ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ
ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել այն հրապարակելու պահից:
2. Ուժը կորցրած ճանաչել.
«Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի կառուցվածքի վերաբերյալ առաջարկության մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 199Օ թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1990 թ., թիվ 18, հոդվ. 323).
«Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 199Օ թ., թիվ 21, հոդվ. 4ՕՕ).
«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն և Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտե կազմելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 3-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1991 թ., թիվ 11, հոդվ. 226):
9 դեկտեմբերի 1991 թվականի: