Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈ ...

 

05.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 63-Ն

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 63-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով

 

(1520 մմ ռելսամեջով)

.____________________________________________________________.

|   Ցուցանիշի անվանումը                 |Տողի     |Հաշվետու  |

|                                       |ծածկագիրը|տարում    |

|_______________________________________|_________|__________|

|            Ա                          |    Բ    |     1    |

|_______________________________________|_________|__________|

|Փոխադրվել են բեռներ, տոննա             |110      |          |

|_______________________________________|_________|__________|

|Փոխադրվել են բեռներ, վագոններ (հատ)    |120      |          |

|_______________________________________|_________|__________|

|Բեռնաշրջանառություն, հազար տոննա-կմ    |130      |          |

.____________________________________________________________.

 

Բաժին 2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները` կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով

 

.______________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը     |Տողի  |Վագոնների բեռնումը, տոննա   |Վագոնների|

|                        |ծածկա-|                            |բեռնաթա- |

|                        |գիրը  |                            |փումը,   |

|                        |      |                            |տոննա    |

|                        |      |____________________________|_________|

|                        |      |ընդամենը|այդ թվում`|ընդամենը|ընդամենը |

|                        |      |        |ընդհանուր |        |այդ      |

|                        |      |        |մեքենայաց-|        |թվում`   |

|                        |      |        |մամբ      |        |ընդհանուր|

|                        |      |        |          |        |մեքենա-  |

|                        |      |        |          |        |յացմամբ  |

|________________________|______|________|__________|________|_________|

|           Ա            |   Բ  |   1    |     2    |    3   |   4     |

|________________________|______|________|__________|________|_________|

|Կազմակերպության սեփական,|210   |        |          |        |         |

|վարձակալած ուղիների վրա,|      |        |          |        |         |

|ընդհանուր օգտագործման   |      |        |          |        |         |

|ուղիների վրա և  այլ     |      |        |          |        |         |

|կազմակերպությունների ոչ |      |        |          |        |         |

|ընդհանուր օգտագործման   |      |        |          |        |         |

|ուղիների վրա            |      |        |          |        |         |

.______________________________________________________________________.

 

Բաժին 3. Սեփական գնացքաքարշերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                       |Տողի  |Ընդամենը|այդ թվում`|

|                                          |ծածկա-|        |սարքին    |

|                                          |գիրը  |        |          |

|__________________________________________|______|________|__________|

|          Ա                               |  Բ   |  1     |   2      |

|__________________________________________|______|________|__________|

|Էլեկտրաքարշեր                             |310   |        |          |

|__________________________________________|______|________|__________|

|Ջերմաքարշեր                               |320   |        |          |

|__________________________________________|______|________|__________|

|Մայրուղային բեռնատար վագոններ             |330   |        |          |

|__________________________________________|______|________|__________|

|Բեռնատար վագոններ արդյունաբերության համար |340   |        |          |

._____________________________________________________________________.

 

Բաժին 4. Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ

 

կմ

.____________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը               |Տողի    |Հաշվետու|

|                                  |ծածկա-  |տարում  |

|                                  |գիրը    |        |

|__________________________________|________|________|

|           Ա                      |   Բ    |    1   |

|__________________________________|________|________|

|Շահագործվող գծի երկարությունը     |410     |        |

|__________________________________|________|________|

|Բացված գծի երկարությունը          |420     |        |

.____________________________________________________.

 

Բաժին 5. Հասույթը, շահագործական ծախսերը և աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                                |Տողի    |Հաշվետու|

|                                                   |ծածկա-  |տարում  |

|                                                   |գիրը    |        |

|___________________________________________________|________|________|

|           Ա                                       |   Բ    |    1   |

|___________________________________________________|________|________|

|Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի            |510     |        |

|աշխատանքներից (ծառայություններից) ստացված հասույթը |        |        |

|(առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ         |        |        |

|___________________________________________________|________|________|

|Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը,         |520     |        |

|հազար դրամ                                         |        |        |

|___________________________________________________|________|________|

|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ          |530     |        |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր __________________ __________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)    __________________  __________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»________20___թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 52-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 63-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան իրազեկված.

