29.09.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 52-Ն
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 20.09.2023 թիվ 21-Ն որոշում)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 52-Ն որոշման
Նկար
Բաժին 1. Բազմաբնակարան շենքեր միավոր
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ընդա-|այդ թվում ըստ արտաքին պատերի |Տանիքի |
|անվանումը |ծածկա-|մենը |նյութերի |ձևը |
| |գիրը | |____________________________________|________|
| | | |քարից|երկաթբետոնից |այլ|թեք|հարթ|
| | | | |__________________________| | | |
| | | | |ընդամենը|այդ թվում | | | |
| | | | | |_________________| | | |
| | | | | |պանելային|մոնոլիտ| | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|Ա |Բ |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|Շենքերի |100 | | | | | | | | |
|քանակը, | | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|մեկ հարկանի |100.1 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|երկու հարկանի |100.2 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|երեք հարկանի |100.3 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|չորս հարկանի |100.4 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|հինգ հարկանի |100.5 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|վեցից-ութ |100.6 | | | | | | | | |
|հարկանի | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|ինը և ավելի |100.7 | | | | | | | | |
|հարկանի | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Քանակը,|Ընդհանուր մակերեսը, |
| |ծածկագիրը|միավոր |քառ. մետր |
| | | |_____________________|
| | | |տարեսկզբին|տարեվերջին|
|_________________________________|_________|_______|__________|__________|
|Ա |Բ |1 |2 |3 |
|_________________________________|_________|_______|__________|__________|
|Բազմաբնակարան շենքերի |200 | | | |
|բնակարաններ, ընդամենը, այդ թվում | | | | |
|ըստ սենյակների քանակի` | | | | |
|_________________________________|_________|_______|__________|__________|
|մեկ սենյականոց |200.1 | | | |
|_________________________________|_________|_______|__________|__________|
|երկու սենյականոց |200.2 | | | |
|_________________________________|_________|_______|__________|__________|
|երեք սենյականոց |200.3 | | | |
|_________________________________|_________|_______|__________|__________|
|չորս սենյականոց |200.4 | | | |
|_________________________________|_________|_______|__________|__________|
|հինգ սենյականոց |200.5 | | | |
|_________________________________|_________|_______|__________|__________|
|վեց և ավելի սենյականոց |200.6 | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Բազմաբնակարան |
| |ծածկագիրը|շենքերի քանակը,|
| | |միավոր |
|___________________________________________|_________|_______________|
|Ա |Բ |1 |
|___________________________________________|_________|_______________|
|Հանձնվել են շահագործման ընդամենը, այդ |300 | |
|թվում` | | |
|___________________________________________|_________|_______________|
|մինչև 1950թ. |300.1 | |
|___________________________________________|_________|_______________|
|1951-1970թթ. |300.2 | |
|___________________________________________|_________|_______________|
|1971-1980թթ. |300.3 | |
|___________________________________________|_________|_______________|
|1981-1990թթ. |300.4 | |
|___________________________________________|_________|_______________|
|1991-2000թթ. |300.5 | |
|___________________________________________|_________|_______________|
|2001-2010թթ. |300.6 | |
|___________________________________________|_________|_______________|
|2011թ. հետո |300.7 | |
._____________________________________________________________________.
Բաժին 4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը |
| |ծածկագիրը|հաշվետու |
| | |տարում |
| | |միավոր |
|_________________________________________________|_________|_________|
|Ա |Բ |1 |
|_________________________________________________|_________|_________|
|Վերելակով բազմաբնակարան շենքերի քանակը |400 | |
|_________________________________________________|_________|_________|
|Վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը |410 | |
|_________________________________________________|_________|_________|
|Վերելակների քանակը |420 | |
._____________________________________________________________________.
Բաժին 5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Բազմաբնակարան |
| |ծածկագիրը|շենքերի քանակը,|
| | |միավոր |
|___________________________________________|_________|_______________|
|Ա |Բ |1 |
|___________________________________________|_________|_______________|
|Բնակարանների քանակ ընդամենը, այդ թվում` |500 | |
|___________________________________________|_________|_______________|
|մինչև 5 |500.1 | |
|___________________________________________|_________|_______________|
|6 - 20 |500.2 | |
|___________________________________________|_________|_______________|
|21 - 40 |500.3 | |
|___________________________________________|_________|_______________|
|41 և ավելի |500.4 | |
._____________________________________________________________________.
Բաժին 6. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը |
| |ծածկագիրը|հաշվետու |
| | |տարում |
|_________________________________________________|_________|_________|
|Ա |Բ |1 |
|_________________________________________________|_________|_________|
|Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր|600 | |
|_________________________________________________|_________|_________|
|Վերանորոգման ընդհանուր ծախսերը, դրամ, այդ թվում |610 | |
|ըստ կոնստրուկցիոն տարրերի` | | |
|_________________________________________________|_________|_________|
|տանիք |610.1 | |
|_________________________________________________|_________|_________|
|ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր |610.2 | |
|_________________________________________________|_________|_________|
|ջերմատակարարման ներքին ցանցեր |610.3 | |
|_________________________________________________|_________|_________|
|վերելակներ |610.4 | |
|_________________________________________________|_________|_________|
|մուտքեր |610.5 | |
|_________________________________________________|_________|_________|
|այլ |610.6 | |
._____________________________________________________________________.
