Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 1990 թ. թիվ 461

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության զինանշանի և հիմնի ստեղծման մրցույթ հայտարարելու մասին» թիվ 432 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը  որոշում է.

1. Հաստատել մրցույթի անցկացման պայմանները, համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին, Արմենպրեսին, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին` ապահովել մասսայական լրատվության ծառայությունների միջոցով մրցույթի անցկացման պայմանների հաղորդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս:

3. Մրցույթի անցկացման նպատակով ստեղծել համապատասխան Ժյուրիներ, համաձայն թիվ թիվ 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կուլտուրայի մինիստրությանը` ապահովել հիմնի մրցույթի առաջին փուլն անցած ստեղծագործությունների հրապարակային կատարումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի

ԹԻՎ 461 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ (ՕՐՀՆԵՐԳ) ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 24-ի որոշման, 1990 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի և հիմնի (օրհներգի) բաց մրցույթ: Մրցույթի անցկացման կազմկոմիտեն հայտնում է, որ պետական զինանշանը և հիմնը (օրհներգը) պետք է համապատասխանեն «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ոգուն և անկախ պետականության հաստատման սկզբունքներին, արտացոլեն հայ ժողովրդի արարող և ստեղծագործող ոգին, նրա հարատևման անընկճելի կամքը:

 

Մրցույթների ընդհանուր պայմանները

 

Մրցույթներին կարող են մասնացնել բոլոր ստեղծագործող անձինք` անկախ քաղաքացիությունից:

Ստեղծագործություններն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ` մինչև 1990 թվականի դեկտեմբերի 15-ը:

Աշխատանքները պետք է ներկայացվեն նշանաբանով: Ստեղծագործությանը կցվում է փակ ծրար` նույն նշանաբանով, որում պետք է նշված լինի հեղինակի (հեղինակների) ազգանունը, անունը, հայրանունը և ճիշտ հասցեն:

Այլ քաղաքացիներին իրենց աշխատանքները կից փակ ծրարով ուղարկվում են նշված ժամկետում, նույն հասցեով, միաժամանակ փոստային առաքման մասին տեղեկացնելով հեռագրով, նշելով նշանաբանը և փոստային անդորրագրի համարը:

Մրցանակների չարժանացած ստեղծագործությունները, որոնք մեկ ամսվա ընթացքում ետ չեն պահանջվել հեղինակների կողմից, դառնում են մրցույթի կազմակերպիչների սեփականությունը, իսկ նշանաբանով ծրարները առանց բացվելու ոչնչացվում են:

 

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի

մրցույթի պայմանները

 

Զինանշանի էսքիզները պետք է ներկայացվեն սև-սպիտակ և գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա` առավելագույն չափը 40 x 40 սմ, և բացատրագիր` մեկ էջի սահմաններում:

Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 5000 ռուբլի և երեք խրախուսական մրցանակ` 1000 - ական ռուբլի:

 

Հայաստանի Հանրապետության պետական հիմնի (օրհներգի)

մրցույթի պայմանները

 

Հիմնը (օրհներգը) պետք է գրվի քառաձայն երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

Հիմնի (օրհներգի) բանաստեղծության և երաժշտության հեղինակները կարող են հանդես գալ համատեղ նույն նշանաբանով, կամ առանձին տարբեր նշանաբաններով:

Անհրաժեշտ է ներկայացնել`

   մեքենագրված բանաստեղծությունը`    2 օրինակով

   կլավիրը`                          1 օրինակով

   պարտիտուրը`                       1 օրինակով

Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 10000 ռուբլի (երաժշտության և բանաստեղծության հեղինակների համար` 5000-ական ռուբլի) և երեք խրախուսական մրցանակ` 2000-ական ռուբլի (երաժշտության և բանաստեղծության հեղինակների համար` 1000-ական ռուբլի):

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի

ԹԻՎ 461 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

 

   Հ. Ռ. Սիմոնյան               - պատմաբան,  հասարակական և  քաղաքական

                                  հետազոտությունների ինստիտուտի տնօրեն,

                                  Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից

                                  անդամ, նախագահ

 

   Կ. Գ. Աղամյան                - դիզայնող, ԵրԳԹ ինստիտուտի դիզայնի

                                  ամբիոնի վարիչ

 

   Ս. Ս. Արևշատյան              - պատմաբան, Մաշտոցի անվան հին ձեռագրերի

                                  գիտահետազոտական ինստիտուտի`

                                  «Մատենադարանի» տնօրեն, Հայաստանի

                                  Հանրապետության ԳԱ թղթակից անդամ

 

   Ռ. Ս. Արուտչյան              - նկարիչ

 

   Շ. Գ. Խաչատրյան              - արվեստաբան, Մ. Սարյանի տուն-թանգարանի

                                  տնօրեն

 

   Կ. Ս. Խուդավերդյա            - պատմաբան, Հայկական խորհրդային

                                  հանրագիտարանի գլխավոր խմբագիր, պատմական

                                  գիտությունների դոկտոր

 

   Լ. Ղ. Հախվերդյան             - արվեստաբան, Հայաստանի Հանրապետության ԳԱ

                                  արվեստի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի

                                  Հանրապետության ԳԱ թղթակից անդամ

 

   Ռ. Ս. Ղևոնդյան               - նկարիչ

 

   Կ. Վ. Միքայելյան             - արվեստաբան, Հայաստանի Հանրապետության

                                  կուլտուրայի մինիստրության արվեստի

                                  գործերի վարչության պետի տեղակալ

 

   Ռ. Ս. Ջուլհակյան             - ճարտարապետ, Երևանի  գլխավոր ճարտարապետ

 

   Գ. Ա. Տիրացյան               - պատմաբան, Հայաստանի Հանրապետության ԳԱ

                                  հնագիտության և ազգագրության ինստիտուտի

                                  տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի

ԹԻՎ 461 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԻ (ՕՐՀՆԵՐԳԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

 

    Է. Մ. Միրզոյան             - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի

                                 կոմպոզիտորների միության վարչության

                                 նախագահ, ժյուրիի նախագահ

 

    Գ. Մ. Գասպարյան            - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի

                                 անվան օպերայի և բալետի պետական

                                 ակադեմիական թատրոնի մեներգիչ

 

    Գ. Շ. Գյոդակյան            - արվեստի վաստակավոր գործիչ, երաժիշտ,

                                 Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրենի

                                 տեղակալ

 

    Ռ. Ա. Դավթյան              - արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր,

                                 կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի

                                 վարչության պետ

 

    Վ. Ա. Դավթյան              - բանաստեղծ, Հայաստանի Հանրապետության ԳԱ

                                 թղթակից անդամ

 

    Գ. Գ. Էմին                 - բանաստեղծ

 

    Է. Ա. Ծատուրյան            - Հայաստանի Հանրապետության ժողովրդական

                                 արտիստ, Հայաստանի երաժշտական ընկերության

                                 վարչության նախագահ

 

    Ս. Բ. Կապուտիկյան          - բանաստեղծուհի, Հայաստանի Հանրապետության

                                 ԳԱ թղթակից անդամ

 

    Ա. Գ. Հարությունյան         - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,

                                 Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար

 

    Է. Ս. Հովհաննիսյան          - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,

                                 Երևանի Կոմիտասի անվան պետական

                                 կոնսերվատորիայի ռեկտոր

 

    Դ. Հ. Հովհաննես            - բանաստեղծ

 

    Հ. Ս. Սահյան               - բանաստեղծ

 

    Ա. Ա. Սահակյան             - բանաստեղծ

 

    Տ. Տ. Սազանդարյան          - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի  Կոմիտասի

                                 անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

 

    Է. Մ. Ջրբաշյան             - Հայաստանի Հանրապետության ԳԱ Մ. Աբեղյանի

                                 անվան գրականության ինստիտուտի տնօրեն,

                                 Հայաստանի Հանրապետության ԳԱ իսկական անդամ

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
10.10.1990
N 461
Որոշում