Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ ...

 

29.09.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 31-Ն

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 20.09.2023 թիվ 20-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 1-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 31-Ն որոշման

 

ՁԵՎ 1-բնակֆոնդ

(տարեկան)

 

Նկար

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

 

Նկար

 

Բաժին 1. Բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                              |Տողի     |Ընդհանուր|

|                                                 |ծածկագիրը|մակերեսը,|

|                                                 |         |քառ. մետր|

|_________________________________________________|_________|_________|

|Ա                                                |Բ        |1        |

|_________________________________________________|_________|_________|

|Ընդամենը, այդ թվում`                             |100      |         |

|_________________________________________________|_________|_________|

|բազմաբնակարան բնակելի շենքերում                  |100.1    |         |

|_________________________________________________|_________|_________|

|հանրակացարաններում                               |100.2    |         |

|_________________________________________________|_________|_________|

|այլ շինությունների բնակելի տարածքում             |100.3    |         |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                      |Տողի     |Քանակը,|Ընդհանուր|

|                                         |ծածկագիրը|միավոր |մակերեսը,|

|                                         |         |       |քառ. մետր|

|_________________________________________|_________|_______|_________|

|Ա                                        |Բ        |1      |2        |

|_________________________________________|_________|_______|_________|

|Բազմաբնակարան շենքերի բնակարաններ        |200      |       |         |

|ընդամենը, այդ թվում ըստ սենյակների քանակի|         |       |         |

|_________________________________________|_________|_______|_________|

|մեկ սենյականոց                           |200.1    |       |         |

|_________________________________________|_________|_______|_________|

|երկու սենյականոց                         |200.2    |       |         |

|_________________________________________|_________|_______|_________|

|երեք սենյականոց                          |200.3    |       |         |

|_________________________________________|_________|_______|_________|

|չորս սենյականոց                          |200.4    |       |         |

|_________________________________________|_________|_______|_________|

|հինգ սենյականոց                          |200.5    |       |         |

|_________________________________________|_________|_______|_________|

|վեց և  ավելի սենյականոց                  |200.6    |       |         |

._____________________________________________________________________.

 

Բաժին 3. Բնակարանային ֆոնդի տարեկան շարժը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                              |Տողի     |Ընդհանուր|

|                                                 |ծածկագիրը|մակերեսը,|

|                                                 |         |քառ. մետր|

|_________________________________________________|_________|_________|

|Ա                                                |Բ        |1        |

|_________________________________________________|_________|_________|

|Առկա ընդհանուր մակերեսը տարեսկզբին               |300      |         |

|_________________________________________________|_________|_________|

|Տարվա ընթացքում ավելացած մակերեսը ընդամենը, այդ  |310      |         |

|թվում`                                           |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|նոր շինարարության հաշվին                         |310.1    |         |

|_________________________________________________|_________|_________|

|ոչ բնակելի մակերեսը բնակելիի վերափոխելու         |310.2    |         |

|հետևանքով                                        |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|հաշվառման ճշգրտումների հաշվին                    |310.3    |         |

|_________________________________________________|_________|_________|

|այլ                                              |310.4    |         |

|_________________________________________________|_________|_________|

|Տարվա ընթացքում դուրսգրված մակերեսը ընդամենը,    |320      |         |

|այդ թվում`                                       |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|վթարայնության, խարխուլության և  աղետների         |320.1    |         |

|հետևանքով                                        |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի        |320.2    |         |

|վերափոխելու հետևանքով                            |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|բնակելի շենքը կամ շինությունը քանդելու հետևանքով |320.3    |         |

|_________________________________________________|_________|_________|

|հաշվառման ճշգրտումների հաշվին                    |320.4    |         |

|_________________________________________________|_________|_________|

|այլ                                              |320.5    |         |

._____________________________________________________________________.

 

Բաժին 4. Բազմաբնակարան շենքեր

 

միավոր

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի     |Տողի  |Ընդա-|այդ թվում ըստ արտաքին պատերի        |Տանիքի  |

|անվանումը     |ծածկա-|մենը |նյութերի                            |ձևը     |

|              |գիրը  |     |____________________________________|________|

|              |      |     |քարից|երկաթբետոնից              |այլ|թեք|հարթ|

|              |      |     |     |__________________________|   |   |    |

|              |      |     |     |ընդամենը|այդ թվում        |   |   |    |

|              |      |     |     |        |_________________|   |   |    |

|              |      |     |     |        |պանելային|մոնոլիտ|   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|Ա             |Բ     |1    |2    |3       |4        |5      |6  |7  |8   |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|Շենքերի       |400   |     |     |        |         |       |   |   |    |