1) կազմակերպությունները, որոնք`

ա. հաշվետու տարվա վերջում հաշվեկշռում ունեն կամ վարձակալել են գնացքաքարշեր, գնացքներ, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր (մերձատար, միջարտադրամասային, ներգործարանային, քարհանքային),

բ. ունեն մերձատար ուղիներ` կցված ընդհանուր օգտագործման ուղիներին,

գ. ունեն մերձատար ուղիներ` կցված այլ կազմակերպությունների ուղիներին (կոնտրագենտներ),

2) երկաթգծի կայարանները, որոնք ունեն մերձատար ուղիներ և նշանակված են սպասարկելու առանձին կազմակերպություններին:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվությունը չեն ներկայացնում ժամանակավոր մերձատար ուղիներ ունեցող կազմակերպությունները:

6. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիները սպասարկում են առանձին կազմակերպություններին, որոնք չընդհատվող երկաթգծով կապված են ընդհանուր օգտագործման երկաթուղային ցանցին:

9. Բաժին 1-ում`

1) տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության կողմից (անկախ նրանից, այն համարվում է ուղու սեփականատեր, թե` վարձակալող)` բեռների փոխադրման ապրանքագրերի տվյալների հիման վրա, ցուցանիշները լրացվում են հետևյալ կերպ`

ա. եթե մերձատար ուղին օգտագործում է ոչ միայն սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, այլ նաև հաշվետվություն չներկայացնող այլ կազմակերպություններ (օրինակ` կոնտրագենտները, որոնք ունեն պահեստներ հաշվետու կազմակերպությանը կից ուղուն), ապա դրա բեռների փոխադրման և բեռնաշրջանառության ցուցանիշները հաշվետվություն ներկայացնող կազմակերպության կողմից լրացվում են նույն բաժնում,

բ. երրորդ կազմակերպության մերձատար ուղուն կից մերձատար ուղու սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը բեռնաշրջանառության ցուցանիշները լրացնում է` ոչ թե մինչև հարևան կազմակերպության հիմնական մերձատար ուղուն կից կետ փոխադրման հեռավորության, այլ` մինչև երկաթգծի ընդհանուր օգտագործման ճանապարհին կից կետ փոխադրման հեռավորությանը համապատասխան (այսինքն` ամբողջ հեռավորությունը սեփական և հարևան կազմակերպության ուղիներով),

2) լրացվում են ընդհանուր օգտագործման ցանցից ոչ ընդհանուր օգտագործման ուղիով կազմակերպության ուղարկված և ստացված բոլոր բեռների փոխադրումները (անկախ շարժակազմի պատկանելիությունից) և միայն մերձատար ուղիներով բեռների փոխադրումները սեփական կամ վարձակալած շարժակազմով` առանց ընդհանուր օգտագործման ցանց դուրս գալու (ներքին փոխադրումներ):

10. Ներարտադրամասային փոխադրումները հաշվետվության մեջ չեն ներառվում:

11. «110» և «120» ծածկագրերով տողերում լրացվում է կազմակերպության ուղիներով փոխադրումների ընդհանուր ծավալը:

12. «130» ծածկագրով տողում լրացվում է փոխադրված բեռների քանակի (տոննա) և փոխադրման հեռավորության (ներառյալ հարևան մերձատար ուղու, եթե այդ ուղիով շարունակվում է բեռների փոխադրումը) արտադրյալը:

13. Բաժին 2-ում` կատարված աշխատանքների ակտերի և կարգագրերի տվյալների հիման վրա, լրացվում են.

1) առանձին-առանձին` վագոնների բեռնման և բեռնաթափման (կատարված ինչպես երկաթուղային (տրանսպորտային) արտադրամասի, այնպես էլ հաշվետու կազմակերպության այլ արտադրամասերի բեռնիչների և մեխանիզմների միջոցով) ցուցանիշները,

2) «210» ծածկագրով տողում` բեռնման-բեռնաթափման աշխատանքների ամբողջ ծավալը, որը կատարվել է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության (ներառյալ հաշվետվություն չներկայացնող կոնտրագենտները) սեփական կամ վարձակալած միջոցներով (կազմակերպության սեփական, վարձակալված ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և կողմնակի կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա),

3) սյունակներ 1-ում և 3-ում` բեռնման և բեռնաթափման ընդհանուր աշխատանքների ծավալը,

4) սյունակներ 2-ում և 4-ում` մեքենայացմամբ կատարված աշխատանքների ծավալը: Մեքենայացված եղանակով կատարված աշխատանքների ծավալում ընդգրկվում են այն բեռնման-բեռնաթափման աշխատանքների ցուցանիշները, որոնք կատարվել են տարբեր տեսակի բարձման տրանսպորտային սարքավորումներով (տրանսպորտյորներով (ծանր բեռներ փոխադրելու համար), ավտոկռունկներով, ավտոբեռնիչներով, ինքնաբեռնող շարժակազմով և այլն):

14. Բաժին 2-ում չեն ներառվում հետևյալ ցուցանիշները`

1) ներարտադրամասային փոխադրումների, ինչպես նաև բեռների պահեստավորման հետ կապված բեռնման-բեռնաթափման աշխատանքների,

2) կողմնակի կազմակերպության կողմից տվյալ կազմակերպության համար կատարված վագոնների բեռնման և բեռնաթափման աշխատանքների:

15. Բաժնի 3-ում` շարժակազմի (բացի վարձակալվածներից) տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա, լրացվում են.

1) սյունակ 1-ում` տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի քանակը` հունվարի 1-ի դրությամբ (նույնիսկ եթե դրանք չեն շահագործվել կամ վարձակալվել են այլ կազմակերպությունների կողմից),

2) սյունակ 2-ում` առկա շարժակազմից տեխնիկապես սարքինների քանակը (որում չեն ներառվում հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրսգրման ենթակա (խոտան), շարժակազմի քանակը),

3) կազմակերպության հաշվեկշռում առկա վագոնների, որոնք օգտագործվում են որպես բնակատեղի և այլ կարիքների համար, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործվող գնացքաքարշերի քանակը,

4) «320» ծածկագրով տողում` ջերմաքարշերի (որոնք իրար միացված են սեկցիաներով (երկու, երեք և ավելի), սակայն կարող են աշխատել ինքնուրույն, և դրանցից յուրաքանչյուրը հաշվառվում է որպես առանձին միավոր) քանակը,

5) «330» ծածկագրով տողում` մայրուղային բեռնատար վագոնների (ծածկած վագոններ, ցիստեռներ, ցեմենտատարներ, քիմիական արտադրանք տեղափոխող հատուկ ցիստեռներ) քանակը,

6) «340» ծածկագրով տողում` արդյունաբերության համար բեռնատար վագոնների (այդ թվում` դումպկարներ (ինքնաթափ վագոն), ինչպես նաև` տորֆ, կոքս, հանքաքար, տաք չուգուն, ալյուր, անտառանյութ և այլ ապրանքատեսակներ տեղափոխող) քանակը:

16. Բաժին 4-ում` ուղիների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա (բացառությամբ երկաթուղային գծեր վարձակալած կազմակերպությունների), լրացվում են`

1) արդյունահանող արդյունաբերության հանքերի բաց շահագործման շարժական ուղիների (որոնք գտնվում են մշտական շահագործման մեջ (այսինքն` մշտապես գոյություն ունեն, բայց հանքախորշերին զուգընթաց ենթարկվում են տեղաշարժերի) երկարությունը: (Փոխադրելի (դաշտային) ուղիները, բացառությամբ արդյունահանող արդյունաբերության լեռնահանքային բաց շահագործման մեջ գտնվողների, ժամանակավոր գծերը, ինչպես նաև նոր կառուցվող գծերը` ներառյալ շահագործվողները (բայց համապատասխան ակտերով շահագործման չհանձնված), հաշվառման ենթակա չեն:),

2) «410» ծածկագրով տողում` շահագործվող գծի (Այն որոշվում է «մերձատար ուղու սահման» նշանից մինչև երկաթուղային գծերի վերջնակետն ընկած գծերի առանցքի երկարությամբ, անկախ նրանից` ամենաերկար գիծը հանդիսանում է ինքնուրույն, թե այդ հեռավորությունը ընդգրկում է իր մեջ մի քանի ուղիներ, ճյուղավորումներ, վայրէջքներ: Ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանց մուտք չունեցող շահագործվող գծերի երկարությունը որոշվում է ըստ կազմակերպությունների վերջնակետերի միջև ընկած գծերի առանցքի երկարության: Շահագործվող գծի երկարության մեջ ընդգրկվում են բոլոր ճյուղավորումները, որոնց վրա կատարվում են բեռնման-բեռնաթափման աշխատանքները: Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների ուղեբաժանքների (բացի գլխավորների) կամ կայարանային ուղիների երկարությունը չի ընդգրկվում շահագործվող գծի երկարության մեջ, նույնիսկ եթե կայարանային ուղիները միաժամանակ օգտագործվում են վագոնների բեռնման և բեռնաթափման համար:) երկարությունը,

3) «420» ծածկագրով տողում` բացված գծի (Այն որոշվում է բացված մերձատար ուղու, առանց բացառության բոլոր գծերի (գլխավոր, կայարանային, հատուկ) երկարությունների հանրագումարով: Բացված գիծը ներկայացվում է որպես ձգված միաուղի գիծ: Օրինակ, երկաթգիծը կազմված է 3 ճանապարհներից (գծերից), նրանցից գլխավորը սկզբից մինչև փակուղի կազմում է 1,8 կիլոմետր, նրան կից գծերից մեկը` 0,7 կիլոմետր և մյուսը` 0,5 կիլոմետր: Այսպիսով այդ երկաթուղային ճանապարհի բացված երկարությունը կլինի` 1,8+0,7+0,5=3,0:) երկարությունը:

17. Բաժին 5-ում` հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի հիման վրա, լրացվում են`

1) «510» ծածկագրով տողում` արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից և ծառայություններից (բեռների փոխադրումներ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, բեռների վերամշակում պահեստներում և այլն) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի),

2) «520» ծածկագրով տողում` բեռների փոխադրումների շահագործման ծախսերը`

ա. կազմակերպության արդյունաբերական երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների հետ կապված աշխատողների (դիսպետչերներ, գնացքակազմող բրիգադաների աշխատողներ, սլաքավարներ, կապի աշխատողներ, գնացքավարներ, շարժակազմի վերանորոգման աշխատողներ և այլ աշխատողներ) աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ,

բ. շարժակազմի և բեռնափոխադրումների հետ կապված շինությունների շահագործման ծախսեր (վառելիք, էլեկտրաէներգիա, նյութեր),

գ. հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ,

դ. այլ ծախսեր (մերձատար ուղու վարձավճար, վագոնների մաքրման վճար և այլն),

3) Շահագործման ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման ծախսերը (բեռնիչների, մեխանիզատորների աշխատավարձը, բեռնման-բեռնաթափման մեխանիզացիայի և սարքավորումների ամորտիզացիան, վառելիքը, էլեկտրաէներգիան, տեխնիկական սպասարկումը), վագոնների գերնորմատիվային պարապուրդների համար վճարվող տուգանքները, բեռների փոխադրման սակագինը,

4) «530» ծածկագրով տողում` աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

18. Աշխատողների`

1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի ոլորտում զբաղված աշխատողներին),

2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,

3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),

4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

 

(2-րդ հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 52-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.11.2018
N 63-Ն
Որոշում