Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱ ...

 

 

124.0298.180117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        01            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 298-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, 75-րդ և 96-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով ավելացված արժեքի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2016 թվականի դեկտեմբերի 30-ի

N 298-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ                |1. Փաստաթղթի հերթական համարը       |

|ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ        |__________________________________ |

|ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ                  |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|

|_________________________________|___________________________________|

|2. Հարկ վճարողի հաշվառման համարը |3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը    |

|_________________________________|___________________________________|

|    |   |   |   |   |   |   |    |  |   |   |  |  |   |   |   |  |   |

|_________________________________|___________________________________|

|4. Հարկ վճարողը                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|5. Հարկ վճարողի գտնվելու վայրը   |                                   |

|(բնակության վայրը)               |                                   |

|_________________________________|___________________________________|

|6. Հաշվետու ժամանակաշրջանը       |Տարի |   |   |   |   |   |Ամիս|    |

._____________________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|   ԲԱԺԻՆ 1. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ     |

|_____________________________________________________________________|

|ԱԱՀ-ի կրեդիտ                                 |[Ա].        |[Բ].      |

|                                             |Հարկման բազա|ԱԱՀ կրեդիտ|

|_____________________________________________|____________|__________|

|7. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների|            |          |

|_____________________________________________|____________|__________|

|8. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների   |     X      |    X     |

|_____________________________________________|____________|__________|

|1) նվազեցում                                 |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|2) ավելացում                                 |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|9. ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով     |            |          |

|հաշվարկվող                                   |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|10. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն  |      X     |          |

|_____________________________________________|____________|__________|

|11. Մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող   |            |          |

|հարկային հաշիվներով գործարքների              |      X     |     X    |

|_____________________________________________|____________|__________|

|1) նվազեցում                                 |      X     |          |

|_____________________________________________|____________|__________|

|2) ավելացում                                 |      X     |          |

|_____________________________________________|____________|__________|

|12. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող        |            |          |

|գործարքների, այդ թվում` X                    |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|1) Հարկային օրենսգրքի հոդված|2) մաս |3) կետ  |      X     |     X    |

|____________________________|_______|________|____________|__________|

|                            |       |        |            |     X    |

|____________________________|_______|________|____________|__________|

|                            |       |        |            |     X    |

|_____________________________________________|____________|__________|

|13. ԱԱՀ-ից ազատված գործարքների, այդ թվում`   |            |     X    |

|_____________________________________________|____________|__________|

|1) Հարկային օրենսգրքի հոդված|2) մաս |3) կետ  |      X     |     X    |

|____________________________|_______|________|____________|__________|

|                            |       |        |            |     X    |

|____________________________|_______|________|____________|__________|

|                            |       |        |            |     X    |

|_____________________________________________|____________|__________|

|14. (14-րդ կետն ուժը կորցրել է 27.08.2019 թիվ 556-Ն հրաման)          |

|_____________________________________________|____________|__________|

|                                             |            |     X    |

|_____________________________________________|____________|__________|

|                                             |            |     X    |

|_____________________________________________|____________|__________|

|15. Հաշվարկված ԱԱՀ-ի հարկային                |[Ա].        |[Բ].      |

|պարտավորությունների (ԱԱՀ-ի կրեդիտի) ճշգրտում |Ավելացում   |Պակասեցում|

|                                             |____________|__________|

|                                             |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|16. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ                    |[Ա].        |[Բ].      |

|[Ա]=([7.Ա]-[8.1Ա]+[8.2Ա]+([9.Ա]-[9.Բ])+      |Հարկման բազա|ԱԱՀ կրեդիտ|

|[12.Ա]+[13.Ա]+[14.Ա]                         |____________|__________|

|[Բ]=([7.Բ]-[8.1Բ]+[8.2Բ]+[9.Բ]+[10.Բ]-       |            |          |

|[11.1Բ]+[11.2Բ]+[15.Ա]-[15.Բ]                |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|ԱԱՀ-ի դեբետ                                  |[Ա].        |[Բ].      |

|                                             |Արժեք       |ԱԱՀ դեբետ |

|_____________________________________________|____________|__________|

|17. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների          |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և    |            |          |

|ծառայությունների                             |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|19. Ձեռքբերումներին վերաբերող ճշգրտող        |     X      |     X    |

|հարկային հաշիվներով գործարքների              |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|1) նվազեցում                                 |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|2) ավելացում                                 |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|20. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի     |[Ա].        |[Բ].      |

|գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ      |Ավելացում   |Պակասեցում|

|թվում` ըստ ճշգրտման հիմքերի.                 |____________|__________|

|                                             |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|1) Հարկային օրենսգրքի հոդված|2) մաս |3) կետ  |      X     |     X    |

|____________________________|_______|________|____________|__________|

|                            |       |        |            |          |

|____________________________|_______|________|____________|__________|

|                            |       |        |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|21. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([17.Բ]+[18.Բ]-     |[Ա].        |[Բ].      |

|[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ])               |դրական      |բացասական |

|Եթե գործողության արդյունքը`                  |____________|__________|

|- հավասար է 0-ի` [Ա] և  [Բ] վանդակներում     |            |          |

|  լրացվում է «0»                             |            |          |

|- դրական է` լրացվում է [Ա] վանդակը,          |            |          |

|- բացասական է` լրացվում է [Բ] վանդակը        |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|22. Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով   |[Ա].        |[Բ].      |

|հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն    |Հարկման բազա|Հաշվարկված|

|առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա    |            |ԱԱՀ գումար|

|ԱԱՀ-ի գումար                                 |____________|__________|

|                                             |            |          |

|_____________________________________________|____________|__________|

|23. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված |[Ա].        |[Բ].      |

|ԱԱՀ                                          |Պետական     |Պետական   |

|- եթե լրացված է [21.Ա] վանդակը` ապա          |բյուջե      |բյուջեից  |

|  ([16.Բ] - [21.Ա]),                         |վճարման     |փոխհատուց-|

|- եթե լրացված է [21.Բ] վանդակը` ապա          |ենթակա      |ման ենթակա|

|  ([16. Բ] + [21.Բ]):                        |ԱԱՀ-ի գումար|ԱԱՀ-ի     |

|Եթե նշված գործողության արդյունքը դրական է`   |            |գումար    |

|լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական`       |____________|__________|

|լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի`   |            |          |

|[Ա] և  [Բ] վանդակներում լրացվում է «0»:      |            |          |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|    ԲԱԺԻՆ 2. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ     |

|_____________________________________________________________________|

|24. Հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի հարկման բազան և        |

