Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ...

 

10.05.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2019 թվականի N 518-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2018 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2018 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը.

2) ձեռնարկել միջոցներ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` դրա մասին իրազեկելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 10
Երևան
518-Լ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 2-ի

N 518-Լ որոշման

 

«Հաստատում եմ»

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

Ատոմ Ջանջուղազյան

-------------------------------

«»----------------------2019թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը (2018թ. հունիսի 11-ից` ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչություն) կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության կարգով, ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 15-ի N 503-Ն (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N 743-Լ) որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, ՀՀ կառավարության 2012թ. փետրվարի 23-ի «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշմամբ:

Վարչությունը ՀՀ վարչապետի 2017թ. դեկտեմբերի 29-ի N 1551-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2018թ. ծրագրի շրջանակներում (այսուհետ` Ծրագիր) 2018թ. ընթացքում իրականացրել է ՀՀ պետական կառավարման մարմինների և տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության և ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգումներ:

Իրականացված ստուգումներով ընդգրկվել են նաև պետական և 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության հարցերը:

Վարչության կողմից ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա` առանձին դեպքերում առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով:

Բացի վերը նշված ծրագրային և հատուկ հանձնարարականներով իրականացված ստուգումներից, ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում վերջիններիս պահանջով և կայացրած որոշումներով առաջադրած հարցերի շրջանակներում տարբեր կազմակերպություններում իրականացվել են համապատասխան ստուգումներ:

 

II. 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

2018թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից իրականացվել են թվով 41 ստուգումներ, այդ թվում.

  • ՀՀ վարչապետի 2017թ. դեկտեմբերի 29-ի N 1551-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2018 թվականի ծրագրի շրջանակներում նախատեսված թվով 46 ստուգումներից իրականացվել են (սկսվել և ավարտվել են) թվով 21 ստուգումներ:
  • 2018թ. ավարտվել են նաև ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2017թ. ծրագրի շրջանակներում սկսված, սակայն 2017թ. չավարտված թվով 2 ստուգումներ (ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ու սոցիալական ապահովության պետական ծառայություն):
  • ՀՀ իրավապահ մարմինների պահանջով 2018թ. իրականացվել են թվով 14 ստուգումներ: Բացի նշված ստուգումներից, իրավապահ մարմինների պահանջով նշանակված թվով 3 ստուգումներ («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, «Վիոլիա Ջուր» ՓԲԸ և «Գավաթ» ՍՊԸ) սկսվել են 2018թ., սակայն ավարտվել են 2019թ.: Ընդ որում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ստուգումը իրականացվել է 83 անընդմեջ աշխատանքային օրում (սկիզբը` 9 հոկտեմբեր 2018թ.) և ստուգմամբ ընդգրկվել են վարչության աշխատանքային ռեսուրսների մոտ 25 տոկոսը (թվով 10 մասնագետներ):
  • ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա 2018թ. սկսվել և ավարտվել է թվով 1 ստուգում, իսկ թվով 1 ստուգում («Հայավտոկայան» ՓԲԸ) սկսվել է 2018թ., սակայն ավարտվել է 2019թ. հունվար ամսին:
  • ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա վարչության աշխատակիցները մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմիններում (ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգման խորհրդի քարտուղարությունում, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյում) իրականացված թվով 3 ստուգումների:

2018թ. ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 10,213.9 մլն. դրամի խախտման փաստեր, որից 4,222.9 մլն. դրամը առաջարկվել է վերականգնման/ վերաձևակերպման, նույն թվում 3,488.9 մլն. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 484.5 մլն. դրամի չափով ենթակա է պակասեցման ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը, 211.0 մլն. դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 38.5 մլն. դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման:

Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է ընդամենը 2,722.7 մլն. դրամ (այդ թվում 2,127.7 մլն դրամը` 2018թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, իսկ 595.0 մլն դրամը` նախորդ տարիներին իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից):

2018թ. վերականգնված 2,722.7 մլն. դրամից 2,149.5 մլն. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 1,2 մլն. դրամը վերականգնվել է աշխատանքով, 487.6 մլն. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, 0,5 մլն. դրամը մուտքագրվել է համայնքային բյուջեներ, 35.5 մլն. դրամ վերականգնվել է աշխատանքով, իսկ 48.4 մլն. դրամ մուտքագրվել է կազմակերպությունների հաշիվներին:

Վարչության կողմից կատարված ստուգումներով արձանագրված գումարներից 2018թ. ընթացքում վերականգնված կամ վերաձևակերպված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ըստ առանձին տարիների ներկայացվում է ստորև.

 

(հազ. դրամ)

Արձա-
նագրման տարեթիվ
Վերականգնվել կամ վերաձևակերպվել է
Ընդամենը Վերականգնվել է ՀՀ պետական բյուջե Աշխա-
տանքով
Պակասեցվել է ֆինանսա-
վորումից
Վերա-
կանգնվել է համայն-
քային բյուջե
Աշխա-
տանքով
Վերականգնվել է կազմակեր-
պությունների հաշվին
1 2 3 4 5 6 7 8
2018թ. կատարված ստուգումներով վերականգնված գումար 2,127,729.8 2,038,347.8 - 40,939.1 - - 48,442.9
2017թ. կատարված ստուգումներով վերականգնված գումար 595,022.1 111,112.6 1,251.8 446,648.2 505.8 35,503.7 -
Ընդամենը 2018թ. ընթացքում վերականգնված գումար 2,722,751.9 2,149,460.4 1,251.8 487,587.3 505.8 35,503.7 48,442.9

 

Ծանոթություն. Վերը նշված վերականգնումներից բացի 2019թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում 2018թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից վերականգնվել է (ֆինանսավորումից պակասեցվել է) ևս 285,137.1 հազ. դրամ, իսկ 2017թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից` 21,997.8 հազ. դրամ:

 

Վարչության աշխատակիցները հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին համապատասխան մասնակցել են թվով 20 շինարարական օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև թվով 4 դատական նիստերի:

Նշվածի հետ միաժամանակ 2018թ. ընթացքում վարչությունն իր մասնակցությունն է ունեցել վարչությանը վերապահված իրավասություններին վերաբերող իրավական ակտերի մշակման և վարչության կանոնադրությամբ նախատեսված այլ ընթացիկ աշխատանքներին:

2018թ. ընթացքում Ծրագրով, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով, ՀՀ վարչապետի հանձնարարականներով և որոշումներով իրականացված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից հավելված 1-ում:

2018թ. վերահսկողության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության ընթացքում վարչության կողմից բացահայտված ռիսկերը վերահսկողության ներքո գտնվող մարմինների կողմից թերի կամ անարդյունավետ կառավարման և թույլ հսկողության հետևանքով առաջացած խախտումների ու բացթողումների արդյունք են:

Յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո, արձանագրված խախտումների և թերությունների վերացման ու ռիսկերի հետագա զսպման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարի կողմից համապատասխան առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ստուգված կազմակերպություններ և/կամ պատկան վերադաս մարմիններ:

Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության համաձայն` համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, առանձին դեպքերում խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարների մի մասը վերականգնվել է, իսկ գումարների վերականգնման հարցում ծագած դժվարությունների դեպքում կազմվել են վճարումների ժամանակացույցեր:

Հաշվետու տարվա ընթացքում դեռևս չվերականգնված գումարների վերականգնման ուղղությամբ պատկան մարմինների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

2018թ. իրականացված ծրագրային ստուգումներով ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 3 նախարարություններ, նախարարությունների ենթակայության թվով 15 կազմակերպություններ, «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ը և դրան ենթակա թվով 2 կազմակերպություններ, ՀՀ վճռաբեկ դատարանին ենթակա թվով 1 կազմակերպություն և «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը:

 

Ծրագրային ստուգումներով բացահայտված խախտումներ և թերություններ, դրանց վերացման գծով կատարված առաջարկներ

 

1. ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. «Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորում» ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նախորդ տարիներին ֆինանսավորված գումարներից ծրագրի իրականացման նպատակով չի ծախսվել 14,772.2 հազ. դրամ:

ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքով «Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորում» բյուջետային ծրագրով գումարներ չեն նախատեսվել և ԿՏԱԿ-ի կողմից ծրագիրն այլևս չի իրականացվում, սակայն ԿՏԱԿ-ը 14,772.2 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե չի վերադարձրել:

Հիմք ընդունելով վերը նշվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿՏԱԿ-ի միջև ծրագրի իրականացման համար կնքված պայմանագրերի 2.4.2 կետը (այն է` կազմակերպությունը պարտավոր է պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործել ծրագրով և (կամ) պայմանագրով սահմանված նպատակներով ու չափաքանակներով), 14,772.2 հազ. դրամը առաջարկվել է վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

2. «Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ» ծրագրով.

- ՀՀ ԿԳ նախարարության և ԿՏԱԿ-ի միջև 2015թ. համար կնքված պայմանագրով իրականացվելիք առանձին միջոցառումների համար նախատեսված գումարի համեմատ ավել է նախատեսվել և ՀՀ պետական բյուջեից ԿՏԱԿ-ին ֆինանսավորվել 355.9 հազ. դրամ;

- ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարից 4,164.0 հազ. դրամը ԿՏԱԿ-ի կողմից ծախսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿՏԱԿ-ի միջև կնքված պայմանագրով չնախատեսված աշխատանքների կատարման համար;

- ԿՏԱԿ-ի կողմից կատարվել է 4,750.0 հազ. դրամի ոչ նպատակային ծախս` ՀՀ կառավարության 26.12.2013թ. N 1521-Ն որոշմամբ ՀՀ ԿԳ նախարարության կայքի ստեղծումը պետք է իրականացվեր 2014թ. պետական բյուջեով նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին, սակայն նախարարության «edu.am» պաշտոնական կայքի ստեղծման աշխատանքների ֆինանսավորումը կատարվել է նշված ծրագրով նախատեսված գումարների հաշվին:

 

Առաջարկվել է.

1. Բացառել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ նպատակային ծախսեր կատարելու դեպքերը:

2. Հաշվի առնելով, որ ԿՏԱԿ-ի կողմից նախորդ տարիներին իրականացված «Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորում» ծրագիրն 2018թ. այլևս չի իրականացվում, իսկ «Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ» ծրագրի ինտերնետային կապի ապահովումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, քննարկել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին ՀՀ պետական բյուջեից հետագա ֆինանսավորման նպատակահարմարության հարցը:

ԿՏԱԿ-ը ակտով արձանագրված 19,292.1 հազ. դրամը ստուգման ավարտին ամբողջությամբ փոխանցել է ՀՀ պետական բյուջե և 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հանդեպ պարտք չունի:

 

2. ՀՀ ԿԳՆ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ

 

Արձանագրվել է.

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով հիմնադրամը պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չմատուցելու (սովորողների փաստացի միջին տարեկան թիվը համաձայնագրով նախատեսվածից պակաս է) արդյունքում ավել ֆինանսավորում է ստացել 1,992.6 հազ. դրամի չափով:

2. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով 2017թ. պայմանագրով նախատեսված գումարից ավել վճարվել է 1,045.9 հազ. դրամ, որը ֆինանսավորվել է հիմնադրամի սեփական միջոցների հաշվին: Հիմնադրամի կողմից նախարարությանը ներկայացված 2017թ. «Հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մասին» ձև 4 հաշվետվությունում 1,045.9 հազ. դրամը ցույց է տրվել որպես կրեդիտորական պարտք:

Հիմք ընդունելով կողմերի միջև կնքված պայմանագիրը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2018թ. ՀՀ պետական բյուջեով «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով նախորդ տարիների պարտքերի մարման համար գումարներ նախատեսված չեն, պայմանագրի գնից ավել վճարված 1,045.9 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից հիմնադրամին ֆինանսավորման ենթակա չէ:

3. «Հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով փաստացի վճարված կրթաթոշակի համեմատ հիմնադրամին ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորում է տրվել 248.0 հազ. դրամ:

4. «Հանրակրթական ուսուցում» ծրագրով փաստացի սովորողների թվի համեմատ պայմանագրային գումարը ավել է հաշվարկվել և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել 124.0 հազ. դրամ:

5. «Գիտական և գիտատեխնիկական» ծրագրերով ՀՀ պետական բյուջեից ստացված դրամական միջոցներից 320.0 հազ. դրամը ծրագրերով նախատեսված նպատակներով չի ծախսվել, բացի այդ թույլ է տրվել գործուղման գումարի ավել վճարում 40.0 հազ. դրամ:

6. «Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրով կատարվել է ոչ նպատակային ծախս, մասնավորապես հիմնադրամի թվով վեց աշխատակիցների` որպես ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպչական աշխատանքներ իրականացնողների, վճարվել է 758.0 հազ. դրամ, այն դեպքում, երբ նման ծախս ՀՀ կրթության և գիտության նախարարության և հիմնադրամի միջև կնքված պայմանագրին կից իրականացվելիք միջոցառումների ծրագրով նախատեսված չէ:

7. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացված գումարներից ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված նպատակներով չի ծախսվել 1,830.1 հազ. դրամ:

«Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով հատկացված գումարի հաշվին կատարվել է անհիմն վճարում` հիմնադրամի աշխատակցին (միջոցառման ռեժիսորին) մեկ ամսվա համար վճարվել է 970.0 հազ. դրամ աշխատավարձ, ընդ որում ՀՀ մշակույթի նախարարի 10.06.2010թ. «ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարվող ծախսերի մասին» N 315-Ա հրամանով ռեժիսորի աշխատավարձը սահմանված է ամսական մինչև 150.0 հազ. դրամ:

Ավել վճարված 820.0 հազ. դրամը առաջարկվել է վերականգնել ՀՀ պետական բյուջե:

Առաջարկվել է.

1. Ապահովել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ կնքված կրթական ծրագրերի գծով պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների (մասնավորապես սովորողների թվի մասով) թերակատարման դեպքում համապատասխան չափով նվազեցնել պայմանագրային գումարները:

2. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով ՀՀ պետական բյուջեի հանդեպ ձևակերպված կրեդիտորական պարտքը նվազեցնել նախարարությանը ներկայացվող «Հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մասին» ձև 4 հաշվետվությունում արտացոլված պարտքից և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարից:

3. Ապահովել ստուգմամբ արձանագրված 5,374.7 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե, իսկ 1,045.9 հազ. դրամի չափով կատարել վերաձևակերպում:

Հիմնադրամը ակտով արձանագրված 5,374.7 հազ. դրամի դիմաց ՀՀ պետական բյուջե է վերականգնել 4,554.7 հազ. դրամ կամ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական բյուջե չի վերականգնվել 820.0 հազ. դրամ:

 

3. ՀՀ ԿԳՆ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրային և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ

 

Արձանագրվել է.

