(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 1991 թ. թիվ 417
i
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Սեփականաշնորհված անասնագլխաքանակի համար սահմանված կայուն բնամթերային հարկը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը լրիվ կամ մասնակի չվճարող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններն ու իրավաբանական այլ անձինք ենթարկվում են տուգանքի` չհանձնած բնամթերքի պետական գնման գներով հաշվարկված արժեքի տասնապատիկի չափով: