(ուժը կորցրել է 22.02.02 թիվ 166 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 1993 թ. թիվ 393
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով էներգիայի և վառելիքի օգտագործման նկատմամբ հսկողության սահմանման անհրաժեշտությունն ու այդ բնագավառում միասնական պետական քաղաքականության իրագործման կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչությանը («Էներգապետհսկողություն» գլխավոր վարչություն) տալ պետական հսկողական մարմնի կարգավիճակ:
«Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության կարգագրերը, հրահանգները, ցուցումները, իր իրավասության սահմաններում, պարտադիր են հանրապետությունում էներգիա և վառելիք սպառող ու մատակարարող բոլոր կազմակերպությունների համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի ապրիլի 1-ից ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության պահպանման ծախսերը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`
ա) 10-օրյա ժամկետում «Էներգահսկողություն» գլխավոր վարչության կանոնադրության նախագիծը.
բ) մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը էներգիայից և վառելիքից օգտվելու կանոնների նախագիծը:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության կենտրոնական ապարատի համար ծառայողական մարդատար ավտոմեքենայի սահմանաքանակ` 2 միավոր: