Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱ ...

06.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.11.1992  -ից մինչեւ   06.03.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 10.02.98 թիվ 77 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1992 թ. թիվ 586

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգի զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը պահպանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգի զինծառայողների համար նախկինում սահմանված արտոնությունները:

2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության մարմինների զինծառայողներին անվճար օգտվելու քաղաքային, քաղաքամերձ և տեղական հաղորդակցության (մինչև 50 կմ.) հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից (բացի տաքսիից):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև տարիքի, երկարամյա ծառայության, հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով այդ մարմիններից արձակված և 20 ու ավելի օրացուցային տարվա հաշվարկով զինվորական ծառայության ստաժ ունեցող անձինք և նրանց ընտանիքների անդամները բնակարանային ու կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կոյուղի, ջեռուցում) վարձերը վճարում են 50 տոկոս զեղչով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.1992
N 586
Որոշում