ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով հաստատված «Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման» կանոնակարգում կատարել հետևյալ լրացումը.
կանոնակարգի 13-րդ կետում «ստուգվող օբյեկտներում» բառերից հետո լրացնել «ստուգումների և» բառերը:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
13 մարտի 1995 թվականի
ՆՀ-422