Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.1992  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 1992 թ. թիվ 636

 

i

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աղետի գոտու այն շրջանների և բնակավայրերի ցանկը (կցվում է), որտեղ գործունեություն իրականացնող շինարարական ձեռնարկությունների վրա շինարարական աշխատանքների գծով տարածվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մայիսի 19-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշմամբ նախատեսված շահութահարկի արտոնությունները:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ այն գյուղական բնակավայրերի վերաբերյալ, որոնք չեն մտել սույն որոշմամբ հաստատված շրջանների և բնակավայրերի ցանկի մեջ:

3. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ամփոփել և ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.1992
N 636
Որոշում