|հաշվարկված ակցիզային հարկի գումարը                                   |

|_____________________________________________________________________|

|Ծածկա-|Ակցիզային|Հարկման|Օտարված |Սպիրտայ- |սյու-  |Ակցիզա-|Ակցիզա-  |

|գիրը  |հարկով   |բազայի |ապրանք- |նության  |նական  |յին    |յին      |

|ըստ   |հարկման  |միավորը|ների    |աստիճանը,|ուժը   |հարկի  |հարկի    |

|ԱՏԳ ԱԱ|ենթակա   |       |քանակը  |%        |կորցրել|դրույ- |գումարը, |

|      |ապրանքի  |       |(ծավալը)|         |է      |քաչափը |դրամ     |

|      |անվանումը|       |        |         |       |       |         |

|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|

|[24.1]|[24.2]   |[24.3] |[24.4]  |[24.5]   |[24.6] |[24.7] |[24.8]   |

|_____________________________________________________________________|

|Ընդամենը                                                             |

|_____________________________________________________________________|

|25. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման |

|ենթակա ապրանքների ակցիզային հարկի հարկման բազան և  ակցիզային հարկի   |

|գումարը (նվազեցում)                                                  |

|_____________________________________________________________________|

|Ծածկա-|Ակցիզային|Հարկման|Օտարված |Սպիրտայ- |սյու-  |Ակցիզա-|Ակցիզա-  |

|գիրը  |հարկով   |բազայի |ապրանք- |նության  |նական  |յին    |յին      |

|ըստ   |հարկման  |միավորը|ների    |աստիճանը,|ուժը   |հարկի  |հարկի    |

|ԱՏԳ ԱԱ|ենթակա   |       |քանակը  |%        |կորցրել|դրույ- |գումարը, |

|      |ապրանքի  |       |(ծավալը)|         |է      |քաչափը |դրամ     |

|      |անվանումը|       |        |         |       |       |         |

|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|

|[25.1]|[25.2]   |[25.3] |[25.4]  |[25.5]   |[25.6] |[25.7] |[25.8]   |

|_____________________________________________________________________|

|Ընդամենը                                                             |

|_____________________________________________________________________|

|26. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման |

|ենթակա ապրանքների ակցիզային հարկի հարկման բազան և  ակցիզային հարկի   |

|գումարը (ավելացում)                                                  |

|_____________________________________________________________________|

|Ծածկա-|Ակցիզային|Հարկման|Օտարված |Սպիրտայ- |սյու-  |Ակցիզա-|Ակցիզա-  |

|գիրը  |հարկով   |բազայի |ապրանք- |նության  |նակն   |յին    |յին      |

|ըստ   |հարկման  |միավորը|ների    |աստիճանը,|ուժը   |հարկի  |հարկի    |

|ԱՏԳ ԱԱ|ենթակա   |       |քանակը  |%        |կորցրել|դրույ- |գումարը, |

|      |ապրանքի  |       |(ծավալը)|         |է      |քաչափը |դրամ     |

|      |անվանումը|       |        |         |       |       |         |

|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|

|[26.1]|[26.2]   |[26.3] |[26.4]  |[26.5]   |[26.6] |[26.7] |[26.8]   |

|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|

|      |         |       |        |         |       |       |         |

|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|

|      |         |       |        |         |       |       |         |

|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|

|      |         |       |        |         |       |       |         |

|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|

|      |         |       |        |         |       |       |         |

|___________________________________________________________|_________|

|Ընդամենը                                                   |         |

|_____________________________________________________________________|

|                                                                 դրամ|

|_____________________________________________________________________|

|27. Հաշվարկված ակցիզային հարկի գումար (ակցիզային հարկի     |         |

|կրեդիտ)                                                    |         |

|___________________________________________________________|_________|

|28. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների մասով ակցիզային|         |

|հարկի գումար                                               |         |

|___________________________________________________________|_________|

|1) նվազեցում                                               |         |

|___________________________________________________________|_________|

|2) ավելացում                                               |         |

|___________________________________________________________|_________|

|29. Ակցիզային հարկից ազատված գործարքների հարկման բազան, այդ թվում`   |

|_____________________________________________________________________|

|Հարկային օրենսգրքի  |Ծածկագիրն |Ակցիզային|Հարկման|Մատակա- |Սպիրտայ-  |

|հոդված              |ըստ ԱՏԳ ԱԱ|հարկով   |բազայի |րարված  |նության   |

|____________________|          |հարկման  |միավորը|ապրանք- |աստիճանը, |

|հոդված|մաս   |կետ   |          |ենթակա   |       |ների    | %        |

|      |      |      |          |ապրանքի  |       |քանակը  |          |

|      |      |      |          |անվանումը|       |(ծավալը)|          |

|______|______|______|__________|_________|_______|________|__________|

|[29.1]|[29.2]|[29.3]|[29.4]    |[29.5]   |[29.6] |[29.7]  |[29.8]    |

|______|______|______|__________|_________|_______|________|__________|

|______|______|______|__________|_________|_______|________|__________|

|___________________________________________________________|_________|

|30. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով|         |

|հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար          |         |

|___________________________________________________________|_________|

|31. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի  |         |

|մասով հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի     |         |

|գումար                                                     |         |

|___________________________________________________________|_________|

|32. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային     |[Ա].     |[Բ].     |

|հարկի ճշգրտման ընդհանուր գումար, այդ թվում` ըստ  |Ավելացում|Պակասե   |

|ճշգրտման հիմքերի                                 |         |ցում     |

|                                                 |_________|_________|

|                                                 |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|1) Հարկային օրենսգրքի  2) մաս  3) կետ 4) ենթակետ |    X    |    X    |

|   հոդված                                        |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|                                                 |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|                                                 |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|33. Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային |Ա.       |Բ.       |

|հարկի դեբետ                                      |դրական   |բացասական|

|([30] + [31] + [32.Ա] - [32.Բ])                  |_________|_________|

|Եթե գործողության արդյունքը`                      |         |         |

|- հավասար է 0-ի` [Ա] և  [Բ] վանդակներում         |         |         |

|  լրացվում է «0»,                                |         |         |

|- դրական է` լրացվում է [Ա] վանդակը,              |         |         |

|- բացասական է` լրացվում է [Բ] վանդակը            |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|34. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով           |Ա.       |Բ.       |

|- եթե լրացված է [33.Ա] վանդակը, ապա`             |Պետական  |Պետական  |

|  ([27]-[28.1]+[28.2]-[33.Ա]),                   |բյուջե   |բյուջեից |

|- եթե լրացված է [33.Բ] վանդակը, ապա`             |վճարման  |փոխհա-   |

|  ([27]-[28.1]+[28.2]+[33.Բ]):                   |ենթակա   |տուցման  |

|Եթե գործողության արդյունքը դրական է` լրացվում է  |ակցիզային|ենթակա   |

|«Ա» վանդակը, եթե բացասական է` լրացվում է «Բ»     |հարկի    |ակցիզային|

|վանդակը, եթե հավասար է 0-ի` «Ա» և  «Բ»           |գումարը  |հարկի    |

|վանդակներում լրացնել «0»:                        |         |գումարը  |

|                                                 |_________|_________|

|                                                 |         |         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|          35. Գործունեության տեսակը (կոդ)                      |Տեսա-|

|_______________________________________________________________|կարար|

|բաժին     |    հատված    |    խումբ    |    դաս    |    ենթադաս|կշիռը|

|          |              |             |           |           |(%)  |

|__________|______________|_____________|___________|___________|_____|

|__________|______________|_____________|___________|___________|_____|

._____________________________________________________________________.

