31.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 64-Ն
«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն, 24.01.2024 թիվ 13-Ն որոշումներ)
2. Հաստատել «Փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն, 24.01.2024 թիվ 13-Ն որոշումներ)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն, 24.01.2024 թիվ 13-Ն որոշումներ)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 64-Ն որոշման
Նկար
Բաժին 1. Փոստային և սուրհանդակային կապի ծառայություններ (ամսական)
հազար դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու ամիս|
| |ծածկագիրը| |
|_____________________________________________|_________|_____________|
| Ա | Բ | 1 |
|_____________________________________________|_________|_____________|
|Հասույթներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի|110 | |
|հարկի (ԱԱՀ) | | |
|_____________________________________________|_________|_____________|
|այդ թվում` փոստային ծառայությունից |110.1 | |
|_____________________________________________|_________|_____________|
|սուրհանդակային ծառայությունից |110.2 | |
|_____________________________________________|_________|_____________|
|Ծախսեր, ընդամենը |120 | |
|_____________________________________________|_________|_____________|
|այդ թվում` փոստային ծառայությունից |120.1 | |
|_____________________________________________|_________|_____________|
|սուրհանդակային ծառայությունից |120.2 | |
|_____________________________________________|_________|_____________|
|Այլ գործունեությունից ստացված հասույթներ |130 | |
._____________________________________________________________________.
Բաժին 2. Փոստային և սուրհանդակային կապի ծառայություններից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի (ամսական)
հազար դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|այդ թվում` |
| |ծածկագիրը| |_________________|
| | | |Փոստային|Սուրհան-|
| | | | |դակային |
|________________________________|_________|________|________|________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|________________________________|_________|________|________|________|
|Հասույթ, ընդամենը, (առանց ԱԱՀ) |210 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|այդ թվում` |210.1 | | | |
|քաղաք Երևան | | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Արագածոտն |210.2 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Արարատ |210.3 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Արմավիր |210.4 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Գեղարքունիք |210.5 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Լոռի |210.6 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Կոտայք |210.7 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Շիրակ |210.8 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Սյունիք |210.9 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Վայոց ձոր |210.10 | | | |
|________________________________|_________|________|________|________|
|Տավուշ |210.11 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 3. Փոստային և սուրհանդակային առաքանիներ (եռամսյակային)
հազար հատ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու |
| |ծածկագիրը|եռամսյակում|
|_______________________________________________|_________|___________|
| Ա | Բ | 1 |
|_______________________________________________|_________|___________|
|Նամակագրական թղթակցություններ, տպագիր |310 | |
|հրատարակություններ, ծրարներ, ընդամենը | | |
|_______________________________________________|_________|___________|
|այդ թվում` ներհանրապետական |310.1 | |
|_______________________________________________|_________|___________|
|միջազգային ելքային |310.2 | |
|_______________________________________________|_________|___________|
|միջազգային մուտքային |310.3 | |
|_______________________________________________|_________|___________|
|Փոստային ծանրոցներ, ընդամենը |320 | |
|_______________________________________________|_________|___________|
|այդ թվում` ներհանրապետական |320.1 | |
|_______________________________________________|_________|___________|
|միջազգային ելքային |320.2 | |
|_______________________________________________|_________|___________|
|միջազգային մուտքային |320.3 | |
|_______________________________________________|_________|___________|
|Սուրհանդակային փաթեթներ, ընդամենը |330 | |
|_______________________________________________|_________|___________|
|այդ թվում` ներհանրապետական |330.1 | |
|_______________________________________________|_________|___________|
|միջազգային ելքային |330.2 | |
|_______________________________________________|_________|___________|
|միջազգային մուտքային |330.3 | |
._____________________________________________________________________.
Բաժին 4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակ (տարեկան)
մարդ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու|
| |ծածկագիրը|տարում |
|__________________________________________________|_________|________|
|Փոստային կապի ծառայության մատուցմամբ զբաղվող |410 | |
|աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է | | |
|տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա վիճակագրական | | |
|հաշվետվությունում) | | |
|__________________________________________________|_________|________|
|Սուրհանդակային կապի ծառայության մատուցմամբ զբաղվող|420 | |
|աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է | | |
|տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա վիճակագրական | | |
|հաշվետվությունում) | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` _________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) _________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»______ ____20___թ.:
(1-ին հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն, 24.01.2024 թիվ 13-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 64-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային կապի գործունեություն` փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում և այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ` ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տե՛ս` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Սույն հրահանգի իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Բաժին 1-ում` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա` հաշվեգրման սկզբունքով, լրացվում են հետևյալ ցուցանիշները`
1) «110» ծածկագրով տողում` փոստային կապի (գործողություն կամ գործունեություն` փոստային առաքանու, հիբրիդային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) և սուրհանդակային կապի (մեկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին ուղարկողի պատվերով հավաքվում է իր բնակության, գտնվելու կամ գործունեության վայրում և առաքվում ուղարկողի նշած հասցեատիրոջը, և ընդունումից մինչև առաքում ընկած ամբողջ ժամանակահատվածում առաքանին ուղեկցվում է տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սուրհանդակի կողմից` առանց մշակման, փոխանակման կամ փոխանցման գործողություն իրականացնելու) ծառայություններից ստացված հասույթները համապատասխան ամսվա համար` առանց ավելացված արժեքի հարկի,
2) «120» ծածկագրով տողում` փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված ծախսերը,
3) «130» ծածկագրով տողում` այլ գործունեությունից ստացված հասույթները, որոնք ներառում են ՏԳՏԴ-ով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից:
8. Բաժին 2-ում փոստային կապի գործունեությունից ստացված հասույթները լրացվում են` բաշխված ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի:
9. Բաժին 3-ում համապատասխան եռամսյակի համար, լրացվում են`
1) «310» ծածկագրով տողում` (փոստային կապի ծառայությունների մատուցման դեպքում)` հասցեագրված նամակագրական թղթակցությունների (հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ), համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակությունների քանակը,
2) «310» ծածկագրով տողում` (սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման դեպքում)` առանց ապրանքային արժեքի թղթակցությունների և մինչև 0.3 կգ-ը չգերազանցող ծրարների քանակը,
3) «320» ծածկագրով տողում` փոստային ծանրոցների քանակը,
4) «330» ծածկագրով տողում` 0.3 կգ-ը գերազանցող սուրհանդակային փաթեթների քանակը:
10. Ներհանրապետական առաքանիները ընդունվում, մշակվում և հանձնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար:
11. Միջազգային ելքային առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու համար:
12. Միջազգային մուտքային առաքանիները ընդունվում են այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար, իսկ փոստային կապի ծառայությունների մատուցման դեպքում նաև` տարանցումով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար:
13. Փոստային կապի օպերատորները փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով օրենքով, ինչպես նաև փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները:
14. Փոստային առաքանին, որն առաքվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթներին համապատասխան:
15. Սուրհանդակային առաքանին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթների, դասակարգվում է հետևյալ տեսակների`
1) ծրար` մինչև 0.3 կգ` փաստաթղթերով և այլ ներդրվածքով, մինչև Ա4 ֆորմատի ծրար, որի փաստացի և ծավալային քաշը չի գերազանցում 300 գրամը,
2) սուրհանդակային փաթեթ` փաթեթի կամ արկղի մեջ տեղադրված առաքանի, որի փաստացի և ծավալային քաշը գերազանցում է 300 գրամը,
3) թղթակցություն` թղթային տարբերակով տեղեկատվություն` առանց ապրանքային արժեքի,
4) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N 1 հավելվածի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռը:
16. Հատուկ կապի ծառայությունը սուրհանդակային կապի ծառայության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղարկվող կամ ստացվող առաքանի, որը բացառապես պարունակում է օրենքով կամ միջազգային պայմանագրերով պաշտպանվող գաղտնի տեղեկատվություն կամ առարկաներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներ, քարեր կամ զարդեր) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:
17. Բաժին 4-ում` «410» և «420» ծածկագրերով տողերում լրացվում են (միայն դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում) աշխատողների միջին տարեկան թվաքանակները: Աշխատողների`
1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես փոստի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
(2-րդ հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն, 24.01.2024 թիվ 13-Ն որոշումներ)