|քանակը,       |      |     |     |        |         |       |   |   |    |

|ընդամենը,     |      |     |     |        |         |       |   |   |    |

|այդ թվում`    |      |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|մեկ հարկանի   |400.1 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|երկու հարկանի |400.2 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|երեք հարկանի  |400.3 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|չորս հարկանի  |400.4 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|հինգ հարկանի  |400.5 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|վեցից-ութ     |400.6 |     |     |        |         |       |   |   |    |

|հարկանի       |      |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|ինը և  ավելի  |400.7 |     |     |        |         |       |   |   |    |

|հարկանի       |      |     |     |        |         |       |   |   |    |

._________________________________________________________________________.

 

Բաժին 5. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի քանակը

 

միավոր

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի     |Տողի  |Ընդա-|այդ թվում ըստ արտաքին պատերի        |Տանիքի  |

|անվանումը     |ծածկա-|մենը |նյութերի                            |ձևը     |

|              |գիրը  |     |____________________________________|________|

|              |      |     |քարից|երկաթբետոնից              |այլ|թեք|հարթ|

|              |      |     |     |__________________________|   |   |    |

|              |      |     |     |ընդամենը|այդ թվում        |   |   |    |

|              |      |     |     |        |_________________|   |   |    |

|              |      |     |     |        |պանելային|մոնոլիտ|   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|Ա             |Բ     |1    |2    |3       |4        |5      |6  |7  |8   |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|Շենքերի       |500   |     |     |        |         |       |   |   |    |

|քանակը,       |      |     |     |        |         |       |   |   |    |

|ընդամենը,     |      |     |     |        |         |       |   |   |    |

|այդ թվում`    |      |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|մեկ հարկանի   |500.1 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|երկու հարկանի |500.2 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|երեք հարկանի  |500.3 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|չորս հարկանի  |500.4 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|հինգ հարկանի  |500.5 |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|վեցից-ութ     |500.6 |     |     |        |         |       |   |   |    |

|հարկանի       |      |     |     |        |         |       |   |   |    |

|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|

|ինը և  ավելի  |500.7 |     |     |        |         |       |   |   |    |

|հարկանի       |      |     |     |        |         |       |   |   |    |

._________________________________________________________________________.

 

Բաժին 6. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                        |Տողի     |Բազմաբնակարան  |

|                                           |ծածկագիրը|շենքերի քանակը,|

|                                           |         |միավոր         |

|___________________________________________|_________|_______________|

|Ա                                          |Բ        |1              |

|___________________________________________|_________|_______________|

|Հանձնվել են շահագործման ընդամենը, այդ      |600      |               |

|թվում`                                     |         |               |

|___________________________________________|_________|_______________|

|մինչև  1950թ.                              |600.1    |               |

|___________________________________________|_________|_______________|

|1951-1970թթ.                               |600.2    |               |

|___________________________________________|_________|_______________|

|1971-1980թթ.                               |600.3    |               |

|___________________________________________|_________|_______________|

|1981-1990թթ.                               |600.4    |               |

|___________________________________________|_________|_______________|

|1991-2000թթ.                               |600.5    |               |

|___________________________________________|_________|_______________|

|2001-2010թթ.                               |600.6    |               |

|___________________________________________|_________|_______________|

|2011թ. և  հետո                             |600.7    |               |

._____________________________________________________________________.

 

Բաժին 7. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                        |Տողի     |Բազմաբնակարան  |

|                                           |ծածկագիրը|շենքերի քանակը,|

|                                           |         |միավոր         |

|___________________________________________|_________|_______________|

|Ա                                          |Բ        |1              |

|___________________________________________|_________|_______________|

|Բնակարանների քանակը ընդամենը, այդ թվում`   |700      |               |

|___________________________________________|_________|_______________|

|մինչև  5                                   |700.1    |               |

|___________________________________________|_________|_______________|

|6 - 20                                     |700.2    |               |

|___________________________________________|_________|_______________|

|21 - 40                                    |700.3    |               |

|___________________________________________|_________|_______________|

|41 և  ավելի                                |700.4    |               |

._____________________________________________________________________.

 

Բաժին 8. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                        |Տողի     |Բազմաբնակարան  |

|                                           |ծածկագիրը|շենքերի քանակը,|

|                                           |         |միավոր         |

|___________________________________________|_________|_______________|

|Ա                                          |Բ        |1              |

|___________________________________________|_________|_______________|

|Վերելակով բազմաբնակարան շենքերի քանակը     |800      |               |

|___________________________________________|_________|_______________|

|Վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի   |810      |               |

|քանակը                                     |         |               |

|___________________________________________|_________|_______________|

|Վերելակների քանակը                         |820      |               |

._____________________________________________________________________.