(35-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)

 

Պաշտոնատար անձ _______________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

(ձևը փոփ. 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/, 30.01.2023 թիվ 76-Ն հրամաններ)

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ

 

I. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը (այսուհետ` միասնական հաշվարկ) ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Հարկային օրենսգիրք) 75-րդ և 96-րդ հոդվածներին համապատասխան:

2. Միասնական հաշվարկի բաժին 2-ը (ակցիզային հարկ) լրացվում է միայն ակցիզային հարկ վճարողների կողմից` միայն Հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով: Մնացած բոլոր դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող միասնական հաշվարկի բաժին 2-ը չի լրացվում:

3. Միասնական հաշվարկի ճշտումները կատարվում են Հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, այն բոլոր դեպքերում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկով լրացված է բաժին 1-ը (ԱԱՀ) և բաժին 2-ը (ակցիզային հարկ), հետագայում միասնական հաշվարկը ճշտելիս պարտադիր լրացման ենթակա են միասնական հաշվարկի և բաժին 1-ը, և բաժին 2-ը: Նշված դեպքում ճշտված միասնական հաշվարկ ներկայացվելու և միայն բաժին 1-ը կամ միայն բաժին 2-ը լրացվելու դեպքում Միասնական հաշվարկի չլրացված մասում արժեքային մեծությունները համարվում են զրոյական ցուցանիշներով ներկայացված:

4. Միասնական հաշվարկում արժեքային մեծությունները լրացվում են դրամներով` առանց լումաների: Միասնական հաշվարկի վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակները ընդունվում են «0» (զրո):

5. Միասնական հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:

6. Միասնական հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

7. Միասնական հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողի հաշվառման համարը:

8. Միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, նոտար կամ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը: Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության լրիվ անվանումը:

(8-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն, 30.01.2023 թիվ 76-Ն հրամաններ)

9. Միասնական հաշվարկի 5-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը` Հարկային օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան, իսկ ֆիզիկական անձի դեպքում բնակության վայրը` Հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածին համապատասխան:

10. Միասնական հաշվարկի 6-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է միասնական հաշվարկը:

 

II. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԲԱԺԻՆ 1-Ի (ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, միասնական հաշվարկի 7-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` վերադարձի հարկային հաշիվներում) արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, նույն գործարքի վերաբերյալ հարկային հաշվի հետ միաժամանակ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրվելու դեպքում գործարքի հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը լրացվում են համապատասխանաբար միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում:

(11-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն, 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների

համար/ հրամաններ)

12. Միասնական հաշվարկի 8-րդ կետում Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում` դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան և հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Միասնական հաշվարկի 8-րդ կետի`

1) 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը,

2) 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում` դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:

13. Միասնական հաշվարկի 9-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ 9-րդ կետի [Բ] վանդակում` ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67% հաշվարկային դրույքաչափ:

14. Միասնական հաշվարկի 10-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`

1) միասնական հաշվարկի 7-րդ և 9-րդ կետերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում առաջացած պարտավորության գումարը),

2) Հարկային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների խախտմամբ դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

(14-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)

15. Միասնական հաշվարկի 11-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի նվազեցում), իսկ 11-րդ կետի 2-րդ ենթակետում` Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի ավելացում):

16. Միասնական հաշվարկի 12-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով գործարքների հարկման բազան: Ընդ որում, միասնական հաշվարկի 12-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Հարկային օրենսգրքի այն հոդվածի, մասի և կետի համարները, որի համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ համապատասխան տողի «Ա» վանդակում լրացվում է այդ գործարքների հարկման բազան: ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան արտացոլվում է այդ ապրանքների մատակարարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում, անկախ արտահանման հարկային հայտարարագրի ներկայացման օրվանից:

(16-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)

17. Միասնական հաշվարկի 13-րդ կետի «Ա» վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով կամ այլ օրենքներով ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանված լինելու այդ գործարքների ու գործառնությունների հարկման բազան: Միասնական հաշվարկի 13-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Հարկային օրենսգրքի այն հոդվածի, մասի և կետի համարները, որի համաձայն այդ գործարքները (գործառնությունները) համարվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներ կամ գործառնություններ, իսկ համապատասխան տողի «Ա» վանդակում լրացվում է այդ գործարքների (գործառնությունների) հարկման բազան: Օրինակ, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասով տվյալները միասնական հաշվարկում արտացոլվում են առանձին տողով` այդ տողի 13-րդ կետի 1-ին սյունակում լրացնելով «64» թիվը, 2-րդ սյունակում` «2» թիվը, 3-րդ սյունակում` «4» թիվը, իսկ [8.Ա] սյունակում` այդ գործարքի հարկման բազան:

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)

19. Միասնական հաշվարկի 15-րդ կետում լրացվում է Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հաշվարկված ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի կրեդիտի) ավելացման կամ պակասեցման ենթակա գումարները:

20. Միասնական հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [7.Ա], [8.2Ա], [9.Ա], [12.Ա], [13.Ա], [14.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Ա], [9.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [7.Բ], [8.2Բ], [9.Բ], [10.Բ], [11.2Բ], [15.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Բ], [11.1Բ], [15.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը:

21. Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և(կամ) ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների հարկման բազաների հանրագումարը, այդ թվում` ներմուծված այն ապրանքների մասով, որոնց ներմուծման համար մաքսային մարմինների կողմից ԱԱՀ չի գանձվում կամ հարկային մարմիններին ԱԱՀ չի հաշվարկվում ու չի վճարվում: Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Բ] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) և (կամ) հարկային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Ընդ որում, Միասնական հաշվարկի 17-րդ կետում`

1) լրացվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, մաքսային արժեքն ու ԱԱՀ-ի գումարը, որոնց ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,

2) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, որոնց Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,

3) Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում, երբ կիրառվում է ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգում, լրացվում է միայն միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակը ([Բ] վանդակում հարկի գումար չի լրացվում),

4) լրացվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների համար ճշտված մաքսային հայտարարագրում արտացոլված մաքսային արժեքը և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (անկախ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից), եթե ճշտված մաքսային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար (տվյալ ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),

5) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված ներմուծման ճշտված հարկային հայտարարագրում արտացոլված հարկման բազան և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, եթե ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, անկախ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթվից (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),

6) այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող` ապրանքների ներմուծման (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային (ճշտված հարկային) հայտարարագրով նախկինում ներկայացված` ներմուծման մաքսային (հարկային) հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա այդ ճշտումների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներառվում ապրանքների ներմուծման մասով նախկինում ներկայացված միասնական հաշվարկում (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկը չի ճշգրտվում):

(21-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)

22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում` Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:

(22-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)

23. Միասնական հաշվարկի 19-րդ կետի 1-ին ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում` դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Միասնական հաշվարկի 19-րդ կետի 2-րդ ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում` դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:

24. Միասնական հաշվարկի 20-րդ կետում լրացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի համաձայն հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը, այդ թվում` կատարվող վերաձևակերպումների արդյունքում, ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները: Մասնավորապես`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում կատարված ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում և (կամ) հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հետաձգվում է և ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),

2) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և Հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով Հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),

3) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել է և Հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում),

4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Հարկային օրենսգրքի 15-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում կամ պակասեցում),

5) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման (այդ թվում` մասնակի վճարման) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկով (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում):

(24-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)

25. Միասնական հաշվարկի 21-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`

1) ([17.Բ]+[18.Բ]-[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 21-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,

2) ([17.Բ]+[18.Բ]-[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ]) մեծ է 0-ից (դրական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 21-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,

3) ([17.Բ]+[18.Բ]-[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ]) փոքր է 0-ից (բացասական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 21-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:

26. Միասնական հաշվարկի 22-րդ կետում` [Ա] վանդակում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարները, որոնք Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն պետք է արտացոլվեն պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ: Միասնական հաշվարկի 22-րդ կետում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված` ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:

27. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում,

1) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([16.Բ]-[21.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`

ա. [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է և [Բ] վանդակում լրացվում է «0».

բ. [Բ] վանդակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է և [Ա] վանդակում լրացվում է «0».

2) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([16.Բ]+[21.Բ]) արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».

3) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Ա] վանդակը և ([16.Բ]-[21.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` միասնական հաշվարկի 23-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:

 

III. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԲԱԺԻՆ 2-Ի (ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Միասնական հաշվարկի 24-րդ կետի`

1) [24.1] և [24.2] սյունակներում լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա` հաշվետու ժամանակաշրջանում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,

2) [24.3] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար 88-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափման բնաիրային միավորները,

3) [24.4] սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը),

4) [24.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար,

5) [24.7] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [24.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը,

6) [24.8] սյունակում լրացվում է ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը, իսկ «Ընդամենը» տողում լրացվում է [24.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը:

(28-րդ կետը փոփ. 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)

29. Միասնական հաշվարկի 25-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները: Ճշգրտվող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով միասնական հաշվարկի [25.1] և [25.2] սյունակներում լրացվում է ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [25.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [25.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [25.7] սյունակում` Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [25.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը: Միասնական հաշվարկի [25.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար:

(29-րդ կետը փոփ. 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)

30. Միասնական հաշվարկի 26-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները: Ճշգրտվող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով միասնական հաշվարկի [26.1] և [26.2] սյունակներում լրացվում է ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [26.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [26.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [26.7] սյունակում` Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [26.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը: Միասնական հաշվարկի [26.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար:

(30-րդ կետը փոփ. 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)

31. Միասնական հաշվարկի 27-րդ կետում լրացվում է ակցիզային հարկի գումարը, որը հավասար լինի [24.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:

32. Միասնական հաշվարկի 28-րդ կետի`

1) 1-ին ենթակետում լրացվում է ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի նվազեցվող գումարը, որը հավասար լինի [25.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին,

2) 2-րդ ենթակետում լրացվում է ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի ավելացվող գումարը, որը հավասար լինի [26.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:

33. Միասնական հաշվարկի 29-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ակցիզային հարկից ազատված գործարքների հարկման բազան: Ընդ որում, միասնական հաշվարկի 29-րդ կետի`

1) [29.1], [29.2] և [29.3] սյունակներում լրացվում է Հարկային օրենսգրքի այն հոդվածը, մասը և կետը, որի համաձայն ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման գործարքները համարվում են ակցիզային հարկից ազատված գործարքներ,

2) [29.4] և [29.5] սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,

3) [29.6] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազայի չափման միավորները,

4) [29.7] սյունակում լրացվում է մատակարարված ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված` չափման միավորներով,

5) [29.8] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար:

(33-րդ կետը փոփ. 30.01.2023 թիվ 76-Ն հրաման)

34. Միասնական հաշվարկի 30-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից հումքի ներմուծման մասով հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը:

35. Միասնական հաշվարկի 31-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքի մասով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումարը:

36. Միասնական հաշվարկի 32-րդ կետում լրացվում է Հարկային օրենսգրքի համաձայն կատարվող վերահաշվարկների (վերաձևակերպումների) արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները:

37. Միասնական հաշվարկի 33-րդ կետում լրացվում է միասնական հաշվարկի 30-րդ, 31-րդ կետերում, [32.Ա] վանդակում լրացված թվերի հանրագումարի և [32.Բ] վանդակում լրացված թվի տարբերությունը: Եթե գործողության արդյունքը հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0», եթե դրական է` լրացվում է [Ա] վանդակը, իսկ եթե բացասական է` լրացվում է [Բ] վանդակը:

38. Միասնական հաշվարկի 34-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը: Ընդ որում,

1) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([27]-[28.1]+[28.2]-[33.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է և [Բ] վանդակում լրացվում է «0», իսկ եթե այդ հաշվարկի արդյունքը բացասական թիվ է, ապա այն լրացվում է [Բ] վանդակում` բացարձակ արժեքով` [Ա] վանդակում լրացվելով` «0»,

2) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([27]-[28.1]+[28.2]+[33.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,

3) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Ա] վանդակը և ([27]-[28.1]+[28.2]+[33.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի, ապա միասնական հաշվարկի 34-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:

39. Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ըստ գործունեության տեսակների ԱԱՀ-ի բաժնում լրացված հարկման բազաների տեսակարար կշիռները (տոկոսով) միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակում լրացված հարկման բազայի նկատմամբ: Ընդ որում, գործունեության տեսակները (կոդերը) լրացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C 25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով ԱԱՀ-ով հարկման բազայի հանրագումարի (միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակ) նկատմամբ: Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվող տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:

(39-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
30.12.2016
N 298-Ն
Հրաման