05.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 62-Ն
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին «օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 62-Ն որոշման
Նկար
Բաժին 1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Չափման միավորը|Հաշվետու|
|անվանումը |ծածկագիրը| |ամսում |
|___________________________________|_________|______________|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|___________________________________|_________|______________|________|
|Փոխադրվել են բեռներ, ընդամենը, |110 |հազար տոննա | |
|այդ թվում` ըստ փոխադրումների | | | |
|տեսակների | | | |
|___________________________________|_________|______________|________|
|ներհամայնքային |110.1 |-»- | |
|___________________________________|_________|______________|________|
|ներմարզային |110.2 |-»- | |
|___________________________________|_________|______________|________|
|միջմարզային |110.3 |-»- | |
|___________________________________|_________|______________|________|
|միջպետական, որից` |110.4 |-»- | |
|___________________________________|_________|______________|________|
|Եվրասիական տնտեսական միության |110.4.1 |-»- | |
|երկրներ (այսուհետ` ԵԱՏՄ) | | | |
|___________________________________|_________|______________|________|
|Բեռնաշրջանառություն, ընդամենը, |120 |հազար տոննա-կմ| |
|այդ թվում` ըստ փոխադրումների | | | |
|տեսակների | | | |
|___________________________________|_________|______________|________|
|ներհամայնքային |120.1 |-»- | |
|___________________________________|_________|______________|________|
|ներմարզային |120.2 |-»- | |
|___________________________________|_________|______________|________|
|միջմարզային |120.3 |-»- | |
|___________________________________|_________|______________|________|
|միջպետական, որից` |120.4 |-»- | |
|___________________________________|_________|______________|________|
|ԵԱՏՄ երկրներ |120.4.1 |-»- | |
._____________________________________________________________________.
Բաժին 2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափման միավորը |Հաշվետու|
| |ծածկագիրը| |ամսում |
|_________________________________|_________|________________|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|_________________________________|_________|________________|________|
|Փոխադրվել են ուղևորներ, |210 |հազար ուղևոր | |
|ընդամենը, այդ թվում` ըստ | | | |
|փոխադրումների տեսակների | | | |
|_________________________________|_________|________________|________|
|ներհամայնքային |210.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ներմարզային |210.2 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջմարզային |210.3 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջպետական, որից` |210.4 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ԵԱՏՄ երկրներ |210.4.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|210 տողից` միկրոավտոբուսներով, |220 |-»- | |
|ընդամենը, այդ թվում` ըստ | | | |
|փոխադրումների տեսակների | | | |
|_________________________________|_________|________________|________|
|ներհամայնքային |220.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ներմարզային |220.2 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջմարզային |220.3 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջպետական, որից` |220.4 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ԵԱՏՄ երկրներ |220.4.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|Ուղևորաշրջանառություն, ընդամենը,|230 |հազար ուղևոր-կմ | |
|այդ թվում` ըստ փոխադրումների | | | |
|տեսակների | | | |
|_________________________________|_________|________________|________|
|ներհամայնքային |230.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ներմարզային |230.2 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջմարզային |230.3 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջպետական, որից` |230.4 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ԵԱՏՄ երկրներ |230.4.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|230 տողից` միկրոավտոբուսներով, |240 |-»- | |
|ընդամենը, այդ թվում` ըստ | | | |
|փոխադրումների տեսակների | | | |
|_________________________________|_________|________________|________|
|ներհամայնքային |240.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ներմարզային |240.2 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջմարզային |240.3 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջպետական, որից` |240.4 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ԵԱՏՄ երկրներ |240.4.1 |-»- | |
._____________________________________________________________________.
Բաժին 3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափման միավորը |Հաշվետու|
| |ծածկագիրը| |ամսում |
|_________________________________|_________|________________|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|_________________________________|_________|________________|________|
|Փոխադրվել են ուղևորներ, |310 |հազար ուղևոր | |
|ընդամենը, այդ թվում` ըստ | | | |
|փոխադրումների տեսակների | | | |
|_________________________________|_________|________________|________|
|ներհամայնքային |310.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ներմարզային |310.2 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջմարզային |310.3 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջպետական, որից` |310.4 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ԵԱՏՄ երկրներ |310.4.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|Ուղևորաշրջանառություն, ընդամենը |320 |հազար ուղևոր-կմ | |
|(հաշվարկվում է վճարովի վազքով), | | | |
|այդ թվում` ըստ փոխադրումների | | | |
|տեսակների | | | |
|_________________________________|_________|________________|________|
|ներհամայնքային |320.1 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ներմարզային |320.2 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջմարզային |320.3 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|միջպետական, որից` |320.4 |-»- | |
|_________________________________|_________|________________|________|
|ԵԱՏՄ երկրներ |320.4.1 |-»- | |
._____________________________________________________________________.
