040.0624.290502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2002 թվականի N 624
i
«ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, «ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ», «ԵԹԵՐ ՍԵՂԱՆԱՏՈՒՆ» ԵՎ «ԱՆՈՒՇ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Սպասարկման և շահագործման տնօրինություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Շինվերանորոգում», «Եթեր սեղանատուն» և «Անուշ» դուստր ձեռնարկությունները:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` լուծարվող բաժնետիրական ընկերության և ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով հինգօրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
3. Լուծարման հանձնաժողովներին` լուծարման միջանկյալ հաշվեկշիռը կազմելիս հաշվի առնել նշված ընկերության և ձեռնարկությունների պարտավորությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` շահաբաժնի գծով:
i
4. Լուծարվող բաժնետիրական ընկերության և ձեռնարկությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերության և ձեռնարկությունների դեբիտորական պարտքերը և այլ պահանջների իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:
5. Լուծարվող բաժնետիրական ընկերության և ձեռնարկությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` լուծարվող բաժնետիրական ընկերության և ձեռնարկությունների լուծարման գործընթացներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերության և ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 29-ից: