Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետությունում մայրության և մանկության խնդիրների արդյունավետ լուծման նպատակով, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների համապատասխան, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մայրության պահպանման, երեխաների առողջության, ինչպես նաև նրանց մտավոր զարգացման ապահովման խնդրի գերակայությունից ելնելով` մշակել «Հայաստանի երեխաները» և «Վերարտադրողական առողջություն» պետական ծրագիրը և դրանց ներդրմանն ուղղված գործողությունների պլան` մինչև 2000 թվականը իրականացման ժամկետով.

բ) մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել երեխաների իրավունքներին, նրանց առողջությանն ու մանկությանն առնչվող խնդիրները կարգավորող համապատասխան օրենքների նախագծեր.

գ) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցագիր ներկայացնել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կատարման ընթացքի վերաբերյալ և Միավորված ազգերի կազմակերպությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության զեկույցը` ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով սահմանված կարգով:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 մարտի 1996 թվականի

ՆՀ-590

 

 

pin
ՀՀ Նախագահ
29.03.1996
N ՆՀ-590
Հրամանագիր