05.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2019 թվականի թիվ 10-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի ապրիլի 11-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 10-Ն որոշման
նկար
Բաժին 1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափման |Հաշ- |
| |ծածկագիրը|միավորը |վետու |
| | | |տարում |
|__________________________________________|_________|________|_______|
| Ա | Բ | Գ | 1 |
|__________________________________________|_________|________|_______|
|Ուղևորների փոխադրումներից ստացված |110 |հազար | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | |դրամ | |
|հարկի), ընդամենը | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների` |110.1 |«-» | |
|ներհանրապետական | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|միջպետական |110.2 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|որից` ԱՊՀ երկրներ |110.2.1 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|Ուղևորների փոխադրումների հետ կապված |120 |«-» | |
|ծախսերը | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|Բեռների փոխադրումներից ստացված հասույթը |130 |«-» | |
|(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների` |130.1 |«-» | |
|ներհանրապետական | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|միջպետական |130.2 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|որից` ԱՊՀ երկրներ |130.2.1 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|130 տողից` սառնավագոններով փոխադրումից |131 |հազար | |
| | |դրամ | |
|__________________________________________|_________|________|_______|
|վագոն-ցիստեռններով փոխադրումից |132 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|բեռնարկղերով փոխադրումից |133 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|փոստային նամակների, ծանրոցների և |134 |«-» | |
|փաթեթների փոխադրումից | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|սորուն բեռների առանց տարայի փոխադրումից |135 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|այլ բեռների փոխադրումից |136 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը |140 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |150 |հազար | |
| | |ուղևոր | |
|__________________________________________|_________|________|_______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների` |150.1 |«-» | |
|ներհանրապետական | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|միջպետական |150.2 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|որից` ԱՊՀ երկրներ |150.2.1 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|Ուղևորաշրջանառություն, ընդամենը |160 |հազար | |
| | |ուղևոր- | |
| | |կմ | |
|__________________________________________|_________|________|_______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների` |160.1 |«-» | |
|ներհանրապետական | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|միջպետական |160.2 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|որից` ԱՊՀ երկրներ |160.2.1 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|Փոխադրվել են բեռներ, ընդամենը |170 |հազար | |
| | |տոննա | |
|__________________________________________|_________|________|_______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների` |170.1 |«-» | |
|ներհանրապետական | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|միջպետական |170.2 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|որից` ԱՊՀ երկրներ |170.2.1 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|Բեռնաշրջանառություն, ընդամենը |180 |հազար | |
| | |տոննա-կմ| |
|__________________________________________|_________|________|_______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների` |180.1 |«-» | |
|ներհանրապետական | | | |
|__________________________________________|_________|________|_______|
|միջպետական |180.2 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|որից` ԱՊՀ երկրներ |180.2.1 |«-» | |
|__________________________________________|_________|________|_______|
|Շահագործական գծի երկարությունը |190 |կմ | |
|__________________________________________|_________|________|_______|
|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |200 |մարդ | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________ 20___թ.
(1-ին հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 53-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 10-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «110» և «130» ծածկագրերով տողերում ուղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
8. «131» ծածկագրով տողում լրացվում է սառնավագոններով սառեցրած և պաղեցրած մթերքի փոխադրումից ստացված հասույթը:
9. «132» ծածկագրով տողում լրացվում է հատուկ վագոն-ցիստեռններով նավթամթերքի (անմշակ նավթ, բնական գազ և զտած նավթամթերք) և այլ հեղուկ և գազային բեռների փոխադրումից ստացված հասույթը:
10. «133» ծածկագրով տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով որոշակի բեռների և փաթեթվածքների փոխադրումից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):
11. «134» ծածկագրով տողը ներառում է`
1) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են ազգային և արտերկրյա փոստային գերատեսչությունների կողմից,
2) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են փոստային և սուրհանդակային կազմակերպությունների կողմից:
12. «135» ծածկագրով տողում լրացվում է սորուն բեռների (հացահատիկ, ալյուր, ցեմենտ, ավազ, ածուխ և այլն) առանց տարայի փոխադրումից ստացված հասույթը:
13. «136» ծածկագրով տողը ներառում է`
1) մարդատար և բեռնատար մեքենաների, կցանքների փոխադրումից ստացված հասույթը,
2) կենդանի կենդանիների փոխադրումից ստացված հասույթը,
3) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը:
14. «150» ծածկագրով տողի («Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը») ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
15. «150.1» ծածկագրով տողում լրացվում է ներհանրապետական փոխադրումների (հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում) ցուցանիշը:
16. «150.2» ծածկագրով տողում լրացվում է միջպետական փոխադրումների (հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) ցուցանիշը:
17. «160» ծածկագրով տողում լրացվում է ուղևորաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
18. «170» ծածկագրով տողում լրացվում է փոխադրված (երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված)) բեռների քանակը:
19. «180» ծածկագրով տողում լրացվում է բեռնաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
20. «200» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների`
1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես երկաթուղային տրանսպորտի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
(2-րդ հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 53-Ն որոշում)