Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 1993 թ. թիվ 396

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՎ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զինվորական դատախազության մարմինները ծառայողական շենքերով, տրանսպորտային միջոցներով և հանդերձանքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Գյումրիի և Գուգարքի կայազորներում Ռուսաստանի Դաշնության զինվորական դատախազությունների նախկին շենքերն իրենց օժանդակ հարմարություններով տրամադրել Գյումրիի և Գուգարքի կայազորների զինվորական դատախազություններին:

2. Սիսիանի շրջանի զինվորական կոմիսարիատի չօգտագործվող կցաշենքը տրամադրել Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի շենքի 2-րդ հարկի մեկուսացված հատվածն ու շենքի բակում գտնվող ավտոտնակներից 2-ը տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կենտրոնական ապարատին:

4. Պատգամավորների Երևանի և Սևանի քաղխորհուրդների գործկոմներին` մեկամսյա ժամկետում լուծել Երևանի և Սևանի կայազորների զինվորական դատախազություններին ծառայողական շենքերով ապահովելու հարցը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությանը տրամադրել մարդատար 7 ավտոմեքենա:

Նշված ավտոմեքենաներն ապահովել վառելանյութով` պաշտպանության նախարարության վարչությունների և բաժինների համար նախատեսված նորմաների սահմաններում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության սպայական և ենթասպայական կազմը (38 մարդ) անհրաժեշտ հանդերձանքով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.1993
N 396
Որոշում