040.2085.131205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2005 թվականի N 2085-Ն
i
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 21-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
ա) բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ձևը և այն կրելու կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
բ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 09.06.2022 թիվ 836-Ն որոշում)
դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 09.06.2022 թիվ 836-Ն որոշում)
ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 09.06.2022 թիվ 836-Ն որոշում)
(1-ին կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 27.01.2021 թիվ 100-Ն, 09.06.2022 թիվ 836-Ն որոշումներ)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.01.2021 թիվ 100-Ն որոշում)
i
(2-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 27.01.2021 թիվ 100-Ն, 09.06.2022 թիվ 836-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում են բնապահպանական պետական տեսուչների (այսուհետ` պետական տեսուչ) համազգեստի (այսուհետ` համազգեստ) ձևի և կրման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. Պետական տեսուչի համազգեստը կազմված է`
1) շապիկ կարճաթև (պոլո մոդելի)` կանաչավուն բամբակյա կտորից: Շապիկի հետևամասը և առաջամասը բաղկացած են 2 կտորից` ծալովի օձիքով, կրծքամասում` 3 կոճակներով` 11 սմ տրամագծով կոճկվող կափույրով, թևքերը` կարճ, երկակի կարով: Կրծքամասում` աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը: Շապիկի թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը` 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ձախ թևքին ամրացվում է Տեսչական մարմնի տարբերանշանը, իսկ աջ թևքին` Հայաստանի Հանրապետության դրոշը (նկարներ 3, 4): Պետական տեսուչին տրամադրվում է երկուական կարճաթև շապիկ, որը կրում է մեկ տարի ժամկետով.
2) շապիկ երկարաթև (պոլո մոդելի)` մուգ կանաչավուն կտորից: Շապիկի հետևամասը և առաջամասը բաղկացած են 2 կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` 3 կոճակներով կոճկվող կափույրով, հետևամասը` վերին կտրվածքով, թևքերը` երկար, 2 կոճակներով կոճկվող թեզանիքներով: Շապիկի պարանոցից ներքև մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են 3 օղակներ և կարվում 3 կոճակներ` 10 մմ տրամագծով: Կրծքամասում` աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը: Ներքևում` կարագծերում անցկացված է էլաստիկ ժապավեն: Շապիկի թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը` 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ամրացվում են Տեսչական մարմնի տարբերանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը (նկարներ 5, 7): Պետական տեսուչին տրամադրվում է երկուական երկարաթև շապիկ, որը կրում է երկու տարի ժամկետով.
3) տաբատ կիսաբամբակյա` մուգ կանաչավուն կիսաբամբակյա կտորից: Գոտին` 10 մմ լայնությամբ 5 գոտեմակողերով, գոտեփոկի անցկացման համար կամրջակներից մեկը պետք է գտնվի գոտկատեղի հետնամասի միացման կարի վրա: Կոճկվում է 15 մմ տրամագծով կոճակով, 16 սմ երկարությամբ շղթայով: Կողային գրպանները թեք են` 16 սմ բացվածքով: Թեք գրպանների ներքևի մասում կարվում են մեծ գրպաններ: Առաջամասում` մինչև ծնկները, մշակվում է աստառ: Հետևամասի աջ կողմում ներկարված գրպան` 13-14 սմ բացվածքով (նկարներ 2, 3, 5): Պետական տեսուչին տրամադրվում է երկուական տաբատ, որը կրում է երկու տարի ժամկետով.
4) տաբատ կիսաբրդյա (50% բուրդ, 50% սինթետիկ)` մուգ կանաչավուն կիսաբրդյա կտորից: Գոտին` 20 մմ լայնությամբ 5 գոտեմակողերով, գոտեփոկի անցկացման համար կամրջակներից մեկը պետք է գտնվի գոտկատեղի հետնամասի միացման կարի վրա: Կոճկվում է 15 մմ տրամագծով կոճակով, 16 սմ երկարությամբ շղթայով: Կողային գրպանները թեք են` 16 սմ բացվածքով: Թեք գրպանների ներքևի մասում կարվում են մեծ գրպաններ: Առաջամասում մինչև ծնկները մշակվում է աստառ: Հետևամասի աջ կողմում ներկարված գրպան` 13-14 սմ բացվածքով (նկարներ 1, 6): Պետական տեսուչին տրամադրվում է երկուական տաբատ, որը կրում է երեք տարի ժամկետով.
5) կիսաշրջազգեստ` կազմված առաջամասից, հետևամասից և ներկարված գոտուց` մուգ կանաչավուն կիսաբամբակյա կտորից, ուղիղ կտրվածքով, մինչ ծունկը ծածկող երկարության: Հետևամասի ներքևում 9 սմ բացվածքով, հետևից վերնամասը կոճկվում է 16 սմ երկարությամբ շղթայով, որը գոտու վրա կոճկվում է 14 մմ երկարությամբ 1 կոճակ օղակով (նկարներ 4, 7, 8): Պետական տեսուչին տրամադրվում է երկուական կիսաշրջազգեստ, որը կրում է երկու տարի ժամկետով.
6) սվիտեր` մուգ կանաչավուն ակրիլանից (400 գրամ քմ), կլոր վզով: Կրծքամասում` աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը: Ուսագլուխների և արմունկների հատվածում ամրացվում է կանաչ գույնի կտոր: Թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը` 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ամրացվում են Տեսչական մարմնի տարբերանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը: Պետական տեսուչը սվիտերը կրում է երկու տարի ժամկետով.
7) կիսավերարկու (գարնանային/աշնանային)` մուգ կանաչավուն անջրանցիկ (40% բամբակ, 60% սինթետիկ) անջրաթափանց) կտորից: Կիսավերարկուն բաղկացած է թևքերից, կանգուն օձիքից: Օձիքը երկակի է, ներսում շղթայի տակ նախատեսված է գլխարկ: Գլխարկն ունի կարգավորիչ, կպչուն ժապավեն: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով: Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Կրծքամասում` աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը, իսկ թիկունքի մասում` «Բ Ը Տ Մ» բառերը: Թիկնամասը և լանջափեշերը` կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ: Առջևի 2 լանջափեշերի վերևամասում կափույրի տակ ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում` կարագծերում անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը` 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ձախ թևքին ամրացվում է Տեսչական մարմնի տարբերանշանը, իսկ աջ թևքին` Հայաստանի Հանրապետության դրոշը (նկարներ 6, 8): Պետական տեսուչը կիսավերարկուն կրում է երեք տարի ժամկետով.
8) կիսավերարկու (ձմեռային)` մուգ կանաչավուն անջրանցիկ (անջրաթափանց, օքսֆորդ) կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից և հանվող (շղթա) գլխարկից, որն ունի կարգավորիչ, կպչուն ժապավեն: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով և հանվող տաք ներդիրով` կայծակաճարմանդով (շղթա), բաճկոնին կոճկվում է հանովի արհեստական մորթե օձիք, որը կոճկվում է 7 օղակներով և բաճկոնի օձիքին կարված 7 հատ 15 մմ տրամագծով պլաստմասսայե կոճակներ: Կրծքամասում` աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը, իսկ թիկունքի մասում` «Բ Ը Տ Մ» բառերը: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով: Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը` կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ: Առջևի 2 լանջափեշերի վերևամասում կափույրի տակ ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում` կարագծերում անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը` 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ամրացվում են Տեսչական մարմնի տարբերանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 1): Պետական տեսուչը կիսավերարկուն կրում է երեք տարի ժամկետով.
9) գլխարկ ամառային` մուգ կանաչավուն գլխարկ (կեպի), բամբակ 100%, հետնամասում ամրանում է ճարմանդով: Ջրադիմացկուն, բարձրորակ, խիտ գործվածք է: Առաջամասում ասեղնագործվում է Տեսչական մարմնի տարբերանշանը (նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8): Պետական տեսուչը մեկ գլխարկը կրում է երկու տարի ժամկետով.
10) գլխարկ ձմեռային` մուգ կանաչավուն կիսաբամբակյա ձմեռային տաք գլխարկ (55-60 չափսերի), առաջամասում ասեղնագործվում է Տեսչական մարմնի տարբերանշանը: Պետական տեսուչը մեկ գլխարկը կրում է երկու տարի ժամկետով.
11) կոշիկ կիսաճտքավոր սպորտային ձմեռային` կանաչավուն (կամ սև) գույնի կաշվից և նեյլոնից: Ներբանը պատրաստվում է մաշակայուն նյութից: Քթամասը և կրնկամասը կոշտ: Առաջամասի, միջնամասի և հետևամասի եզրերը բարձր ճնշման տակ միացված են ներբանին սոսնձման եղանակով: Առաջամասի կենտրոնական առանցքով տեղադրված են 5-6 զույգ մետաղյա փոլակներ: Կապումն իրականացվում է կանաչավուն (կամ սև) գույնի քուղերով: Քուղերն ամրացված են կտորի վրա լրացուցիչ կարված կաշվե եզրային ելուստին: Լեզվակը կարված է առաջամասից մինչև աջ ու ձախ չորրորդ առանցքը: Կոշիկը ներսամասից մինչև ներդիր բացվում է շղթայով: Շղթայի ամբողջ երկարությամբ առկա է կաշվե ներդիր: Կոշիկը նախատեսված է ձմռանը կրելու համար, առաջամասը և ճտքերը ջերմամեկուսիչ նյութից: Ներդիրը կտորե, երկակի խտության: Պետական տեսուչը կիսաճտքավոր սպորտային ձմեռային կոշիկը կրում է երկու տարի ժամկետով.
