ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
«ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ,
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱԼԻՄԵՆՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով, որոշում եմ.
Վավերացնել «Երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական նպաստների, փոխհատուցման վճարների և ալիմենտների վճարման բնագավառում քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ստորագրած համաձայնագիրը:
29 սեպտեմբերի 1995 թվականի
ՆՀ-492