Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ),...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ), ԼՈՒՍՆԱՍՊԻՏԱԿ ...

 

05.10.2024 -

 

040.2329.020206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2329-Ն

 

ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ), ԼՈՒՍՆԱՍՊԻՏԱԿ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «զե» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) դեղին (նարնջագույն) առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափային նորմերը գերազանցող, մեծ եզրաչափերով և (կամ) ծանրաքաշ բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր փոխադրող, իսկ սահմանված դեպքերում` նաև այդ փոխադրումներն ուղեկցող, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին վարժանքների անցկացման դեպքում հեծանվորդների կազմակերպված խմբերն ուղեկցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայանների` հատուկ վերահսկելի գոտիներում շահագործվող տրանսպորտային միջոցները,

բ) լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող փոստային կապի ծառայություն մատուցող կամ «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ինկասացիոն գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցները:

(2-րդ կետը փոփ. 17.08.17 թիվ 988-Ն որոշում)

3. Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն) կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներ տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցների կահավորումը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

4. Սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցները տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցները ներկայացնել դրանց գրանցման մարմիններ` վերջիններիս կողմից տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում առկայծող փարոսիկներով կահավորված լինելու մասին գրառում կատարելու համար:

5. Կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների քանակը որոշում է տվյալ տրանսպորտային միջոցները տնօրինող մարմնի (ծառայության) ղեկավարը:

5.1. Սահմանել, որ հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով կարող են կահավորվել միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

(5.1-ին կետը լրաց. 17.08.17 թիվ 988-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 16-ի «Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 367 որոշման գործողությունը դադարեցվում է տրանսպորտային միջոցներն առկայծող փարոսիկներով կահավորելու մասով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 13.09.12 թիվ 1160-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2329-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԿԱՊՈՒՅՏ ԿԱՄ ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ

 

._______________________________________________________________________.

|1. |Հայաստանի Հանրապետության ներքին գործերի|կարող են կահավորվել կապույտ|

|   |նախարարության ոստիկանության, Հայաստանի |առկայծող փարոսիկներով      |

|   |Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, |                           |

|   |Հայաստանի Հանրապետության պետական       |                           |

|   |եկամուտների կոմիտեի, Հայաստանի         |                           |

|   |Հանրապետության պաշտպանության           |                           |

|   |նախարարության և  ազգային անվտանգության |                           |

|   |ծառայության օպերատիվ-ծառայողական       |                           |

|   |աշխատանքներ իրականացնող                |                           |

|   |ստորաբաժանումների գունագրաֆիկ          |                           |

|   |երանգավորում չունեցող տրանսպորտային    |                           |

|   |միջոցներ                               |                           |

|___|_______________________________________|___________________________|

|2. |Հայաստանի Հանրապետության ներքին գործերի|կարող են կահավորվել կապույտ|

|   |նախարարության ոստիկանության, ազգային   |առկայծող փարոսիկներով      |

|   |անվտանգության ծառայության, Հայաստանի   |                           |

|   |Հանրապետության քննչական կոմիտեի,       |                           |

|   |Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն|                           |