Բաժին 4. Ֆինանսական ցուցանիշները (առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի)
հազար դրամ
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|այդ թվում` ըստ փոխադրումների |
| |ծածկա-|հաշվետու|տեսակների |
| |գիրը |ամսում |________________________________|
| | | |ներհա- |ներմար-|միջմար-|միջպե-|
| | | |մայնքային|զային |զային |տական |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|Բեռնափոխադրումներից |410 | | | | | |
|հասույթ | | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|ծախսեր |415 | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|Ուղևորափոխադրումներից |420 | | | | | |
|հասույթ, որից` | | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|միկրոավտոբուսներով |420.1 | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|ծախսեր, որից` |425 | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|միկրոավտոբուսներով |425.1 | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|Թեթև մարդատար |440 | | | | | |
|տաքսիներով | | | | | | |
|ուղևորափոխադրումներից | | | | | | |
|հասույթ | | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|ծախսեր |445 | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|Օժանդակ և լրացուցիչ |450 | |x |x |x |x |
|ավտոտրանսպորտային | | | | | | |
|գործունեությունից | | | | | | |
|ստացված հասույթը, | | | | | | |
|ընդամենը, այդ թվում` | | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|բեռների բեռնման և |450.1 | |x |x |x |x |
|բեռնաթափման | | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|բեռների պահման և |450.2 | |x |x |x |x |
|պահեստավորման | | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|ավտոկայարանների, |450.3 | |x |x |x |x |
|ավտոկայանների և | | | | | | |
|ավտոկայանատեղերի | | | | | | |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|մաքսային միջնորդային |450.4 | |x |x |x |x |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|երթակարգավարական |450.5 | |x |x |x |x |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|մաքսային տերմինալների |450.6 | |x |x |x |x |
|________________________|______|________|_________|_______|_______|______|
|այլ |450.7 | |x |x |x |x |
._________________________________________________________________________.
Բաժին 4.1. Այլ գործունեությունից ստացված հասույթը
հազար դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Հաշվետու ամսում|
|_____________________________________________________|_______________|
| 1 | 2 |
|_____________________________________________________|_______________|
|Հասույթ, ընդամենը որից` նշել գործունեության տեսակը | |
|_____________________________________________________|_______________|
|_____________________________________________________|_______________|
._____________________________________________________________________.
Բաժին 5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը
միավոր
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ընդամենը|որից` |այդ թվում` ըստ փոխադրումների |
|անվանումը |ծածկա-|հաշվետու|աշխատան-|տեսակների (510-540 տողերը ըստ 2-րդ|
| |գիրը |ամսում |քում |սյունակի, 550-580 տողերը ըստ 1-ի |
| | | | |սյունակի) |
| | | | |__________________________________|
| | | | |ներհամայն-|ներմար-|միջմար-|միջպե- |
| | | | |քային |զային |զային |տական |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
|Բեռնատար |510 | | |x |x |x |x |
|ավտոմեքենաներ| | | | | | | |
|(ներառյալ | | | | | | | |
|հատուկ | | | | | | | |
|բեռնատար | | | | | | | |
|ավտոմեքենա- | | | | | | | |
|ներ) | | | | | | | |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
|Ավտոբուսներ |520 | | | | | | |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
|Միկրո- |530 | | | | | | |
|ավտոբուսներ | | | | | | | |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
|Թեթև |540 | | |x |x |x |x |
|մարդատար | | | | | | | |
|տաքսիներ | | | | | | | |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
|Բեռնատար |550 | |x | | | | |
|ավտոմեքենա- | | | | | | | |
|ների | | | | | | | |
|կատարած | | | | | | | |
|երթերը | | | | | | | |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
|Ավտոբուսների |560 | |x | | | | |
|կատարած | | | | | | | |
|երթերը | | | | | | | |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
|Միկրո- |570 | |x | | | | |
|ավտոբուսների | | | | | | | |
|կատարած | | | | | | | |
|երթերը | | | | | | | |
|_____________|______|________|________|__________|_______|_______|_______|
|Թեթև |580 | |x | | | | |
|մարդատար | | | | | | | |
|տաքսիների | | | | | | | |
|պատվերների | | | | | | | |
|քանակը | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 6. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (լրացվում է տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)
մարդ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու|
| |ծածկագիրը|ամսում |
|__________________________________________________|_________|________|
| Ա | Բ | 1 |
|__________________________________________________|_________|________|
|Ընդամենը, այդ թվում` |610 | |
|__________________________________________________|_________|________|
|բեռնափոխադրումներով զբաղվող |610.1 | |
|__________________________________________________|_________|________|
|ուղևորափոխադրումներով զբաղվող (ավտոբուսներով և |610.2 | |
|միկրոավտոբուսներով) | | |
|__________________________________________________|_________|________|
|թեթև մարդատար տաքսիներով |610.3 | |
|__________________________________________________|_________|________|
|օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային |610.4 | |
|գործունեությամբ զբաղվող | | |
|__________________________________________________|_________|________|
|այլ գործունեությամբ զբաղվող |610.5 | |
._____________________________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` _____________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` _____________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»_______20___թ.
(1-ին հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 50-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 62-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տե՛ս` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող Հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող Հաշվետվությունում:
8. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենայի վարձակալության ժամանակաշրջանի համար:
9. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
10. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս,
2) երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ,
3) կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում,
4) ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
5) ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
6) միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,
7) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,
8) երթ (ուղերթ)` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի անցած ճանապարհը:
11. «110» և «120» ծածկագրով տողերում լրացվում են բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների, աղբատար ավտոտրանսպորտի, ինչպես նաև ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
12. «110» ծածկագրով տողում լրացվում է բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալը (փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ): Ներհամայնքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում են ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները: Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով: Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով: Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով: Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
13. «120» ծածկագրով տողում լրացվում է բեռնաշրջանառության ցուցանիշը (տոննա-կիլոմետրերով), որը որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները: Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներհամայնքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
14. «210» և «230» ծածկագրով տողերում լրացվում են համապատասխանաբար ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով) ավտոբուսներով (միկրոավտոբուսներով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
15. «210.1» ծածկագրով տողում լրացվում է ուղևորների թվաքանակը ներհամայնքային փոխադրումներում, որը որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
16. «210.2» ծածկագրով տողում լրացվում է ներմարզային փոխադրումներում ուղևորների փոխադրումների ծավալը, որը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
17. «210.3» և «210.4» ծածկագրով տողերում լրացվում է միջմարզային և միջպետական փոխադրումներում ուղևորների փոխադրումների ծավալը, որը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
18. Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներհամայնքային և ներմարզային փոխադրումներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային փոխադրումներում երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը: Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
19. «230» և ծածկագրով տողում լրացվում է ուղևորաշրջանառությունը, որը որոշվում է հետևյալ կերպ`
1) «230.1» ծածկագրով տողում լրացվող ներհամայնքային փոխադրումներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով,
2) «230.2» ծածկագրով տողում լրացվող ներմարզային փոխադրումներում ուղևորաշրջանառությունը որոշվում երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով (Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350: 45 = 7,78 դրամ: Իսկ առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով: Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ` օրինակ` ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ. I երթուղի` հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 = 300 կմ, II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ, III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ: Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի` (300 + 500 + 180): (15 + 20 + 6) = 980: 41 = 23.9 կմ:),
3) «230.3» և «230.4» ծածկագրով տողերում լրացվող միջմարզային և միջպետական փոխադրումներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
20. Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը ներհամայնքային և ներմարզային փոխադրումներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65: Միջմարզային և միջպետական փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
21. «310.1» ծածկագրով տողում լրացվում է թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը, որը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներհամայնքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Երևան քաղաքում ուղևորափոխադրումների հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
22. «320.1» ծածկագրով տողում լրացվում է թեթև մարդատար տաքսիների ներհամայնքային ուղևորաշրջանառությունը, որը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով,
23. «320.2», «320.3», «320.4» ծածկագրերով տողերում լրացվում է ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումների ուղևորաշրջանառությունը, որը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
24. «410» ծածկագրով տողում լրացվում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի): Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
25. «420» և «420.1» ծածկագրերով տողերում լրացվում են երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի):
26. «440» ծածկագրով տողում լրացվում է թեթև մարդատար տաքսիների շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
27. «450» ծածկագրով տողում լրացվում է օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որը ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթներ.
1) «450.1» ծածկագրով տողում` բեռների բեռնման և բեռնաթափման, բեռների մշակումից,
2) «450.2» ծածկագրով տողում` բեռների պահման և պահեստավորման բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն,
3) «450.3» ծածկագրով տողում` ավտոկայարանների, ավտոկայանների և ավտոկայանատեղերի` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն,
4) «450.4» ծածկագրով տողում` մաքսային միջնորդային (բրոքերային)` մաքսային բրոքերների ծառայությունն է տրանսպորտում, որը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված անձն է, որը գործում է օրենքով սահմանված կարգով ապրանքներ փոխադրող անձանց հանձնարարությամբ` իր անունից: Բրոքերային ծառայությունները ներառում են մաքսային պահեստներից բեռների ստացման պատվիրատուի հասցեով, բեռների առաքման մաքսատուրքերի ձևակերպում, սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման ծառայություններ,
5) «450.5» ծածկագրով տողում` երթակարգավարական` տրանսպորտի երթևեկությունը որևէ կենտրոնական կետից կարգավորման ծառայություններ,
6) «450.6» ծածկագրով տողում` մաքսային տերմինալներ` բաց և փակ վերաբեռնման գոտիների, ժամանակավոր պահպանման պահեստի, սառնարանային պահեստների, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռքի, ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածքի, գրասենյակային տարածքների, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգերը և այլ,
7) «450.7» ծածկագրով տողում` այլ ծառայություններ` այլ օժանդակ տրանսպորտային ծառայություններ, որոնք ներառված չեն նշված խմբավորումներում:
28. Բաժին 4.1-ում լրացվող այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) ներառում է ՏԳԴՏ-ով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն): Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
29. Բաժին 5-ում լրացվում են հետևյալ ցուցանիշները`
1) «510», «520», «530», «540» ծածկագրերով տողերում` ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակները,
2) «550», «560», «570» ծածկագրերով տողերում` կատարած երթերը, որոնք լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
30. Բաժին 6-ում (միայն դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում) լրացվում են աշխատողների միջին տարեկան թվաքանակները:
31. Աշխատողների`
1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
(2-րդ հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 50-Ն որոշում)