 

Բաժին 9. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                              |Տողի     |Ընդամենը |

|                                                 |ծածկագիրը|հաշվետու |

|                                                 |         |տարում   |

|_________________________________________________|_________|_________|

|Ա                                                |Բ        |1        |

|_________________________________________________|_________|_________|

|Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր|900      |         |

|_________________________________________________|_________|_________|

|Վերանորոգման ընդհանուր ծախսերը, դրամ, այդ թվում  |910      |         |

|ըստ կոնստրուկցիոն տարրերի`                       |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|տանիք                                            |910.1    |         |

|_________________________________________________|_________|_________|

|ջրագծի և  կոյուղու ներքին ցանցեր                 |910.2    |         |

|_________________________________________________|_________|_________|

|ջերմատակարարման ներքին ցանցեր                    |910.3    |         |

|_________________________________________________|_________|_________|

|վերելակներ                                       |910.4    |         |

|_________________________________________________|_________|_________|

|մուտքեր                                          |910.5    |         |

|_________________________________________________|_________|_________|

|այլ                                              |910.6    |         |

._____________________________________________________________________.

 

Բաժին 10. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                              |Տողի     |Ընդամենը,|

|                                                 |ծածկագիրը|դրամ     |

|_________________________________________________|_________|_________|

|Ա                                                |Բ        |1        |

|_________________________________________________|_________|_________|

|Բնակարանային ֆոնդի տարեկան հաշվեկշռային արժեքը   |1000     |         |

|տարեսկզբին                                       |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|Բնակարանային ֆոնդի տարեկան հաշվեկշռային արժեքը   |1010     |         |

|տարեվերջին                                       |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|Հասույթ ծառայությունների (արտադրանքի             |1020     |         |

|աշխատանքների) իրացումից, ընդամենը                |         |         |

|(1020.1+1020.2+1020.3+1020.4 +1020.5+1020.6),    |         |         |

|այդ թվում`                                       |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|պետական և  համայնքային բյուջեներից հատկացումների |1020.1   |         |

|հաշվին մատուցված ծառայություններից               |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|բնակվարձ                                         |1020.2   |         |

|_________________________________________________|_________|_________|

|բնակարանների սպասարկման վարձ                     |1020.3   |         |

|_________________________________________________|_________|_________|

|ոչ բնակելի տարածքի վարձակալությունից             |1020.4   |         |

|_________________________________________________|_________|_________|

|հանրակացարաններից ստացված եկամուտներ             |1020.5   |         |

|_________________________________________________|_________|_________|

|այլ եկամուտներ                                   |1020.6   |         |

|_________________________________________________|_________|_________|

|Բնակարանային ֆոնդի շահագործման ծախսեր ընդամենը   |1030     |         |

|(1030.1+1030.2+1030.3+1030.4+1030.5+1030.6),     |         |         |

|այդ թվում`                                       |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|նյութական ծախսեր, որից`                          |1030.1   |         |

|_________________________________________________|_________|_________|

|ընթացիկ նորոգման համար                           |1030.1.1 |         |

|_________________________________________________|_________|_________|

|ոչ նյութական ծառայությունների վճարումներ         |1030.2   |         |

|_________________________________________________|_________|_________|

|գործուղման ծախսեր                                |1030.3   |         |

|_________________________________________________|_________|_________|

|աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ վճարումներ   |1030.4   |         |

|_________________________________________________|_________|_________|

|կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում,          |1030.5   |         |

|սարքավորումների և  գույքի ձեռքբերում             |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|այլ ծախսեր                                       |1030.6   |         |

|_________________________________________________|_________|_________|

|Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր ընդամենը,    |1040     |         |

|որից`                                            |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|հաշվետու տարում                                  |1040.1   |         |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                 __________________    __________________

                              (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

    Լրացնող (լիազորված անձ)` __________________    __________________

                              (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«_ _» ______ ____20___թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 20.09.2023 թիվ 20-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 31-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացնում են մարզպետարանները, քաղաքապետարանները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը և համայնքապետարանները` համայնքին պատկանող և համայնքի կողմից սպասարկվող բազմաբնակարան բնակելի շենքերի մասով, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնք իրենց հաշվեկշռում ունեն բնակարանային ֆոնդ, (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը կազմվում է ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

7. Բաժին 1-ում արտացոլվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի վերաբերյալ տվյալները:

