Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 1995թ թիվ 222

 

i

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» թիվ 306 որոշման 4-րդ կետի`

 

1. Հաստատել սեփականության իրավունքով քաղաքացիների պատկանող շինության գնահատման ընթացակարգը /կցվում է/:

2. Սահմանել, որ բնակելի տների, բնակարանների, ամառանոցների, ավտոտնակների, կացարանների, շինությունների և մյուս կառույցների սեփականատեր հանդիսացող այն բոլոր քաղաքացիները, որոնք չեն բնակվում սեփականության իրավունքով իրենց պատկանող շինություններում, պարտավոր են իրենց փաստացի բնակության հասցեները սեփականության իրավունքով նրանց պատկանող շինությանը գնահատող մարմիններին հայտնել 1995 թվականի համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսյա ժամկետում, իսկ հետագա տարիների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի թիվ 490 որոշմամբ հաստատված քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի 1-ն կետով սահմանված ժամկետներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ վարչապետի 1995թ.

հոկտեմբերի 6-ի թիվ 222

որոշմամբ

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող բնակելի տների, բնակարանների, ամառանոցների, ավտոտնակների, կացարանների, շինությունների և մյուս կառույցների /այսուհետև շինություններ/ գնահատման ընթացակարգը, շինությունները գնահատողների իրավունքներն ու պարտականությունները, նրանց գործունեության գանգատարկման կարգը, ինչպես նաև շինությունը գնահատելիս դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները:

2. Գնահատող մարմինները շինության գնահատումը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1995թ. հունիսի 2-ի թիվ 306 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգին համապատասխան` ելնելով շինության գույքագրման անձնագրային ու սկզբնական այլ փաստաթղթերում արտացոլված տվյալներից: Նշված տվյալների բացակայության կամ գնահատվող շինությունների կազմում փոփոխություն լինելու դեպքում շինությունների գնահատումը իրականացվում է գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքելուց ու չափագրումների /այսուհետև չափագրումներ/ անցկացնելուց հետո:

Շինության չափագրումներ կարող են կատարվել գնահատող մարմինների նախաձեռնությամբ կամ շինության սեփականատիրոջ պահանջով:

3. Շինությունների չափագրումներն իրականացնելու նպատակով գնահատող մարմինները պարտավոր են չափագրման համար սահմանված ժամկետից 15 օր առաջ այդ մասին գրավոր հայտնել շինության սեփականատիրոջը:

Չափագրումն անցկացման ժամկետի մասին ծանուցագիրն ուղարկվում է շինության հասցեով, եթե շինության սեփականատիրոջ կողմից մինչ այդ այլ հասցե չի ներկայացվել:

Շինությունների սեփականատերերը /նրա ներկայացուցիչները/ իրավունք ունի ոչ ուշ քան չափագրման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ դիմել գնահատող մարմնին` չափագրման օրը կամ ժամը փոփոխելու համար: Փոփոխված ժամկետների մասին սեփականատերերին /նրա ներկայացուցիչներին/ գրավոր հայտնվում է չափագրման համար սահմանված նոր ժամկետից 2 օր առաջ:

4. Շինությունների չափագրումն իրականացվում է շինությունների սեփականատերերի կամ նրանց ներկայացուցիչների ներկայությամբ: Շինությունների չափագրման տվյալները լրացվում են հատուկ բլանկի /նախագծագրի/ վրա, որը ստորագրվում է չափագրողների և շինությունների սեփականատերերի /նրանց ներկայացուցիչների/ կողմից:

Չափագրման ենթակա են նաև անօրինական շինությունները, որոնց մասին չափագրողների կողմից կատարվում են համապատասխան գրանցումներ:

Շինությունների սեփականատերերը / նրանց ներկայացուցիչները/ իրավունք ունի արձանագրությունով կամ առանձին ներկայացնել չափագրման վերաբերյալ իր առարկությունները:

5. Շինությունների չափագրման ընթացքում գնահատող մարմնի պաշտոնատար անձը` չափագրողը, իրավունք ունի`

ա/ շինությունների սեփականատերերի /նրանց ներկայացուցիչների/ մասնակցությամբ կատարել անհրաժեշտ չափագրումներ.

բ/ շինությունների սեփականատերերից /նրանց ներկայացուցիչներից/ պահանջել ներկայացնել չափագրման համար անհրաժեշտ տվյալներ և մուտք գործելու շինությունների առանձին տարածքներ:

6. Շինությունների չափագրման ընթացքում գնահատող մարմնի պաշտոնատար անձը` չափագրողը, պարտավոր է`

ա/ սեփականատիրոջ պահանջով ներկայացնել չափագրողի իր վկայականը.

բ/ չափագրումներն իրականացնել միայն ժամը 9-ից մինչև ժամը 18-ը ընկած ժամանակահատվածում, իսկ 18-ից հետո, ինչպես նաև հանգստյան օրերին` համաձայն շինությունների սեփականատերերի /նրանց ներկայացուցիչների/ հետ փոխադարձ պայմանավորվածության.

բ/ չափագրումն իրականացնելիս չվնասել սեփականատիրոջ շինությունը կամ այլ գույքը.

գ/ չափագրման արդյունքների մասին տեղեկացնել շինությունների սեփականատերերին /նրանց ներկայացուցիչներին/.

դ/ չհրապարակել չափագրման ընթացքում իրեն հայտնի դարձած շինությունների սեփականատերերի /շինությունն օգտագործողների/ առևտրային գաղտնիքները:

7. Շինությունների սեփականատերերն իրավունք ունեն`

ա/ ծանոթանալ չափագրման և շինությունների գնահատման բոլոր տվյալներին.

