Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ Ա ...

25.12.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.02.1994  -ից մինչեւ   25.12.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 27.11.00 թիվ 778 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 1994 թ. թիվ 95

 

i

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության գումարների չափը սահմանել նրանց աշխատունակության կորստի չափին համամասնական ` զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքերում նույն օրենքի 38 հոդվածով նախատեսված ապահովագրության համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ, հետևյալ տոկոսային հարաբերությամբ`

1-ին խմբի հաշմանդամներին` 50 տոկոս.

2-րդ խմբի հաշմանդամներին` 40 տոկոս.

3-րդ խմբի հաշմանդամներին` 30 տոկոս:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սեղմ ժամկետում ապահովել հաշմանդամ դարձած զինծառայողների համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը և նրանց սահմանված չափերով ապահովագրության գումարների վճարումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.1994
N 95
Որոշում