|   |կոմիտեի և  Հայաստանի Հանրապետության    |                           |

|   |արդարադատության նախարարության          |                           |

|   |քրեակատարողական ծառայության`           |                           |

|   |դատապարտյալներ տեղափոխելու նպատակով    |                           |

|   |օգտագործվող գունագրաֆիկ երանգավորում   |                           |

|   |ունեցող տրանսպորտային միջոցներ         |                           |

|___|_______________________________________|___________________________|

|3. |Հայաստանի Հանրապետության պաշտպանության |կարող են կահավորվել կապույտ|

|   |նախարարության ռազմական ոստիկանության   |առկայծող փարոսիկներով      |

|   |գունագրաֆիկ երանգավորում ունեցող       |                           |

|   |տրանսպորտային միջոցներ                 |                           |

|___|_______________________________________|___________________________|

|4. |Շտապ և  անհետաձգելի բժշկական օգնություն|կարող են կահավորվել կապույտ|

|   |իրականացնող հաստատությունների`         |առկայծող փարոսիկներով      |

|   |գունագրաֆիկ երանգավորում ունեցող       |                           |

|   |տրանսպորտային միջոցներ, արյան կամ դրա  |                           |

|   |բաղադրամասերի տեղափոխումն իրականացնող  |                           |

|   |բժշկական հաստատությունների` գունագրաֆիկ|                           |

|   |երանգավորում ունեցող տրանսպորտային     |                           |

|   |միջոցներ                               |                           |

|___|_______________________________________|___________________________|

|5. |Հայաստանի Հանրապետության ներքին գործերի|կարող են կահավորվել կապույտ|

|   |նախարարության փրկարար ծառայության      |առկայծող փարոսիկներով      |

|   |գունագրաֆիկ երանգավորում ունեցող       |                           |

|   |տրանսպորտային միջոցներ                 |                           |

|___|_______________________________________|___________________________|

|6. |Վթարային-փրկարարական ծառայությունների  |կարող են կահավորվել կապույտ|

|   |գունագրաֆիկ երանգավորում ունեցող       |առկայծող փարոսիկներով      |

|   |տրանսպորտային միջոցներ                 |                           |

|___|_______________________________________|___________________________|

|7. |Հայաստանի Հանրապետության ներքին գործերի|կարող են կահավորվել կապույտ|

|   |նախարարության ոստիկանության            |կամ կապույտ և  կարմիր      |

|   |«Ճանապարհային ոստիկանություն»          |առկայծող փարոսիկներով      |

|   |ծառայության և  Հայաստանի Հանրապետության|                           |

|   |ներքին գործերի նախարարության           |                           |

|   |ոստիկանության պարեկային ծառայության    |                           |

|   |գունագրաֆիկ երանգավորում ունեցող       |                           |

|   |տրանսպորտային միջոցներ                 |                           |

|___|_______________________________________|___________________________|

|8. |Հայաստանի Հանրապետության պաշտպանության |կարող են կահավորվել կապույտ|

|   |նախարարության ռազմական ոստիկանության   |կամ կապույտ և  կարմիր      |

|   |զինվորական ավտոտեսչության գունագրաֆիկ  |առկայծող փարոսիկներով      |

|   |երանգավորում ունեցող տրանսպորտային     |                           |

|   |միջոցներ                               |                           |

|___|_______________________________________|___________________________|

|9. |Հայաստանի Հանրապետության պետական       |կարող են կահավորվել կապույտ|

|   |պահպանության ծառայության, Անվտանգության|կամ կապույտ և  կարմիր      |

|   |խորհրդի անդամների, Հայաստանի           |առկայծող փարոսիկներով      |

|   |Հանրապետության վարչապետի աշխատակազմի   |                           |

|   |ղեկավարի տրանսպորտային միջոցներ        |                           |

|___|_______________________________________|___________________________|

|10.|Բնապահպանության և  ընդերքի տեսչական    |կարող են կահավորվել կապույտ|

|   |մարմնի տրանսպորտային միջոցներ          |առկայծող փարոսիկներով      |

|___|_______________________________________|___________________________|

|11.|Շրջակա միջավայրի նախարարության         |կարող են կահավորվել կապույտ|

|   |էկոպարեկային ծառայության գունագրաֆիկ   |առկայծող փարոսիկներով      |

|   |երանգավորում ունեցող տրանսպորտային     |                           |

|   |միջոցներ                               |                           |

._______________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 13.09.12 թիվ 1160-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն, 17.08.17 թիվ 988-Ն, 30.09.2021 թիվ 1582-Ն, 30.09.2021 թիվ 1583-Ն, 01.06.2023 թիվ 834-Ն, 03.10.2024 թիվ 1556-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2005
N 2329-Ն
Որոշում