բ/ չափագրողներին չտրամադրել նրանց գործունեության հետ կապ չունեցող փաստաթղթեր, ինչպես նաև չափագրողներին թույլ չտալու իրականացնել չափագրման աշխատանքների հետ չառնչվող գործողություններ.

գ/ սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված կարգով գանգատարկելու չափագրումների և շինությունների գնահատման արդյունքները:

8. Շինությունների սեփականատերերը պարտավոր են`

ա/ չափագրման համար սահմանված ժամկետներում թույլ տալ, որ չափագրումն իրականացնող անձինք անարգել իրականացնեն սեփականության իրավունքով իրենց պատկանող շինությունների չափագրումները.

բ/ սահմանված ժամկետներում գնահատող մարմիններին ներկայացնել իրենց փաստացի բնակության վայրի մասին տվյալներ.

գ/ չափագրումների համար սահմանված ժամկետներին մասնակցել չափագրման աշխատանքներին.

դ/ գնահատող մարմիններին ներկայացնել չափագրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը.

ե/ չխոչընդոտել չափագրումն իրականացնող անձանց աշխատանքներին:

9. Շինությունների սեփականատերերի / նրանց ներկայացուցիչների/ կողմից չափագրման արձանագրությունը ստորագրվելուց հրաժարվելու դեպքում այդ մասին կազմվում է առանձին արձանագրություն, որը ստորագրվում է չափագրողների և շինությունների սեփականատերերի / նրանց ներկայացուցիչների/ կողմից:

10. Եթե շինությունների սեփականատերերը /նրանց ներկայացուցիչները/ չափագրման համար սահմանված ժամկետում չեն մասնակցում չափագրմանը, ապա անհրաժեշտության դեպքում չափագրող մարմիններն իրավունք ունեն սույն կարգի 5-րդ կետի «Բ» ենթակետով սահմանված կարգով, շինությունների սեփականատերերի համաձայնությամբ չափագրումն իրականացնելու առանց սեփականատերերի /նրա ներկայացուցիչների/ մասնակցության` այդ մասին նախօրոք համապատասխան արձանագրություն կազմելուց հետո:

11. Եթե շինությունների սեփականատերերը /նրանց ներկայացուցիչները/ չափագրման համար սահմանված ժամկետում թույլ չի տալիս չափագրողներին մուտք գործել շինություն, ապա չափագրող մարմիններն իրավունք ունեն շինությունների նախագծագրերը կազմելու առանց սեփականատերերի /նրանց ներկայացուցիչների/ մասնակցության` ելնելով առկա և այն տվյալներից, որոնք հնարավոր է ձեռք բերել առանց շինություններ մուտք գործելու: Այդ մասին չափագրողները պարտավոր են նախօրոք կազմել համապատասխան արձանագրություն:

12. Գնահատող մարմինները շինությունների գնահատումը կատարելուց հետո, բայց ոչ ուշ քան այդ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի թիվ 490 որոշմամբ հաստատված քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի 1-ն կետով սահմանված ժամկետներում և կարգով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը ներկայացնելուց 30 օր առաջ, պարտավոր են գնահատման մանրամասն տեղեկությունները գրավոր ներկայացնել շինությունների սեփականատերերին /նրանց ներկայացուցիչներին/:

13. Շինությունների գնահատման տվյալների հետ համաձայն չլինելու դեպքում շինությունների սեփականատերերը /նրանց ներկայացուցիչները/ իրավունք ունի այն գանգատարկելու գնահատող մարմիններին և պահանջելու շինությունների չափագրում /նոր չափագրում/:

Շինությունների նոր չափագրումը կատարվում է շինությունների սեփականատերերի հաշվին /բացի գնահատող մարմինների նախաձեռնությամբ կատարված չափագրումների/, եթե շինությունների սեփականատերերը /նրանց ներկայացուցիչները/ սահմանված ժամկետում չեն մասնակցել չափագրմանը կամ չափագրման ընթացքում գրավոր առարկություն չեն ներկայացրել: Եթե շինության նոր չափագրման ընթացքում նրա գինը չափագրման անճշտության հետևանքով փոփոխվի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի չափով, ապա նոր չափագրման համար շինությունների սեփականատերերի կողմից կատարված վճարը նրանց է վերադարձվում շինությունների նոր գնահատման ավարտից հետո երկու օրվա ընթացքում:

14. Գնահատող մարմինները պարտավոր են շինությունների սեփականատերերի /նրանց ներկայացուցիչների/ գանգատին պատասխանել այն ստանալու օրվանից 10 օրվա ժամկետում, իսկ չափագրում /նոր չափագրում/ իրականացնելու անհրաժեշտության դեպքում մեկ ամսյա ժամկետում:

Գանգատի վերաբերյալ գնահատող մարմնի պատասխանը շինությունների սեփականատերերի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով:

15. Գնահատող մարմինների որոշումների ու գնահատման տվյալների գանգատարկումը հիմք չեն հանդիսանում սեփականատերերի կողմից գույքահարկի չմուծման համար:

16. Գնահատող մարմինները /նրանց պաշտոնատար անձինք/ պարտավոր են փոխհատուցել իրենց մեղքով կատարված սխալ գնահատումների կամ իրենց իրավասությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով շինությունների սեփականատերերին և պետությանը պատճառված վնասները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.10.1995
N 222
Որոշում