Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱ ...

 

11/11/2022 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2022 թվականի N 537-Ն

 

i

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17.2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 180-երորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 22-ի

N 537-Ն որոշման

 

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգի իմաստով հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետեր (այսուհետ` առևտրի կետեր) են դիտարկվում հեղուկ վառելիքի` ներառյալ համատեղված, մանրածախ առևտրի կետերը` բացառությամբ միայն հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով զբաղվող առևտրի կետերի:

2. Սույն կարգով կարգավորվում են առևտրի կետերում ստուգաչափված տարաներին (այսուհետ` չափանոթ) ներկայացվող հիմնական պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը:

3. Առևտրի կետերը պետք է ապահովված լինեն սույն կարգի պահանջներին համապատասխանող չափանոթներով:

4. Չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում են չափանոթի անվանական տարողության չափով կամ դրա բազմապատիկի չափով:

(4-րդ կետը փոփ. 10.11.2022 թիվ 1724-Ն որոշում)

5. Առևտրի կետերում չափանոթները նախատեսված են վաճառվող տարբեր տեսակների հեղուկ վառելիքի քանակն սպառողին ցույց տալու և սպառողների հավելյալ վստահության ձևավորման համար:

 

II. ՉԱՓԱՆՈԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ:

7. Սույն կարգով նախատեսված պահանջների կիրառման համար առևտրի կետերը պետք է ապահովված լինեն 20°С ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վառելիքի տարբեր տեսակների համար 5 լ (դմ3) կամ 10 լ (դմ3) անվանական տարողություն ունեցող առնվազն մեկ չափանոթով:

(7-րդ կետը փոփ. 10.11.2022 թիվ 1724-Ն որոշում)

8. Չափանոթների հարաբերական սխալանքը 20°С +/- 10°С ջերմաստիճանի դեպքում չի կարող գերազանցել +/- 0,5%-ը:

9. Վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1%-ը:

10. Չափանոթները պետք է պատրաստված լինեն նավթամթերքի ազդեցության նկատմամբ չեզոք, չժանգոտվող մետաղից կամ համաձուլվածքներից (այդ թվում` ածխածնային պողպատից) և դրանց կառուցվածքը պետք է բացառի երկարատև շահագործման դեպքում ձևափոխման հնարավորությունը` ապահովելով կոշտության, ամրության և տարողության հաստատունությունը, նախատեսի շահագործման ժամանակ լվացումը, փակիչ ծորակի (առկայության դեպքում) հուսալի աշխատանքը, հավաքակցված կցամասերի հերմետիկությունը:

11. Չափանոթները հավաքակցված են կոշտ շրջանակի վրա, որը թույլ է տալիս փոխադրումը և պաշտպանում է չափանոթի բաղկացուցիչ կցամասերը մեխանիկական վնասվածքներից, ինչպես նաև ապահովում է չափանոթի չափիչ բկանցքի (այսուհետ` բկանցք) առանցքի ուղղահայաց տեղակայումը:

12. Չափանոթները պետք է ունենան բկանցքի ուղղահայաց առանցք:

13. Չափանոթները պետք է ունենան անվանական տարողության նշումով թափանցիկ բկանցք կամ անվանական տարողության նշագծով թափանցիկ դիտապատուհանով բկանցք կամ տարողության նշագծերով` թափանցիկ դիտապատուհաններով և սանդղակով բկանցք կամ բկանցքի առանցքին զուգահեռ` իրար կողքի գտնվող մակարդակաչափ խողովակով և սանդղակով ոչ թափանցիկ բկանցք:

(13-րդ կետը փոփ. 10.11.2022 թիվ 1724-Ն որոշում)

14. Թափանցիկ դիտապատուհանի լայնությունը պետք է լինի առնվազն 15 մմ:

15. Չափանոթները կարող են սարքավորված լինել վառելիքի արտանետումը բացառող փրփրամարիչներով, ջերմաչափերով (ջերմաստիճանի տվիչներով) և հարթաչափերով:

