Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.09.1991  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 1991 թ. թիվ 581

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 13-ի որոշման պահանջները կատարելու, պետական ունեցվածքի ապապետականացման գործում տեղ գտած թերությունները վերացնելու, ապօրինությունները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը  որոշում  է.

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին ու գերատեսչություններին, քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին, արտադրական միավորումներին, պետական հիմնարկ-ձեռնարկություններին` պետական ամեն տեսակի ունեցվածքի (արտադրական շենքեր, շինություններ, մեքենասարքավորումներ և այլն) սեփականության ձևի փոփոխությունը, վարձակալության տալը, ինչպես նաև զանազան ասոցիացիաների, ընկերությունների, այլ պետական կամ ոչ պետական կառուցվածքների հաշիվներին գումարների փոխանցումը կատարել կառավարման համապատասխան վերադաս մարմնի թույլտվությամբ:

Սույն որոշումը չի տարածվում այն ոլորտների վրա, որտեղ սահմանված կարգով իրականացվում է սեփականաշնորհումը (հող, առևտուր և այլն), ինչպես նաև այն առանձին խոշոր օբյեկտների վրա, որոնց սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ արդեն իրականացվում է:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
30.09.1991
N 581
Որոշում