Բաժին 7. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը |
| |ծածկագիրը|հաշվետու |
| | |տարում |
|_________________________________________________|_________|_________|
|Ա |Բ |1 |
|_________________________________________________|_________|_________|
|Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը|700 | |
|տարեսկզբին | | |
|_________________________________________________|_________|_________|
|Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը|710 | |
|տարեվերջին | | |
|_________________________________________________|_________|_________|
|Հասույթ ծառայությունների (արտադրանքի |720 | |
|աշխատանքների) իրացումից, ընդամենը | | |
|(720.1+720.2+720.3), այդ թվում` | | |
|_________________________________________________|_________|_________|
|պետական և համայնքային բյուջեներից հատկացումների |720.1 | |
|հաշվին մատուցված ծառայություններից | | |
|_________________________________________________|_________|_________|
|շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի |720.2 | |
|վճարումներ (բնակվարձ) | | |
|_________________________________________________|_________|_________|
|այլ եկամուտներ |720.3 | |
|_________________________________________________|_________|_________|
|Ծախսեր, ընդամենը |730 | |
|(730.1+730.2+730.3+730.4+730.5+730.6) | | |
|_________________________________________________|_________|_________|
|նյութական ծախսեր, որից` |730.1 | |
|_________________________________________________|_________|_________|
|ընթացիկ նորոգման համար |730.1.1 | |
|_________________________________________________|_________|_________|
|ոչ նյութական ծառայությունների վճարումներ |730.2 | |
|_________________________________________________|_________|_________|
|գործուղման ծախսեր |730.3 | |
|_________________________________________________|_________|_________|
|աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |730.4 | |
|_________________________________________________|_________|_________|
|կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, |730.5 | |
|սարքավորումների և գույքի ձեռքբերում | | |
|_________________________________________________|_________|_________|
|այլ ծախսեր |730.6 | |
|_________________________________________________|_________|_________|
|Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր ընդամենը, |740 | |
|որից` | | |
|_________________________________________________|_________|_________|
|հաշվետու տարում |740.1 | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` _________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` _________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_ _ «______ ____20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 20.09.2023 թիվ 21-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 52-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացնում են ռեսպոնդենտ հանդիսացող շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
6. Բաժին 1-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: «100» ծածկագրով տողը հավասար է «100.1»-»100.7» ծածկագրով տողերի հանրագումարին:
7. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածք կրող պատերով շենքերը:
8. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:
9. Մոնոլիտ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:
10. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 1) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 2), տարեվերջին (սյունակ 3), իսկ «200.1»-»200.6» ծածկագրով տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքը (շինություն): Բնակելի սենյակը դա բնակարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:
11. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
12. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
13. Բաժին 3-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: «300» ծածկագրով տողը հավասար է «300.1»-»300.7» ծածկագրով տողերի հանրագումարին:
14. Բաժին 4-ում լրացվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ վերելակն աշխատում է, թե ոչ («400» ծածկագրով տող), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (»410» ծածկագրով տող) և վերելակների քանակը (»420» ծածկագրով տող):
15. Բաժին 5-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:
16. Բաժին 6-ի «600» ծածկագրով տողում լրացվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ «610» ծածկագրով տողում` վերանորոգման ընդհանուր ծախսերը: «610» ծածկագրով տողը հավասար է «610.1»-»610.6» ծածկագրով տողերի հանրագումարին:
17. Բաժին 7-ի «700» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմինների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ «710» ծածկագրով տողում` տարեվերջին:
18. «720» ծածկագրով տողում լրացվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: «720» ծածկագրով տողը հավասար է «720.1»-»720.3» ծածկագրով տողերի հանրագումարին:
19. «720.1» ծածկագրով տողում լրացվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:
20. «720.2» ծածկագրով տողում լրացվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):
21. «720.3» ծածկագրով տողում լրացվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:
22. «730» ծածկագրով տողում լրացվում են բնակարանային ֆոնդի շահագործման տարեկան ծախսերը: «730» ծածկագրով տողը հավասար է «730.1» և «730.2»-»730.6» ծածկագրով տողերի հանրագումարին:
23. «730.1» ծածկագրով տողում լրացվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 730.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:
24. «730.2» ծածկագրով տողում լրացվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):
25. «730.3» ծածկագրով տողում լրացվում են գործուղման հետ կապված ծախսերը:
26. «730.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բնակարանային ֆոնդի ծառայությամբ զբաղվող աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:
27. «730.5» ծածկագրով տողում լրացվում են կապիտալ ներդրումների, հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:
28. «730.6» ծածկագրով տողում լրացվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն ներառվել:
29. «740» ծածկագրով տողում լրացվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը, որից «740.1» ծածկագրով տողում` հաշվետու տարում:
(2-րդ հավելվածը փոփ. 20.09.2023 թիվ 21-Ն որոշում)