Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈ ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2002  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 33-Ն որոշում)

603.0181.041002

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         10           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302236

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 181-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԱԶ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն բնական և հեղուկ գազի օգտագործման մասին» Ձև թիվ 1-գազ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 181-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԱԶ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Բնական և հեղուկ գազի օգտագործման մասին» ձև N 1- գազ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ու «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև ապրիլի 10-ը և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ և չորրորդ բաժիններն` ըստ հանրապետության:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Գազի բաշխիչ ցանցի միագիծ երկարությունն և գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը

 

5. Սյունակ 1-ում բերվում է գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի հաշվեկշռում գտնվող գազամուղների բաշխիչ ցանցի միագիծ երկարությունը մինչև գազամուղների ցանցի վերագործարկումը: Գծերի երկարությունը որոշվում է գույքագրման կամ տեխնիկական հաշվառման տվյալների հիման վրա:

6. Սյունակ 2-ում բերվում է մինչև հաշվետու տարվա սկիզբը գործարկված գազամուղների երկարությունը:

7. Սյունակ 3-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում գործարկված գազամուղների երկարությունը:

8. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում դուրս գրված ցանցի երկարությունը: Այստեղ ներառվում են այն ցանցերը, որոնք դուրս են գրվել գազաբաշխման տարածքային բաժանմունքի հաշվեկշռից, ներառյալ ֆիզիկական մաշվածության (խարխուլ ցանց), բնակավայրի վերակառուցման, ինչպես նաև այլ գազաբաշխման բաժանմունքի հաշվեկշիռ փոխանցելու հետևանքով դուրս գրված ցանցերը:

9. Սյունակ 6-ում բերվում է գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը հաշվետու տարեվերջին:

10. Սյունակ 7-ում բերվում է գազի փողոցային ցանցին միացված բնակարանների և բնակելի տների քանակը հաշվետու տարեսկզբին մինչև գազաֆիկազումը, որը հաշվարկվում է բաժանորդային քարտերի (գրքերի), բաժանորդների անձնական հաշիվների տվյալների հիման վրա:

11. Սյունակ 8-ում բերվում է մինչև հաշվետու տարեսկիզբը գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը:

12. Սյունակ 9-ում բերվում է հաշվետու տարում գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը:

13. Սյունակ 10-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում գազաֆիկացման ցանցից դուրս գրված բնակարանների և բնակելի տների քանակը (բնակելի տան քանդման, գազօջախները էլեկտրասալիկներով փոխարինելու):

14. Սյունակ 11-ում բերվում է գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը տարեվերջին:

 

Բաժին 2. Սպառողներին բաց թողնված գազը

 

15. Սյունակ 12-ում բերվում է բոլոր սպառողներին բաց թողնված բնական գազի փաստացի քանակը (բնակչությանը, կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար):

Բաց թողնված գազի քանակը որոշվում է հաշվառման գրքերի, քարտերի և երկկողմանի ակտերի հիման վրա, որոնց համար հիմք են հանդիսանում սպառողների մոտ տեղադրված գազի հաշվառման չափիչ սարքերի ցուցմունքները, իսկ գազի չափիչ սարքերի բացակայության կամ անսարքության դեպքում` տեղադրված այրման սարքերի հզորության և նրանց փաստացի աշխատած ժամանակը:

16. Բոլոր սպառողներին բաց թողնված գազի ընդհանուր քանակությունից առանձնացվում է.

1) բնակչությանը բաց թողնված գազի քանակը (սյունակ 13),

2) կոմունալ-կենցաղային կարիքների համար բաց թողնված գազի քանակը (սյունակ 14): Այստեղ բերվում է ջեռուցման, օդափոխության, տաք ջրամատակարարման վրա ծախսված գազը, որն իրականացվում է մինչև 20 գկալ/ժամ հզորություն ունեցող կենցաղային կաթսայատների կողմից, ինչպես նաև բնակելի, ուսումնական, բուժական, սպորտային, առևտրի և մշակույթի շենքերի, մանկական խնամատարական, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, առողջարանների և հանգստյան տների, բաղնիքների, լվացքատների, կենցաղսպասարկման, կոմունալ և կուլտուր-կենցաղային նշանակության այլ օբյեկտների սանիտարա-հիգիենիկ կարիքների համար:

Կոմունալ-կենցաղային կարիքների համար բաց թողնված գազի քանակության մեջ չեն ներառվում ավելի քան 20 գկալ/ժամ հզորություն ունեցող տարածքային կաթսայատներին և միավորված կաթսայատների ու ջերմացանցերի ենթակայության կաթսայատներին (անկախ նրանց հզորությունից) բաց թողնված գազը,

3) արդյունաբերության ոլորտի կաթսայատներին տրված գազի քանակը (սյունակ 15):

17. Սյունակ 16-ում բերվում է ցանցում գազի կորուստը, որը որոշվում է որպես ցանցին տրված գազի և բոլոր սպառողներին բաց թողնված գազի քանակների տարբերություն:

Այն դեպքում, երբ քաղաքի գազաբաշխման բաժանմունքը գազ է բաց թողնում նաև այլ բնակավայրի, ցանցում գազի կորուստը հաշվելու համար անհրաժեշտ է ցանցին տրված գազի քանակից հանել քաղաքի բոլոր սպառողներին տրված գազի քանակը և այլ բնակավայրերի գազի տնտեսությանը տրված գազի քանակը:

18. Սյունակ 17-ում բերվում է իրացված հեղուկ գազի ընդհանուր քանակը, որից առանձնացվում է բնակչության կողմից իրացվածը (սյունակ 18):

19. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (սյունակ 19) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

20. Տող 1-ում բերվում է գազաբաշխման տարածքային բաժանմունքի արտադրական հզորությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:

21. Տող 2-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 3), բաց թողնված գազից ստացված մուտքերը (տող 4), տող 4-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 5), մուտքեր նվիրատվությունից (տող 6) մուտքեր վարձակալությունից (տող 7) և այլ մուտքեր (տող 8):

22. Տող 9-ում բերվում է գազի իրացման հետ կապված բոլոր ծախսերը:

23. Նյութական ծախսերը (տող 10) իր մեջ ներառում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը: Տող 10-ից առանձնացվում է գազի արժեքը (տող 11):

24. Ոչ նյութական ծառայությունների վճարումները (տող 12) իր մեջ ներառում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:

25. Գործուղման ծախսերում (տող 13) բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:

26. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տողում (14) բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:

27. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է տող 15-ում:

28. Տող 16-ում բերվում են կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը:

29. Վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 17-ում:

30. Գազամատակարարման դիմաց գոյացած սպառողների պարտքերը բերվում են տող 18-ում, որից հաշվետու տարում գոյացածը` տող 19-ում, բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար` 20 և 21 տողերում:

 

Բաժին 4. Հեղուկ գազի ստացումը և իրացումը

 

31. Ստացված հեղուկ գազի քանակը որոշվում է չափիչ սարքերի ցուցմունքների և սկզբնական հաշվառման փաստաթղթերով` տեխնիկական մատյաններում կատարված ամենօրյա գրառումների հիման վրա:

32. Տարեվերջում գազի մնացորդը հավասար է տարեսկզբի գազի մնացորդին գումարած տարվա ընթացքում մատակարարներից ստացած գազը, հանած գազի փաստացի իրացումը սպառողներին, հանած սեփական արտադրական կարիքների վրա ծախսված գազը և կորուստը:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 181-Ն
Որոշում