05.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2019 թվականի թիվ 04-Ն
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.12.2023 թիվ 51-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 04-Ն որոշման
նկար
Բաժին 1. Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Չափման |Հաշվետու|
|անվանումը |ծածկագիրը|միավորը |տարում |
|_______________________________________|_________|__________|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|_______________________________________|_________|__________|________|
|Փոխադրվել են ուղևորներ |100 |հազար | |
| | |ուղևոր | |
|_______________________________________|_________|__________|________|
|Ուղևորաշրջանառությունը |105 |հազար | |
| | |ուղևոր-կմ | |
|_______________________________________|_________|__________|________|
|Ուղևորների փոխադրումներից ստացված |110 |հազար | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)| |դրամ | |
|_______________________________________|_________|__________|________|
|Ուղևորների փոխադրումների հետ կապված |115 |-»- | |
|ծախսերը | | | |
|_______________________________________|_________|__________|________|
|Ուղևորատար շարժակազմի քանակը տարվա |120 |հատ | |
|վերջին | | | |
|_______________________________________|_________|__________|________|
|Տրոլեյբուսի շարժակազմի վազքը |125 |հազար | |
| | |մեքենա-կմ | |
|_______________________________________|_________|__________|________|
|Ճոպանուղու շարժակազմի վազքը |130 |հազար | |
| | |վագոն-կմ | |
|_______________________________________|_________|__________|________|
|Մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների |135 |հազար | |
|վազքը | |վագոն-կմ | |
|_______________________________________|_________|__________|________|
|Մետրոպոլիտենի ուղևորատար գնացքների |140 |հազար | |
|վազքը | |գնացք-կմ | |
|_______________________________________|_________|__________|________|
|Ուղևորատար շարժակազմի (գնացքների) |145 |հազար | |
|շարժման մեջ գտնվելու ժամանակը | |մեքենա | |
| | |(վագոն, | |
| | |գնացք)- | |
| | |ժամեր | |
|_______________________________________|_________|__________|________|
|Տրոլեյբուսային երթուղիների քանակը |150 |միավոր | |
|_______________________________________|_________|__________|________|
|Մետրոպոլիտենի կայարանների թիվը տարվա |155 |հատ | |
|վերջին | | | |
|_______________________________________|_________|__________|________|
|Ճանապարհների (գծերի) բացված |160 |կմ | |
|երկարությունը միակողմանի հաշվարկով | | | |
|տարվա վերջին | | | |
|_______________________________________|_________|__________|________|
|Ուղևորատար ճանապարհների (գծերի) |165 |-»- | |
|շահագործական երկարությունն երկկողմանի | | | |
|(երկգծային) հաշվարկով տարվա վերջին | | | |
|_______________________________________|_________|__________|________|
|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |170 |մարդ | |
._____________________________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` _____________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` _____________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»_______20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 01.12.2023 թիվ 51-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 04-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով, ճոպանուղով և տրոլեյբուսային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տե՛ս` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «100» ծածկագրով տողում լրացվում է փոխադրված ուղևորների (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները) թվաքանակը, որը որոշվում է երթևեկության բոլոր տեսակի վաճառված փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով:
8. «105» ծածկագրով տողում լրացվում է ուղևորաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով (1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն` մինչև հաջորդ դիտարկումը):
9. «110» ծածկագրով տողում լրացվում է ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` հաշվեգրման սկզբունքով:
10. «115» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):
11. «120» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար շարժակազմի քանակը տարվա վերջի դրությամբ, որը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրոլեյբուսների, մետրոպոլիտենի և ճոպանուղու վագոնների այն քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում, պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
12. «125» և «130» ծածկագրերով տողերում լրացվում է ուղևորատար շարժակազմի վազքի ցուցանիշը, որը որոշվում է բոլոր վագոնների (մեքենաների) ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով (վագոն (մեքենա)-կմ):
13. «135» ծածկագրով տողում լրացվում է մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների վազքի ցուցանիշը, որը որոշվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
14. «140» ծածկագրով տողում լրացվում է մետրոպոլիտենի ուղևորատար գնացքների վազքի ցուցանիշը, որը որոշվում է բոլոր գնացքների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
15. «145» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար շարժակազմի (գնացքների) շարժման մեջ գտնվելու ժամանակը, որը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
16. «150» ծածկագրով տողում լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր տրոլեյբուսային երթուղիների քանակը:
17. «160» ծածկագրով տողում լրացվում է ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով տարվա վերջի դրությամբ (բացառությամբ շարժման համար փակ (քանդման ենթակա) գծերը), որը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա վերանորոգման դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային միակողմանի ճանապարհների ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս:
18. «165» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջի դրությամբ, որը ներառում է ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը` ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի:
19. «170» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը:
20. Աշխատողների`
1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես էլեկտրատրանսպորտի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
(2-րդ հավելվածը փոփ. 01.12.2023 թիվ 51-Ն որոշում)