Սեղմել Esc փակելու համար:
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈ ...

 

06.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը` նրանց գործունեության հետևանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:

 

Հոդված 2. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների (այսուհետ` օդանավ շահագործող) գործունեության հետևանքով պատճառած հնարավոր վնասների, ներառյալ` երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները միասին (այսուհետ` համակցված պատասխանատվություն), ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար, սահմանել ըստ օդանավերի առավելագույն թռիչքային քաշերի` համաձայն հավելվածում ներկայացված սահմանաչափերի:

 

i

Հոդված 3. Համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները, ըստ պատճառված վնասների, հետևյալն են`

1) ուղևորներին, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) անդամներին պատճառած մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղևորի, օդանավում գտնվող թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս, քան 128 821 (հարյուր քսանութ հազար ութ հարյուր քսանմեկ) Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ` ՀՓԻ (SDR) միավոր.

2) ուղեբեռների փոխադրման ժամանակ դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվում է 1288 (հազար երկու հարյուր ութսուն) ՀՓԻ միավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորն ուղեբեռի ձևակերպման և փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` ուղեբեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին և անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղևորի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղևորի ուղեբեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը.

3) բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը սահմանվում է 22 (քսաներկու) ՀՓԻ (SDR) յուրաքանչյուր կիլոգրամի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորը կամ բեռ առաքողը բեռի ձևակերպման և փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` բեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին և անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղևորի կամ բեռ առաքողի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղևորի կամ բեռ առաքողի բեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը.

4) օդային փոխադրումն ուշացնելու հետևանքով ուղևորին պատճառած վնասի դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 5346 (հինգ հազար երեք հարյուր քառասունվեց) ՀՓԻ հանրագումարով, եթե նրանք չեն ապացուցում, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ միջոցները` ուշացումից խուսափելու համար:

(3-րդ հոդ. փոփ. 16.12.21 ՀՕ-432-Ն օրենք)

 

Հոդված 4. Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջև, փոխադրողների և փոստային ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում, մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. հուլիսի 2
Երևան
ՀՕ-156-Ն

 

Հավելված
«Օդանավ շահագործողների
պատասխանատվության
ապահովագրության նվազագույն
ծածկույթի սահմանաչափերը
սահմանելու մասին» ՀՀ օրենքի

 

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹՌԻՉՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՌԱՆՁԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՄԱՐ

 

 

Օդանավի սերտիֆիկացված առավելագույն թռիչքային քաշը (կգ) Օդանավ շահագործողի համակցված պատասխանատվության ապահովագրության նվազագույն սահմանաչափը` յուրաքանչյուր առանձին ապահովագրական դեպքի համար Հատուկ փոխառելիության իրավունքի (SDR) միավոր
Մինչև 500 750.000
501-ից մինչև 2.000 1.500.000
2001-ից մինչև 6.000 3.000.000
6001- ից մինչև 9.000 6.000.000
9001- ից մինչև 12.000 18.000.000
12001-ից մինչև 25.000 80.000.000
25001-ից մինչև 50.000 150.000.000
50.001- ից մինչև 100.000 200.000.000
100.001- ից մինչև 200.000 300.000.000
200.000-ից ավելի 500.000.000

 

pin
ՀՀ 10.06.2009
N ՀՕ-156-Ն օրենք