Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀՀ ԲՈՒՅՍԵՐ ...

 

 

105.0023.170304

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         03           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10504050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 փետրվարի 2004 թվականի N 23-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի ի/ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել.

ա/ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի վարման կարգը համաձայն N 1 հավելվածի (կցվում է),

բ/ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի հանձնաժողովի կազմը համաձայն N 2 հավելվածի (կցվում է):

 

Հավելված N 1

 

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004թ.

N 23-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները, ենթատեսակները (այսուհետև` վայրի բույսեր և սնկեր) բույսերի Կարմիր Գրքում գրանցելու և գրանցումից հանելու շարունակական գործընթացների նախապատրաստման և վարման կարգը:

(1-ին կետը փոփ. 10.09.13 թիվ 215-Ն հրաման)

1.1 Կարմիր գրքի վարումն իր մեջ ներառում է բույսերի և սնկերի տեսակներն ու ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու և Կարմիր գրքից դուրս բերելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները` տեղեկատվության հավաք, տվյալների ամփոփում և առաջարկությունների տրամադրում Կարմիր գրքի հանձնաժողովի քարտուղարին, ինչպես նաև Կարմիր գրքի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա Կարմիր գրքում համապատասխան փոփոխության ապահովումը:

(1.1-ին կետը լրաց. 10.09.13 թիվ 215-Ն հրաման)

2. Բույսերի Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:

3. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների գրանցման համար հիմք են հանդիսանում գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան մասնագիտական կազմակերպության կողմից հաստատված կարծիքը` Հայաստանի Հանրապետության տարածքում աճող վայրի բույսերի և սնկերի քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ:

3.1. Ներկայացված կարծիքն իր մեջ ներառում է նաև առաջարկություն բույսերի Կարմիր գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և սնկերի սույն կարգի 4-րդ կետում նշված կարգավիճակի վերաբերյալ:

(3.1-րդ կետը լրաց. 10.09.13 թիվ 215-Ն հրաման)

4. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի կարգավիճակի որոշման համար հիմք է հանդիսանում Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված բնապահպանական կարգավիճակների սանդղակը:

5. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների դուրս բերման համար հիմք են հանդիսանում դրանց բարվոք վիճակի մասին նոր գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված կարծիքը:

6. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գիրքը հավելումի ձևով կարող է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից դուրս բերված տեսակների, ենթատեսակների ցանկը, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական կարգավիճակների սանդղակը, Կարմիր Գրքին առնչվող նորմատիվային այլ ակտեր:

7. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների գրանցումը և գրանցումից դուրս բերելը իրականացվում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

8. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե շրջակա միջավայրի նախարարն է:

(8-րդ կետը փոփ. 16.04.2021 թիվ 125-Ն հրաման)

9. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը վարում է շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը:

(9-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 215-Ն, 05.05.17 թիվ 120-Ն, 16.04.2021 թիվ 125-Ն հրամաններ)

 

II ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

10. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` իրենց համաձայնությամբ:

(11-րդ կետը փոփ. 16.04.2021 թիվ 125-Ն հրաման)

12. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է շրջակա միջավայրի նախարարը:

(12-րդ կետը փոփ. 16.04.2021 թիվ 125-Ն հրաման)

 

III ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովը ստեղծվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները, ենթատեսակները Կարմիր Գրքում գրանցելու ու գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու նպատակով:

(13-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 215-Ն հրաման)

14. Հանձնաժողովի գործառույթներն են.

