Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ...

 

18.05.2024 -

 

110.0113.080410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010153

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 մարտի 2010 թվականի N 113-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 981-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը:

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

(վերնագիրը փոփ. 15.03.2021 թիվ 25-Ն հրաման)

(հրամանը փոփ. 15.06.10 թիվ 579-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2010 թվականի

մարտի 18-ի N 113-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի (այսուհետ` խորհուրդ) ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) հիմնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), մարզպետի աշխատակազմը և Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության կազմակերպում և ապահովում են հաստատության խորհրդի անդամների ընտրության գործընթացը:

3. Խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով`

1) իբրև առանձին խորհուրդ, եթե հաստատությունում սովորողների թիվը 1500 և ավելի է.

2) իբրև միասնական խորհուրդ` միավորելով միևնույն ենթակայության մինչև 1499 սովորող ունեցող առավելագույնը 7 հաստատություն, որոնցում սովորողների ընդհանուր թիվը չի գերազանցում 2500-ը:

4. Խորհրդի գործունեության եռամյա ժամկետի ընթացքում, եթե առաջանում է սովորողների թվի փոփոխություն, ապա խորհրդում ներառված հաստատությունների ցանկում փոփոխություն տեղի չի ունենում:

5. Խորհրդի անդամներին առաջադրում են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար),

2) համապատասխան լիազորված մարմինը,

3) յուրաքանչյուր հաստատության մանկավարժական խորհուրդը,

4) յուրաքանչյուր հաստատության ծնողական խորհուրդը,

5) համայնքի ղեկավարը:

6. Ուսումնական հաստատության տեղակայման վայրի համայնքից խորհրդի կազմում կարող է ներգրավվել կենսաթոշակի անցած` հանրակրթության ոլորտի փորձառու մասնագետ կամ ուսուցչական արհեստակցական միության ներկայացուցիչ` համայնքի ղեկավարի առաջարկով:

7. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի խորհրդի կազմում ընդգրկվում է նաև հաշմանդամության համապատասխան ուղղությամբ մասնագետ:

8. Նախարարը մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների խորհուրդներում առաջադրում է մեկական անդամ, իսկ նախարարության ենթակայության հաստատությունների խորհրդում` երկուական անդամ:

9. Մարզերում նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները միավորվում են մեկ միասնական խորհրդում` պահպանելով սույն կարգի պահանջները:

10. Խորհուրդներում, ըստ ենթակայության, առաջադրվում է համապատասխան լիազորված մարմնի մեկ անդամ:

11. Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի մեկական անդամ:

12. Հաստատության խորհրդի կազմում նախարարի, համապատասխան լիազորված մարմնի, համայնքի ղեկավարի, մանկավարժական խորհրդի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել տվյալ հաստատության աշխատակից համարվող անձը:

13. Հաստատության տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը չեն կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կամ այն միասնական խորհրդի կազմում, որում ընդգրկված է տվյալ հաստատությունը:

14. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտականությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ:

15. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց 15 աշխատանքային օր առաջ խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:

16. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը և խորհրդի անդամների առաջադրումը համապատասխանեցվում է սույն կարգի 10-րդ կամ 12-րդ կետերի պահանջներին:

17. Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից ներկայացված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ ենթակայության, հաստատում է խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի պահանջների խախտման առկայության դեպքում մերժում է խորհրդի անվանական կազմում առաջադրված անձի թեկնածությունը:

18. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված դեպքերում` խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման կամ լիազորված մարմնի կողմից խորհրդի անվանական կազմում սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի պահանջների խախտմամբ առաջադրված անձի թեկնածությունը մերժելու դեպքերում, նրան առաջադրող մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի 17-րդ կետի պահանջներին համապատասխան:

19. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված դեպքերում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:

20. Խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի` տարիքով ավագ անդամը:

21. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին:

22. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների կեսից ավելի ձայների դեպքում:

23. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

24. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ձայները, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:

25. Նոր քվեարկության արդյունքում ևս խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահը որոշվում է վիճակահանությամբ: Հավասար ձայներ ստացած թեկնածուների անուններով թերթիկներից մեկը խորհրդի կազմում ընդգրկված տարիքով ամենակրտսեր ներկայացուցչի կողմից դուրս է բերվում պատահականության սկզբունքով:

26. Խորհրդի նախագահի առաջադրմամբ և խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է քարտուղար, որն արձանագրում է խորհրդի նիստերը: Քարտուղարը խորհրդի յուրաքանչյուր նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ խորհրդի նիստի օրվա, վայրի և ժամի և օրակարգի մասին գրավոր ծանուցում է յուրաքանչյուր անդամի:

27. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի` սույն կարգի 22-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան ընդունված որոշմամբ ընտրված հաստատությունում` յուրաքանչյուր եռամսյակում առնվազն մեկ անգամ (առկա կամ հեռավար)` ըստ խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ: Նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Տնօրենին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի կողմ ձայների առկայության դեպքում:

 

(հավելվածը փոփ. 15.03.2021 թիվ 25-Ն, 16.04.2021 թիվ 29-Ն, 14.05.2024 թիվ 44-Ն հրամաններ)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.03.2010
N 113-Ն
Հրաման