(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 1991 թ. թիվ 535
i
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԵՐԿՐՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Պետական, ծառայողական գործերով արտասահման մեկնելիս`
1. Դիվանագիտական անձնագրեր են տրվում`
ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարին, ԽՍՀՄ ժողովրդական և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին.
բ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչին, Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի պատասխանատու աշխատողներին` համաձայն կառավարության որոշման.
գ) միջազգային խորհրդակցությունների և բանակցությունների մեկնող` հանրապետության կառավարական պատվիրակությունների ղեկավարներին և անդամներին.
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական անձնակազմին:
2. Ծառայողական անձնագրեր են տրվում`
ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կոմիտեների կենտրոնական ապարատների աշխատակիցներին.
բ) քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության աշխատակիցներին.
գ) հանրապետության արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների տնօրեններին, համաձայն ցանկի (կցվում է).
դ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահության անդամներին, ակադեմիայի համակարգի ինստիտուտների տնօրեններին և համաձայն ցանկի (կցվում է) հանրապետության տարածքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին:
3. Համաքաղաքացիական անձնագրեր են տրվում մնացած բոլոր ոլորտների աշխատողներին, ովքեր չեն նշված սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` արտասահման մեկնող քաղաքացիներին անձնագրեր ձևակերպելիս ղեկավարվել սույն որոշմամբ:
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Երևանի պետական համալսարան
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ
Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական օտար լեզուների մանկավարժական
ինստիտուտ
Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա
Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտ
Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտ
Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ
Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Քանաքեռի ալյումինի գործարան («Կանազ»)
«Նաիրիտ» ԳԱՄ
«Պոլիվինիլացետատ» ԱՄ
Կիրովականի քիմիական մանրաթելի գործարան
Երևանի քիմիական ռեակտիվների գործարան
«Հայկենցաղքիմ» ԱՄ
Երևանի ավտոդողերի գործարան
Երևանի ռետնիատեխնիկական իրերի գործարան
Կիրովականի «Ռուբին» գործարան
«Հայէլեկտրաշարժիչ» ԳԱՄ
«Հայէլեկտրաապարատ» ԱՄ
«Հայէլեկտրամեքենա» ԱՄ
«Լույս» ԱՄ
«Անդրկովկասկաբել» ԳԱՄ
«Գեղամա» ԱՄ
Կիրովականի «Ավտոմատիկա» ԳԱՄ
Երևանի «Էլեկտրասարք» ԱՄ
«Էլեկտրաճշգրիտսարք» գործարան
«Սապֆիր» ԱՄ
Չարենցավանի հաստոցաշինական ԱՄ
Երևանի հաստոցաշինական ԱՄ
Կիրովականի հաստոցաշինական ԱՄ
«Հայոսկի» ԱՄ
Երևանի ոսկերչական գործարան
«Բազալտ» սարքաշինական գործարան
«Սևան» ԳԱՄ
«Ավիահամալիր» ԱՄ
«Հրազդանմեքենա» ԱՄ
«Արարատ» ԱՄ
«Էլեկտրոն» ԱՄ
«Անի» ԳԱՄ
«Դիպոլ» ԱՄ
«Պոզիստոր» ԱՄ
«Էրեբունի» ԳԱՄ
«Ռելե» ԱՄ
Աբովյանի «Չափիչ» գործարան