ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
ԽԵՂՈՒՄՈՎ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎՆԱՍՈՒՄՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով, որոշում եմ.
Վավերացնել «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումով, մասնագիտական հիվանդությամբ կամ առողջության այլ վնասումով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ստորագրած համաձայնագիրը:
29 սեպտեմբերի 1995 թվականի
ՆՀ-491