Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵ ...

14.08.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.1994  -ից մինչեւ   14.08.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 13.06.03 թիվ 882-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 1994 թ. թիվ 92

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` տասնօրյա ժամկետում ընդունել հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ սույն կարգի կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումներ:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մարտի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ.

ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 92 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ  Ա  Ր  Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ

 

i

1. Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների օտարվող հիմնական միջոցների (բացի հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնման դեպքերից և լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի միջոցներից) մեկնարկային գնի որոշման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից:

/խմբ. 04.07.95 թիվ 400 որոշում/

2. Պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ըստ ենթակայության, համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տեղական մարմինների հետ համաձայնեցնում են օտարվող հիմնական միջոցների ցանկը և դրանց արժեքը որոշում սույն կարգի 1-ին կետով սահմանված կարգով:

Պետական ձեռնարկություններն օտարումից ստացված հասույթը ձևակերպում են ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով և ստացված շահույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարելուց հետո ուղղում հիմնական միջոցների ձեռքբերմանը:

Բյուջետային հիմնարկներն օտարումից ստացված հասույթը` հանած օտարման հետ կապված ծախսերը, փոխանցում են համապատասխան բյուջեների եկամուտների հաշվին:

3. Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները վաճառվում են միայն աճուրդային եղանակով:

4. Նույն նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմինների համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հիմնական միջոցները հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնվում են ըստ ենթակայության համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի թույլտվությամբ` նրանց մնացորդային արժեքով:

/փոփ. 04.07.95 թիվ 400 որոշում/

i

5. Մեկ նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի համակարգի ձեռնարկություններից, բյուջետային հիմնարկներից, կազմակերպություններից մինչև 3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումն այլ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տեղական մարմինների համակարգի ձեռնարկություններին, բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, իսկ 3 մլն դրամ հաշվեկշռային արժեքը գերազանցող հիմնական միջոցների անհատույց հանձնումը` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

Սույն կետում նշված գումարը յուրաքանչյուր եռամսյակ ենթակա է ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

i

6. Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների անհատույց օտարումը ոչ պետական ձեռնարկություններին, կազմակերպություններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

7. Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցներն օտարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տեղական մարմինները սույն կարգի հիման վրա իրենց համակարգի համար սահմանում են պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգ:

9. Պետական ձեռնարկությունները, որոնք` ըստ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ամենամյա ծրագրի, ենթակա են սեփականաշնորհման կամ ապապետականացման, հիմնական միջոցների օտարումը կատարում են «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.1994
N 92
Որոշում