1. 2015թ. Հիմնադրամի համապատասխան առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակի հատկացման համար ֆինանսավորված 20,565.0 հազ. դրամի դիմաց ուսանողներին 2015թ. փաստացի հատկացվել է 20,438.5 հազ. դրամի կրթաթոշակ կամ ֆինանսավորված գումարից վերը նշված նպատակի համար չի ծախսվել 126.5 հազ. դրամ:

2. 2016թ. համար ՀՀ օրենքներով սահմանված արտոնություններ ունեցող ուսանողների ուսման վարձի լրիվ փոխհատուցման համար ֆինանսավորված 8,207.8 հազ. դրամի դիմաց թվով 32 ուսանողներին փաստացի 2016թ. փոխհատուցվել է 8,162.6 հազ. դրամի ուսման վարձ կամ ֆինանսավորված գումարից վերը նշված նպատակի համար չի ծախսվել 45.2 հազ. դրամ:

3. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով ՊՈԱԿ-ը 2017թ. պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չի մատուցել` սովորողների փաստացի միջին թիվը նախատեսվածից պակաս է եղել, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորում է հատկացվել 3,344.4 հազ. դրամ:

4. ՀՀ օրենքներով սահմանված արտոնություններ ունեցող ուսանողների ուսման վարձի լրիվ փոխհատուցման համար 2017թ. ֆինանսավորված 8,490.0 հազ. դրամի դիմաց ՀՀ օրենքներով սահմանված արտոնություններ ունեցող թվով 30 ուսանողներին փաստացի փոխհատուցվել է 7,997.7 հազ. դրամի ուսման վարձ կամ ֆինանսավորված գումարից վերը նշված նպատակի համար չի ծախսվել 492.3 հազ. դրամ:

5. Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման համար պայմանագրով նախատեսված 58 ուսանողի փոխարեն փոխհատուցվել է 60 ուսանող կամ պայմանագրով նախատեսվածից 2-ով ավել, որի արդյունքում ավել ծախս է կատարվել 72.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. Հիմնադրամում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված 4,080.4 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

Հիմնադրամը ակտով արձանագրված 4,080.4 հազ. դրամը ամբողջությամբ վերականգնել է ՀՀ պետական բյուջե:

 

4. ՀՀ ԿԳՆ «Երևանի թատրոն և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 16.06.2015թ. N 625-Ա/Ք հրամանով հաստատված` ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների թվի հաշվառման իրականացման մեթոդական ցուցումների պահանջները խախտելու` «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում» ծրագրով մատուցված ծառայությունների գծով 2015-2017թթ. պայմանագրերով և համաձայնագրերով սովորողների տարեկան միջին թվաքանակը ավել ցույց տալու արդյունքում 2015-2017թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից Ինստիտուտին ավել է ֆինանսավորվել 23,170.1 հազ. դրամ:

2. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին կրթաթոշակի տրամադրում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներից Ինստիտուտը 2015թ. փաստացի չի ծախսել 10.9 հազ. դրամ:

3. «Սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներից Ինստիտուտը 2017թ. փաստացի չի ծախսել 30.0 հազ. դրամ, որը ստուգման ընթացքում վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

4. Խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, Ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցումը «Թատերական արվեստ» և «Դերասանական արվեստ» մասնագիտությունների գծով ստուգվող ժամանակաշրջանում իրականացվել և այժմ էլ իրականացվում է առանց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվող բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության:

Առաջարկվել է.

1. Ինստիտուտում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ձեռնարկել միջոցներ ստուգմամբ արձանագրված` վերականգնման ենթակա 23,211.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

ՊՈԱԿ-ը ակտով արձանագրված 23,211.0 հազ. դրամի դիմաց 2018թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերականգնել 9,189.2 հազ. դրամ, իսկ 2019թ. 1-ին եռամսյակում` 9,431.8 հազ. դրամ կամ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնած գումարը կազմում է 4,590.0 հազ. դրամ:

Ընկերությունը պարտավորվել է արձանագրված գումարներն ամբողջությամբ վերականգնել մինչև 2019թ. մայիսի 1-ը:

 

5. ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ 2015-2017թթ. համար կնքված` «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերի 2.4.2 կետերով նախատեսված պահանջը խախտելու արդյունքում նշված ծրագրով ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացրած աշխատանքների (ըստ կատարված միջոցառումների) հաշվետվություններում կատարված ծախսերը ցույց է տվել իրական ծախսերից ավելի, որի հետևանքով ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորում է հատկացվել 70,878.9 հազ. դրամի չափով (նույն թվում 2015թ.` 26,334.4 հազ. դրամ, 2016թ.` 27,495.4 հազ. դրամ, իսկ 2017թ.` 17,049.1 հազ. դրամ):

2. «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրի գծով 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա դրամական միջոցների մնացորդը կազմել է 4,085.9 հազ. դրամ, որը Ընկերության կողմից չի վերադարձվել ՀՀ պետական բյուջե:

3. Ընկերությունը` խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները, առանց մրցույթ հայտարարելու ձեռք է բերել 1,630.0 հազ. դրամի տրանսպորտային ծառայություններ:

4. Ընկերությունը ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում 2015թ. շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել դուրս գրված 6,889.9 հազ. դրամի դեբիտորական պարտքի (զիջված պարտավորության) չափով:

Համանման կարգով նույն որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի հիմքով 2015թ. շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը չի ավելացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունի հարկային վարչության կողմից ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով 2016թ. դեկտեմբերի 20-ին կազմված N 1011222 ակտով արձանագրված 2015թ. համար ավել ցույց տրված 33,645.0 հազ. դրամի ծախսերի չափով:

Նշված սխալների ուղղման արդյունքում Ընկերության 2015թ. տարեկան շահութաբաժնի հաշվարկման բազան ավելացվել է 40,534.9 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է 20,267.4 հազ. դրամի շահութաբաժին:

5. Ընկերությունը` խախտելով ՀՀ կառավարության 2010թ. մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքներ»-ի 4.49 կետով սահմանված սկզբունքները, 2016թ. ծախսերը ավել է հաշվարկել 16,976.5 հազ. դրամի չափով:

6. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունի ՀՏ-ի կողմից Ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով 2016թ. դեկտեմբերի 20-ին կազմված N 1011222 ակտով արձանագրված խախումները Ընկերության կողմից որպես հետևանք չճշգրտելու արդյունքում 2016թ. տարեկան ֆինանսական արդյունքներով Ընկերությունը չփոխհատուցվող հարկերի (ԱԱՀ-ի) գծով ծախսերը ավել է հաշվարկել 12,345.2 հազ. դրամի չափով:

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2016թ. տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 29,321.7 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 14,660.8 հազ. դրամի չափով:

2015-2016թթ. համար լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարների նկատմամբ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պատժամիջոցի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարները սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է տույժ համապատասխանաբար` 3424.9 հազ. դրամի և 718.2 հազ. դրամի չափով:

Առաջարկվել է.

1. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել ընկերությանը.

- ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարները ծախսել խստորեն ղեկավարվելով ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Ընկերության միջև կնքված պայմանագրերի անբաժանելի մասը համարվող` «Կազմակերպության եկամուտների և բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի» նախահաշիվներով, բացառելով նախահաշիվներով նախատեսված գումարների համեմատ փաստացի ծախսերի շեղումների փաստերը:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

- Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված` ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված 74,965.1 հազ. դրամի և ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 39,071.2 հազ. դրամի շահութաբաժնի վճարումը ՀՀ պետական բյուջե:

Ընկերությունը ակտով արձանագրված 114,036.3 հազ. դրամը 2018թ. ընթացքում ամբողջությամբ վճարել է ՀՀ պետական բյուջե և 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ պարտք չունի:

 

6. ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ

 

Արձանագրվել է.

1. «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի պահպանման ծախսերի մասով`

- «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի պահպանման ծախսերի որոշ հոդվածների գծով պարբերաբար առաջացել են փաստացի կատարված և նախահաշիվներով նախատեսված ծախսերի միջև տարբերություններ, մասնավորապես գործուղումների և շրջագայությունների ծախսեր և այլ պայմանագրային ծառայությունների ձեռքբերման ծախսեր հոդվածներով արձանագրվել են ավել պլանավորված գումարներ 4,297.5 հազ. դրամի չափով:

- 2015-2017թթ. ընթացքում «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի կողմից շահագործվող ավտոմեքենաների ուղեգրերով փաստացի վազքին (կմ) համապատասխան դուրս գրված բենզինի ծավալը ՀՀ կառավարության 01.06.2005թ. N 1001-Ն որոշմամբ սահմանված նորմաների համեմատությամբ ավել է 1240.7 լիտրով, գումարով` 502.8 հազ. դրամ, որից 100.5 հազ. դրամը` որպես ավարտված ֆինանսական տարվա արդյունք, ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, իսկ 402.2 հազ. դրամը ենթակա է վերականգնման «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի հաշվին:

- 2015թ. ընթացքում` խախտելով ՀՀ կառավարության 01.06.2005թ. N 1001-Ն որոշմամբ սահմանված նորմաների պահանջները` «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի կողմից ձեռք են բերվել և տեղադրվել 560.0 հազ. դրամի թվով 8 անվադողեր:

2. «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի մասով «Վերապատրաստում» կատեգորիայի գծով «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի կողմից 02.03.2015թ. կնքված N 9/15 պայմանագրի շրջանակներում «Նիկօ ինթերնեյշնլ» ՓԲԸ-ին ավել գումար է վճարվել 3,100.0 հազ. դրամի չափով, որը դիտարկվում է որպես անարդյունավետ ծախս:

- «Դրամաշնորհներ» կատեգորիայի գծով «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի և «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկի միջև 05.11.2013թ. կնքված N 9/13 CIF Դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում վերջինիս կողմից «Հյուր Սերվիս» ՍՊԸ-ին ավել գումար է վճարվել 8.3 հազ. դրամ:

3. «Կրթության բարելավում» վարկային ծրագրի մասով`

- «Շինարարական աշխատանքներ» կատեգորիայի գծով արձանագրվել են 177,064.1 հազ. դրամի խախտումներ և թերություններ, որից 79,852.3 հազ. դրամը որպես շարունակական գործողություն ենթակա է վերականգնման «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի հաշվին, 96,338.7 հազ. դրամը ենթակա է պայմանագրային գումարներից պակասեցման, իսկ 873.1 հազ. դրամի ծախսը դիտարկվում է որպես անարդյունավետ ծախս:

- «Ապրանքների ձեռքբերում» կատեգորիայի գծով «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի և «Մակադամիան ԱՌ» ՓԲԸ-ի միջև 12.06.2017թ. կնքված N 10/17 պայմանագրով նախատեսված ծառայությունները սահմանված ժամկետում չկատարելու համար հատուկ պայմանների 28.2 կետի համաձայն հաշվարկվել է տույժ 257.1 հազ. դրամի չափով:

- «Վերապատրաստում» կատեգորիայի գծով «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի կողմից 12.10.2015թ. կնքված N 16/15 պայմանագրի շրջանակներում «Նիկօ ինթերնեյշնլ» ՓԲԸ-ին ավել գումար է վճարվել 3,956.5 հազ. դրամի չափով, որը դիտարկվում է որպես անարդյունավետ ծախս:

- «Դրամաշնորհներ» կատեգորիայի գծով «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի և «Երևանի պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի միջև 23.12.2016թ. կնքված N 11/16 CIF Դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում «Երևանի պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի և Ա/Ձ Արմինե Զոհրաբյանի միջև 29.06.2017թ. կնքված N 2 պայմանագրին կից մատակարարման պայմանների 8-րդ կետի համաձայն հաշվարկվել է տույժ 36.6 հազ. դրամի չափով:

Առաջարկվել է.

1. «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ում քննարկել ստուգման արդյունքները, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ:

2. «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի պահպանման ծախսերը իրականացնել` խստորեն ղեկավարվելով հաստատված ծախսերի նախահաշիվներով, բացառել առանձին ծախսային հոդվածների գծով գերածախսեր թույլ տալու դեպքերը: «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի նախահաշիվներով սահմանված հոդվածներից գոյացող տնտեսումներն այլ հոդվածներով փոխարինելու դեպքում փոփոխությունները կատարել ՀՀ կառավարության 23.12.2010թ. N 1711-Ն որոշմամբ հաստատված «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի կանոնադրության 26-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան:

3. Քննարկման առարկա դարձնել գործուղումների և շրջագայությունների ծախսեր և այլ պայմանագրային ծառայությունների ձեռքբերման ծախսեր հոդվածների գծով 2018թ. համար նախատեսված ֆինանսավորումից 4,297.5 հազ. դրամի նվազեցման հարցը` հաշվի առնելով փաստացի ծախսերի մակարդակը:

4. «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի պահպանման ծախսերը, մասնավորապես` բենզինի դուրս գրումը, ինչպես նաև անվադողերի ձեռք բերումն ու տեղադրումն իրականացնել ՀՀ կառավարության 01.06.2005թ. N 1001-Ն որոշմամբ սահմանված նորմաների պահանջներին համապատասխան:

5. Խիստ հսկողություն սահմանել կապալառու և մատակարար կազմակերպությունների նկատմամբ պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ժամանակին մատակարարման նկատմամբ, ուշացման յուրաքանչյուր կոնկրետ դեպք քննարկման առարկա դարձնել` անկախ այն հանգամանքից, թե ժամկետների խախտման համար պայմանագրով պատժամիջոց նախատեսված է, թե ոչ:

6. Ձեռնարկել համապատասխան միջոցներ ստուգմամբ արձանագրված գումարներից 367.8 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե, 80,291.2 հազ. դրամը և 96,338.7 հազ. դրամը «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի հաշվին վերականգնելու ուղղությամբ, իսկ 4,297.5 հազ. դրամի չափով պակասեցնել 2018թ. համար կնքված պայմանագրերով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարը:

Ակտով արձանագրված 181,295.1 հազ. դրամից «ԿԾԿ» ԾԻԳ ՊՀ-ի հաշվին վերականգնման ենթակա գումարը կազմում է 176,629.9 հազ. դրամ, ֆինանսավորումից պակասեցման ենթակա գումարը` 4,297.5 հազ. դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը` 367.8 հազ. դրամ:

2019թ. ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է ընդամենը 48,637.3 հազ. դրամ, որից 367.8 հազ. դրամը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, իսկ 48,269.5 հազ. դրամը` կազմակերպության հաշվին:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի հաշվին վերականգնման ենթակա գումարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև ֆինանսավորումից պակասեցման ենթակա գումարի վերաբերյալ այլ տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացրել:

 

7. ՀՀ ԿԳՆ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» Հիմնադրամ

 

Արձանագրվել է.

1. Խախտելով «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ 2015-2016թթ. համար կնքված պայմանագրերի պահանջները, հիմնադրամն ամբողջությամբ չի կատարել պայմանագրերով ստանձնած պարտավորությունները և չի ապահովել պայմանագրերով նախատեսված սովորողների միջին տարեկան թվաքանակը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրով ավել ֆինանսավորում է հատկացվել 12,752.6 հազ. դրամի չափով.

2. Ակադեմիայի համապատասխան առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակի հատկացման համար 2015թ. ֆինանսավորված 17,115.4 հազ. դրամի դիմաց փաստացի հատկացրել է 17,038.5 հազ. դրամի կրթաթոշակ կամ ֆինանսավորված գումարից վերը նշված նպատակի համար չի ծախսվել 76.9 հազ. դրամ

2015-2017թթ. կրթաթոշակ ստացողների թիվը ՀՀ պետական բյուջեներում ուսանողներին վճարվող կրթաթոշակի ապահովվածության մակարդակից (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողների ընդհանուր թվի 90%-ից) ավել հաշվարկելու արդյունքում ավել ֆինանսավորում է հատկացվել 4,838.4 հազ դրամի չափով:

3. 2015թ. համար ՀՀ կրթության և գիտության նախարարություն և Ակադեմիայի միջև 13.02.2015թ. կնքված N 094204-8Հ պայմանագրով և 30.11.2015թ. կնքված N 094204-8Բ/Հ համաձայնագրով Ակադեմիան ստանձնել է իրականացնել 2015թ. ՀՀ պետական բյուջեի «Հետբուհական մասնագիտական կրթություն» ծրագրի շրջանակներում արտադրությունից կտրված ասպիրանտներին կրթաթոշակի հատկացման պարտավորությունները 880.0 հազ. դրամի չափով, որը ներառում է 2013թ. կրեդիտորական պարտքի 330.0 հազ. դրամի չափով մարման գումարը, այն դեպքում, երբ Ակադեմիայի հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական ձևակերպումների համաձայն 01.01.2015թ. դրությամբ հետբուհական մասնագիտական կրթության ծրագրով ասպիրանտներին վճարվող կրթաթոշակների գծով նախորդ տարիներում չվճարված կրթաթոշակի գումար և կրեդիտորական պարտքեր առկա չեն:

ՀՀ պետական բյուջեից 2015թ. համար ֆինանսավորված 880.0 հազ. դրամ կրթաթոշակի դիմաց փաստացի ծախսը կազմել է 550.0 հազ. դրամ, կամ փաստացի ծախսի համեմատությամբ ավել է ֆինանսավորվել 330.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել ընկերությանը.

- Ապահովել ակտով արձանագրված 17,997.9 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

Հիմնադրամը ակտով արձանագրված 17,997.9 հազ. դրամը 2018թ. ընթացքում ամբողջությամբ վերականգնել է ՀՀ պետական բյուջե և 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ պարտք չունի:

 

8. ՀՀ ԿԳՆ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ

 

Արձանագրվել է.

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերով նախատեսված և ՀՀ պետական բյուջեից փաստացի ֆինանսավորված գումարից 01.01.2016թ. դրությամբ ձևավորված 2,803.1 հազ. դրամի մնացորդը ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել:

2. ՈՒսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների գծով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 16.06.2015թ. N 625-Ա/Ք և 05.04.2016թ. N 240-Ա/Ք հրամաններով հաստատված` ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների թվի հաշվառման մեթոդական ցուցումների պահանջները խախտելու` ստուգվող ժամանակաշրջանում սովորողների միջին տարեկան թիվը ավել ներկայացնելու արդյունքում, ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 6,921.7 հազ. դրամ:

3. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» և «Հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ասպիրանտների կրթաթոշակ» ծրագրերի գծով Հիմնադրամի հաշվապահական հաշվառմամբ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների նկատմամբ նախորդ տարիներին կրեդիտորական պարտքեր չունենալու, ինչպես նաև ՀՀ 2015թ. պետական բյուջեով նշված ծրագրերով նախորդ տարիների պարտքերի մարման համար գումարներ նախատեսված չլինելու պայմաններում 2015թ. պետության կողմից բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին կրթաթոշակի տրամադրման պայմանագրում ներառվել և ֆինանսավորվել են համապատասխանաբար է 275.9 հազ. դրամի և 557.0 հազ. դրամի կրեդիտորական պարտքերի մարման գումարներ:

4. «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերով նախատեսված և ՀՀ պետական բյուջեից փաստացի ֆինանսավորված միջոցներից ստուգվող ժամանակաշրջանում չի ծախսվել 520.0 հազ. դրամ:

5. «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ստուգվող ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի ավել են նախատեսվել (շուրջ 10-25 մլն. դրամով), հաշվի չեն առնվել նախորդ տարիների դրամական միջոցների մնացորդները, կազմվել են ուռճացված նախահաշիվներ: Վերը նշվածի արդյունքում յուրաքանչյուր տարվա վերջին ձևավորվել են դրամական միջոցների մնացորդներ, որոնք տարեցտարի կուտակվելով 01.01.2018թ. դրությամբ կազմել են 52,245.6 հազ դրամ:

Հաշվի առնելով, որ ստուգվող ժամանակաշրջանում կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով կատարվել և ընդունվել են, ուստի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցները սխալ նախատեսելու արդյունքում ավել ֆինանսավորված 52,245.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

6. «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի իրականացման նպատակով ստուգվող ժամանակաշրջանում աշխատավարձ և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հոդվածով պայմանագրի անբաժանելի մասը կազմող աշխատակիցների հաստիքացուցակում չներառված, ինչպես նաև ծրագրի շրջանակներում քաղաքացիաիրավական պայմանագրեր չկնքած անձանց անվամբ հաշվարկվել և վճարվել են պարգևավճարներ 4,040.4 հազ. դրամ ընդհանուր գումարով, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

7. «Լեզվաբանական/լեզվական միջմշակութային կրթության նորարարական լաբորատորիայի ստեղծում» ծրագրի իրականացման նպատակով 2015-2016թթ. հատկացված միջոցներից յուրաքանչյուր տարվա արդյունքներով ձևավորվել են դրամական միջոցների մնացորդներ: Սակայն վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ամբողջ ծավալով ընդունելու պայմաններում, տարեվերջի դրամական միջոցների մնացորդները գումարով 230.9 հազ. դրամ ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել:

8. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված գումարներից չծախսված 800.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել:

Առաջարկվել է.

1. Հիմնադրամում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ձեռնարկել միջոցներ ստուգման արդյունքներով արձանագրված 68,394.6 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

Հիմնադրամը ակտով արձանագրված 68,394.6 հազ. դրամի դիմաց 2018թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերականգնել 11,275.7 հազ. դրամ, իսկ 2019թ. 1-ին եռամսյակում` 832.9 հազ. դրամ կամ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնած գումարը կազմում է 56,286.0 հազ. դրամ:

Հիմնադրամը չվերականգնված 56,286.0 հազ. դրամի մասով հայցադիմում է ներկայացրել դատարան:

 

9. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

 

Արձանագրվել է.

1. Ստուգվող ժամանակաշրջանում Ծառայության կողմից իրականացված թվով 8 ծրագրերի շրջանակներում 2018թ. բյուջետային հայտերով ներկայացված գումարները նախատեսվել են` առանց հաշվի առնելու նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը:

Յուրաքանչյուր ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին կատարած փաստացի ծախսերի առավելագույն մակարդակը հաշվի առնելու պայմաններում 2018թ. համար նախատեսված ֆինանսավորման գումարից ենթակա է պակասեցման 272,353.1 հազ. դրամ:

2. Ծառայության կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տպագրության և դրանք ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրելու նպատակով` 2018թ. բյուջեով նախատեսվել է 11,016.0 հազ. դրամ, մինչդեռ տվյալ ձևաթղթերի մնացորդը 01.01.2018թ. դրությամբ գերազանցում է ընթացիկ տարվա համար անհրաժեշտ պահանջը, արդյունքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տպագրության համար 2018թ. բյուջեով նախատեսված 11,016.0 հազ. դրամը ենթակա է պակասեցման ընթացիկ տարվա ֆինանսավորման գումարից:

3. Խախտելով ՀՀ Նախագահի 18.07.2007թ. «ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 174-Ն հրամանագրի 121-րդ կետի 9)-րդ ենթակետի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջները, առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան որոշումների և հրամանների` Ծառայության նախկին 2 պետերի, 3 պետի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի նկատմամբ Ծառայության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կիրառվել են 55,010.9 հազ. դրամի անհիմն խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ):

4. Ծառայությունը` խախտելով ՀՀ կառավարության 17.02.2005թ. N 194-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները` 2014-2015թթ. ընթացքում թվով 10, իսկ 2016-2017թթ. ընթացքում թվով 3 ծառայողական ավտոմեքենաներ է հատկացրել որոշմամբ չնախատեսված պաշտոնատար անձանց: Նշված ավտոմեքենաների շահագործման համար ստուգվող ժամանակաշրջանում Ծառայության կողմից փաստացի ծախսվել է 33,618.6 հազ. դրամ, որից բենզինի ծախս` 27,044.9 հազ. դրամ և մեքենաների տեխ. սպասարկման ծախս` 6,543.7 հազ. դրամ: Արդյունքում, ստուգվող ժամանակաշրջանում Ծառայության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 33,618.6 հազ. դրամի ոչ նպատակային ծախս:

5. ՀՀ տարբեր մարզեր երթևեկելու թույլտվության մասին Ծառայության աշխատակազմի ղեկավարի համապատասխան հրամանների հիմքով թվով 14 աշխատակիցների հատկացվել է 3,567.8 հազ. դրամ արժեքով 9307 լիտր բենզին: Վերջիններս` համաձայն Ծառայության աշխատակիցների մուտքի և ելքի գրանցման էլեկտրոնային համակարգի տվյալների օրերին ՀՀ մարզեր չեն մեկնել:

6. ՀՀ տարբեր մարզեր գործուղելու մասին համապատասխան հրամանների հիմքով թվով 8 աշխատակիցների վճարվել են 636.4 հազ. դրամի գործուղման գումարներ, սակայն Ծառայության աշխատակիցների մուտքի և ելքի գրանցման էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն վերջիններս գտնվել են Ծառայության վարչական շենքում, հետևաբար տվյալ օրը չեն մեկնել ՀՀ մարզեր:

7. Ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման համար կնքված պայմանագրերի շրջանակներում, խախտելով ՀՀ կառավարության 10.02.2011թ. «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի 5-րդ ենթակետի զ. կետի պահանջը, ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման համար «Սասունասար» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գումարը գերազանցել է տվյալ աշխատանքների գնման համար նախատեսված գումարը 183.0 հազ. դրամով:

Ծավալաթերթ-նախահաշվում թվաբանական սխալի արդյունքում ավել է հաշվարկվել և կապալառու կազմակերպությանը` «Սասունասար» ՍՊԸ-ին վճարվել 72.0 հազ. դրամ:

8. Ստուգող խմբի կողմից կատարված վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի գծով 1 կենսաթոշակառուին մատուցված ծառայությունների դիմաց ՀՀ պետական բյուջեից իրականացվող տարեկան կտրվածքով փաստացի ծախսերը առանձին տարիների տատանվում են 4,306 դրամից մինչև 4,817 դրամի սահմաններում կամ ՀՀ առևտրային բանկերի համար ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված տարեկան 360 դրամի մատուցված ծառայությունների նկատմամբ 12.0-ից մինչև 13.4 անգամ ավել: Արդյունքում, Ծառայության կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին տարեկան վճարվել է 1,418,761.0 հազ. դրամից մինչև 1,701,931.0 հազ. դրամի փոխհատուցում: Նշված գումարները գրեթե հավասար են Ծառայության կենտրոնական ապարատի պահպանման տարեկան ծախսերին:

9. Թվով 2 գնումներ կատարվել են օրենսդրության պահանջների խախտումներով` առանց պատշաճ հիմնավորման ամենացածր գին առաջարկած մասնակիցները չեն ճանաչվել հաղթողներ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է ծախսվել 5,638.2 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Առաջարկվել է.

1. Ծառայությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել Ծառայությանը.

- Պահպանել ՀՀ Նախագահի 18.07.2007թ. «ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 174-Ն հրամանագրի 121-րդ կետի 9)-րդ ենթակետի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջները և Ծառայության պետի, պետի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի նկատմամբ դրամական պարգևատրումներ (խրախուսանքներ) կիրառել բացառապես պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան որոշումների և հրամանների առկայության դեպքում:

- Գնումների գործընթացն իրականացնելիս բացառել անօրինական պայմանագրերի կնքումը` խստորեն պահպանելով գնումների մասին ՀՀ օրենսդրության բոլոր պահանջները:

3. Ներկայացնել առաջարկություն.

- ՀՀ կառավարության 17.02.2005թ. «ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակում (հավելված 2) համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ` դրանք 41 ծառայողական ավտոմեքենայի փոխարեն սահմանելով 21 ծառայողական ավտոմեքենա:

- ՀՀ կառավարության 17.02.2005թ. N 194-Ն որոշմամբ չնախատեսված պաշտոնատար անձանց հատկացված թվով 3 ծառայողական ավտոմեքենաները Ծառայության տարածքային ստորաբաժանումներին հատկացնելու վերաբերյալ:

- Քննարկման առարկա դարձնել կանխիկ գործարքների համար սահմանված ծառայությունների միջնորդավճարների վերանայման հարցը և միջոցներ ձեռնարկել ՀՀ կառավարությանը համապատասխան առաջարկություն ներկայացնելու ուղղությամբ: Մասնավորապես կատարել համապատասխան վերլուծություն, մշակել ու ՀՀ կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ, որով կվերանայվի միջնորդավճարների չափը` հնարավորինս մոտեցնելով անկանխիկ գործարքների համար սահմանված միջնորդավճարի չափին:

Ձեռնարկել միջոցներ ստուգման արդյունքներով արձանագրված 293,466.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ, նույն թվում 10,097.4 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե մուտքագրելու, իսկ 283,369.1 հազ. դրամը` 2018թ. ֆինանսավորման ենթակա գումարներից պակասեցնելու միջոցով:

Ստուգմամբ արձանագրված 293,466.5 հազ. դրամից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 10,097.4 հազ. դրամ, իսկ ֆինանսավորումից նվազեցման ենթակա գումարը` 283,369.1 հազ. դրամ:

Ծառայության կողմից 2018թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 9,842.4 հազ. դրամ կամ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ 255.0 հազ. դրամը պետական բյուջե չի վերադարձվել:

Ֆինանսավորումից նվազեցման ենթակա 283,369.1 հազ. դրամից 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ փաստացի ՀՀ պետական բյուջե վերադարձվել է 149,940.4 հազ. դրամ, իսկ մնացած 133,428.7 հազ. դրամի չափով նվազեցվել է ակտով արձանագրված նվազեցման ենթակա գումարը` հիմք ընդունելով 2018թ. փաստացի ծախսերի մակարդակը:

 

10. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն

 

Արձանագրվել է.

1. Գործակալության պահպանման ծախսերի պլանավորման ընթացքում առանձին ծախսային հոդվածներով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և 2018թ. բյուջետային հայտով նախատեսվել են ավել գումարներ` ընդհանուր գումարով 14,761.1 հազ. դրամ: Նշված 14,761.1 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման Գործակալության պահպանման ծախսերի 2018թ. համար նախատեսված գումարներից:

2. Թվով 9 ծրագրերի շրջանակներում համապատասխան կարգերի պահանջների խախտմամբ կամ հայտնաբերված շեղումների, ծրագրերի դադարեցման արդյունքում ՀՀ պետական բյուջե վերադարձման ենթակա գումարը կազմում է 32,265.7 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում քննարկել ստուգման արդյունքները, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ:

2. ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս նախապես հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու իրական պահանջը:

3. Ապահովել Էներգետիկ ծառայություններ, կապի ծառայություններ, տրանսպորտային նյութեր, գույքի և սարքավորումների վարձակալություն ծախսային հոդվածների գծով 2018թ. ֆինանսավորումից 14,761.1 հազ. դրամի նվազեցումը:

4. Խիստ հսկողություն սահմանել զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում համապատասխան կարգերի պահանջների խախտմամբ կամ հայտնաբերված շեղումների, ծրագրերի դադարեցման արդյունքում վերադարձման ենթակա ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե վերականգնման ուղղությամբ:

Ապահովել արձանագրված 32,265.7 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե և 14,761.1 հազ. դրամի նվազեցումը 2018թ. ֆինանսավորումից:

Ստուգմամբ արձանագրված և վերականգնման ենթակա 47,026.8 հազ. դրամից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 32,265.7 հազ. դրամ, իսկ պայմանագրային գումարներից նվազեցման ենթակա գումարը` 14,761.1 հազ. դրամ:

Գործակալության կողմից 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնում չի կատարվել:

Գործակալությունը ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացրել:

 

11. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի N1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի փոփոխուն ծախսերի գծով ճաշացուցակներում 2015-2017թթ. և 2018թ. 6 ամիսների ընթացքում մարդ/օրերը ավել է ցույց տալու արդյունքում ավել սնունդ է ելքագրվել 103,1 հազ. դրամի չափով:

2. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի հաստատուն ծախսերի գծով` սահմանված (ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հագուստով և անկողնային պարագաներով ապահովելու) նվազագույն չափորոշիչներով հաստատված սահմանաքանակները հիմք ընդունելու և պահեստում առկա 4,510.5 հազ. դրամի մնացորդը, ինչպես նաև այն ապրանքատեսակների մասով պահանջվելիք քանակը հաշվի առնելու պայմաններում նախարարության և ՊՈԱԿ-ի միջև 31.01.2018թ. կնքված N ՍՏՊ-10.02.01.05/18-1 սուբսիդիայի տրամադրման պայմանագրում հաստատուն ծախսերը և պայմանագրային գումարը ենթակա է նվազեցման 10,877.7 հազ. դրամով:

- 2015-2017թթ. ընթացքում առաջացել է թվով 662 տակդիրի և թվով 10 անվանում դեղորայքի պակասորդներ համապատասխանաբար` 144.4 հազ. դրամ և 12,4 հազ. դրամ արժեքով:

3. «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում ծրագրի գծով արձանագրվել է կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումար 179.3 հազ. դրամի չափով:

Կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ արձանագրվել են ընդունման-հանձնման արձանագրություններով և կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված 862.8 հազ. դրամի աշխատանքներ:

4. Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարների շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների գծով փաստաթղթային ստուգմամբ արձանագրվել է կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումար 838.2 հազ. դրամի չափով:

Կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել է ընդունման-հանձնման արձանագրություններով և կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված 773.2 հազ. դրամի աշխատանքներ:

Արդյունքում, փափուկ գույք և հանդերձանք ու առողջապահական և լաբորատոր նյութեր հոդվածների գծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի միջև 31.01.2018թ. կնքված N ՍՏՊ 10.02.01. 05/18-1 սուբսիդիայի տրամադրման պայմանագրային գումարը ենթակա է պակասեցման 10,877.7 հազ. դրամի չափով, իսկ արձանագրված 2,913.4 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

 

Առաջարկվել է.

1. Նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների մատուցման նպատակով հաստատուն ծախսերի հաշվարկման ժամանակ հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը, ինչպես նաև պահեստավորված միջոցների մնացորդը և թույլ չտալ ավել պայմանագրային գումարներ հաշվարկելու փաստեր:

3. Միջոցներ ձեռնարկել «փափուկ գույք և հանդերձանք» և «առողջապահական և լաբորատոր նյութեր» հոդվածների գծով 2018թ. ավել նախատեսված 10,877.7 հազ. դրամը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի միջև 31.01.2018թ. կնքված N ՍՏՊ 10.02.01. 05/18-1 սուբսիդիայի տրամադրման պայմանագրային գումարից և 2018թ. ֆինանսավորումից պակասեցնելու ուղղությամբ, իսկ արձանագրված 2,913.4 հազ. դրամը վերականգնել ՀՀ պետական բյուջե:

Ստուգմամբ արձանագրված 12,214.4 հազ. դրամից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմել է 1,302.0 հազ. դրամ, պայմանագրային գումարներից նվազեցման ենթակա գումարը` 10,877.7 հազ. դրամ, իսկ կազմակերպության հաշվին վերականգնման ենթակա գումարը` 34.7 հազ. դրամ:

2018թ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ պետական բյուջե և ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնման ենթակա գումարները ամբողջությամբ վերականգնվել են, իսկ ավել նախատեսված 10,877.7 հազ. դրամի չափով 2018թ. ֆինանսավորումից պակասեցնելու վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել:

 

12. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Արձանագրվել է.

1. Նախարարության աշխատակազմի և փրկարար ծառայության համակարգի աշխատակիցներ չհանդիսացող թվով 206 ֆիզիկական անձանց, առանց քաղաքացիաիրավական պայմանագրերի, փաստացի կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ընդունման-հանձնման արձանագրությունների վճարվել է 239,411.0 հազ. դրամ և ձևակերպվել որպես աշխատավարձի հոդվածով կատարված ծախսեր:

2. Խախտելով ՀՀ Նախագահի 18.07.2007թ. «ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 174-Ն հրամանագրի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց որոշումների ու հրամանների` փրկարար ծառայության տնօրենների նկատմամբ կիրառվել են 5,039.0 հազ. դրամի խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ):

3. «Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծառայություններ» ծրագրով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը պայմանագրերով ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով չի մատուցել (փաստացի ունկնդիրների թիվը պայմանագրերով նախատեսվածի համեմատությամբ պակաս է եղել), որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորում է հատկացվել 15,097.3 հազ. դրամ:

4. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից շինվերանորոգման աշխատանքների համար հատկացված գումարները ծախսվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումով` առանց օբյեկտի համար սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթեր կազմելու:

Թվով երկու օբյեկտներում հսկիչ չափագրումներով, տեղազննությամբ և փաստաթղթային ստուգմամբ հայտնաբերվել է ՀՀ պետական բյուջեից ավել վճարված 14,506.8 հազ. դրամ:

5. «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով, խախտելով ՀՀ կառավարության 27.12.2012թ. N 1691-Ն որոշման պահանջը, նախարարության աշխատակիցներին ավել է վճարվել 2,015.9 հազ. դրամի սոցիալական փաթեթի գումար: Նշված ծրագրով մեկ դեպքով նախարարության աշխատակցի բանկային հաշվեհամարին անհիմն փոխանցվել է 360.0 հազ. դրամ:

6. «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագրով երկու դեպքով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական մարմինների կողմից կատարված ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի սահմանաչափերից ավել է վճարվել 1,653.3 հազ. դրամ: Բացի այդ ձեռք բերված հուշանվերներից պատվիրակության անդամներին պակաս է բաշխվել 300.0 հազ. դրամի հուշանվերներ, որոնք նախարարությունում չեն մուտքագրվել:

7. ՀՀ պետական բյուջեում առանձին բյուջետային ծրագրերով ու ծախսային հոդվածներով գումարների նախատեսման ընթացքում.

ա/ Հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և թույլ են տրվել ավել գումարների նախատեսման փաստեր: Ավել նախատեսումների արդյունքում տնտեսված գումարները մասամբ ուղղվել են այլ ծախսերի ֆինանսավորմանը կամ էլ փաստացի ծախսերից ավել վճարումներ կատարելու արդյունքում գոյացել են չհիմնավորված պահեստավորված միջոցների մնացորդներ;

բ/ Նախարարությունը վարչական շենքում տարածքներ է տրամադրել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ներին: ՀՀ պետական բյուջեով 2018թ. նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «էներգետիկ ծառայություններ» հոդվածով ծախսերը հաշվարկելիս հաշվարկներում ներառվել են նաև ՊՈԱԿ-ներին տրամադրված տարածքները (որոնց ջեռուցման ու լուսավորության ծախսերը ներառված են պայմանագրային գումարներում):

8. Առանձին ծրագրերի իրականացման ընթացքում թույլ են տրվել ՀՀ պետական բյուջեում նախատեսված (ճշտված) գումարների համեմատությամբ գերածախսեր, արդյունքում ՀՀ պետական բյուջեի համար գոյացել են լրացուցիչ պարտավորություններ` պետական բյուջեի հանդեպ կրեդիտորական պարտքեր: ՀՀ պետական բյուջեում նախորդ տարիների պարտքերի մարման համար գումարներ նախատեսված չլինելու պայմաններում, նշված պարտավորությունները մասամբ մարվել ընթացիկ տարվա ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված գումարների հաշվին:

Նախարարությունը, խախտելով ՀՀ կառավարության 18.01.2002թ «ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգի պահանջները, տնտեսված միջոցները տարեվերջին ՀՀ պետական բյուջե չի վերադարձրել, այլ առանց հիմնավորման կատարել է վճարումներ և գոյացրել է չհիմնավորված դեբիտորական պարտքեր: Մասնավորապես,

- 2016թ. նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 717,521.5 հազ. դրամ փաստացի ծախսի պայմաններում կատարվել են 733,797.5 հազ. դրամի վճարումներ կամ ավել 16,276.0 հազ. դրամ, որը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե որպես եկամտային հարկ և 01.01.2017թ դրությամբ գոյացել է 16,276.0 հազ. դրամի չհիմնավորված դեբիտորական պարտք:

- «Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով 2017թ. «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով առաջացել է տնտեսում, որը ՀՀ կառավարության 18.01.2002թ. N 48 որոշմամբ հաստատված կարգի համաձայն տարեվերջին ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն կատարվել է փաստացի ծախսերից ավել դրամարկղային ծախս և 01.01.2018թ. դրությամբ գոյացել է 12,335.4 հազ. դրամի չհիմնավորված դեբիտորական պարտք:

«Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից» հոդվածով յուրաքանչյուր տարի բյուջետային հայտով պահանջվել և 2015-2017թթ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է միևնույն` 157,589.5 հազ. դրամի ծախս: Բյուջետային հայտերով պահանջված գումարները հաշվարկվել են առանց հիմնավորման (ստուգմանը տրամադրվել է միայն 2015թ. բյուջետային հայտը, առանց հաշվարկների):

2015-2017թթ. նշված հոդվածով գոյացել են գումարների էական տնտեսումներ (ընդամենը ՀՀ պետական բյուջեում նախատեսված 472,738.5 հազ. դրամից տնտեսվել է շուրջ 50%-ը կամ 234,568.6 հազ. դրամ): Տնտեսված գումարները ՀՀ կառավարության 18.01.2002թ. N 48 որոշմամբ հաստատված կարգով տարեվերջին ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել և հոդվածային վերաբաշխումների արդյունքում ուղղվել են այլ ծախսերի ֆինանսավորմանը:

«Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» հոդվածով ՀՀ պետական բյուջեում ծախսեր չեն նախատեսվել: Սակայն 2015-2016թթ. այլ ծախսային հոդվածների հաշվին կատարվել են վերաբաշխումներ և ՀՀ պետական բյուջեից նշված հոդվածով ֆինանսավորվել է 56,380.0 հազ. դրամ: Ձեռք են բերվել վեց հատ 34,300.0 հազ. դրամի տրանսպորտային միջոց և 22,080.0 հազ. դրամի վարչական սարքավորումներ:

Բացի այդ, 2017թ. «Առնապ» հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք է բերվել 54,000.0 դրամի երկու ավտոմեքենա, նույն թվում` «Տոյոտա Լանդ Կրաուզեր 200» ավտոմեքենա` 29,000.0 հազ. դրամով և «Ֆոլքսվագեն ֆաետոն» ավտոմեքենա` 25,000.0 հազ. դրամով:

9. Անտեսելով ՀՀ կառավարության 22.02.2001թ. N 125 որոշման պահանջը` առանց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին հանրային սննդի կազմակերպման գործունեություն իրականացնելու նպատակով երեք տարի ժամկետով օգտագործման է հանձնվել 520քմ տարածքը: Անտեսվել է նաև վերը նշված որոշմամբ հաստատված «Վարձակալության տրամադրվող` պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի պահանջները և գույքը հանձնվել է անհատույց, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե պակաս է մուտքագրվել շուրջ 9,700.0 հազ. դրամ: Պայմանագրով ՍՊԸ-ն պարտավորվել է վճարել օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, աղբահանության և ջրի վարձավճարները, սակայն ջրի և գազի հաշվիչներ տեղակայված չեն:

Առաջարկվել է.

1. Բացառել առանձին բյուջետային ծրագրերի իրականացման ընթացքում գերածախսեր թույլ տալու փաստերը, որոնք ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում են լրացուցիչ պարտավորություններ` կրեդիտորական պարտքեր:

2. Խստորեն ղեկավարվել ՀՀ կառավարության 18.01.2002թ. «ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և տնտեսված գումարները տարեվերջին վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

3. Նախարարության աշխատակիցներ չհանդիսացող թվով 206 ֆիզիկական անձանց, առանց քաղաքացիաիրավական պայմանագրերի և առանց փաստացի կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ընդունման-հանձնման արձանագրությունների առկայության վճարված 239,411.0 հազ. դրամը վերականգնել ՀՀ պետական բյուջե:

4. Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման առանձին հոդվածներով ծախսագրումների ընթացքում թույլ չտալ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 09.01.2007թ. «ՀՀ բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն պահանջների խախտումներ:

5. ՀՀ պետական բյուջեում նախատեսելու նպատակով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները:

6. Հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի ծախսերի առավելագույն մակարդակները, ինչպես նաև առանձին ծախսային հոդվածներով տարեսկզբին առկա պահեստավորված միջոցների մնացորդներն ու 2018թ. համար մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը` ՀՀ 2018թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումից նվազեցնել ընդամենը 99,528.6 հազ. դրամ, այդ թվում`

ա/ «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով 15,655.5 հազ. դրամ («Կապի ծառայություններ» հոդվածով 3,066.9 հազ. դրամ, «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով 8,638.1 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 2,764.7 հազ. դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով 1,185.8 հազ. դրամ);

բ/ «Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով 83,873.1 հազ. դրամ:

7. Հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի թոշակառուների տվյալները, հաշվարկներով հիմնավորել «Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով «Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից» հոդվածով 2018թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված 137,589.5 հազ. դրամը, հակառակ դեպքում նշված գումարը նվազեցնել նախորդ տարիների առավելագույն փաստացի ծախսերի մակարդակի տարբերության չափով` 42,158.1 հազ. դրամով (137,014.0 - 94,855.9):

8. Ապահովել «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով արձանագրված 2,375.9 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

9. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին շինվերանորոգման աշխատանքներն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` սահմանված կարգով կազմված, հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Ապահովել արձանագրված 14,506.8 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

10. Նախարարությանն ամրակցված տարածքների վարձակալություններն իրականացնել` ղեկավարվելով ՀՀ կառավարության 22.02.2001թ. N 125 որոշման պահանջներով: Այլ կազմակերպություններին տրված տարածքների պայմանագրերով նախատեսել կոմունալ վճարների` էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, աղբահանության և ջրի վարձավճարների հաշվարկման ու գանձման գործուն մեխանիզմներ:

11. «Տրանսպորտային նյութեր» հոդվածով վառելանյութի դուրս գրումներն իրականացնել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` ծախսը հաստատող սկզբնական հաշվառման փաստաթղթերի (ուղեգրերի) հիման վրա:

12. Խիստ հսկողություն սահմանել «Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծառայություններ» ծրագրով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից պայմանագրերով ստանձնած պարտավորությունների լրիվ ծավալով մատուցման նկատմամբ: Ապահովել ստուգմամբ արձանագրված 15,097.3 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

13. «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագրով գումարները ծախսել` խստորեն ղեկավարվելով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական մարմինների կողմից կատարված ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված սահմանաչափերին համապատասխան: Արձանագրված 1,653.3 հազ. դրամը վերականգնել ՀՀ պետական բյուջե:

14. Ստուգմամբ արձանագրված գումարները սեղմ ժամկետում վերականգնել ՀՀ պետական բյուջե, չվերականգնելու դեպքում քննարկել ստուգման նյութերը իրավապահ մարմիններին ներկայացնելու հարցը:

Ակտով արձանագրված 414,796.0 հազ. դրամից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 273,109.3 հազ. դրամ, իսկ ֆինանսավորումից պակասեցման ենթակա գումարը` 141,686.7 հազ. դրամ:

ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 273,109.3 հազ. դրամի դիմաց 2018թ. ընթացքում վերականգնել է ընդամենը 1,191.2 հազ. դրամ, իսկ 2018թ. ֆինանսավորումից պակասեցման ենթակա 141,686.7 հազ. դրամի դիմաց 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ փաստացի նվազեցվել է ընդամենը 54,300.5 հազ. դրամ:

Նախարարության կողմից ստուգման նյութերը ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

 

13. ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. ՀՀ պետական բյուջեից «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» ծրագրով «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ին (այսուհետ` ՊՈԱԿ) սուբսիդիայի հատկացման համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկելիս չի գնահատվել պայմանագրով նախատեսված աշխատանքների ամբողջական ծավալով կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների իրական պահանջը, որի արդյունքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ու ՊՈԱԿ-ի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրերում պայմանագրային գումարները ավել են նախատեսվել և ՀՀ պետական բյուջեից ամբողջությամբ ֆինանսավորվել են, որի հետևանքով 01.01.2015թ. դրությամբ դրամական միջոցների մնացորդի բացակայության պայմաններում 01.01.2016թ. դրությամբ դրամական միջոցների մնացորդը կազմել է` 14,324.0 հազ. դրամ, 01.01.2017թ. դրությամբ` 20,821.7 հազ. դրամ, իսկ 01.01.2018թ. դրությամբ` 40,939.1 հազ. դրամ:

Այսպես, տարեկան նախահաշիվներում «Աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված գումարներից 2015թ. չի ծախսվել` 11,980.8 հազ. դրամ, 2016թ.` 17,074.9 հազ. դրամ և 2017թ.` 29,579.0 հազ. դրամ: Նշվածը հետևանք է այն բանի, որ ՊՈԱԿ-ը պայմանագրերով ստանձնած պարտավորություններն իրականացրել է նախատեսվածից պակաս աշխատակիցներով, ընդ որում` պայմանագրերի հավելվածներով նախատեսված աշխատանքների քանակային ցուցանիշները մշտապես էականորեն գերակատարվել են և գերակատարումների համար 2015-2017թթ. վճարվել է 26,049.0 հազ. դրամի պարգևատրում:

2. ՊՈԱԿ-ը, անտեսելով ՀՀ կառավարության 24.12.2003թ N 1937-ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի» պահանջները, 2018թ. գնումների պլանով նախատեսել է ՀՀ պետական բյուջեից հատկացված սուբսիդիայի հաշվին ձեռք բերել 9,563.0 հազ. դրամի հիմնական միջոցներ:

Առաջարկվել է.

Հանձնարարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարին 01.01.2018թ. դրությամբ դրամական միջոցների առկա մնացորդը 40,939.1 հազ. դրամի չափով վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

Արձանագրված 40,939.1 հազ. դրամը 2018թ. ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

 

14. ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից սուբսիդիայի հատկացման համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվել են` առանց հաշվի առնելու իրական պահանջը ու նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, որի արդյունքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ու ՊՈԱԿ-ի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրերում պայմանագրային գումարները ավել են նախատեսվել և ՀՀ պետական բյուջեից ամբողջությամբ ֆինանսավորվել:

Ավել նախատեսված ու ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարները ՊՈԱԿ -ի կողմից չեն ծախսվել և տարեվերջին մնացել են որպես դրամական միջոցների մնացորդներ, որոնք մշտապես աճել են և կազմել են առ 01.01.2015թ.` 19,751.9 հազ. դրամ, առ 01.01.2016թ.` 52,695.6 հազ. դրամ, առ 01.01.2017թ.` 52,977.8 հազ. դրամ և առ 01.01.2018թ.` 77,515.8 հազ. դրամ և ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել:

2. ՊՈԱԿ-ը, անտեսելով ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1937-ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի» 3-րդ կետի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.07.1999թ. «ՀՀ բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանի պահանջները, սուբսիդիայի գումարների որոշ մասը չի ծախսել ընթացիկ տարվա գործունեության ընթացքում և ուղղել է ՊՈԱԿ-ի հաջորդ տարվա դրամական միջոցների ավելացմանը:

Հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1937-ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի» պահանջները ՀՀ պետական բյուջեից 2015-2017թթ. ֆինանսավորված սուբսիդիայի գումարների գծով 01.01.2018թ. դրությամբ առկա 77,515.8 հազ. դրամ մնացորդը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե:

3. 2017թ. ծախսերի նախահաշվով ներկայացուցչական ծախսեր նախատեսված չլինելու պայմաններում ՊՈԱԿ-ը կատարել է 160.3 հազ. դրամի ներկայացուցչական ծախս:

4. ՊՈԱԿ-ը, խախտելով կանոնադրության 55-րդ կետի պահանջը, 27,201.3 հազ. դրամ գումարը չի օգտագործել իր կանոնադրական նպատակների համար և ուղղել է այլ նպատակների:

Մասնավորապես`

2015-2017թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի թվով 15 գրություններով մի շարք կազմակերպությունների փոխանցված 27,201.3 հազ. դրամից 19,233.3 հազ. դրամի գծով ներկայացված հարկային հաշիվներում որպես ծառայություն ստացող նշվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը և փաստացի ստացել է: Նշված ծառայությունների մասով ՊՈԱԿ-ում ձևակերպումներ չեն կատարվել (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից 2015-2017թթ. իրականացված տարբեր միջոցառումների մասով չներկայացվեց միջոցառումների իրականացման ծախսերի նախահաշիվներ և միջոցառման մասնակիցների ցանկեր):

5. 2015-2016թթ. ՊՈԱԿ-ի կողմից «Թովմաս Քեյթրինգ» և «Վալդ Հոլդինգ» ՍՊԸ-ներին փոխանցվել է 7,968.0 հազ. դրամ, որոնց ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել: Նշված ընկերություններին փոխանցված 7,968.0 հազ. դրամի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի չներկայացման դեպքում, նշված գումարը ենթակա է վերականգնման ՊՈԱԿ-ի արտաբյուջետային հաշվին:

6. 2015-2017թթ. ՊՈԱԿ-ի կողմից արտաբյուջետային միջոցների հաշվին դրամարկղից ելքագրված 1,537.3 հազ դրամի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն:

7. Շենքերի շինությունների տեխնիկական վիճակի հետազոտության թվով 331 աշխատանքների համար գումարներ չեն գանձվել:

Փաստացի կատարված թվով 331 շենքերի շինությունների տեխնիկական վիճակի հետազոտության աշխատանքների համար շենքերի և կառուցվածքների (օբյեկտների) հետազոտությունների վճարովի ծառայությունների նվազագույն սակագները հիմք ընդունելու պայմաններում ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները 2015-2017թթ. և 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում կկազմեր նախատեսվածից 4,144.0 հազ. դրամով ավելի:

Բացի այդ, 2015-2017թթ. և 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում թվով 295 շենքերի շինությունների տեխնիկական վիճակի հետազոտության աշխատանքները կատարվել են ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի կողմից հաստատված` շենքերի և կառուցվածքների (օբյեկտների) հետազոտությունների վճարովի ծառայությունների սակագներից ցածր արժեքով, որի արդյունքում պակաս է գանձվել 430.0 հազ. դրամ:

8. 2015թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարներից ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի դրամարկղից թվով 5 աշխատակիցների կանխիկ վճարվել է 312.0 հազ. դրամ որպես առհաշիվ տրված գումար (բուժման նպատակով) հետ վերադարձման պայմանով: Վճարված գումարներից ընդամենը հետ է վերադարձվել և դրամարկղ մուտքագրվել 222.0 հազ. դրամ կամ չի վերադարձվել 90.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

9. Ստուգմանը չներկայացվեց 2015-2017թթ. գործուղման մեկնած թվով 23 անձանց գործուղման վերաբերյալ գործատուի անհատական իրավական ակտերի հիման վրա ձևակերպված գործուղման վկայականները և թվով 1 անձի գծով գործուղման հրամանը: Գործուղման ծախսը հիմնավորող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում վճարված 352.0 հազ. դրամը ենթակա է վերադարձման ՊՈԱԿ-ի հաշվին: Բացի այդ, 2017թ. գործուղման ծախսերի գծով կատարվել է 11.0 հազ. դրամի կրկնակի վճարում:

 

Առաջարկվել է.

1. Քննարկել ստուգմամբ արձանագրված փաստերը, միջոցներ ձեռնարկել հետագայում արձանագրված խախտումներն ու թերությունները բացառելու ուղղությամբ:

2. Խիստ հսկողություն սահմանել սուբսիդիայի պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:

3. Ապահովել ստուգմամբ արձանագրված 77,676.1 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

4. Ապահովել թվով 2 ընկերություններին փոխանցված 7,968.0 հազ. դրամի վերականգնումը ՊՈԱԿ-ի արտաբյուջետային հաշվին (հիմնավորող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում):

5. Այսուհետև շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտության աշխատանքներն իրականացնել` հիմք ընդունելով շենքերի և կառուցվածքների (օբյեկտների) հետազոտությունների վճարովի ծառայությունների սակագները և ապահովել դրանց դիմաց հաշվարկված գումարների գանձումը ՊՈԱԿ-ի արտաբյուջետային հաշվին:

2015-2017թթ. և 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտության գծով չգանձված 4,144.0 հազ. դրամը և այդ հետազոտությունների գծով վճարովի ծառայությունների դիմաց պակաս գանձված 430.0 հազ. դրամը վերականգնել ՊՈԱԿ-ի հաշվին:

7. 2015-2017թթ. ՊՈԱԿ-ի կողմից արտաբյուջետային միջոցներից տարբեր նպատակների համար վճարված 1,537.3 հազ. դրամի ծախսերը, ինչպես նաև 352.0 հազ. դրամի գործուղման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում վերջիններս, ինչպես նաև առհաշիվ տրված և չվերադարձված 90.0 հազ. դրամը և գործուղման նպատակով կրկնակի վճարված 11.0 հազ. դրամը ենթակա են վերադարձման ՊՈԱԿ-ի հաշվին:

Ակտով արձանագրված 92,208.4 հազ. դրամից 21,925.3 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, 14,532.3 հազ. դրամը` ՊՈԱԿ-ի հաշվին, իսկ 55,750.8 հազ. դրամը ենթակա է պակասեցման ֆինանսավորումից:

ՊՈԱԿ-ը վերականգնման ենթակա գումարները 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ չի վերականգնել, իսկ պակասեցման ենթակա 55,750.8 հազ. դրամը ամբողջությամբ պակասեցվել է /ձևակերպվել է/:

 

15. ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. «Հիդրոօդերևութաբանական ծառայություններ» ծրագրի գծով ՊՈԱԿ-ի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1937-Ն որոշմամբ սահմանված սուբսիդիայի տրամադրման կարգի, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999թ. հուլիսի 30-ի «ՀՀ բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանի պահանջները և 2015-2017թթ. ընթացքում «Հիդրոօդերևութաբանական ծառայություններ» ծրագրով սուբսիդիայի գումարների հաշվարկներում ՊՈԱԿ-ի ընդհանուր ծախսերից չի նվազեցվել հիմնական գործունեությունից գոյացող այլ միջոցների հաշվին ստացված 68,012.2 հազ. դրամ եկամուտների գումարը, որը բյուջետային հայտերով պահանջվել և ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից:

2018թ. մարտի 31-ի դրությամբ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացել են 4,231.4 հազ. դրամի եկամուտներ: 2018թ. սուբսիդիայի պայմանագիրը ենթակա է ճշգրտման` հաշվի առնելով 2018թ. տարեվերջին փաստացի գոյացած եկամուտները (նվազագույնը` 4,231.4 հազ. դրամի չափով):

2. «Հիդրոօդերևութաբանական ծառայություններ» ծրագրի իրականացման համար պետության կողմից սուբսիդիայի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակներում 2015-2017թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարվա համար ներկայացված «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» հաշվետվություններում (Ձև 2) դրամարկղային ծախսը ավել ցույց տալու արդյունքում ծրագրի նախորդ տարիների դրամական միջոցների մնացորդները հաշվետվություններով ցույց են տրվել որպես դեբիտորական պարտքի գումարներ:

Վերը նշված դրամական միջոցների մնացորդները հաշվի չեն առնվել հաջորդ տարիների բյուջետային հայտերի և ծախսերի նախահաշիվների կազմման ժամանակ:

Հաշվետվություններում փաստացի տվյալները պարբերաբար սխալ արտացոլելու և դրա հետևանքով պահանջվող իրական ծախսերը ավել պլանավորելու արդյունքում յուրաքանչյուր տարվա վերջին ձևավորված դրամական միջոցների մնացորդները` կուտակվելով 01.01.2018թ. դրությամբ կազմել են 18,904.5 հազ դրամ:

3. 2015-2016թթ. ընթացքում թվով 3 դիտարկման աշխատանքների գծով ՊՈԱԿ-ը` տարեկան պայմանագրերով նախատեսված գումարի համեմատ հանձնման-ընդունման ակտերով ներկայացրել է 411,148.7 հազ. դրամի աշխատանքների կատարողական, որի դիմաց վճարվել է 444,219.1 հազ. դրամ կամ չիրականացված աշխատանքների դիմաց ՊՈԱԿ-ին վճարվել է 33,070.4 հազ. դրամ:

4. 2017թ. ձեռք են բերվել ընդհանուր գումարով 1,090.0 հազ. դրամի հիմնական միջոցներ` խախտելով «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1937-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 3-րդ կետի պահանջը:

5. ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N 670-Ն որոշման 1-ին կետով սահմանվել է, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` 8,0 հազ. դրամի չափով: ՊՈԱԿ-ը, խախտելով վերը նշված որոշման պահանջը, թվով 155 աշխատակիցների 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում բարձր լեռնային վայրերում աշխատելու համար վճարել է 10.0 հազ. դրամի և 15.0 հազ. դրամի չափով հավելավճար: Արդյունքում 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում վճարված հավելավճարը կազմում է 1,894.8 հազ. դրամ:

6. 2015-2017թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի թվով 7 աշխատակիցների վճարվել են 2,194.9 հազ. դրամի չնորմավորված աշխատաժամանակի համար հավելավճարներ այն դեպքում, երբ այդ աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերով սահմանվել է նորմավորված աշխատանքային օր` 8-ժամյա ռեժիմով և աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը լրացվել են 8 ժամով:

7. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության արդյունքում գոյացած եկամուտների (ձեռնարկատիրական գործունեությունից) հաշվին 2015-2016թթ. ընթացքում կատարվել են 19,213,4 հազ. դրամի ծախսեր, որոնք չեն համապատասխանում ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված գործունեության նպատակներին:

8. Ձեռնարկատիրական գործունեությանը անմիջական ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշխատակիցներին ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվին վճարվել են 5,707.6 հազ. դրամի պարգևատրման գումարներ, սակայն նույն գումարը ՊՈԱԿ-ի բյուջետային հաշվից փոխանցվել է արտաբյուջետային հաշվին:

Փաստորեն, ձեռնարկատիրական գործունեությանը անմիջական ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշխատակիցները պարգևատրվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներից` խախտելով ՊՈԱԿ-ի ու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միջև 29.01.2016թ. կնքած սուբսիդիայի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին N 5 պայմանագրի, ինչպես նաև ՊՈԱԿ-ի ու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքված դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին N 7 պայմանագրի պահանջները:

9. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարբախի բազայում աշխատելու համար 2017թ. և 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից թվով 5 աշխատակիցների համար հաշվարկվել և վճարվել է 2,331.0 հազ. դրամի անհիմն աշխատավարձ:

Առաջարկվել է.

1. «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

2. Ձեռնարկել միջոցներ ստուգման արդյունքներով արձանագրված 133,205.4 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե, իսկ 19,213.4 հազ. դրամը ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնելու ուղղությամբ:

3. Վերանայել (ճշգրտել) 2018թ. սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը, հաշվի առնելով 2018թ. տարեվերջին փաստացի գոյացած եկամուտները` պայմանագրի գումարը նվազեցնելով առնվազն 4,231.4 հազ. դրամի չափով:

Ակտով արձանագրված 156,650.2 հազ. դրամից 133,205.4 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, 19,213.4 հազ. դրամը ՊՈԱԿ-ի հաշվին, իսկ 4,231,4 հազ. դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման:

ՊՈԱԿ-ը 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ արձանագրված գումարից վերականգնումներ չի կատարել, իսկ 4,231.4 հազ. դրամը հաշվառմամբ չի ձևակերպվել:

ՊՈԱԿ-ը ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացրել:

 

16. ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. 2015-2017թթ. ընթացքում ՊՈԱԿ-ը ՀՀ պետական բյուջեից ստացած 121,471.5 հազ. դրամի դիմաց իրականացրել է ընդամենը 41 վթարների և արտադրական դժբախտ դեպքերի հաշվառում, և տեխնիկական քննություն կամ ծրագրով նախատեսված մեկ ծառայության միջին արժեքը ստուգվող ժամանակաշրջանում մի քանի անգամ գերազանցել է վճարովի ծառայության միջին արժեքը:

2. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով ՊՈԱԿ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2017թ. դրամաշնորհի ձևով հատկացված 163,185.4 հազ. դրամի դիմաց փաստացի ծախսը կազմել է ընդամենը 149,884.2 հազ. դրամ կամ ավել ֆինանսավորում է հատկացվել 13,301.2 հազ. դրամի չափով, որը ենթակա է հետ վերադարձման ՀՀ պետական բյուջե:

3. 2016թ. թվով երկու դեպքով ավտոմեքենայի վերանորոգման համար առանց ավտոմեքենայի համար պահեստամասերի ձեռք բերման և վերանորոգման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի որպես ծախս ձևակերպվել է 380.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` անհրաժեշտության դեպքում վերանայելով գործառույթների կատարման ներքին ընթացակարգերը:

2. Ձեռնարկել միջոցներ ստուգման արդյունքներով արձանագրված 13,301.2 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե, իսկ 380.0 հազ. դրամը ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնելու ուղղությամբ:

ՊՈԱԿ-ը ակտով արձանագրված և ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 13,301.2 հազ. դրամը, ինչպես նաև ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնման ենթակա 380.0 հազ. դրամը 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ չի վերականգնել:

ՊՈԱԿ-ը ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացրել:

 

17. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցություն» ծրագրի շրջանակներում 2015-2017թթ. ընթացքում ՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարի «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» հաշվետվություններում դրամարկղային ծախսը ավել ցույց տալու արդյունքում ծրագրի նախորդ տարիների դրամական միջոցների մնացորդները հաշվետվություններով ցույց են տրվել որպես դեբիտորական պարտքի գումարներ:

Հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի 2.4.3 կետի համաձայն պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել բացառապես ծրագրով և պայմանագրով սահմանված նպատակներով, իսկ 2015-2017թթ. կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքները կատարվել և ընդունվել են ամբողջ ծավալով, ուստի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցները ավել նախատեսելու (մնացորդները հաշվի չառնելու) արդյունքում ավել ֆինանսավորած և չծախսած 683,455.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2. «ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտական սարքավորումների վերազինում, սպասարկում և գիտափորձերի իրականացման համար նյութերի ձեռք բերման ծախսեր» հոդվածով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից հատկացված գումարներից ՈԱԿ-ը` իրեն ենթակա թվով 8 կազմակերպությունների հատկացրել է ընդհանուր գումարով 4,721.5 հազ. դրամ` հոդվածով նախատեսված ծախսերի հետ առնչություն չունեցող այլ ծախսերի իրականացման համար:

3. Ստուգվող ժամանակաշրջանում ՈԱԿ-ի հաշվեկշռում թվով 8 ծառայողական ավտոմեքենաների հաշվառված լինելու և շահագործելու պայմաններում, առանց լրացուցիչ ավտոմեքենաների շահագործման անհրաժեշտությունը հիմնավորելու, ՈԱԿ-ի կողմից տարբեր պաշտոնատար անձանց հետ կնքվել են տրանսպորտային միջոցների օգտագործման պայմանագրեր, որոնց շրջանակներում հատկացվել է 37,050 լիտր բենզին, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 15,076.1 հազ. դրամի ծախս:

4. Ստուգվող ժամանակահատվածում «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ում որպես վարորդ հրամանագրված քաղաքացու անվամբ հաշվարկվել և վճարվել է 3,080.6 հազ. դրամի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ: Նույն ժամանակահատվածում նշված քաղաքացին ձևակերպված է եղել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ի «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում լրիվ դրույքով (շաբաթական 40 ժամ) որպես «Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության» բաժնի կրտսեր գիտաշխատող (2017թ. որպես առաջին կարգի տնտեսագետ), որին հաշվարկվել և վճարվել է 3,257.6 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. ՈԱԿ-ում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ձեռնարկել միջոցներ ստուգման արդյունքներով արձանագրված 688,177.4 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

3. Այսուհետ բացառել ՈԱԿ-ի հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցների շահագործման համար անհրաժեշտ ծավալներից ավել բենզինի ձեռքբերման փաստերը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ծառայողական նպատակներով շահագործելու (վարձակալելու) վերաբերյալ պայմանագրերի կնքումը և տրանսպորտային միջոցների շահագործողների անվամբ բենզինի հատկացման դեպքերը:

4. Պարզել ինչպես «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ում, այնպես էլ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ի «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում, որպես աշխատակից միաժամանակ ձևակերպված նույն քաղաքացու փաստացի աշխատած աշխատավայրը և ապահովել միևնույն աշխատաժամանակի համար տարբեր գործատուներից մեկի կողմից այդ աշխատակցին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

ՈԱԿ-ի ստուգման ակտով արձանագրված և վերականգնման ենթակա 717,745.6 հազ. դրամից (նույն թվում` 688,177.4 հազ. դրամի չափով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա, իսկ 29,568.2 հազ. դրամի չափով հաշվառումով ձևակերպման ենթակա) 2018թ. ընթացքում վերականգնումներ և վերաձևակերպումներ չեն կատարվել:

ՈԱԿ-ը դիմել է ՀՀ Վարչապետին արձանագրված գումարից 688.0 մլն. դրամը այլ ծրագրերի իրականացման համար ծախսելու առաջարկով և ստացել է համապատասխան համաձայնություն, սակայն 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ այդ ծրագրերի ծախսերի նախահաշիվները ՀՀ ֆինանսների նախարարություն չեն ներկայացվել:

 

18. «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1.»Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցություն» ծրագրի շրջանակներում 2015-2017թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարի «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» հաշվետվություններում դրամարկղային ծախսը ավել ցույց տալու արդյունքում ծրագրի նախորդ տարիների դրամական միջոցների մնացորդները հաշվետվություններով ցույց են տրվել որպես դեբիտորական պարտքի գումարներ: Վերջիններս հաշվի չեն առնվել հաջորդ տարիների նախահաշիվներ կազմելու ժամանակ: Արդյունքում յուրաքանչյուր տարվա վերջին ձևավորված դրամական միջոցների մնացորդները, տարեցտարի կուտակվելով, 01.01.2018թ. դրությամբ կազմել են 17,238.7 հազ. դրամ:

Հաշվի առնելով, որ ստուգվող ժամանակաշրջանում կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով կատարվել և ընդունվել են, վերոհիշյալ 17,238.7 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման» ծրագրով 01.04.2018թ. դրությամբ ձևավորված 3,681.9 հազ. դրամի մնացորդը հաշվետվությամբ ցույց է տրվել դեբիտորական պարտքի կազմում:

3. ՊՈԱԿ-ի կողմից ստուգմանը ներկայացված փաստաթղթերով որևէ կերպ չի հիմնավորվել, որ ՊՈԱԿ-ում համատեղությամբ աշխատող աշխատակիցները համատեղությամբ աշխատել են հիմնական աշխատանքից ազատ ժամանակահատվածում:

ՊՈԱԿ-ի կողմից խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասով և 142-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները` համատեղությամբ ձևակերպված աշխատակիցները պայմանագրային հիմունքներով աշխատանքի են ընդունվել ոչ թե այլ գործատուների մոտ սահմանված հիմնական աշխատանքից ազատ ժամանակահատվածում, այլ վերջիններիս համար սահմանված հիմնական աշխատանքի ժամանակահատվածում և վերջիններիս օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակները չեն հաշվառել:

Ակնհայտ է, որ ՊՈԱԿ-ում համատեղությամբ աշխատանքի ընդունված աշխատակիցները նույն աշխատաժամանակի ընթացքում միաժամանակ չէին կարող աշխատել երկու գործատուների մոտ:

Արդյունքում, կոնկրետ աշխատաժամանակի ընթացքում աշխատանք չկատարելու պայմաններում վերջիններիս գծով աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում այդ ժամերը լրացվել են որպես փաստացի աշխատած աշխատաժամանակ և ստուգվող ժամանակահատվածում անհիմն կարգով վճարվել է 30,260.3 հազ. դրամի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ:

4. ՀՀ ԳԱԱ-ում լրիվ դրույքով (շաբաթական 40 ժամ) որպես վարորդ ձևակերպված լինելու և վարձատրվելու պայմաններում նույն քաղաքացին ձևակերպված է եղել նաև ՊՈԱԿ-ում որպես «Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության» բաժնի կրտսեր գիտաշխատող, իսկ 2017թ. որպես առաջին կարգի տնտեսագետ: Ակնհայտ է, որ այս պայմաններում, աշխատաժամանակի նորմալ տևողությամբ վերջինս չէր կարող աշխատել և՛ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ում, և՛ «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում: Փաստորեն, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, վերը նշված աշխատակցին ստուգվող ժամանակաշրջանում վճարվել է 3,257.6 հազ. դրամի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ:

5. Խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջը` 2015-2017թթ. ընթացքում տնօրենին առանց գործատուի իրավական ակտի առկայության վճարվել է 7,118.0 հազ. դրամի չհիմնավորված պարգևատրում:

6. Առանձին դեպքերում ավելի ցածր տարակարգ ունեցող գիտական աշխատողների համար հաստիքացուցակով սահմանվել են ավելի բարձր աշխատավարձեր, քան ավելի բարձր տարակարգ ունեցող գիտական աշխատողների համար, որը վկայում է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՊՈԱԿ-ին բազային և նպատակային ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցները ամբողջությամբ չեն նպաստում ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործառույթների իրականացմանը և իր մասնագիտացմանը համապատասխան գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը:

7. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռք բերման համար ՀՀ պետական բյուջեից գումարների տրամադրման ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ստուգվող ժամանակաշրջանում նշված աշխատանքների կատարման համար փաստացի աշխատած աշխատաժամանակը հարկային հաշիվներով 22734 ժամով ավել ներկայացնելու արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 10,571.3 հազ. դրամ, որից 2,022.7 հազ դրամը, որպես ԱԱՀ վճարվել է ՀՀ պետական բյուջե: Տարբերություն կազմող 8,548.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Առաջարկվել է.

1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ում և ՊՈԱԿ-ում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ձեռնարկել միջոցներ ստուգման արդյունքներով արձանագրված 25,787.3 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

3. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման» ծրագրով 01.04.2018թ. դրությամբ ձևավորված 3,681.9 հազ. դրամի մնացորդի չափով հաշվետվությունում կատարել համապատասխան ճշգրտում:

4. Այսուհետ պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, մասնավորապես ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ դրամական պարգևատրումները (խրախուսանքները) հատկացնել բացառապես գործատուի համապատասխան իրավական ակտի առկայության դեպքում:

5. Գիտական աշխատողների աշխատավարձի չափի որոշման ժամանակ հիմք ընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 3-ի N 935 որոշմամբ հաստատված` ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգերը, տարակարգերը և որակավորման չափանիշները:

ՊՈԱԿ-ի ստուգման ակտով արձանագրված և ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 25,787.3 հազ. դրամը 2018թ. ընթացքում ամբողջությամբ վերականգնել է ՀՀ պետական բյուջե:

 

19. «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. ՊՈԱԿ-ի կողմից խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասով և 142-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները` համատեղությամբ ձևակերպված աշխատակիցները պայմանագրային հիմունքներով աշխատանքի են ընդունվել ոչ թե այլ գործատուների մոտ սահմանված հիմնական աշխատանքից ազատ ժամանակահատվածում, այլ վերջիններիս համար սահմանված հիմնական աշխատանքի ժամանակահատվածում և վերջիններիս օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակները ստույգ չեն հաշվառվել:

2015-2017թթ. ՊՈԱԿ-ում համատեղությամբ աշխատող թվով 12 աշխատակիցներ նույն աշխատաժամանակի ընթացքում (ժ.9.00-ից մինչև ժ.18-00-ն) ութ ժամ աշխատել են հիմնական գործատուի մոտ, իսկ ամսվա որոշակի օրերին 8 ժամ համատեղության կարգով` ՊՈԱԿ-ում կամ նշված աշխատակիցները 8 ժամ տևողությամբ նույն աշխատաժամանակի ընթացքում առանձին օրերին «աշխատել են» 12-16 ժամ:

ՊՈԱԿ-ի կողմից ստուգմանը ներկայացված փաստաթղթերով որևէ կերպ չի հիմնավորվում, որ համատեղությամբ աշխատող աշխատակիցները համատեղությամբ աշխատել են հիմնական աշխատանքից ազատ ժամանակահատվածում:

Արդյունքում, թվով 12 համատեղությամբ աշխատող աշխատակիցների 2015-2017թթ. վճարվել է 33,421.5 հազ. դրամի աշխատավարձ, նույն թվում` ՀՀ ԳԱԱ հիմնական աշխատող հանդիսացող թվով 3 աշխատակիցների` 12,607.4 հազ. դրամի, այլ պետական մարմինների թվով 5 աշխատակիցների` 9,229.7 հազ. դրամի, իսկ ոչ պետական կազմակերպությունների հիմնական աշխատողներ հանդիսացող թվով 4 աշխատակիցների` 11,584.4 հազ. դրամի:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենների աշխատավարձի չափն ու պայմանները 2015-2017թթ. համար գործատուի կողմից չեն սահմանվել, այն որոշվել է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ինքնուրույնաբար: Աշխատավարձի չափի որոշման համար հիմք է ընդունվել ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաստատված հաստիքացուցակը, որը լիազոր մարմնի կողմից չի հաստատվել:

2. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման» ծրագրի իրականացման համար տրամադրվող ֆինանսական գումարների օգտագործման մասին պայմանագրերի անբաժանելի մաս համարվող հավելվածների նախահաշիվներում և հաստիքացուցակներում ինստիտուտի տնօրենի խորհրդականի աշխատավարձի և հավելավճարի չափը 2015-2018թթ. նախատեսված և ֆինանսավորված լինելու պայմաններում (ամսական 155.8 հազ. դրամի չափով, որից աշխատավարձը 100.0 հազ. դրամ, իսկ հավելավճարը` 55.8 հազ. դրամ), տնօրենի խորհրդականի հավելավճարի գումարը 2015-2016թթ. ՀՀ ԳԱԱ կողմից առանձին վճարման հանձնարարագրերի համաձայն (ամսական` 55.8 հազ. դրամ) ֆինանսավորվել է նաև պետական այլ աղբյուրից կամ 2015-2016թթ. ընթացքում տնօրենի խորհրդականի հավելավճարի գծով ՀՀ պետական բյուջեից ավել (կրկնակի) ֆինանսավորում է հատկացվել 1,339.2 հազ. դրամի չափով:

3. 2015թ. հուլիսի 1-ին կնքված պայմանագրի համաձայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՊՈԱԿ-ին է հատկացրել 2,209,4 հազ. դրամ` «Նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխության մասին» ՀՀ օրենքով (50.0 հազ. դրամի փոխարեն սահմանվել է 55.0 հազ. դրամ) նախատեսված ծախսերի փոխհատուցման համար:

ՊՈԱԿ-ի կողմից այդ նպատակի համար փաստացի ծախսվել է 787.0 հազ. դրամ կամ փաստացի ծախսի համեմատ ավել ֆինանսավորում է հատկացվել 1,422.4 հազ. դրամի չափով:

4. ՊՈԱԿ-ի կողմից խախտվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները` առանց տնտեսական գործառնության կատարման փաստը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերի (կատարողական ակտ, տեղադրման ակտ) ծախսագրել է պայմանագրով նախատեսված էլեկտրասնուցման, էներգոհամակարգի օպտիմալացման և արդիականացման աշխատանքները կատարելու համար հատկացված 2,000.0 հազ. դրամը: Նշված գումարից 1,173.6 հազ. դրամը (հաշվի առած փաստացի առկա ապրանքանյութական արժեքները) ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

5.. 2015-2017թթ. ընթացքում ՊՈԱԿ-ին «Գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» ծրագրով փաստացի ծախսի համեմատ ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորում է հատկացվել 656.6 հազ. դրամի չափով:

Առաջարկվել է.

1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Քննարկման առարկա դարձնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ի և այլ պետական մարմինների հիմնական աշխատակից հանդիսացող անձանց ՊՈԱԿ-ում համատեղությամբ աշխատանքի ընդունելու փաստերը: Պարզել նրանց կողմից ՊՈԱԿ-ի ներքին աշխատանքային կանոնները պահպանելու, աշխատանքի հաճախելու, պայմանագրերով նախատեսված աշխատանքները կատարելու և վերջիններիս վճարված աշխատավարձի հիմնավորվածության հարցերը և հնարավորության դեպքում ապահովել միևնույն աշխատաժամանակի համար տարբեր գործատուների կողմից նույն աշխատակցին վճարված աշխատավարձի գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե, իսկ դրանց անհնարինության դեպքում այդ փաստերին իրավական գնահատականներ տալու նպատակով ստուգման նյութերը ուղարկել համապատասխան լիազորություններ ունեցող մարմնին:

3. Հանձնարարել ընկերությանը` ապահովել ակտով արձանագրված 4,591.8 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

ՊՈԱԿ-ի ստուգման ակտով արձանագրված և ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 4,591.8 հազ. դրամից 2018թ. ընթացքում վերականգնվել է ընդամենը 750.0 հազ. դրամ, իսկ 2019թ. 1-ին եռամսյակում ևս 750.0 հազ. դրամ:

Արդյունքում 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված գումարը կազմում է 3,091.8 հազ. դրամ:

Ընկերությունը պարտավորվել է արձանագրված գումարները ամբողջությամբ վերականգնել մինչև 2020թ. հունվարի 1-ը:

 

20. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

Արձանագրվել է.

1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով (նախարարության և նախարարի աշխատակազմերի մասով) գումարների պլանավորման ընթացքում առանձին ծախսային հոդվածներով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և նախատեսվել են ավել գումարներ: Նշվածի արդյունքում գոյացել են էական տնտեսումներ, որոնք մասամբ հոդվածային տեղաշարժերի արդյունքում ուղղվել են այլ ծախսային հոդվածների:

2. «ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում» ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության տարբեր որոշումներով նույն նպատակով հատկացված գումարների մասով.

- 20.03.2014թ. ՀՀ տրանսպորտի նախարարի N 114-Ն հրամանի համաձայն «Սիբիր ավիաընկերություն» ԲԲԸ-ի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն է ներկայացվել 2014-2016թթ. և 2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիներին զեղչային սակագներով մատուցված ծառայությունների եռամսյակային տեղեկատվություն, որի ընտրանքային ուսումնասիրությունից պարզվեց, որ թվով մեկ ՀՀ քաղաքացու կողմից արտոնության իրավունք տվող թվով 2 վկայականներով (A N452971, XIV N05619) նույն տարվա համար ձեռք են բերվել կրկնակի իրավունքի կտրոններ և 2015թ. ընթացքում նա երթևեկել է կրկնակի:

2015թ. 3-րդ եռամսյակի ընթացքում նույն քաղաքացին օգտվել է A N452971 վկայականով ձեռք բերված արտոնությունից և ուղևորվել Երևան-Մոսկվա-Երևան երթուղով, որի տոմսի արժեքը կազմել է 399,5 հազ. դրամ, իսկ 2015թ. 4-րդ եռամսյակի ընթացքում օգտվել է XIV N05619 վկայականով ձեռք բերված արտոնությունից և տվյալ տարվա ընթացքում երկրորդ անգամ ուղևորվել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով, որի տոմսի արժեքը կազմել է 304,2 հազ. դրամ:

Նշված 703,7 հազ. դրամը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից վճարվել է «Սիբիր ավիաընկերություն» ԲԲԸ-ին: Արդյունքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՀՀ քաղաքացիներին զեղչային սակագներով մատուցված ծառայությունների դիմաց «Սիբիր ավիաընկերություն» ԲԲԸ-ին ավել գումար է հատկացվել 304,256 դրամ:

3. 2016թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման գործընթացներից թվով 4-ի գծով, իսկ 2017թ. թվով 3-ի գծով արձանագրվել են օրենսդրության պահանջների խախտումներ:

4.»Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի մասով.

- Հաստատված նախագծային փաստաթղթերում շինարարության ընթացքում կատարված փոփոխությունները կատարվել են ոչ պատշաճ` խախտելով ՀՀ կառավարության 08.08.2003թ. N 996-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի պահանջները` հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարվում են կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

- Խախտվել է ՀՀ կառավարության 30.01.2015թ. N 105-Ն որոշման 34 կետի 3-րդ ենթակետի պահանջը` շինարարական աշխատանքների գնման դեպքում մասնակիցը չի ներկայացրել իր կողմից կազմված ծավալաթերթ-նախահաշիվը, իսկ 60-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը անտեսելով Պայմանագրում կատարվել են արհեստական փոփոխություններ:

- Ստուգող խմբի կողմից ընտրանքային կարգով ստուգվել է 5,770,563.5 հազ. դրամի` թվով 40 պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների ճշտությունը, որից թվով 36 պայմանագրերի շրջանակներում հայտնաբերվել են 221,506.1 հազ. դրամի խախտումներ` նույն թվում.

Հսկիչ չափագրման արդյունքում` 29,867.3 հազ. դրամ, փաստաթղթային ստուգմամբ` 182,754.8 հազ. դրամ (որից 1,807.5 հազ. դրամը չհաշվարկված տույժեր), պայմանագրային գումարից նվազեցման ենթակա գումար` 1,471.8 հազ. դրամ և կատարված ոչ նպատակային ու անարդյունավետ ծախսեր 7,412.2 հազ. դրամ:

Ընդամենը ստուգմամբ արձանագրված 221,506.1 հազ. դրամից 212,622.1 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, 1,471.8 հազ. դրամի չափով պայմանագրային գումարները ենթակա են նվազեցման, իսկ 7,412.2 հազ. դրամը դիտարկվում է որպես ոչ նպատակային և անարդյունավետ ծախս:

Առաջարկվել է.

1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով` ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս նախապես հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու իրական պահանջը:

2. «ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում» ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության տարբեր որոշումներով նույն նպատակով հատկացված գումարների մասով` խստորեն առաջնորդվել ԱՊՀ երկրների ղեկավարների միջև 1993թ. մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի պահանջներով:

- Ապահովել ծրագրի շրջանակներում արձանագրված` ավել վճարված 304.2 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

3. Գնումների գործընթացի մասով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերումներն իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

4. Շինարարական աշխատանքների մասով արձանագրված 221,506.1 հազ. դրամից 212,622.1 հազ. դրամը վերականգնել ՀՀ պետական բյուջե, իսկ 1,471.8 հազ. դրամի չափով նվազեցնել պայմանագրով ֆինանսավորման ենթակա գումարները:

5. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

Ստուգմամբ արձանագրված 214,398.1 հազ. դրամից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 212,926.3 հազ. դրամ, իսկ պայմանագրային գումարներից նվազեցման ենթակա գումարը` 1,471.8 հազ. դրամ:

2018թ. ընթացքում վերականգնվել է ընդամենը 1,361.8 հազ. դրամ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացրել:

 

21. ՀՀ բնապահպանության նախարարություն

 

Արձանագրվել է.

1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր.

- Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի մասով առանձին ծախսային հոդվածներով պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և սպասվելիք պահեստավորված միջոցների մնացորդները, որի արդյունքում գոյացել են էական տնտեսումներ:

- Նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերի մասով, խախտելով ՀՀ Նախագահի 18.07.2007թ. «ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 174-Ն հրամանագրի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան որոշումների և հրամանների նախարարության հինգ ղեկավար աշխատողների նկատմամբ կիրառվել են 3,625.7 հազ. դրամի խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ):

- «Ներքին գործուղումներ» հոդվածով, անտեսելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման» կարգի պահանջները վճարվել են հասանելիքից ավել գործուղման գումարներ` 93.0 հազ. դրամ:

2. ՀՀ պետական բյուջեից արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար հատկացված գումարներից չորս դեպքով ձեռք են բերվել «բիզնես» կարգի ավիոտոմսեր, ինչի արդյունքում «էկոնոմ» կարգի ավիատոմսերի գների համեմատ ավել ծախս է կատարվել 1,480.0 հազ. դրամի չափով:

3. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում» ծրագրով անտեսվել են օրենքի պահանջները` համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեից հատկացված սուբվենցիայից 50,826.2 հազ. դրամը ծախսվել է ոչ նպատակային` վերոհիշյալ օրենքով և բնապահպանական ծրագրով չնախատեսված միջոցառումների իրականացման համար:

4. Արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարի երեք խորհրդականներին ու մամուլի քարտուղարին որակյալ աշխատանքների կատարման համար պարգևատրումը վճարվել է երկու անգամ` ՀՀ բնապահպանության նախարարի 11.12.2017թ. N 440-Ա հրամանով 2017թ. 2-րդ կիսամյակի համար վճարվել է 1,389.0 հազ. դրամ և 13.12.2017թ. N 445-Ա հրամանով 2017թ. տարեկան արդյունքների համար` վճարվել է ևս 1,389.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով (նախարարության և նախարարի աշխատակազմերի մասով) ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և սպասվելիք պահեստավորված միջոցների մնացորդները:

2. Խիստ հսկողություն սահմանել համայքներին ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված սուբվենցիաների նպատակային ծախսման նկատմամբ:

3. Ապահովել արձանագրված գումարների ՀՀ պետական բյուջե վերականգնումը:

Ստուգման արդյունքներով արձանագրված 12,680.6 հազ. դրամից 93.0 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, իսկ 12,587.6 հազ. դրամի չափով պայմանագրով նախատեսված ֆինանսավորումը ենթակա է նվազեցման:

2018թ. ընթացքում վերականգնվել է ընդամենը 93.0 հազ. դրամը:

Հաշվի առնելով 2018թ. փաստացի ծախսերի մակարդակը 2019թ. 1-ին եռամսյակում ձևակերպվել է 10,075.1 հազ. դրամի չափով ֆինանսավորումից նվազեցումը:

 

22. «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ

 

Արձանագրվել է.

1. «ՀՀ դատարանների պահպանում» ծրագրով ծախսերի պլանավորման ընթացքում առանձին ծախսային հոդվածներով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և նախատեսվել են ավել գումարներ` ընդհանուր գումարով 45,667.59 հազ. դրամ:

2. 2015-2017թթ. ընթացքում «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի կենտրոնական մարմնի ուղեգրերով փաստացի վազքին (կմ) համապատասխան դուրս գրված բենզինի ծավալները ավտոմեքենաների տեխնիկական տվյալների և 01.06.2005թ. ՀՀ կառավարության N 1001-Ն որոշմամբ սահմանված նորմաների համեմատ ավել է ցույց տրվել 980.9 լիտրով (գումարով` 327.4 հազ. դրամ):

3. «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի և «Կրթարան Սոնա» ՍՊԸ-ի միջև 10.02.2016թ. կնքվել է թարգմանչական ծառայությունների մատուցման N 1 Պայմանագիրը, որի արժեքը կազմել է 7,500.0 հազ. դրամ:

N 1 Համաձայնագրով ծառայության մատուցման արժեքը սահմանվել է 15,000.0 հազ. դրամ:

«Կրթարան Սոնա» ՍՊԸ-ի կողմից 2016թ. ընթացքում փաստացի մատուցած ծառայությունների արժեքը կազմել է 34,707.7 հազ. դրամ, որը ամբողջությամբ վճարվել է կամ պայմանագրային արժեքից ավել է վճարվել 19,707.7 հազ. դրամ:

Համանման կարգով «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի և «Կրթարան Սոնա» ՍՊԸ-ի միջև 09.01.2017թ. կնքվել է թարգմանչական ծառայությունների մատուցման N 1 պայմանագիրը, որի արժեքը կազմել է 7,500.0 հազ. դրամ: «Կրթարան Սոնա» ՍՊԸ-ի կողմից 2017թ. ընթացքում փաստացի մատուցած ծառայությունների արժեքը կազմել է 27,859.6 հազ. դրամ (փաստացի վճարվել է նույն գումարի չափով) կամ պայմանագրային արժեքից ավել 20,359.6 հազ. դրամ:

4. «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի և «ԿԱՍԱՆՆԱ» ՍՊԸ-ի միջև 2015-2017թթ. ընթացքում կնքված ֆուրշետի կազմակերպման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրերում (համապատասխանաբար 855.0 հազ. դրամ+1,100.0 հազ. դրամ+1,500.0 հազ. դրամ) ըստ առանձին ապրանքատեսակների քանակական և գումարային բացվածք չի ներկայացվել:

Համանման կարգով, ըստ 17.11.2015թ. ներկայացված հաշվի, Մելինե Գասպարյան ԱՁ-ի կողմից կատարված ծառայությունը գրված է մեկ ընդհանուր արժեքով (802.1 հազ. դրամ)` որպես ֆուրշետի կազմակերպում և ծառայության ժամանակ մատուցված ապրանքատեսակների քանակական և գումարային բացվածք չի ներկայացվել:

Այվազ Թամրազյան ԱՁ-ի կողմից 24.07.2017թ. ներկայացված հաշիվ ապրանքագրով կատարված ծառայությունը գրված է մեկ ընդհանուր արժեքով (350.0 հազ. դրամ), որպես սննդի կազմակերպում 30 անձի համար, սակայն ծառայության ժամանակ մատուցված ապրանքատեսակների քանակական և գումարային բացվածք չի ներկայացվել:

5. «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի և «Կոնսէլ» ՍՊԸ-ի միջև 13.12.2017թ. կնքված N ԴԴ-ՀՄԱ-ԱՊՁԲ-17/02 ռենտգեն հսկողության սարքերի մատակարարման պայմանագրի 6.2 կետին համապատասխան յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկման և գանձման տույժի գումարը կազմում է 378,7 հազ. դրամ:

7. Շինարարական աշխատանքների կատարման ճշտության ստուգմամբ արձանագրվել են 1,116.4 հազ. դրամի տարաբնույթ խախտման փաստեր:

Առաջարկվել է.

1. «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում քննարկել ստուգման արդյունքները, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ:

2. ՀՀ պետական բյուջեից գումարների պահանջ ներկայացնելիս նախապես հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու իրական պահանջը:

3. Ապահովել Էներգետիկ ծառայություններ, կոմունալ ծառայություններ, համակարգչային ծառայություններ, տրանսպորտային նյութեր, կենցաղային և հանրային սննդի նյութեր, հատուկ նպատակային այլ նյութեր, այլ ծախսեր ծախսային հոդվածների գծով 2018թ. ֆինանսավորումից 45,667.9 հազ. դրամի նվազեցումը:

4. «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի բենզինի դուրս գրումն իրականացնել ՀՀ կառավարության N 1001-Ն որոշմամբ սահմանված նորմաների պահանջներին համապատասխան: Ապահովել արձանագրված 327.4 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

5. Խիստ հսկողություն սահմանել մատակարար կազմակերպությունների կողմից պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ժամանակին մատակարարման նկատմամբ, ուշացման յուրաքանչյուր կոնկրետ դեպք քննարկման առարկա դարձնել` անկախ այն հանգամանքից, թե ժամկետների խախտման համար պայմանագրով պատժամիջոց նախատեսված է, թե ոչ:

Ապահովել արձանագրված 380.3 հազ. դրամի տույժի գումարի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

6. Կանոնակարգել կնքված պայմանագրային գների փոփոխությունների գործընթացը` բացառելով մատուցված ծառայությունների ծավալների գերազանցումը պայմանագրային գումարներին:

7. Պայմանագրեր կնքելիս հստակ տարանջատել պահանջվող ծառայությունների ժամանակ մատուցվելիք ապրանքատեսակների քանակները և գները:

8. Ձեռնարկել համապատասխան միջոցներ շինարարական աշխատանքների մասով ստուգմամբ արձանագրված 1,116.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

Հիմնարկի ստուգման ակտով արձանագրված 47,491.7 հազ. դրամից 1,824.1 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, իսկ 45,667.6 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման ֆինանսավորումը:

2018թ. ընթացքում վերականգնել է ընդամենը 55.2 հազ. դրամ:

Հիմնարկը 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացրել:

 

23. «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. ՀՀ արդարադատության նախարարության միջոցով իրականացվող «Վերապատրաստման ծառայություններ» Ծրագրով փաստացի մատուցված ծառայությունների ծավալների և փաստացի ծախսերի համեմատությամբ ՀՀ պետական բյուջեից ավել հատկացումների արդյունքում յուրաքանչյուր տարվա վերջում առաջացել են դրամաշնորհի գումարի չօգտագործված մնացորդներ, որոնք չնայած արտացոլվել են Ակադեմիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաշվետվություններում, սակայն չեն վերադարձվել ՀՀ պետական բյուջե:

2. ՀՀ արդարադատության նախարարության միջոցով իրականացվող «Մասնագիտական վերապատրաստում ստացող ունկնդիրներին կրթաթոշակների տրամադրում» ծրագրով 2018թ. վերապատրաստման ժամանակահատվածում` 2018թ. մարտ - հոկտեմբեր ամիսներին փաստացի վճարված կրթաթոշակի գումարը կազմել է ընդամենը 19,274.7 հազ. դրամ, որի դիմաց ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել է 23,445.5 հազ. դրամ կամ 2018թ. վերապատրաստման ժամկետի ավարտի դրությամբ ավել է ֆինանսավորվել 4,170.8 հազ. դրամ:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ 2018թ. համար մասնագիտական վերապատրաստման ժամանակահատվածը ավարտվել է, առաջարկվել է նշված ծրագրով 2018թ. համար ճշտված պլանով նախատեսված 30,001.2 հազ. դրամից նվազեցնել 6,555.7 հազ. դրամ:

3. Ակադեմիայի կողմից անտեսվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի (Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման) և Ակադեմիայի կանոնադրության պահանջները և «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ին անհատույց օգտագործման է հանձնվել ակադեմիային ամրացված ճաշարանի 188.0 քառ. մետր մակերեսով տարածքը:

4. 2015-2017թթ. թվով 25 ունկնդիրների ավել սննդի գումար է վճարվել 87.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

ՀՀ արդարադատության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ և ապահովել արձանագրված գումարների վերականգնումները:

Ստուգման ակտով արձանագրված 10,813.5 հազ. դրամից 4,257.8 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, իսկ 6,555.7 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման ֆինանսավորումը:

2018թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե վերականգնվել է 4,170.8 հազ. դրամ, իսկ 6,555.7 հազ. դրամի չափով ֆինանսավորումից նվազեցումը ձևակերպվել է 2019թ. 1-ին եռամսյակում` հաշվի առնելով 2018թ. տարեկան փաստացի ծախսերի մակարդակը:

2018թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2018թ. ծրագրի շրջանակներում կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են հաշվետվությանը կից հավելված N2.1-ում:

 

IV. ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2018թ. ներկայացված պահանջով իրականացված թվով 14 ստուգումներով արձանագրվել են 7,251.8 մլն. դրամի խախտման փաստեր:

Իրավապահ մարմինների պահանջով իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա և 2018թ. ընթացքում փաստացի վերականգնված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ներկայացվել քրեական գործերով վարույթները ավարտելուց և դատարանի համապատասխան վճիռները օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Նշված թվով 14 ստուգումներից միայն 1-ի («Երևան» հիմնադրամ)` գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմել է 1,813.0 մլն. դրամ, որը 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ամբողջությամբ վերականգնվել է:

 

V. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

2018թ. ընթացքում վարչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:

Այսպես.

