ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով հաստատված «Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման» կանոնակարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «բ» ենթակետով.
«բ) Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարություն»:
Այդ կապակցությամբ 4-րդ կետի «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ» ենթակետերը համապատասխանաբար համարել «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ» և «ժե» ենթակետեր:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
18 մայիսի 1995 թվականի
ՆՀ-443