              |1 հատ  |2 տարի   |4    |

|5.  |Գլխարկ` սինթետիկ                     |1 հատ  |2 տարի   |3    |

|6.  |Գլխարկ` բրդյա, տոնական               |1 հատ  |5 տարի   |4    |

|7.  |Վերարկու` ձմեռային, բրդյա,           |1 հատ  |5 տարի   |6    |

|    |կարակուլե  օձիքով, ուսադիրներով      |       |         |     |

|    |(գնդապետների համար)                  |       |         |     |

|8.  |Կիսավերարկու` ձմեռային,              |1 հատ  |2 տարի   |     |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|9.  |Վերարկու` բրդյա, գարնանային-         |1 հատ  |5 տարի   |4    |

|    |աշնանային, ուսադիրներով              |       |         |     |

|10. |Կիտել` բրդյա, ամենօրյա,              |1 հատ  |2 տարի   |4    |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|11. |Կիտել` բրդյա, տոնական,               |1 հատ  |5 տարի   |4    |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|12. |Բաճկոն` բրդյա, ուսադիրներով          |1 հատ  |3 տարի   |4    |

|13. |Բաճկոն` սինթետիկ, ուսադիրներով       |1 հատ  |2 տարի   |3    |

|14. |Կիսաշրջազգեստ` բրդյա, ամենօրյա       |2 հատ  |2 տարի   |4    |

|15. |Կիսաշրջազգեստ` սինթետիկ              |1 հատ  |2 տարի   |3    |

|16. |Կիսաշրջազգեստ` բրդյա, տոնական        |1 հատ  |5 տարի   |4    |

|17. |Տաբատ` բրդյա                         |1 հատ  |2 տարի   |4    |

|18. |Վերնաշապիկ` կարճաթև,   սպիտակ,       |1 հատ  |2 տարի   |1    |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|19. |Վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ,       |1 հատ  |2 տարի   |1    |

|    |ուսադիրներով                         |       |         |     |

|20. |Վերնաշապիկ` երկարաթև,  մոխրագույն-   |2 հատ  |2 տարի   |1    |

|    |երկնագույն, ուսադիրներով             |       |         |     |

|21. |Վերնաշապիկ` կարճաթև,  մոխրագույն-    |2 հատ  |2 տարի   |1    |

|    |երկնագույն, ուսադիրներով             |       |         |     |

|22. |Փողկապ` սև                           |1 հատ  |2 տարի   |     |

|23. |Փողկապ` մուգ մոխրագույն              |3 հատ  |2 տարի   |     |

|24. |Կաշնե` սպիտակ (վճարումով)            |2 հատ  |4 տարի   |     |

|25. |Կաշնե`  մուգ մոխրագույն              |2 հատ  |3 տարի   |     |

|    |(վճարումով)                          |       |         |     |

|26. |Կաշվե գոտի` սև                       |1      |5 տարի   |     |

|    |                                     |լրակազմ|         |     |

|27. |Գոտի` տաբատի, կաշվից                 |1 հատ  |5 տարի   |     |

|28. |Կիսաճտքավոր կոշիկ                    |1 զույգ|2 տարի   |2    |

|29. |Կոշիկ                                |1 զույգ|1 տարի   |2    |

|30. |Կանացի ներքնազգեստ` ամառային         |2 հատ  |3 տարի   |     |

|31. |Կանացի ներքնազգեստ` ձմեռային         |2 հատ  |1 տարի   |     |

|32. |Գուլպա` տրիկոտաժե, սև,  մուգ         |2 զույգ|1 տարի   |     |

|    |մոխրագույն                           |       |         |     |

|33. |Զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե      |1 զույգ|1 տարի   |     |

|34. |Ձեռնոց` սպիտակ, հինգմատնյա           |1 զույգ|5 տարի   |5    |

|    |(վճարումով)                          |       |         |     |

|35. |Ձեռնոց` սև,  հինգմատնյա  (վճարումով) |1 զույգ|2 տարի   |5    |

|36. |Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով         |1 հատ  |7 տարի   |     |

|37. |Սուլիչ                               |1 հատ  |4 տարի   |     |

|38. |Փողկապի ամրակ (վճարումով)            |1 հատ  |10 տարի  |     |

.__________________________________________________________________.

 

Նշված նորմաները և ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով կին սովորողների վրա:

 

Թույլատրվում է`

1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,

2. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը:

3. Տրվում է արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ավագ և կրտսեր կին ծառայողներին:

4. Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է կիսաբրդյա կտորից:

5. Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է անվճար:

6. Կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով:

7. Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է արհեստական մորթուց:

 

(2-րդ հավելվածը փոփ. 01.12.05 թիվ 2136-Ն որոշում)

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - համազգեստների և ուսադիրների ձևերը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 1753-Ն
Որոշում