010.0292.110102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքումտարաժամկետ վճարումների չափերը
Գնահատված արժեքը (դրամներով) |
Առաջին վճարի չափը (գնահատված արժեքի նկատմամբ տոկոսով) |
Վճարման ժամկետը (տարիներով) |
Վճարումների թիվը (անգամ) |
Մինչև 500.000 |
100 |
- |
- |
500.001-1.000.000 |
50 |
1 |
2 |
1.000.001-1.500.000 |
40 |
2 |
3 |
1.500.001-2.000.000 |
35 |
3 |
4 |
2.000.001-3.000.000 |
30 |
4 |
5 |
3.000.001-4.000.000 |
25 |
5 |
6 |
4.000.001-5.000.000 |
25 |
6 |
7 |
5.000.001-6.000.000 |
25 |
7 |
8 |
6.000.001-7.000.000 |
20 |
8 |
9 |
7.000.001-8.000.000 |
20 |
9 |
10 |
8.000.001-9.000.000 |
20 |
10 |
11 |
9.000.001-10.000.000 |
20 |
11 |
12 |
10.000.001-11.000.000 |
20 |
12 |
13 |
11.000.001-12.000.000 |
20 |
13 |
14 |
12.000.001-13.000.000 |
20 |
14 |
15 |
13.000.001-14.000.000 |
20 |
15 |
16 |
14.000.001-15.000.000 |
20 |
16 |
17 |
15.000.001-16.000.000 |
20 |
17 |
18 |
16.000.001-18.000.000 |
20 |
18 |
19 |
18.000.001-20.000.000 |
20 |
19 |
20 |
20.000.001-ից ավելի |
20 |
20 |
21 |
2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:
3. Օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները, որոնք`
ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար.
բ) վճարել են օբյեկտի արժեքի 30 տոկոսից պակաս գումար և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը և այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի ու օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար:
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարվող վճարումները կարող են իրականացվել` անկախ տվյալ տարում վճարողի կողմից կատարված վճարումների քանակից:
5. Չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացած դատական վճիռների առկայության դեպքում պատասխանողի հետ կնքվում է հաշտության համաձայնագիր, ընդ որում` վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքները հետագա վճարումների ժամանակ չեն հաշվարկվում:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ից հետո տարաժամկետ հերթական վճարումները չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողնված աշխատանքային օրվա համար վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 աշխատանքային օրվա հաշվարկից:
7. Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:»:
i
Հոդված 2. Օրենքին կից «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» ցանկ N 1-ում`
ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հանքարդյունաբերության և մետալուրգիայի ճյուղի ընկերությունների ցանկը 62008 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով`
«62352 |
«Թագազարդ» ՓԲԸ |
քաղ. Բերդ», |
- մեքենաշինության ճյուղի ընկերությունների ցանկը 62340 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով` |
«62353 |
«Սասնաշենի հաստոցաշինական |
Արագածոտնի մարզ, |
|
գործարան» ՓԲԸ |
գ. Սասնաշեն», |
- հատուկ ծրագրեր ճյուղի ընկերությունների ցանկը 62027 ծածկագրի տողից |
|
հետո լրացնել հետևյալ տողերով` |
|
«62354 |
«Ավտոմատ կառավարման |
քաղ. Երևան, |
|
համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ |
Հակոբյան 3 |
62355 |
«Երևանի մաթեմատիկական |
քաղ. Երևան, |
|
մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ |
Հակոբյան 3 |
62356 |
«Երևանի մաթեմատիկական |
քաղ. Երևան, |
|
մեքենաների գործարան» ՓԲԸ |
Հակոբյան 3», |
- առևտրի, զբոսաշրջության և սպասարկման ճյուղի ընկերությունների ցանկը 62059 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով` |
«62357 |
«Լոգիստիկ-կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
|
|
Այվազովսկու 4». |
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ճյուղի ընկերությունների ցանկը 62349 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով` |
«62358 |
«Երանոսի կարտոֆիլի և |
Գեղարքունիքի մարզ, |
|
բանջարեղենի մթերման, |
գ. Երանոս |
|
վերամշակման և իրացման» ՊՓԲԸ |
|
62359 |
«Վաղարշապատի խոզաբուծական |
քաղ. էջմիածին, |
|
տոհմային» ՊՓԲԸ |
Մարգարյանի խճուղի |
62360 |
«Պարենպլաստ» ՊՓԲԸ |
քաղ. Երևան, |
|
|
Տիգրան Մեծի 65ա |
62361 |
«Պարենէկոտեխ» ՊՓԲԸ |
քաղ. Երևան, |
|
|
Սասունցի Դավիթ 87ա |
62362 |
«Ամասիայի գյուղատնտեսական |
Շիրակի մարզ, |
|
ուսումնական բազա» ՊՓԲԸ |
գ. Ամասիա |
62363 |
«Մարտունու ավտոտրանսպորտային» |
քաղ. Գավառ 14 |
|
ՊՓԲԸ |
(Մարտունի-Վարդենիս |
|
|
խճուղի) |
62364 |
«Գյուղատնտեսական տեխնիկայի |
քաղ. Եղվարդ |
|
փորձարկում և ներդրում» ՊՓԲԸ |
|
62365 |
«Ջրամբարշին» ՊՓԲԸ |
քաղ. Արթիկ |
|
|
Բաղրամյան 4 |
62366 |
«Փայտամշակման տնտհաշվարկային |
քաղ. Բալահովիտ». |
|
տեղամաս» ՊՓԲԸ («Քոչար») |
|
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոմունալ տնտեսության ճյուղի ընկերությունների ցանկը 20729 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով` |
«62367 |
«Ախթալայի ԲԿՏ» ՊՓԲԸ |
քաղ. Ախթալա |
62368 |
«Շամլուղի ԲԿՏ» ՊՓԲԸ |
քաղ. Շամլուղ». |
դ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ընկերությունների ցանկը 62167 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով` |
«62369 |
«Լուսավտո» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
|
|
Մանուկյան 8/32 |
62370 |
«Արագշին» շինարարական |
քաղ. Երևան, |
|
տրեստ» ՓԲԸ |
Մ. Բաբաջանյան 15/2 |
62371 |
«Պոլիտեխնիկում» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
|
|
Մայիսյան 9, շենք 14». |
ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ընկերությունների ցանկը 62338 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով` |
«62372 |
«Շինվերանորոգում» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
|
|
Արշակունյաց 135». |
զ) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 74730 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով` |
«62373 |
«Մալաթիա» ԲԿ ԱՊՓԲԸ |
քաղ. Երևան, |
|
|
Դ. Վարուժան 28ա |
62374 |
«Թիվ 2 բուժմիավորում» ԱՊՓԲԸ |
քաղ. Երևան, |
|
|
Արամի 54». |
i
է) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ընկերությունների ցանկից հանել հետևյալ տողը` |
«742 325 |
Ձորա ՀԷԿ |
Լոռու մարզ»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 11 հունվարի 2002 թ. ՀՕ-292
|