ա/ գիտահետազոտական, կրթական, հասարակական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին համապատասխան ներկայացված վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների Կարմիր Գրքում գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու առաջարկությունների քննարկում,

բ/ ստացված առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների կազմակերպում,

գ/ ստացված տեղեկատվության հիման վրա վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների վիճակի վերլուծության իրականացում, սույն կարգի 4-րդ կետի համապատասխան նրանց կարգավիճակների ճշգրտում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում դրանց գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացությունների ընդունում,

դ/ այլ կազմակերպչական հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի պատրաստման և վերահրատարակման հետ:

(14-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 215-Ն հրաման)

 

IV ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

16. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

17. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված առաջարկությունները և կազմում արձանագրություն:

18. Հանձնաժողովը կազմվում է 17 անդամից:

(18-րդ կետը փոփ. 05.05.17 թիվ 120-Ն, 16.04.2021 թիվ 125-Ն հրամաններ)

19. Հանձնաժողովի նիստերը համարվում են կայացած անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:

20. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում նոր տեսակների, ենթատեսակների գրանցման կամ գրանցումից դուրս բերման վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այլ հարցերի վերաբերյալ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

21. Հանձնաժողովի նիստի եզրակացությունը ստորագրվում է նախագահի և քարտուղարի կողմից և տրամադրվում հանձնաժողովի անդամներին և սույն կարգի 9-րդ կետում նշված` Կարմիր գրքի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը:

(21-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 215-Ն հրաման)

(կարգը փոփ. 10.09.13 թիվ 215-Ն հրաման)

 

----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  10.09.13 թիվ 215-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի թ

պարբերության համաձայն կարգում «տեսակներ» բառից հետո պետք է

լրացնել «, ենթատեսակներ» բառը: Սակայն հրամանը չի նախատեսում

փոփոխել նաև բառի մյուս հոլովաձևերը: Սակայն նկատի ունենալով,

որ «տեսակներ» բառ չկա կարգում փոփոխությունները կատարվել են

բառի այլ հոլովաձևերից հետո:

----------------------------------------------------------------------

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004 թ.

N 23-Ն հրամանով

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ռ. Պետրոսյան       Շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ),

 

    Ա. Մազմանյան       Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,

 

    Տ. Սիմոնյան        Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,

 

    Ո. Գրիգորյան       Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ

                       պահպանվող տարածքների և կենսաբազմազանության

                       քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի

                       քարտուղար),

 

    Ի. Զարգարյան       Շրջակա միջավայրի նախարարության անտառային

                       քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ,

 

    Հ. Ղալաչյան        Շրջակա միջավայրի նախարարության Պետական կադաստրների,

                       ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր

                       մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու,

 

    Ա. Ղուկասյան       Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու

                       (համաձայնությամբ),

 

    Գ. Ֆայվուշ         Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության

                       ու էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր

                       (համաձայնությամբ),

 

    Մ. Հովհաննիսյան    Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի բույսերի

                       կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր

                       (համաձայնությամբ),

 

    Ա. Ներսեսյան       Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի

                       գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ

                       առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների

                       թեկնածու (համաձայնությամբ),

 

    Մ. Մարկոսյան       Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

                       անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ,

                       գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

                       (համաձայնությամբ),

 

    Ս. Նանագյուլյան    Երևանի  պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի

                       բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

                       (համաձայնությամբ),

 

    Ա. Պողոսյան        Երևանի  պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի

                       բուսաբանության և սնկաբանության ամբիոն,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

                       (համաձայնությամբ),

 

    Ա. Ալեքսանյան      Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի Երիտասարդ

                       գիտնականների խորհրդի նախագահ կենսաբանական

                       գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),

 

    Ի. Գաբրիելյան      Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի կենսաբանական

                       գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),

 

    Է. Գաբրիելյան      Կենսաբանական գիտությունների դոկտոր

                       (համաձայնությամբ),

 

    Կ. Մանվելյան       Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան

                       մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.10.07 թիվ 315-Ն, 10.09.13 թիվ 215-Ն, 14.07.14 թիվ 182-Ն, 05.05.17 թիվ 120-Ն, 07.07.17 թիվ 220-Ն, 31.07.2018 թիվ 226-Ն, 16.04.2021 թիվ 125-Ն հրամաններ)

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
12.02.2004
N 23-Ն
Հրաման