ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1538-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը միասնական սոցիալական ծառայության համար (այսուհետ` միասնական սոցիալական ծառայություն) Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հաստատված` 1206 ծրագրի («Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ») 32002 միջոցառմամբ (»Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում սարքավորումների, ծրագրային ապահովման և աշխատանքային միջավայրի արդիականացում») հատկացված միջոցների հաշվին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաներ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ավտոմեքենաները ձեռք բերելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանք միասնական սոցիալական ծառայությանն ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի սեպտեմբերի 14-ի
N 1538-Ա որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՁԵՌՔԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
1. Առաջարկվող ավտոմեքենաները պետք է լինեն նոր, արտադրված մայր գործարանում, որը հնարավորինս կհամապատասխանի տեխնիկական մասնագրերում նշված ստանդարտներին, չպետք է լինեն նախկինում օգտագործված: Փոխադրամիջոցը պետք է հարմար լինի բոլոր կլիմայական պայմաններին` ծովի մակերևույթից մինչև 3000 մետր բարձրության վրա շահագործելու համար:
2. Մատակարարի կողմից առաջարկվող ավտոմեքենան պետք է համապատասխանի ավտոմեքենաների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող ներպետական օրենսդրությամբ նախատեսված, այդ թվում` Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ դրանցում կատարված ցանկացած փոփոխությանը` հայտը ներկայացնելու պահին:
3. Երաշխիքային սպասարկումը պետք է իրականացվի մատակարարի ցանկացած սպասարկման տարածքում: Փոխադրամիջոցի կամ սարքավորման տեղափոխումն իրականացվում է մատակարարի կողմից` իր միջոցների հաշվին:
Չափաբաժին 1* Քանակ 5
._____________________________________________________________________.
|Տեխնիկական մասնագրեր ՏՄ |Պահանջվող ՏՄ |
|________________________________|____________________________________|
|Արտադրման տարեթիվը |2022/2023 |

|Թափքի տեսակը |ՈՒՆԻՎԵՐՍԱԼ |
|________________________________|____________________________________|
|Անիվային ֆորմուլան |Լիաքարշակ 4WD |
|________________________________|____________________________________|
|Անիվային բազա, մմ |2600-2755 |
|________________________________|____________________________________|
|Նստատեղեր |5 |

|Շարժիչի մխոցներ/փականները |4-6/16-20 |

|Շարժիչի հզորությունը` ձ/ուժ |150-200 |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի ծավալը, լիտր |2-2.5 |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի տեսակը |Բենզինային |

|Բնապահպանական չափորոշիչ |Բնապահպանական դաս 5 |

|Փոխանցման տուփը |Ավտոմատ |

|Ղեկը |Հիդրավլիկ |

|Նախընտրելի գույներ |Սև/սպիտակ/մոխրագույնի երանգներ |
|________________________________|____________________________________|
|Երաշխիք |Առնվազն 3 տարի կամ 100,000 կմ |

|Ավտոմեքենայի համալրվածությունը |Բազային |
._____________________________________________________________________.
ա. Ծանոթություն. 1-ին չափաբաժնում նշված ավտոմեքենաների նախահաշվային ընդհանուր գումարը կազմում է 95 000 000 դրամ:
Չափաբաժին 2* Քանակ 10
._____________________________________________________________________.
|Տեխնիկական մասնագրեր ՏՄ |Պահանջվող ՏՄ |
|________________________________|____________________________________|
|Արտադրման տարեթիվը |2022/2023 |
|________________________________|____________________________________|
|Թափքի տեսակը |Սեդան |
|________________________________|____________________________________|
|Անիվային ֆորմուլան |Առջևի/հետևի քաշող |
|________________________________|____________________________________|
|Անիվային բազա, մմ |2500-2850 |
|________________________________|____________________________________|
|Նստատեղեր |5 |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի մխոցներ/փականները |4-6/16-20 |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի հզորությունը` ձ/ուժ |110-195 |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի ծավալը, լիտր |1.6-2.5 |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի տեսակը |Բենզինային |
|________________________________|____________________________________|
|Բնապահպանական չափորոշիչ |Բնապահպանական դաս 5 |
|________________________________|____________________________________|
|Փոխանցման տուփը |Ավտոմատ |
|________________________________|____________________________________|
|Ղեկը |Հիդրավլիկ |
|________________________________|____________________________________|
|Նախընտրելի գույնը |Սպիտակ/մոխրագույնի երանգներ |
|________________________________|____________________________________|
|Երաշխիք |Առնվազն 3 տարի կամ 100,000 կմ |
|________________________________|____________________________________|
|Ավտոմեքենայի համալրվածությունը |Բազային |
._____________________________________________________________________.
բ. Ծանոթություն. 2-րդ չափաբաժնում նշված ավտոմեքենաների նախահաշվային ընդհանուր գումարը կազմում է 120 000 000 դրամ: