ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
1 օգոստոսի 2002 թվականի թիվ 31
21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՀՄԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ
i
(2003-2007 ԹԹ.) ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 173 որոշման 143-րդ կետին համապատասխան` հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծության զարգացման (2003-2007թթ.) հայեցակարգին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծության զարգացման ծրագիրը` նշելով ֆինանսավորման ծավալները և իրականացման ժամկետները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՀՄԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
(2003-2007թթ.)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ներածություն .......................................... 3
2. Անասնաբուծության ոլորտի ներկա իրավիճակի
համառոտ բնութագիրը .................................... 4
3. Տոհմային անասնաբուծության հիմնական
ուղղությունները և ոլորտում պետական
քաղաքականության հիմնադրույթները ....................... 6
3.1. Տավարաբուծություն ................................... 8
3.2. Ոչխարաբուծություն ................................... 11
3.3. Խոզաբուծություն ..................................... 13
3.4. Ճագարաբուծություն ................................... 14
3.5. Թռչնաբուծություն .................................... 15
4. Գյուղատնտեսական կենդանիների արհեստական
սերմնավորում .......................................... 16
5. Հավելվածներ ........................................... 19
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում իրականացված ագրարային բարեփոխումների հետևանքով գրեթե ողջ անասնագլխաքանակը փոխանցվեց գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին:
Անասնագլխաքանակի մասնատումը, կերի կայուն բազայի բացակայությունը, կերային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազումը ոչ միայն հանգեցրեցին անասնագլխաքանակի և անասնապահական մթերքների և հումքի արտադրության մշակումների կրճատմանը, այլև լուրջ խոչընդոտներ ստեղծեցին լայնածավալ տոհմասելեկցիոն համալիր միջոցառումների իրականացման գործընթացում:
Վերը նշվածի հետևանքով վտանգվել է նաև հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ համարված գյուղատնտեսական կենդանիների էնդեմիկ (տեղական), ինչպես նաև ներմուծված լավագույն ցեղերի գենոֆոնդի պահպանումը:
Բավական է նշել, որ նախկին 40-ից ավելի խոշոր տավարաբուծական տոհմային տնտեսությունների փոխարեն (ավելի քան 25 հազ. մայրական կազմով) ներկայումս գոյություն ունի տաս տոհմային ֆերմա (2400 ընդհանուր գլխաքանակով), իսկ ոչխարների «Հայկական կիսակոպտաբուրդ», ճագարների «Հայկական մարդեր» և հավերի «Երևանյան» ցեղերի լուծմամբ զբաղվում են մեկական տոհմային ֆերմաներ:
Լուրջ խոչընդոտներ ծառացան նաև գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմանավորման աշխատանքներում, որի արդյունքում 90-ական թվականների սկզբից դադարեցին գործել հանրապետության զ/կ արհեստական սերմնավորման կայանները:
Հանրապետությունում անասնաբուծության զարգացման, բարձր մթերատու և տոհմային հատկանիշներով օժտված կենդանիներ աճեցնելու և նախիրներն ու հոտերը որակյալ կազմով համալրելու գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բոլոր մարզերում ստեղծել տոհմային տնտեսություններ, վերականգնել տոհմային ծառայության դրվածքը և ընդլայնել գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծավալները:
Նշված հիմնախնդիրների լուծման նպատակով մշակվել է սույն հայեցակարգը, որը ներառում է համալիր միջոցառումներ առաջիկա տարիներին պետական միջամտությամբ հանրապետությունում տոհմային ֆերմաների համակարգ ձևավորելու և տոհմասելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար:
2. ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Վերջին տարիներին նկատվող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի կայունացումը հույս է ներշնչում, որ դադարել է 90-ական թվականներից սկսված անասնագլխաքանակի նվազման միտումը: Բավական է նշել, որ 80-ական թվականների համեմատությամբ տավարի գլխաքանակը նվազել է շուրջ 45,0 օ/օ-ով, ոչխարներինը` 3,5, իսկ խոզերինը` գրեթե 4 անգամ:
Դրան զուգահեռ, վերջին տասնամյակում բավարար չափով չեն տարվել տոհմասելեկցիոն աշխատանքներ, իսկ արհեստական սերմնավորման սահմանափակ ծավալների հետևանքով գործնականում անհնար է եղել բոլոր սահմանային տնտեսություններում իրականացնել կենդանիների զուգընտրություն և արդյունքում բարձրարժեք կենդանիներով նախիրների համալրումը կատարվել է միայն առանձին տնտեսություններում:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 1998-2001թթ. ՀՀ պետական բյուջեից տոհմաբուծության և գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման նպատակով շուրջ 700,0 մլն դրամի հատկացման շնորհիվ հնարավորություն ընձեռվեց ոչ միայն պահպանել գոյություն ունեցող տոհմային նախիրները, այլև աճեցնել և հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին մատակարարել տեղական ցեղերի տոհմային հորթեր, գառներ, խոճկորներ, ճագարի և թռչնի մատղաշ: Միաժամանակ վերագործարկվեցին հինգ տոհմակայան և գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման 13 կայան, ինչպես նաև ձեռք բերվեցին արհեստական սերմնավորման պարագաներ:
Թեև կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքատարածությունները և նվազել բնական կերահանդակների բերքատվությունը, այնուամենայնիվ, հանրապետության ներկայիս բնատնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման և կենդանիների մթերատվության բարձրացման շնորհիվ կարելի է զգալիորեն ավելացնել անասնապահական մթերքների արտադրության ծավալները:
