(սույն օրենքն ուժը կորցրել է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը` 23.03.18 ՀՕ-253-Ն օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը |
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.
2) առողջապահության նախարար.
3) արդարադատության նախարար.
4) արտաքին գործերի նախարար.
5) արտակարգ իրավիճակների նախարար.
6) բնապահպանության նախարար.
7) գյուղատնտեսության նախարար.
8) տնտեսական զարգացման և ներդրումների նախարար.
9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար.
10) կրթության և գիտության նախարար.
11) մշակույթի նախարար.
12) պաշտպանության նախարար.
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարար.
14) սփյուռքի նախարար.
15) տարածքային կառավարման և զարգացման նախարար.
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.
17) ֆինանսների նախարար.
18) (18-րդ կետն ուժը կորցրել է 02.06.2017 թվականից` 31.05.17 ՀՕ-83-Ն օրենք)
19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
(1-ին հոդ. փոփ. 13.06.13 ՀՕ-59-Ն, 17.11.14 ՀՕ-154-Ն, 19.02.16 ՀՕ-25-Ն, 29.09.16 ՀՕ-137-Ն, 31.05.17 ՀՕ-83-Ն օրենքներ)
Հոդված 2. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետով նախատեսված սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-79-Ն
|