16. Չափանոթի բկանցքի թափանցիկ մասի սանդղակը պետք է գտնվի դիտապատուհանի կամ մակարդակաչափ խողովակի վրա: Սանդղակը պետք է զետեղված լինի այնպես, որ դրա դիրքը հնարավոր չլինի փոփոխել առանց կապարակնիքի խախտման:

17. Չափանոթի բկանցքի թափանցիկ մասը կամ թափանցիկ մակարդակաչափ խողովակը պետք է պատրաստված լինեն թափանցիկ և անգույն ապակուց և չունենան հեղուկի մակարդակին հետևելուն խոչընդոտող թերություններ:

18. Սանդղակի վրա նշագծերը պետք է լինեն բկանցքի առանցքին ուղղահայաց:

19. Աստիճանավորված բկանցքով չափանոթների համար սանդղակի վրա նշագծերը պետք է լինեն կայուն և հստակ տեսանելի, ընթեռնելի` ապահովելով դրա շահագործման ամբողջ ընթացքում սանդղակի և նշագծերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու) հնարավորության բացառումը:

20. Սանդղակի վրա պետք է լինեն 20°С ջերմաստիճանի պայմաններում չափանոթի անվանական տարողության, սանդղակի սկզբնական և վերջնական արժեքների թվային նշագծեր: Սանդղակի սկզբնական և վերջնական նշագծերը պետք է համապատասխանեն 20°С ջերմաստիճանի պայմաններում չափանոթի առավելագույն թույլատրելի բացարձակ սխալանքի արժեքին:

(20-րդ կետը փոփ. 10.11.2022 թիվ 1724-Ն որոշում)

21. Չափանոթի բկանցքի աստիճանավորված մասը պետք է լինի անվանական տարողության նշագծից վերև և ներքև` տարողության 1%-ից ոչ պակաս:

22. Չափանոթների սանդղակի նշագծերի լայնությունը պետք է լինի 0,5 մմ-ից ոչ ավելի:

23. Չափանոթների կոնաձև պատերի թեքության անկյուններն ուղղահայաց առանցքի նկատմամբ պետք է լինեն 45° - 80°:

24. Չափանոթի կառուցվածքը պետք է ապահովի սանդղակային թիթեղի տեղաշարժը, չափիչ բկանցքի փոխարինումը և ծորակի առկայության դեպքում` տեղաշարժը բացառող դրոշմների կամ կապարակնիքների հարմարավետ զետեղումը:

25. Չափանոթի իրանին ամրացված ցուցանակի վրա պետք է զետեղված լինի հետևյալ տեղեկատվությունը`

1) չափանոթ արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը.

2) արտադրող կազմակերպության համարակալման համակարգով չափանոթի հերթական համարը.

3) չափանոթի թողարկման տարեթիվը.

4) 20°С ջերմաստիճանի պայմաններում անվանական տարողությունը` լիտր (դմ3):

 

III. ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՉԱՓԱՆՈԹՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում չափանոթի տեղադրման հարթակը/վայրը պետք է լինի հարթ, հորիզոնական, պաշտպանված քամուց, տեղումներից, արևային ճառագայթներից:

27. Չափանոթների մեջ վառելիք լցնելիս կամ վառելիքով լեցուն չափանոթները դատարկելիս դրանք պետք է տեղակայվեն լիցքավորողի և այլ անձանց նկատմամբ քամու ընթացքի ուղղությամբ:

28. Յուրաքանչյուր օգտագործումից հետո չափանոթների արտաքին մակերեսը պետք է չորացվի նավթամթերքի նկատմամբ չեզոք նյութից կտորով, որն այնուհետև պետք է դրվի կափարիչով մետաղյա տարայի մեջ:

29. Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետ շահագործող անձը պետք է ապահովի ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին հետևելիությունը (անձնակազմի անվտանգության տեխնիկայի հատուկ պատրաստվածություն և հրահանգավորում` ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման և հետևելիության ապահովման տեսանկյունից):

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2022
N 537-Ն
Որոշում