ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 1990 թ. թիվ 432
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինանշանը և հիմնը «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ոգուն և անկախ պետականության հաստատման սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման, հայտարարել Հայաստանի Հանրապետության զինանշանի և հիմնի ստեղծման բաց մրցույթ:
2. Մրցույթի անցկացման ժամկետը սահմանել մեկ ամիս` հայտարարման օրվանից:
3. Մրցույթի անցկացման նպատակով ստեղծել կազմկոմիտե, համաձայն հավելվածի և հանձնարարել նրան`
ա) մինչև 1990 թ. հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մրցույթի անցկացման պայմանները.
բ) մրցույթի արդյունքներով մինչև 1990 թվականի նոյեմբերի 25-ը առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:
4. Մրցույթի անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի պահեստային ֆոնդի հաշվին:
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների
խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 28-ի
թիվ 432 որոշման
ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ
Վ. Մ. Մանուկյան - Հայաստանի Հանրապետության Մինիստրների
խորհրդի նախագահ, կազմկոմիտեի նախագահ
Կ. Խ. Սարդարյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի պետականության հաստատման և
ազգային քաղաքականության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
(նախագահի տեղակալ)
Ա. Հ. Շիրազ - Հայաստանի նկարիչների միության
վարչության նախագահ
Է. Մ. Միրզոյան - Հայաստանի կոմպոզիտորների միության
վարչության նախագահ
Ա. Հ. Գրիգորյան - Հայաստանի ճարտարապետների միության
վարչության նախագահ
Ս. Մ. Մուրադյան - Նկարիչ
Ռ. Ն. Դավոյան - բանաստեղծ
Հ. Ի. Մաթևոսյան - գրող
Տ. Ե. Մանսուրյան - կոմպոզիտոր
Գ. Մ. Խանջյան - նկարիչ
Է. Ս. Հովհաննիսյան - Երևանի պետական կոնսերվատորիայի
ռեկտոր, կոմպոզիտոր
Լ. Հ. Ճգնավորյան - Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր
դիրիժոր, գեղարվեստական ղեկավար
Հ. Հ. Չեքիջյան - Հայաստանի պետական ակադեմիական
երգչախմբի գեղարվեստական ղեկավար,
գլխավոր դիրիժոր
Շ. Մ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի արտաքին հարաբերությունների
հարցերի հանձնաժողովի անդամ
Ռ. Ա. Ղազարյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի կրթության և գիտության, լեզվի
և մշակույթի հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