Հանրապետության գրեթե բոլոր մարզերում արոտները ծանրաբեռնված են 40-60 օ/օ-ով, իսկ խոտհարքները լիարժեք չեն օգտագործվում: Միայն Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի մարզերում բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման շնորհիվ տավարի և ոչխարի գլխաքանակը կարելի է ավելացնել 60-100 օ/օ-ով (հավելված թիվ 1):
Անասնապահական մթերքների ավելացման շուրջ խթան կարող է հանդիսանալ հատկապես մթերատվության բարձրացումը: Մթերատվության լավագույն տարիների ցուցանիշների համեմատությամբ` ներկայումս մեկ կովի միջին կաթնատվությունը նվազել է 15,0 օ/օ-ով, իսկ սպանդի ենթարկված խոշոր եղջերավոր անասունի կենդանի զանգվածը` 30,0 օ/օ-ով: Վերջին տարիներին նկատվող գյուղատնտեսական կենդանիների մթերատվության անկման միտումը պայմանավորված է ինչպես ոչ լիարժեք կերակրմամբ, այնպես էլ ընդգրկում տոհմասելեկցիոն աշխատանքների բացակայությամբ: Հանրահայտ է, որ տոհմասելեկցիոն գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորումը: Նախկինում (80-ական թթ.) հանրապետությունում տարեկան սերմնավորվում էր 200-220 հազար կով (կովերի 60-65 օ/օ-ը), սակայն 90-ական թվականներին այդ աշխատանքները գրեթե դադարեցվեցին: Այնուամենայնիվ վերջին 4-5 տարվա ընթացքում ՀՀ կառավարության ֆինանսական աջակցության արդյունքում հաջողվեց վերսկսել այդ գործընթացը և աստիճանաբար ավելացնել արհեստական սերմնավորման ծավալները` դրանցում ընդգրկելով տարեկան 14-15 հազար կովեր (ներկայումս բուծվող կովերի միայն 4,2 օ/օ-ը):
Եթե նկատի ունենաք, որ հանրապետությունում կովերի տնտեսական օգտագործման միջին տևողությունը կազմում է 7 լակտացիա, ապա կովերի շարքը տարեկան պետք է համալրվի 14-15 օ/օ-ով: Այստեղից հետևում է, որ նախրի վերարտադրությունը կազմակերպելու համար արհեստական սերմնավորման գործընթացում տարեկան պետք է ներգրավել կովերի առնվազն 30 օ/օ-ը (շուրջ 80-85 հազար գլուխ), այլապես անհնար է բարձր մթերատու կովերով նախիրների համալրումը:
Ստեղծված իրավիճակում հրատապ է դարձել հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների էնդեմիկ ցեղերի գենոֆոնդի պահպանումը, հանրապետության տոհմակայանների մասնակի վերագործարկումը և արհեստական սերմնավորման ծավալների ընդլայնումը:
Հայաստանի Հանրապետությունում ձևավորված 300 հազարից ավելի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից տավարի գլխաքանակը կենտրոնացված է շուրջ 200 հազարում կամ յուրաքանչյուրում, միջին հաշվով, հաշվարկվում է 2,6 տավար, այդ թվում` 1,4 կով:
Նկատի ունենալով այդ հանգամանքը, տոհմասելեկցիոն աշխատանքների սահմանափակ ծավալները և բնագավառի գիտատեխնիկական սպասարկման արդի իրավիճակը, անհրաժեշտություն է առաջանում հանրապետության բոլոր մարզերում ձևավորել տավարաբուծական, իսկ առանձին մարզերում` նաև ոչխարաբուծական փոքր և միջին չափերի տոհմային ֆերմաներ: Այդ տոհմային ֆերմաները, համալրված լինելով բացառապես սահմանային կենդանիներով, կունենան գրեթե նախրի միանման կառուցվածք, սակայն ֆերմաների քանակը` կախված մարզի բնատնտեսական պայմաններից, առկա անասնագլխաքանակից և անասնապահության այս կամ այն ճյուղի վարման ավանդական եղանակներից, կլինեն տարբեր: Բոլոր մարզերում ձևավորված տոհմային ֆերմաները կհանդիսանան ինքնատիպ վերարտադրիչներ և բարձր տոհմային ու մթերատու հատկանիշներով օժտված կենդանիներ կմատակարարեն գյուղացիական տնտեսություններին:
Վերը նշված հիմնահարցերի լուծման նպատակով մշակվել է սույն հայեցակարգը, որը ներառում է տոհմային անասնաբուծության զարգացման ռազմավարությունը (մինչև 2007թ.) և այն իրականացնելու համար առանձին փուլերի մարտավարական խնդիրները:
Հայեցակարգը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կմշակվի համալիր ծրագիր, որում կսահմանվեն ըստ առանձին ուղղությունների իրականացվող միջոցառումները:
3. ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Տոհմաբուծության և արհեստական սերմնավորման միջոցառումներին ֆինանսական աջակցության վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ թեև հնարավորություններ ստեղծվեցին պահպանելու հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված գյուղատնտեսական կենդանիների ցեղերի առաջատար նախիրները, և վերագործարկվեց արհեստական սերմանավորման գործընթացը, սակայն թե տոհմային գործը, և թե արհեստական սերմանավորման աշխատանքները, ունենալով որոշակի առաջընթաց, հետագայում պահպանվեցին միևնույն մակարդակի վրա: 1998-2001թթ. ընթացքում հանրապետությունում ձևավորվեցին հինգ տավարաբուծական և մեկական ձիաբուծական, խոզաբուծական և ճագարաբուծական տոհմային ֆերմաներ: Ընդ որում, դրանք բոլորն էլ նախկինում գործում էին, համալրված էին տոհմային կենդանիներով և ընդամենը այդ նախիրները պահպանվեցին և ձեռք բերեցին տոհմային կարգավիճակ: Մինչդեռ անհրաժեշտ էր ստեղծել տոհմային կենդանիներով համալրված ֆերմաների ընդարձակ ցանց, որում ընդգրկված բոլոր տնտեսությունները պետք է զբաղվեին տոհմային մատղաշի նպատակային աճեցմամբ և գյուղացիական տնտեսություններին դրանց մատակարարմամբ:
Տոհմային կենդանիների բուծումը և աճեցումը, ի տարբերություն ապրանքային կենդանիների, պահանջում է համեմատաբար երկար ժամանակահատված և ավելի շատ ֆինանսական ներդրումներ: Այս հանգամանքը, մի շարք դժվարություններ ստեղծելուց զատ, տոհմային կենդանիների աճեցման գործընթացը դարձնում է ոչ շահութաբեր, քանզի այսօրվա գյուղացին դեռևս ի վիճակի չէ կրկնակի և ավելի գնով ձեռք բերելու տոհմային կենդանիներ, որի հետևանքով ֆերմերները շահագրգռված չեն զբաղվելու տոհմային կենդանիների աճեցմամբ:
Այդ իսկ պատճառով հայեցակարգը նախատեսում է մարզերում ստեղծել հայրենական սելեկցիայի և մեր բնակլիմայական պայմաններին գերազանց հարմարված տեղական ցեղերի տոհմային կենդանիներով համալրված ֆերմաներ, որոնք կզբաղվեն մաքրացեղ բուծմամբ և դրանով իսկ կնպաստեն նաև հայրենական ցեղերի գենոֆոնդի պահպանմանը:
Տնտեսավարման արդի պայմաններում հրամայական է դարձել նաև գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման գործընթացի ապահովումը: Ներկայումս հանրապետությունում գործող բոլոր արհեստական սերմնավորման ընկերություններն ունեն պետական կարգավիճակ, որն էապես խոչընդոտում է այդ ծառայության իրականացմանը: Դրանց մասնավորեցումը, ինքնուրույն և ազատ գործելուց զատ, կբարձրացնի շահագրգռվածությունը և պատասխանատվությունը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ կստեղծվեն համանման այլ ընկերությունների ձևավորման համար:
Տոհմային անասնաբուծությունում ծառացած վերոհիշյալ հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն պետական աջակցության և տարբեր աղբյուրներից (հիմնականում դոլոր կազմակերպություններից) ներգրավվող ֆինանսական միջոցների ներդրումների շնորհիվ:
Անասնաբուծության ոլորտում ստեղծված իրավիճակը և լայնամասշտաբ տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման խիստ անհրաժեշտությունը հրատապ են դարձնում պետության ակտիվ միջամտությունը հատկապես ներքոհիշյալ խնդիրների լուծման ուղղությամբ`
- տոհմային անասնաբուծությունը կարգավորող իրավական դաշտի ձևավորումը (տոհմային անասնաբուծության լիցենզավորում, «Տոհմաբուծության մասին» ՀՀ օրենք և այլն),
- մասնավոր տոհմային ֆերմաների (հատկապես տավարաբուծության ոլորտում) ծավալուն ցանցի ստեղծումը,
- տոհմաբուծության ոլորտում ներդրումների ներգրավման նպաստավոր պայմանների ձևավորումը,
- տոհմաբուծության համակարգում ընդգրկված մի շարք առանցքային օղակների (տոհմակայաններ, սերմնավորման կայաններ) գործունեությանն առաջիկա տարիների ընթացքում աջակցությունը:
Հայաստանի Հանրապետությունում սահմանային անասնաբուծության զարգացումն առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ըստ առանձին ոլորտների:
3.1. ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Տավարաբուծությունը, որպես անասնաբուծության առաջատար ճյուղ, պահանջում է առանձնահատուկ մոտեցում, և այդ իսկ պատճառով նպատակ է հետապնդել իրականացնել այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա, մի կողմից, նպաստել տավարի «Կովկասյան գորշ» ցեղի գենոֆոնդի պահպանմանը և տոհմային կենդանիների ավելացմանն ու միաժամանակ հնարավորություններ ընձեռել լուծելու գյուղում ծառացած հետևյալ հիմնախնդիրները`
ա) հանրապետության բոլոր մարզերում տավարաբուծական տոհմային ֆերմաների և ցուլիկների աճեցման վերարտադրիչների (էլևերների) ստեղծումը, որոնք տոհմային մատղաշ կմատակարարեն մարզերի ֆերմերային տնտեսություններին,
բ) ներկայումս տոհմային անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերներին աջակցումը` իրենց աճեցրած տոհմային կենդանիների իրացման գործում,
գ) տարեկան շուրջ 70 գյուղական համայնքներից յուրաքանչյուրում առնվազն 2-3 նոր աշխատատեղերի ստեղծումը,
դ) չօգտագործվող անասնաշենքեր և կերահանդակներ ունեցող չունևոր գյուղացիներին անասնաբուծության ոլորտ ներգրավելու հնարավորությունների ընձեռումը:
Թերևս սա այն ճյուղն է, որը պահանջում է տոհմային ֆերմաների ձևավորում և լայնամասշտաբ տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացում բոլոր մարզերում:
Մարզերում ստեղծվող տոհմային ֆերմաների քանակը` կախված առկա գլխաքանակից և բնական կերահանդակների տարածքներից, կլինեն տարբեր:
Տավարի նվազագույն գլխաքանակ ունեցող մարզերում նախատեսվում է հիմնել մեկական, իսկ առավել շատ գլխաքանակ և ընդարձակ բնական կերահանդակներ ունեցող մարզերում` երկուական և ավելի տոհմային ֆերմաներ:
Հայեցակարգը նախատեսվում է հինգ տարի շարունակ մարզերում հիմնել տոհմային ֆերմաներ, ընդ որում, յուրաքանչյուր տարի դրանք կստեղծվեն նոր տարածաշրջաններում:
Ի դեպ, որպեսզի հնարավորություն ընձեռնվի օգտագործելու դատարկ անասնաշենքերը, ապա կընտրվեն այն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, որոնք ունեն առնվազն 100 անասնագլխաքանակի համար նախատեսված դատարկ անասնաշենք և վերջին հինգ տարվա ընթացքում խնամած լինեն ոչ ավելի, քան տաս խոշոր եղջերավոր անասուն:
Բոլոր մարզերում էլ տոհմային ֆերմաների հիմնումը կիրականացվի մեկ միասնական սկզբունքով: Ըստ դրա, ֆերմաները ձևավորելու համար, համապատասխան ֆինանսավորման 75 օ/օ-ի հատկացմամբ տոհմային տնտեսություններից ձեռք են բերվելու 40 գլուխ տոհմային երինջներ: Տնտեսավարող սուբյեկտը, ում մոտ հիմնվելու է տոհմային ֆերման, կընտրվի մրցույթով և կպարտավորվի երինջները ձեռք բերելուց հետո, ոչ ուշ, քան 1 տարին լրանալը, առնվազն 4 ամսական 15-ական գլուխ էգ և արու հորթեր անհատույց հատկացնել այլ համայնքների այն ֆերմերներին, որոնք ևս կընտրվեն մրցույթով: Հորթերը մատակարարելուց հետո միայն կհատկացվի ֆինանսավորման մյուս 25 օ/օ-ը: Սկսած 2-րդ տարվանից, տնտեսավարող սուբյեկտը կարող է գործել ինքնուրույն և իր աճեցրած հորթերով կարող է համալրել, ինչպես սեփական նախիրը, այնպես էլ վաճառել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին:
Այս հանգամանքն ակնկալում է ֆինանսավորված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ակտիվ ներգրավումը տոհմային ֆերմաների ստեղծման գործընթացում, որոնցից յուրաքանչյուրի կողմից աճեցվող և անհատույց հատկացվող տոհմային մատղաշի հաշվին կձևավորվեն նոր` երկու դուստր տոհմային ֆերմաներ:
Ֆերմերների ընտրությունը կիրականացվի մրցութային եղանակով, ՀՀ գյուղնախարարությունում ստեղծվող, սակայն հանձնաժողովի միջոցով, որում ընդգրկված կլինեն ներկայացուցիչներ` ֆինանսավորող (դոնոր) կազմակերպություններից:
ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏՈՀՄԱՅԻՆ ՖԵՐՄԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ
._________________________________________________________________________.
| Մարզերը |Տավարի | Հիմնադրվող | 2003-2007թթ. հիմնադրվող |
| |գլխաքանակը | տոհմային | տոհմային ֆերմաների թիվը |
| |(1.01.2002թ.) | ֆերմաների |____________________________|
| | | քանակը | ֆինանսա- | անհատույց |
| | | | վորման | հատկացվող |
| | | | միջոցով | տոհմային |
| | | | | կենդանիների |
| | | | | միջոցով |
|______________|______________|______________|_____________|______________|
| Արագածոտն |56800 | 2 | 10 | 20 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Արարատ |42683 | 2 | 10 | 20 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Արմավիր |35244 | 1 | 5 | 10 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Գեղարքունիք |95419 | 4 | 20 | 40 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Լոռի |56034 | 2 | 10 | 20 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Կոտայք |48318 | 2 | 10 | 20 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Շիրակ |77687 | 3 | 15 | 30 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Սյունիք |42046 | 2 | 10 | 20 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Վայոց ձոր |20403 | 1 | 5 | 10 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Տավուշ |37230 | 1 | 5 | 200 |
|______________|______________|______________|_____________|______________|
| Ընդամենը |511864 | 20 | 100 | 200 |
._________________________________________________________________________.
Յուրաքանչյուր տոհմային ֆերմայի հիմնադրման համար նախատեսված գումարը կազմում է 12,0 մլն դրամ, որից 10,0 մլն դրամը կօգտագործվի 40 գլուխ տոհմային երինջների գնման, իսկ 2,0 մլն դրամը` առաջիկա 6 ամսում խտացված կերեր գնելու համար:
Հայեցակարգը նպատակ է հետապնդում զգալիորեն ավելացնելու տավարաբուծական տոհմային ֆերմաների թիվը բոլոր մարզերում և այդ իսկ պատճառով չի նախատեսվում ֆինանսավորել ներկայումս գործող ֆերմաները: Բացի այդ, հնարավորություն է ընձեռվում օգտագործելու տարիներ շարունակ անգործության մատնված անասնաշենքերը:
Անհրաժեշտ է նշել, որ վերջին 12 տարվա ընթացքում հանրապետությունում գործում է տոհմային կարգավիճակ ունեցող տաս տավարաբուծական ֆերմա, որոնցում ընդգրկված են շուրջ 2400 տոհմային կենդանիներ (հանրապետությունում առկա տավարի գլխաքանակի ընդամենը 0,5 օ/օ-ը):
Այդ տոհմային ֆերմաներից 5-ը գտնվում են Կոտայքի, 2-ը` Գեղարքունիքի, 1-ը` Լոռու մարզերում, իսկ 2-ը` Երևան քաղաքում: Փաստորեն, հանրապետության 7 մարզերում չեն գործում նույնիսկ մեկական տավարաբուծական տոհմային ֆերմաներ և վտանգված է տոհմային կենդանիներով նախիրների վերարտադրության գործընթացը:
Հայեցակարգը հնարավորություն է ընձեռում առաջիկա հինգ տարում հիմնադրել 100 մայր տոհմային ֆերմա, որոնց կողմից աճեցվող և անհատույց հատկացվող տոհմային կենդանիների հաշվին կձևավորվեն ևս 200 դուստր տոհմային ֆերմաներ (թիվ 2 հավելված): Այդ դուստր ֆերմաների կեսը, որոնք համալրվելու են միայն ցուլիկներով, պետք է վերածվեն տոհմային ցուլիկների աճեցման մասնագիտացված մասնավոր տնտեսությունների` վերարտադրիչների (էլևերների): Դրանցում ցուլիկների նպատակային աճեցման շնորհիվ (մինչև 13-14 ամսական հասակը) կարելի է ստանալ բարձրարժեք տոհմային արտադրող ցուլեր և ապա վաճառել ֆերմերային տնտեսություններին: Դա հնարավորություն կընձեռի ստանալու ցեղի ստանդարտին համապատասխան տոհմային ցուլեր և միաժամանակ բացառելու փոքր հասակում ցուլերի օգտագործումը: Այդ մասնագիտացված տնտեսությունները (էլևերները), իրացված ցուլերի արժեքով, հնարավորություն կունենան բարելավելու և ընդլայնելու իրենց հնարավորությունները և հետագայում տոհմային տնտեսություններից ինքնուրույն գնելու և աճեցնելու տոհմային ցուլիկներ ու վաճառելու հանրապետության ֆերմերային տնտեսություններին:
Ընդհանուր առմամբ, 2003-2007թթ. ձևավորված նոր տոհմային ֆերմաներում աճեցվող տոհմային կենդանիների թիվը կկազմի 22000 գլուխ, որի շնորհիվ հանրապետությունում տոհմային տավարի գլխաքանակը կավելանա շուրջ տաս անգամ:
32. ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ոչխարաբուծությունն անասնաբուծության անվանդական ճյուղ է համարվել Հայաստանում, որտեղ դարերի ընթացքում ժողովրդական սելեկցիայի հետևանքով ձևավորվել են մի շարք էնդեմիկ (տեղական) ցեղեր: Վերջիններս տեղական բնակլիմայական պայմաններին գերազանց հարմարված լինելու շնորհիվ դիմակայել են ժամանակի քննությանը և հանդիսանում են արժեքավոր գենոֆոնդ` նոր ցեղեր ստանալու համար: Նման եղանակով հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծվել է ոչխարի «Հայկական կիսակոպտաբուրդ» ցեղը: Թեև ցեղի մաքիների կաթնատվությունը բարելավման կարիք ունի, այնուամենայնիվ, մսային հատկանիշների, արժեքավոր բրդաթելի և Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված լինելու շնորհիվ այս ցեղի կենդանիները մեծ պահանջարկ ունեն ֆերմերների կողմից:
Վերջին ժամանակներս գորգագործության ոլորտում նկատվում է որոշակի աշխուժություն և այս առումով «Հայկական կիսակոպտաբուրդ» ցեղի ոչխարների գենոֆոնդի պահպանումը խիստ արժևորվում է, քանզի այս ցեղի ոչխարներից ստացվող կիսակոպիտ, սպիտակ և բարձրորակ բուրդն անփոխարինելի է գորգերի արտադրության համար:
«Հայկական կիսակոպտաբուրդ» ցեղի ոչխարների երկարատև ընտրասերման գործընթացում ցեղի ներսում ձևավորվել են Արագածի և Մարտունու ներցեղային տիպերը, որոնց մաքրացեղ բուծման աշխատանքներն իրականացնում էին Ալագյազի և Ծակքարի տոհմային տնտեսությունները: նշված տնտեսություններում ձևավորվել էին մի քանի հազար մաքրացեղ կենդանիներից կազմված տոհմային հոտեր, որոնցում աճեցվում էր վերարտադրության համար տոհմային մատղաշը: Սակայն 90-ական թվականների սկզբներից Ծակքարի տնտեսության լուծարման և Ալագյազի տնտեսության ոչխարների գլխաքանակի կտրուկ նվազման հետևանքով տոհմային հոտերը մասնատվեցին և վտանգվեց «Հայկական կիսակոպտաբուրդ» ցեղի գենոֆոնդի պահպանման գործընթացը:
Այդ արժեքավոր ցեղի գենոֆոնդի պահպանման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ձեռնարկած միջոցների արդյունքում հանրապետության միակ պետական տոհմային տնտեսությունում` «Ալագյազի տոհմային ոչխարաբուծական գործարան» ՊՓԲ ընկերությունում հաջողվեց տոհմային ոչխարների գլխաքանակը 170-ից հասցնել գրեթե 1000 գլխի:
Ներկայումս այդ ցեղի զտացեղ կենդանիներ են բուծվում նաև Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի որոշ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում և պատահական չէ, որ ոչխարների ամենաշատ գլխաքանակը կենտրոնացված է հենց այս երկու մարզերում, որոնք էլ հանդիսանում են հանրապետության տոհմային ոչխարաբուծության ավանդական օջախներ:
Հայեցակարգը նպատակ է հետապնդում տոհմային ֆերմաներ կազմակերպելու միջոցով` այս օջախներում վերականգնել տոհմային ոչխարաբուծությունը և դրանով իսկ նպաստել «Հայկական կիսակոպտաբուրդ» ցեղի գենոֆոնդի պահպանմանը:
Անհրաժեշտ է նշել, որ թեև հանրապետությունում ստեղծվել են բազմաթիվ մասնավոր ոչխարաբուծական ֆերմաներ, այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկը չունի տոհմային կարգավիճակ և հիմնականում բուծվում են տարբեր ցեղերի խառնացեղ կենդանիներ: Մինչդեռ անհրաժեշտ է ձևավորել տոհմային ֆերմաներ և մաքուր բուծման ճանապարհով ստանալ վերարտադրության պիտանի զտացեղ տոհմային մատղաշ:
«Հայկական կիսակոպտաբուրդ» ցեղի գենոֆոնդի պահպանման նպատակով Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում հինգ տարվա ընթացքում նախատեսվում է հիմնել տարեկան մեկական տոհմային ֆերմաներ, որոնցում կբուծվեն այդ ցեղի` Արագածի և Մարտունու ներցեղային տիպերի զտացեղ կենդանիներ:
Տոհմային ֆերմաների հիմնումը կիրականացվի մրցույթով, որին կմասնակցեն այն գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, որոնք ունեն առնվազն 500 գլխի համար նախատեսված ազատ անասնաշենք:
Յուրաքանչյուր տոհմային ֆերմայի հիմնադրման համար նախատեսվող գումարը կկազմի 8,0 մլն դրամ, որից 6,0 մլն դրամը կհատկացվի 250 հղի մաքիներ, իսկ 2,0 մլն դրամը` խտացրած կերեր գնելու համար:
Հայեցակարգի նպատակն է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում 2003-2007թթ. տարեկան ներդնել 16,0 մլն դրամ, որը հնարավորություն կընձեռի օգտագործելու ազատ ոչխարանոցները և առաջիկա հինգ տարում հիմնադրել տաս տոհմային ոչխարաբուծական մայր ֆերմա, իսկ դրանցում աճեցվող և անհատույց հատկացվող տոհմային կենդանիների հաշվին կձևավորվեն ևս 20 տոհմային դուստր հոտեր, որոնցում, ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում կաճեցվեն ավելի քան 15 հազար տոհմային կենդանիներ, ինչը հնարավորություն կընձեռի ստանալու բարձրարժեք տոհմային մատղաշ և մատակարարել հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին:
33. ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Անասնաբուծության ոլորտում թերևս, առավել տուժեց խոզաբուծությունը: Եթե 80-ական թվականների վերջերին հանրապետությունում հաշվարկվում էր ավելի քան 300 հազար խոզ, ապա 90-ական թվականների սկզբներին, խոզաբուծական համալիրների գործունեության դադարեցման հետևանքով, խոզերի գլխաքանակը նվազեց 70 հազար գլխի: Հետագայում նկատվեց խոզերի գլխաքանակի որոշակի աճ և ներկայումս կազմում է շուրջ 100 հազար: Վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսական աջակցության արդյունքում զգալիորեն ավելացել է «Հայկական մսային» ցեղի խոզերի թիվը: Չնայած ցեղը հաստատվել է վերջերս, սակայն մսային լավ հատկանիշների և տեղական պայմաններին լավ հարմարվելու շնորհիվ այդ ցեղի կենդանիները լայն տարածում են ստացել:
Այժմ նադ ցեղի կենդանիների բուծմամբ զբաղվում են հինգ տոհմային տնտեսություններ, որոնցում ընդգրկված են շուրջ հինգ հազար տոհմային կենդանիներ և կարող են տարեկան ավելի քան տաս հազար տոհմային խոճկորներ մատակարարել հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին:
Թեև ցեղի գենոֆոնդին վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, նպատակահարմար է առաջիկա տարիներին, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, դրանք ուղղել խոզաբուծության մեջ նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:
3.4. ՃԱԳԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ճագարների «Հայկական մարդեր» ցեղի կենդանիներն իրենց կենսունակությամբ, տեղական պայմաններին հարմարվողականությամբ և բարձրորակ մորթու («մարդեր» ֆրանսերեն նշանակում է «կզաքիս») շնորհիվ մեծ պահանջարկ ունեն: Այդ ցեղի մաքրացեղ բուծմամբ հանրապետությունում զբաղվում են մեկ տոհմային և մի քանի գյուղացիական տնտեսություններ: Ցավոք, ներկայումս այդ ցեղի կենդանիները հիմնականում տրամախաչվում են այլ ցեղերի կենդանիներով, որի հետևանքով վտանգված է այդ ցեղի մաքուր բուծման գործընթացը: Նկատի ունենալով ցեղի գենոֆոնդի պահպանման կարևորությունը` անհրաժեշտ է «Հայկական մարդեր» ցեղի մաքրացեղ բուծմամբ զբաղվող և առնվազն 100 ճագարամայր խնամող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից մրցութային եղանակով ընտրել 6 լավագույններին և խրախուսման նպատակով յուրաքանչյուրին հատկացնել տարեկան 500 հազար դրամ` կենդանիների վերարտադրությունը կազմակերպելու և մաքրացեղ կենդանիների թիվն առնվազն 30 օ/օ-ով ավելացնելու համար: Առավելություն կարող է տրվել նրանց, ովքեր խնամում են ավելի շատ գլխաքանակ և ունեն ընդլայնվելու հնարավորություններ: Այսպիսով, նախատեսվում է ճագարների «Հայկական մարդեր» ցեղի գենոֆոնդի պահպանման նպատակով տարեկան հատկացնել 3,0 մլն դրամ, ինչը հնարավորություն կընձեռի ավելացնելու մաքրացեղ կենդանիների թիվը և մատակարարել հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին:
3.5. ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հավերի «Երևանյան» ցեղը հայրենական սելեկցիայի նվաճումներից է և արժեքավոր գենոֆոնդի շնորհիվ ներկայումս էլ այս ցեղի սև և կարմիր ներցեղային խմբերը մաքուր բուծվում են Ուկրաինայում (ըստ Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության տվյալների): Թեև այս ցեղի թռչունների բուծումը նպատակահարմար չէ արդյունաբերական համալիրներում, այնուամենայնիվ, կերակրման և խնամքի պայմանների նկատմամբ նվազ պահանջկոտ լինելու շնորհիվ «Երևանյան» ցեղի թռչունները մեծ պահանջարկ ունեն գյուղացիական տնտեսություններում:
Եթե նախկինում այս ցեղի բուծմամբ զբաղվում էին մի քանի տասնյակ կոլտնտեսային և խորհտնտեսային ֆերմաներ (այդ թվում` նաև տոհմային), ապա ներկայումս «Երևանյան» ցեղի կարմիր ներցեղային խմբի մաքրացեղ բուծումն իրականացվում է 1 տոհմային տնտեսությունում և մի քանի սիրող թռչնաբույծների մոտ, այն էլ` սահմանափակ գլխաքանակով, իսկ սև ներցեղային խումբը գրեթե վերացել է:
Կարևորելով հավերի «Երևանյան» ցեղի մաքրացեղ բուծումը և մինչև դրա համար ներդրումների ներգրավման նպաստավոր պայմանների ձևավորումը` անհրաժեշտ է առաջիկա հինգ տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն ցուցաբերել` ցեղի գենոֆոնդի պահպանման նպատակով: Ընդ որում, կֆինանսավորվի այն տնտեսավարող սուբյեկտը, որը երկար տարիներ զբաղվել է այդ ցեղի մաքրացեղ բուծմամբ և ունի առնվազն 1500 մաքրացեղ թռչուններով համալրված մայրական կազմ ու կպարտավորվի տարեկան ստանալ 30 հազար 1 օրական ճտեր և մատակարարել բնակչությանը:
Հավերի «Երևանյան» ցեղի գենոֆոնդի պահպանման համար առաջիկա հինգ տարվա ընթացքում` դոնոր կազմակերպություններից ակնկալվող ֆինանսական միջոցներից տարեկան նախատեսվում է հատկացնել 7,0 մլն դրամ, որի շնորհիվ ոչ միայն կպահպանվի ցեղի գենոֆոնդը, այլև մաքրացեղ թռչուններ կհատկացվեն գյուղացիական տնտեսություններին:
4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՈՒՄ
Տոհմային գործի ամենակարևոր օղակներից մեկը գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորումն է: Թեև մեր հանրապետությունում էգ անասնագլխաքանակի զուգավորման այս եղանակը կիրառվել է գյուղատնտեսական կենդանիների տարբեր տեսակների մոտ (խոզեր, ոչխարներ, այծեր և այլն), այնուամենայնիվ, արհեստական սերմնավորումն առավել զանգվածային տարածում է գտել տավարաբուծության ոլորտում:
Այն, կովերին մի շարք վարակիչ հիվանդություններից զերծ պահելուց զատ, հնարավորություն է ընձեռում իրականացնելու լայնամասշտաբ տոհմասելեկցիոն աշխատանքներ` ապահովելով ցեղի ամբողջական կատարելագործումը:
Կարևորելով գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման գործընթացը` դեռևս 1993թ. սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության 1993թ. առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների, ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին» թիվ 455 որոշմամբ ՀՀ կառավարությունը նախատեսել է արհեստական սերմնավորման ծախսերի 5Օ օ/օ-ը հատուցել ՀՀ պետական բյուջեից, ինչի արդյունքում վերսկսվեցին արհեստական սերմնավորման աշխատանքները և աստիճանաբար ընդլայնվեցին, իսկ վերջին երկու տարում տարեկան սերմնավորվել են 14-15 հազար կովեր: Թեև այս ծավալները դեռևս հեռու են բավարար լինելուց, այնուամենայնիվ, անհրաժեշտ ֆինանսավորման և աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է 2003թ. սերմնավորել առնվազն 40 հազար կովեր և տարեցտարի ընդլայնել արհեստական սերմնավորման ծավալները, իսկ արդեն 2007թ. այդ գործընթացում ընդգրկել տարեկան առնվազն 80 հազար կովեր: Դրան մեծապես կնպաստեն նոր ձևավորվող արհեստական սերմնավորման մասնավոր ընկերությունները և մասնավորեցման նախատեսվող պետական արհեստական սերմնավորման կայանները:
Ի տարբերություն արհեստական սերմնավորման կայանների, տոհմային կայաններն առաջիկայում ևս կգործեն ՀՀ գյուղնախարարության համակարգում և կշարունակեն խոր սառեցման եղանակով պահպանել հանրապետությունում առկա սերմնահեղուկի բանկը, իսկ հնարավորության դեպքում նաև կզբաղվեն սերմնահեղուկի տեղական արտադրությամբ: Սակայն, նախկին 6 տոհմակայաններից կգործեն միայն 3-ը` Մարտունու, Ստեփանավանի (տավարի ամենաշատ գլխաքանակ ունեցող մարզերում) և Մխչյանի (որպես հանրապետության կենտրոնում տեղակայված և ամենամեծ հնարավորություններ ունեցող տոհմակայան):
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ` ԸՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| Մարզերը | Սերմնավորման ենթակա կովերի |
| | գլխաքանակը (գլուխ) |
| |_________________________________________________________|
| | 2003թ. | 2004թ. | 2005թ. | 2006թ. | 2007թ. |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Արագածոտն | 4500 | 5600 | 6700 | 7800 | 9000 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Արարատ | 3100 | 3900 | 4700 | 5500 | 6200 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Արմավիր | 2600 | 3300 | 4000 | 4600 | 5200 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Գեղարքունիք | 7400 | 9200 | 11000 | 12800 | 14600 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Լոռի | 4700 | 6000 | 7200 | 8500 | 9700 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Կոտայք | 4000 | 5000 | 6000 | 7200 | 8200 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Շիրակ | 5700 | 7100 | 8500 | 9800 | 11200 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Սյունիք | 3500 | 4400 | 5200 | 6100 | 7000 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Վայոց ձոր | 1500 | 1800 | 2200 | 2500 | 2900 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Տավուշ | 3000 | 3700 | 4500 | 5200 | 6000 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Ընդամենը | 40000 | 50000 | 60000 | 70000 | 80000 |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Մարզերը | Անհրաժեշտ ֆինանսավորումը |
| | (հազ. դրամ) |
| |_________________________________________________________|
| | 2003թ. | 2004թ. | 2005թ. | 2006թ. | 2007թ. |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Արագածոտն | 4050 | 5040 | 6030 | 7020 | 8100 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Արարատ | 2790 | 3510 | 4230 | 4950 | 5580 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Արմավիր | 2340 | 2970 | 3600 | 4140 | 4680 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Գեղարքունիք | 6660 | 8280 | 9900 | 11520 | 13140 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Լոռի | 4230 | 5400 | 6480 | 7650 | 8730 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Կոտայք | 3600 | 4500 | 5400 | 6480 | 7380 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Շիրակ | 5130 | 6390 | 7650 | 8820 | 10080 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Սյունիք | 3150 | 3960 | 4680 | 5490 | 6300 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Վայոց ձոր | 1350 | 1620 | 1980 | 2250 | 2610 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Տավուշ | 2700 | 3330 | 4050 | 4680 | 5400 |
|_______________|__________|__________|___________|_________|_____________|
| Ընդամենը | 36000 | 45000 | 54000 | 63000 | 72000 |
._________________________________________________________________________.
Նկատի ունենալով, որ արհեստական սերմնավորման ծախսերի 50 օ/օ-ը վճարվելու է անասնատեղի կողմից և նպատակ հետապնդելով արհեստական սերմնավորման ծառայության ինքնարժեքի նվազեցման ճանապարհով ընդլայնելու արհեստական սերմնավորման վրա կատարվող ծախսերը, որի արդյունքում մեկ կովի արհեստական սերմնավորման արժեքը 3000 դրամից նվազել է և կազմել 1800 դրամ: Այս հանգամանքը կբարձրացնի անասնատերերի շահագրգռվածությունը և կխթանի արհեստական սերմնավորման գործընթացը:
Հայեցակարգի մեկնարկային տարում 40 հազար կովերի արհեստական սերմնավորման համար անհրաժեշտ գումարը` ծախսերի 50 օ/օ-ի փոխհատուցման դեպքում, կկազմի 36,0 մլն դրամ (40000 գլուխ x 9000 դրամ), իսկ հինգ տարվա ընթացքում այդ գործընթացում 300 հազար կովերի ընդգրկման պայմաններում անհրաժեշտ ֆինանսավորումը կկազմի 270,0 մլն դրամ: Բացի այդ, 450 հազար սերմնավորման պարագաների հավաքածու ձեռք բերելու համար անհրաժեշտ է ևս 111,0 մլն դրամ (1 հավաքածուն ներառում է մեկական պոլիէթիլենային ձողիկ, ձեռնոց և նատրիումի ցիտրուս` 250 դրամ ընդհանուր արժեքով), իսկ 3 տոհմակայաններում առկա սերմնահեղուկի բանկի պահպանման տարեկան ծախսը կկազմի 6,0 մլն դրամ:
Այսպիսով, հայեցակարգով նախատեսված միջոցառումները հնարավորություն կընձեռեն հանրապետությունում ապահովելու կովերի արհեստական սերմնավորման կայուն և արդյունավետ գործընթաց, իսկ դրանում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը և աջակցությունը թույլ կտան համակարգում ընդգրկված պետական կառույցների սահուն անցումը ձեռնարկատիրական գործունեությանը:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՏՈՀՄԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ (2003-2007 ԹԹ.)
ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ (01.01.2002Թ.) ԵՎ ԱՐՈՏՆԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (01.01.2002Թ.) ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
._________________________________________________________________________.
|Մարզի | Խոշոր եղջերավոր | Ոչխար և | Ընդամենը` |
|անվանումը | անասուններ | այծ | պայմանական գլուխ|
| |____________________________| | |
| | ընդամենը | որից` կովեր | | |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Արագածոտն | 56800 | 30597 | 86476 | 54965 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Արարատ | 42683 | 21023 | 73426 | 41362 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Արմավիր | 35244 | 17441 | 39119 | 32034 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Գեղարքունիք | 95419 | 49613 | 99802 | 87076 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Լոռի | 56034 | 31813 | 39069 | 50252 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Կոտայք | 48318 | 26601 | 61959 | 45827 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Շիրակ | 77687 | 38545 | 67287 | 68759 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Սյունիք | 42046 | 23059 | 57088 | 40160 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Վայոց ձոր | 20403 | 10630 | 31553 | 19649 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Տավուշ | 37230 | 19479 | 33222 | 33451 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|ք. Երևան | 2380 | 1306 | 3085 | 2258 |
|____________|____________|_______________|___________|___________________|
|Ընդամենը | 514244 | 270107 | 592086 | 475793 |
._________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
|Մարզի | Խոտհարքներ | Արոտներ (հա) | Կերային |
|անվանումը | (հա) |________________________| մշակաբույսեր|
| | | ընդամենը | որից` պետ. | |
| | | | ֆոնդ օգտ. | |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Արագածոտն | 3728 | 70779 | 23206 | 12965 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Արարատ | 2882 | 44072 | 26541 | 5815 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Արմավիր | 117 | 12974 | 90 | 5574 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Գեղարքունիք | 35659 | 118489 | 61904 | 18786 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Լոռի | 39179 | 100459 | 35703 | 17608 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Կոտայք | 10760 | 53597 | 25306 | 2327 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Շիրակ | 17108 | 65454 | 18810 | 17144 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Սյունիք | 9567 | 131511 | 52005 | 8942 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Վայոց ձոր | 4652 | 48626 | 19653 | 357 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Տավուշ | 15183 | 47593 | 23639 | 4065 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|ք. Երևան | 71 | 461 | - | 121 |
|____________|________________|__________|_____________|_________________|
|Ընդամենը | 138906 | 694015 | 286859 | 93724 |
.________________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՏՈՀՄԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ (2003-2007ԹԹ.)
ՍԽԵՄԱ
ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԱՎԱՐԱԲՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՈՉԽԱՐԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ՖԵՐՄԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ (1 ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ)
._________________________________________________________________________.
|Մարզերը | Տավարաբուծական ֆերմաներ | Ոչխարաբուծական |
| | | ֆերմաներ |
| |_______________________________________|_____________________|
| | մայր ֆերմաներ | դուստր ֆերմաներ | մայր | դուստր |
| | (ֆինանսավորման| (անհատույց հատկացվող | ֆերմա- | ֆերմաներ |
| | միջոցով) | կենդանիների միջոցով) | ներ | (անհա- |
| | | | (ֆինան- | տույց |
| | | | սավորման| հատկացվող |
| | | | միջոցով)| կենդանի- |
| | | | | ների |
| | | | | միջոցով) |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Արագածոտն |40 40 |15 15 15 15 էգ | 250 |100 100 |
| |երինջ երինջ |ցու- ցու- էգ հորթ | մաքի |գառ- գառ- |
| | |լիկ լիկ հորթ | |ներ ներ |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Արարատ |40 40 |15 15 15 15 էգ | | |
| |երինջ երինջ |ցու- ցու- էգ հորթ | | |
| | |լիկ լիկ հորթ | | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Արմավիր | 40 | 15 15 | | |
| | երինջ | ցուլիկ ցուլիկ | | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Գեղարքունիք|40 40 |15 15 15 15 էգ| | |
| |երինջ երինջ |ցու- ցու- էգ հորթ | | |
| | |լիկ լիկ հորթ | 250 |100 100 |
| | | | մաքի |գառ- գառ- |
| | | | |ներ ներ |
| |40 40 |15 15 15 15 | | |
| |երինջ երինջ |ցու- ցու- էգ էգ | | |
| | |լիկ լիկ հորթ հորթ | | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Լոռի |40 40 |15 15 15 15 | | |
| |երինջ երինջ |ցու- ցու- էգ էգ | | |
| | |լիկ լիկ հորթ հորթ | | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Կոտայք |40 40 |15 15 15 15 | | |
| |երինջ երինջ |ցու- ցու- էգ էգ | | |
| | |լիկ լիկ հորթ հորթ | | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Շիրակ |40 40 | 15 15 15 | | |
| |երինջ երինջ | ցու- ցու- ցու- | | |
| | | լիկ լիկ լիկ | | |
| | | | | |
| | 40 | 15 էգ 15 էգ 15 էգ | | |
| | երինջ | հորթ հորթ հորթ | | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Սյունիք |40 40 |15 15 15 15 | | |
| |երինջ երինջ |ցու- ցու- էգ էգ | | |
| | |լիկ լիկ հորթ հորթ| | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Վայոց ձոր | 40 | 15 15 | | |
| | երինջ | ցու- էգ | | |
| | | լիկ հորթ | | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Տավուշ | 40 | 15 15 | | |
| | երինջ | ցու- էգ | | |
| | | լիկ հորթ | | |
|___________|_______________|_______________________|_________|___________|
|Ընդամենը | 20 | 40 | 2 | 4 |
._________________________________________________________________________.