12) կոշիկ սպորտային` կանաչավուն (կամ սև) գույնի կաշվից և նեյլոնից: Ներբանը պատրաստվում է մաշակայուն նյութից: Քթամասը և կրնկամասը կոշտ: Առաջամասի, միջնամասի և հետևամասի եզրերը բարձր ճնշման տակ միացված են ներբանին սոսնձման եղանակով: Առաջամասի կենտրոնական առանցքով տեղադրված են 4-5 զույգ մետաղյա փոլակներ: Կապումն իրականացվում է կանաչավուն (կամ սև) գույնի քուղերով: Քուղերը ամրացված են կտորի վրա լրացուցիչ կարված կաշվե եզրային ելուստին: Կոշիկը ունի բարձր օդաթափանցություն: Ներդիրը կտորե, երկակի խտության: Պետական տեսուչը սպորտային կոշիկը կրում է երկու տարի ժամկետով.
13) գոտի տաբատի` սինթետիկ գործվածքից, 35 մմ լայնությամբ, մետաղական ճարմանդով: Պետական տեսուչը տաբատի գոտին կրում է երկու տարի ժամկետով.
14) գրպանիկներ գոտիի համար` սև սինթետիկ նյութից, ամրացվում են գոտիի վրա: Նախատեսված են զենք, հատուկ միջոցներ և պարագաներ կրելու համար: Պետական տեսուչը գոտիի համար գրպանիկները կրում է երկու տարի ժամկետով:
3. ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Պետական տեսուչին համազգեստը տրամադրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` համաձայն սույն որոշմամբ սահմանված պայմանների:
4. Պետական տեսուչի համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկություններն են`
1) գլխարկ կրելու կարգը` գլխարկը կրում են ուղիղ և ազատ ոճով.
2) համազգեստը կրելու կարգը`
ա. վերնազգեստը և տաբատը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում,
բ. վերնազգեստի գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն,
գ. վերնաշապիկը բաճկոնի հետ կրելու դեպքում վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է լինի բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0,5 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ:
5. Համազգեստը կրում են հիմնական կառուցվածքային` Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության, Ընդերքի վերահսկողության վարչության, Կենսաբազմազանության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանման բաժնի պետերը, Պետական տեսուչներն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետները` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:
6. Համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:
7. Արգելվում է փոփոխել կամ հեռացնել համազգեստին ամրացված տարբերանշանները և գրառումները:
8. Պետական տեսուչի համազգեստի կրման կարգի 5-րդ կետում նշված աշխատակիցների մեղքով սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով` պետական տեսուչի միջոցների հաշվին:
4. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
Ձև Ձմեռային Ձև Ամառային
Ձև Գարնանային/Աշնանային
(1-ին հավելվածը փոփ. 25.06.2020 թիվ 1091-Ն, 27.01.2021 թիվ 100-Ն, 09.06.2022 թիվ 836-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Տեսչական մարմնի տարբերանշանն ունի 90 մմ բարձրությամբ և 65 մմ լայնությամբ վահանի տեսք: Տարբերանշանը բաղկացած է երկու` մեծ և փոքր վահաններից: Մեծ կանաչ վահանը շրջագծում է ամբողջ պատկերը, որի եզրերը պատված են հոծ ոսկեգույն գծով, փոքր կանաչ վահանը գտնվում է մեծ կանաչ վահանի կենտրոնում, և վահանի վերևի հատվածն ուղիղ է, որի եզրերը պատված են հոծ ոսկեգույն գծով: Մեծ կանաչ վահանի վերին կենտրոնական հատվածում ոսկեգույնով արտացոլված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը, կողային ձախ հատվածում ոսկեգույնով արտացոլված է «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ» գրառումը, իսկ աջ հատվածում ոսկեգույնով արտացոլված է «ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» գրառումը: Փոքր կանաչ վահանի մեջտեղում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը (նկար 11): Վահանները խորհրդանշում են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության համար սահմանված նորմերի և չափաքանակների նկատմամբ վերահսկողության կատարումը` որպես օրենքի պահանջ, կանաչ գույնը խորհրդանշում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների, բնական ռեսուրսների ոչ բանական օգտագործման կանխարգելիչ կամ նվազեցման միջոցառումների իրականացումը, իսկ զինանշանը խորհրդանշում է Կառավարության ենթակայությունը, բնապահպանության և ընդերքի բնագավառներում` Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունը: Կարվում է կիսավերարկուի և վերնաշապիկի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:
(2-րդ հավելվածը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 25.06.2020 թիվ 1091-Ն, 09.06.2022 թիվ 836-Ն որոշումներ)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
Ձև
(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.06.2022 թիվ 836-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.06.2022 թիվ 836-Ն որոշում)
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
(5-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.06.2022 թիվ 836-Ն որոշում)