1. ՀՀ վարչապետի 19.03.2018թ. N 02/18/4140-18 հանձնարարականի հիման վրա ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման ճշտության փաստաթղթային ստուգում,

2. ՀՀ վարչապետի 21.08.2018թ. N 02/23.25/26220-18 հանձնարարականի հիման վրա «Հայավտոկայան» ՓԲԸ-ում իրականցվել է ֆինանսատնտեսական գործունեության, մասնավորապես` ֆինանսական հոսքերի (դրամական միջոցների շարժի), շահույթի ձևավորման և որպես հետևանք շահութաբաժինների վճարման, ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ ստուգում: Ստուգումը սկսվել է 2018թ. և ավարտվել 2019թ. հունվար ամսին:

3. ՀՀ վարչապետի 04.05.2018թ. N 462-Ա որոշման հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգման խորհրդի քարտուղարությունում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

4. ՀՀ վարչապետի 06.09.2018թ. N 1184-Ա որոշման հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրինությունում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:

5. ՀՀ վարչապետի 16.10.2018թ. N 1371-Ա որոշման հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:

ՀՀ իրավապահ մարմինների պահանջով և ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են հաշվետվությանը կից հավելված N 2.2-ում և հավելված N 2.3-ում:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 2-ի
N 518-Լ որոշման

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՎ, ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

հազ.դրամ

Հ/Հ Ըստ պահանջի Արձա-
նագրվել է ընդամենը
Ընդամենը Պետական բյուջե Մուտքագրել համայնքային բյուջե Մուտ-
քագրել կազմա-
կերպու-
թյան հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպել կամ վե-
րաձևա-
կերպել
Ընդամենը Պետական բյուջե Համայնքային բյուջե Մուտ-
քագրվել է կազ-
մակեր-
պության հաշվին
Հաշվառումով ձևակերպվել
կամ վերաձևակերպվել է
Մուտ-
քագրել պետական բյուջե
Պակա-
սեցնել պետական բյուջեից ֆինան-
սավորման ենթակա գումարը
Գրանցել որպես պարտա-
վորություն պետական բյուջեի նկատմամբ
Մուտ-
քագրվել է պետա-
կան բյուջե
Աշխատանքով Պակա-
սեցվել է պետական բյուջեից ֆինանսա-
վորման ենթակա գումարը
Գրանցվել է որպես պարտա-
վորություն պետական բյուջեի նկատմամբ
Մուտ-
քագրվել է համայն-
քային բյուջե
Աշխատանքով
1    2    3 4 5 6 7   8   9 10 11 12  13  14 15 16  17  18    19   
Ընդամենը 2018թ. Հսկո-
ղության ծրագրով
2,961,677.9 ############ 1,675,618.7 484,536.0 - - 210,790.3 38,527.4 314,591.1 225,347.8 - 40,939.1 - - - 48,304.2 -
Ընդամենը 2018թ. իրավա-
պահ մարմին-
ների պահանջով
7,251,840.5 ############ 1,813,000.0 - - - - - 1,813,000.0 1,813,000.0 - - - - - - -
Ընդամենը 2018թ. ՀՀ վարչա-
պետի հանձ-
նարա-
րական-
ներով և որոշում-
ներով
407.5 407.5 268.8       138.7   138.7             138.7  
ԸՆԴԱ-
ՄԵՆԸ ԱՄՓՈՓ
10,213,925.9 ########### 3,488,887.5 484,536.0 - - 210,929.0 38,527.4 2,127,729.8 2,038,347.8 - 40,939.1 - - - 48,442.9 -

 

Հավելված N 2.1
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 2-ի
N 518-Լ որոշման

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

հազ.դրամ

Հ/Հ Կազմա-
կերպության անվանումը
ԸՆԴՀԱՆՈՒՐ
Արձա-
նագրվել է ընդամենը
Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման Վերականգնվել/վերաձևակերպվել է
Ընդամենը Պետական բյուջե Մուտքագրել համայնքային բյուջե Մուտքագրել կազմակերպության հաշվին Հաշվառումով ձևակերպել կամ վերաձևակերպել Ընդամենը Պետական բյուջե Համայնքային բյուջե Մուտքագրվել է կազմակերպության հաշվին Հաշվառումով ձևակերպվել
կամ վերաձևակերպվել է
Մուտքագրել պետական բյուջե Պակասեցնել պետական բյուջեից
ֆինանսավորման ենթակա գումարը
Գրանցել որպես պարտավորություն
պետական բյուջեի նկատմամբ
Մուտքագրվել է պետական բյուջե Աշխատանքով Պակասեցվել է պետական բյուջեից
ֆինանսավորման ենթակա գումարը
Գրանցվել է որպես պարտավորություն
պետական բյուջեի նկատմամբ
Մուտքագրվել է համայնքային բյուջե Աշխատանքով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
1 «Կրթական տեխնո-
լոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ
24,042.1 19,292.1 19,292.1 - - - - - 19,292.1 19,292.1 - - - - - - -
2 «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկա-
վարժական համալսարան» հիմնադրամ
17,508.9 6,420.6 5,374.7 - - - - 1,045.9 4,554.7 4,554.7 - - - - - - -
3 «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ 4,080.4 4,080.4 4,080.4 - - - - - 4,080.4 4,080.4 - - - - - - -
4 «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ 23,211.0 23,211.0 23,211.0 - - - - - 9,189.2 9,189.2 - - - - - - -
5 «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ 114,036.3 114,036.3 114,036.3 - - - - - 114,036.3 114,036.3 - - - - - - -
6 «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ 189,224.8 181,295.1 367.8 4,297.5 - - ########## - 48,637.3 367.8 - - - - - ######## -
7 «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ 17,997.9 17,997.9 17,997.9 - - - - - 17,997.9 17,997.9 - - - - - - -
8 «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-
հասարա-
կագիտական համալսարան» հիմնադրամ
68,394.6 68,394.6 68,394.6 - - - - - 11,275.7 11,275.7 - - - - - - -
Ընդամենը 458,496.0 434,728.0 252,754.8 4,297.5 - - ########## 1,045.9 229,063.6 180,794.1 - - - - - ######## -
9 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-
րության սոցիալական ապահովության պետական ծառայություն
537,068.0 160,037.8 10,097.4 149,940.4 - - - - 9,842.4 9,842.4 - - - - - - -
10 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախա-
րարության «Զբաղ-
վածության պետական ծառայություն» գործա-
կալություն
47,026.8 47,026.8 32,265.7 14,761.1 - - - - - - - - - - - - -
11 «Երևանի N 1 տուն- ինտերնատ» ՊՈԱԿ 13,825.8 12,214.4 1,302.0 10,877.7 - - 34.7 - 1,336.7 1,302.0 - - - - - 34.7 -
Ընդամենը 597,920.6 219,279.0 43,665.1 175,579.2 - - 34.7 - 11,179.1 11,144.4 - - - - - 34.7 -
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
12 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա-
րություն
447,880.6 414,796.0 273,109.3 141,686.7 - - - - 1,191.2 1,191.2 - - - - - - -
13 «Սեյսմիկ պաշտպա-
նության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ
40,939.1 40,939.1 - 40,939.1 - - - - 40,939.1 - - ######## - - - - -
14 «Սեյսմիկ պաշտպա-
նության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ
92,208.4 92,208.4 21,925.3 55,750.8 - - 14,532.3 - - - - - - - - - -
15 «Հիդրո-
օդերևութա-
բանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգոր-
ծության ծառայություն» ՊՈԱԿ
156,650.2 156,650.2 133,205.4 - - - 19,213.4 4,231.4 - - - - - - - - -
16 «Տեխնիկական անվտան-
գության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
13,681.2 13,681.2 13,301.2 - - - 380.0 - - - - - - - - - -
Ընդամենը 751,359.5 718,274.9 441,541.2 238,376.6 - - 34,125.7 4,231.4 42,130.3 1,191.2 - ######## - - - - -
«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ
17 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ 735,902.3 717,745.6 688,177.4 - - - - ######### - - - - - - - - -
18 «Մ. Քոթանյանի անվան տնտեսա-
գիտության ինստիտուտ» ՊՈԱԿ
29,469.2 29,469.2 25,787.3 - - - - 3,681.9 25,787.3 25,787.3 - - - - - - -
19 «Ռադիո-
ֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ
38,413.3 4,591.8 4,591.8 - - - - - 750.0 750.0 - - - - - - -
Ընդամենը 803,784.8 751,806.6 718,556.5 - - - - ######### 26,537.3 26,537.3 - - - - - - -
ՀՀ կառավարություն
20 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատ-
վական տեխնոլո-
գիաների նախարա-
րություն
221,810.3 214,398.1 212,926.3 1,471.8 - - - - 1,361.8 1,361.8 - - - - - - -
21 ՀՀ բնապահ-
պանության նախարա-
րություն
70,001.5 12,680.6 93.0 12,587.6 - - - - 93.0 93.0 - - - - - - -
Ընդամենը 291,811.8 227,078.7 213,019.3 14,059.4 - - - - 1,454.8 1,454.8 - - - - - - -
22 «ՀՀ դատական դեպար-
տամենտ» պետական կառա-
վարչական հիմնարկ
47,491.7 47,491.7 1,824.1 45,667.6 - - - - 55.2 55.2 - - - - - - -
Ընդամենը 47,491.7 47,491.7 1,824.1 45,667.6 - - - - 55.2 55.2 - - - - - - -
23 «Արդարա-
դատության ակադեմիա» ՊՈԱԿ
10,813.5 10,813.5 4,257.8 6,555.7 - - - - 4,170.8 4,170.8 - - - - - - -
Ընդամենը 10,813.5 10,813.5 4,257.8 6,555.7 - - - - 4,170.8 4,170.8 - - - - - - -
Ընդամենը 2018թ. Աշխատանքային ծրագրով ############ ############ ########### 484,536.0 - - ########## ######### 314,591.1 225,347.8 - ######## - - - ######## -

 

Հավելված N 2.2

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 2-ի

N 518-Լ որոշման

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

հազ. դրամ

Հ/Հ Կազմա-
կերպության անվանումը
Արձանագրվել է ընդամենը Ընդամենը Մուտքագրել պետական բյուջե Պակա-
սեցնել պետական բյուջեից ֆինան-
սավորման ենթակա գումարը
Գրանցել որպես պարտա-
վորություն պետական բյուջեի նկատմամբ
Մուտքագրել համայն-
քային բյուջե
Մուտ-
քագրել կազմա-
կերպության հաշվին
Հաշվա-
ռումով ձևակերպել կամ վերա-
ձևակերպել
Ընդամենը Մուտ-
քագրվել է պետական բյուջե
Աշխատանբով Պակա-
սեցվել է պետական բյուջեից ֆինան-
սավորման ենթակա գումարը
Գրանցվել է որպես պարտա-
վորություն պետական բյուջեի նկատմամբ
Մուտ-
քագրվել է համայն-
քային բյուջե
Աշխատանբով Մուտ-
քագրվել է կազմակեր-
պության հաշվին
Հաշվա-
ռումով ձևակեր-
պվել կամ վերա-
ձևա-
կերպվել է
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
1 «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարե-
գործական հիմնադրամ
18,300.0 - - - - - - - - - - - - - - - -
2 «ԱԳՐՈՄԱՆ-
ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ
- - - - - - - - - - - - - - - - -
3 «Էջմիածնի հաց» ԲԲԸ 147,882.0 - - - - - - - - - - - - - - - -
4 «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 982,336.6 - - - - - - - - - - - - - - - -
5 «Էջմիածնի շուկա» ՍՊԸ 46,548.1 - - - - - - - - - - - - - - - -
6 «Երևան» հիմնադրամ 1,813,000.0 ########### ############ - - - - - 1,813,000.0 ########### - - - - - - -
7 «Բիայնա» սոցիալ-մշակութային բարե-
գործական հիմնադրամ
297,174.1 - - - - - - - - - - - - - - - -
8 «Փյունիկ» բարե-
գործական հիմնադրամ
1,912,122.9 - - - - - - - - - - - - - - - -
9 «Կուարլինի» ՍՊԸ 331,268.6 - - - - - - - - - - - - - - - -
10 «Տոյոտա-Երևան» ՍՊԸ 14,572.5 - - - - - - - - - - - - - - - -
11 «Երևանի N 1 տուն- ինտերնատ» ՊՈԱԿ - - - - - - - - - - - - - - - - -
12 «Երկրապահ կամա-
վորականների միություն» հասարակական կազմա-
կերպություն
1,274,511.4 - - - - - - - - - - - - - - - -
13 «Դելլ Տելեկոմ» ՍՊԸ 331,580.9 - - - - - - - - - - - - - - - -
14 «Հորիզոն» ՍՊԸ 82,543.4 - - - - - - - - - - - - - - - -
ԸՆԴԱՄԵՆԸ 7,251,840.5 ########### ############ - - - - - 1,813,000.0 ########### - - - - - - -

 

Հավելված N 2.3

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 2-ի

N 518-Լ որոշման

 

2018Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

հազ. դրամ

Հ/Հ Կազմա-
կերպության անվանումը
Արձա-
նագրվել է ընդամենը
Ընդամենը Պետական բյուջե Մուտ-
քագրել համայն-
քային բյուջե
Մուտ-
քագրել կազմա-
կերպության հաշվին
Հաշ-
վառումով ձևակերպել կամ վերա-
ձևակերպել
Ընդամենը Պետական բյուջե Համայնքային բյուջե Մուտ-
քագրվել է կազմա-
կեր-
պության հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպվել կամ վերա-
ձևա-
կերպվել է
Մուտ-
քագրել պետական բյուջե
Պակա-
սեցնել պետական բյուջեից ֆինան-
սավորման ենթակա գումարը
Գրանցել պարտա-
վորություն պետական բյուջեի նկատմամբ
Մուտ-
քագրվել է պետական բյուջե
Աշխատանքով Պակա-
սեցվել է պետական բյուջեից ֆինան-
սավորման ենթակա գումարը
Գրանցվել է որպես պարտա-
վորություն պետական բյուջեի նկատմամբ
Մուտ-
քագրվել է համայն-
քային բյուջե
Աշխատանքով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
1 ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնքա-
պետարան
268.8 268.8 268.8 - - - - - - - - - - - - - -
2 ԱՊՀ մասնակից պետու-
թյունների գլխավոր դատա-
խազների համա-
կարգման խորհրդի քարտու-
ղարություն
                                 
3 ԱՊՀ մասնակից պետու-
թյունների հումանիստար համագոր-
ծակցության միջպետական հիմնադրամ
138.7 138.7         138.7   138.7             138.7  
4 ԱՊՀ մասնակից պետու-
թյունների տարածք-
ներում կազ-
մակերպված հանցա-
վորության և հանցագոր-
ծությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրո
                                 
ԸՆԴԱՄԵՆԸ 407.5 407.5 268.8       138.7   138.7             138.7  

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2019
N 518-Լ
Որոշում