8. Բաժին 1-ում լրացվում են բազմաբնակարան բնակելի շենքերում, հանրակացարաններում և այլ շինություններում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

9. «100» ծածկագրով տողում լրացվում է բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը, որն իր մեջ ներառում է` բազմաբնակարան բնակելի շենքերի, հանրակացարանների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների, ինչպես նաև բնակվելու համար պիտանի այլ բնակելի կացարանների մակերեսները:

10. Բնակարանային ֆոնդի մեջ չեն ներառվում ամառանոցները, սպորտային և տուրիստական բազաները, մոթելները, քեմփինգները, առողջարանները, հանգստյան տները, պանսիոնատները, հյուրանոցները, զորանոցները, երկաթուղային վագոն-տնակները և այլ շենքեր ու շինություններ` նախատեսված հանգստի, ժամանակավոր և սեզոնային բնակության համար` անկախ դրանցում քաղաքացիների բնակվելու հանգամանքից:

11. «100.1» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր մակերեսները:

12. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:

13. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:

14. «100.2» ծածկագրով տողում արտացոլվում է հանրակացարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: Հանրակացարան է համարվում բնակության համար նախատեսված տարածքը, որը տրամադրվում է բնակելի տարածության կարիք ունեցող անձանց իրենց աշխատանքի, ծառայության կամ ուսման ընթացքում:

15. «100.2» ծածկագրով տողում արտացոլվում են նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների մակերեսները:

16. «100.2» ծածկագրով տողում լրացվող բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի (ննջարան, հանգստի և արտադասարանական պարապմունքների սենյակ) և օժանդակ մակերեսների (հերթապահի սենյակ, խոհանոց, անձնական, սպորտային, տնտեսական իրերի, սպիտակեղենի, հագուստի մաքրման սենյակներ, սանիտարահիգիենիկ մակերեսներ` զուգարան, լվացարան, կուլտուր-կենցաղային և բժշկական սպասարկման սենյակներ և այլն) հանրագումարով:

17. «100.2» ծածկագրով տողում լրացվող բնակարանային ֆոնդի մակերեսի մեջ չեն հաշվառվում շենքի պարետի, սպասարկող անձնակազմի ծառայողական սենյակների, դասասենյակների, ճաշարանի, ակումբի, գրադարանի, ընթերցասրահի, սպորտային դահլիճների, կենցաղսպասարկման ընդունման կետերի, վարսավիրանոցների, առևտրի կետերի, բուժկետերի մակերեսները:

18. «100.3» ծածկագրով տողում լրացվում է այլ շինություններում բնակելի տարածքի` բնակվելու համար պիտանի բնակելի կացարանի, մակերեսը:

19. Բաժին 2-ում արտացոլվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալները:

20. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 1) և ընդհանուր մակերեսը (սյունակ 2), իսկ «200.1»-»200.6» ծածկագրով տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքը (շինություն):

21. Բնակելի սենյակը դա բնակարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար: Այստեղ չեն հաշվառվում հանրակացարանների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների բնակելի սենյակները:

22. Բաժին 3-ում լրացվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի տարեկան շարժի վերաբերյալ տվյալները:

23. «300» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերի, հանրակացարանների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի շինությունների առկա ընդհանուր մակերեսները հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:

24. «310» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում նոր շինարարության, շենքի կամ շինության ոչ բնակելի մակերեսը բնակելիի վերափոխելու, նախկին հաշվառման ճշգրտումների պատճառներով ավելացած բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: «310» ծածկագրով տողը հավասար է «310.1»-»310.4» ծածկագրով տողերի հանրագումարին:

25. «320» ծածկագրով տողում արտացոլվում է հաշվետու տարվա ընթացքում վթարայնության, խարխուլության և աղետների, բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի վերափոխելու, բնակելի շենքը կամ շինությունը քանդելու և ճշգրտումների հաշվին հաշվառումից դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը:

26. «320.1» ծածկագրով տողում լրացվում է վթարայնության, խարխուլության և աղետների հետևանքով դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: Աղետների հետևանքով դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը դա քանդված և վնասվածքներ ստացած բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսն է, որը հնարավոր չէ վերականգնել:

27. «320.2» ծածկագրով տողում լրացվում է բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի վերափոխելու հետևանքով դուրս գրված ընդհանուր մակերեսը:

28. «320.3» ծածկագրով տողում լրացվում է բնակության համար պիտանի, բայց վերակառուցման պատճառով քանդված բնակելի շենքի կամ շինության ընդհանուր մակերեսը:

29. «320.4» ծածկագրով տողում լրացվում է տարվա ընթացքում հաշվառման ճշգրտումների հաշվին դուրս գրված ընդհանուր մակերեսը:

30. «320.5» ծածկագրով տողում լրացվում է տարվա ընթացքում դուրս գրված այն մակերեսը, որը նախորդ տողերում չի արտացոլվել:

31. Բաժին 4-ում լրացվում են համայնքի տարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալները:

32. Բաժին 4-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: «400» ծածկագրով տողը հավասար է «400.1»-»400.7» ծածկագրով տողերի հանրագումարին:

33. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից պատերով շենքերը:

34. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:

35. Մոնոլիտ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:

36. Բաժին 5-ում լրացվում է 4-րդ բաժնից առանձնացված, համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակը տարեվերջին ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի:

37. Համայնքի կողմից կառավարվող են համարվում այն բազմաբնակարան շենքերը, որոնց բնակելի և ոչ բնակելի շինության սեփականատերերը (բազմաբնակարան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ) չեն ստեղծել կառավարման մարմին:

38. Բաժին 6-ում լրացվում է համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: «600» ծածկագրով տողը հավասար է «600.1»-»600.7» ծածկագրով տողերի հանրագումարին:

39. Բաժին 7-ում լրացվում է համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:

40. Բաժին 8-ում լրացվում է վերելակ ունեցող` համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ («800» ծածկագրով տող), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (»810» ծածկագրով տող) և վերելակների քանակը (»820» ծածկագրով տող):

41. Բաժին 9-ում լրացվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի վերանորոգման վերաբերյալ տվյալները:

42. «900» ծածկագրով տողում լրացվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ «910» ծածկագրով տողում` վերանորոգման ընդհանուր ծախսերը, որն հավասար է «910.1»-»910.6» ծածկագրով տողերի հանրագումարին:

43. Բաժին 10-ի «1000» ծածկագրով տողում լրացվում է համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ «1010» ծածկագրով տողում` տարեվերջին:

44. «1020» ծածկագրով տողում լրացվում է համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: «1020» ծածկագրով տողը հավասար է «1020.1»-»1020.6» ծածկագրով տողերի հանրագումարին:

45. «1020.1» ծածկագրով տողում լրացվում է պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունները` դրամական արտահայտությամբ:

46. «1020.2» ծածկագրով տողում լրացվում է բնակվարձի գումարը (առանց կոմունալ ծառայությունների համար նպատակային մուծումների, առանց ժամկետանց մուծումների համար տուգանքների և տույժերի):

47. «1020.3» ծածկագրով տողում լրացվում է բնակարանների սպասարկման վարձը:

48. «1020.4» ծածկագրով տողում լրացվում է ոչ բնակելի տարածքի վարձակալությունից հասույթը, որը պայմանագրով սահմանված սակագներով մուծվում է ոչ բնակելի տարածքի վարձակալության դիմաց:

49. «1020.5» ծածկագրով տողում լրացվում են հանրակացարաններից ստացված եկամուտները: Այստեղ ներառվում են բնակելի մակերեսի վարձը, կոմունալ ծառայությունների և կենցաղային սպասարկումների դիմաց վճարները:

50. «1020.6» ծածկագրով տողում լրացվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

51. «1030» ծածկագրով տողում լրացվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի (ներառյալ «100.2» ծածկագրով տողում լրացվող բնակարանային ֆոնդի) շահագործման տարեկան ծախսերը: «1030» ծածկագրով տողը հավասար է «1030.1»-»1030.6» ծածկագրով տողերի հանրագումարին:

52. «1030.1» ծածկագրով տողում լրացվում են նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը («1030.1.1» ծածկագրով տող): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:

53. «1030.2» ծածկագրով տողում լրացվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):

54. «1030.3» ծածկագրով տողում լրացվում են գործուղումների հետ կապված ծախսերը:

55. «1030.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բնակարանային ֆոնդի ծառայությամբ զբաղվող աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:

56. «1030.5» ծածկագրով տողում լրացվում են կապիտալ ներդրումների, հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:

57. «1030.6» ծածկագրով տողում լրացվում են այն ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

58. «1040» ծածկագրով տողում լրացվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը, որից առանձնացվում է հաշվետու տարում գոյացածը («1040.1» ծածկագրով տող):

 

(2-րդ հավելվածը խմբ. 20.09.2023 թիվ 20-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 31-Ն
Որոշում