ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 1991 թ. թիվ 165
i
ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 7 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Խոտհարքների կոլեկտիվ հիմունքներով տնօրինման դեպքում սահմանել հողերի մասնակի հատուցման հետևյալ արտոնությունները`
1-ին կարգի խոտհարքների համար գանձել կադաստրային գնահատման հողերի մասնակի հատուցման գումարի 50 տոկոսը, 2-րդ կարգի խոտհարքների համար` 30 տոկոսը, 3-րդ, 4-րդ կարգի խոտհարքների համար` 1Օ տոկոսը: 5-րդ կարգի խոտհարքները տնօրինվում են անհատույց: