Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐ ...

16.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2001  -ից մինչեւ   16.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 3 որոշում)

i

602.0011.100901

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         09           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60201144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2001 թվականի թիվ 11

 

i

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հաստատել «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման կարգը» (կցվում է):

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման լիցենզավորման պայմանները:

2. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային և եթերակաբելային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցույթով և (կամ) աճուրդով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով): Աճուրդն անցկացվում է օրենքով սահմանված կարգով:

Հանձնաժողովը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները` ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից:

3. Լիցենզավորումն իրականացնում է Հանձնաժողովը` «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին ՀՀ օրենքին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

4. Հանձնաժողովը վարում է լիցենզիաների գրանցամատյան: Գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են:

5. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որն իրավունք է տալիս իրավաբանական անձանց հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով օգտագործել հաճախություն (ներ), ստեղծել հեռարձակման ցանց (եթերային և (կամ) կաբելային):

6. Լիցենզիայի ձևը հաստատում է Հանձնաժողովը:

7. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիան տրվում է տասը տարի ժամկետով:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային և եթերակաբելային հեռարձակման լիցենզիան տրվում է հինգ տարի ժամկետով:

Լիցենզիայի գործողության ժամկետը չի երկարացվում:

8. Հեռուստառադիոհաղորդումների եթերային, եթերակաբելային հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման լիցենզավորման մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

9. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

10. Լիցենզավորման համար գանձվում է լիցենզային վճար, որի չափը սահմանում է Հանձնաժողովը: Լիցենզային վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման տարածքից և չի կարող գերազանցել նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հազարապատիկը:

11. Չի թույլատրվում լիցենզիան այլ անձանց օգտագործման տալ, օտարել կամ գրավադնել:

12. Լիցենզիան կորցնելու դեպքում հեռուստառադիոընկերությունն այդ մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և դիմում Հանձնաժողով: Հանձնաժողովը լիցենզիայի կրկնօրինակ է տալիս հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` եռօրյա ժամկետում: Լիցենզիայի կրկնօրինակ տրվում է նաև լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում` դիմում տալուն հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

13. Վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում դիմել Հանձնաժողով` լիցենզիայի վերաձևակերպման համար: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթեր:

Լիցենզիան վերաձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ, որի հիման վրա լիցենզիաների գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:

14. Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, այն վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:

15. Լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը:

16. Հանձնաժողովը կազմում և վարում է յուրաքանչյուր լիցենզավորված անձի անհատական գործ, որը պահպանվում է սահմանված կարգով և ժամկետում: Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է Հանձնաժողով և կարվում լիցենզավորված անձի անհատական գործին:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

17. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատշաճ ձևով Հանձնաժողովի քարտուղարություն է ներկայացնում դիմում և կից փաստաթղթեր` սույն կարգի հավելվածում սահմանված դիմումի ձևին և փաստաթղթերի ցանկին համապատասխան: Հեռուստառադիոհաղորդումների եթերային և եթերակաբելային հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի կողմից հայտարարված մրցույթի (աճուրդի) պայմաններով սահմանված ժամկետներում:

18. Դիմողը պատասխանատու է ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:

19. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ արվում են, եթե`

ա) փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին.

բ) փաստաթղթերն ամբողջական չեն և լրացումների կարիք ունեն:

20. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը նախազգուշացում է ուղարկում դիմողին: Նախազգուշացումն ստանալու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում դիմողը պարտավոր է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր:

21. Դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա կազմվում է դիմողի անվանական գործ:

22. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային ցանցով հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային կամ եթերակաբելային հեռարձակման լիցենզիա տալու համար մրցույթի (աճուրդի) արդյունքների հիման վրա Հանձնաժողովն իր նիստում մրցույթի կարգով սահմանված ժամկետներում ընդունում է որոշում:

Հանձնաժողովն իր նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:

23. Դիմողը հրավիրվում է Հանձնաժողովի նիստին, որի մասին նրան պատշաճ հայտնվում է նիստից առնվազն 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված դիմողի չներկայանալն արգելք չէ դիմումը քննարկելու և որոշում ընդունելու համար:

24. Դիմումի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) լիցենզիա տալու մասին.

բ) լիցենզիա տալը մերժելու մասին:

25. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.

բ) դիմողն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակմամբ.

գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման տեխնիկական հնարավորությունները կամ դրանք բավարար չեն:

26. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

27. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը կարող է բավարարվել վերապահումով` այն պայմանով, որ լիցենզիան կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:

28. Լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում լիցենզավորված անձը պարտավոր է մուծել լիցենզային վճարը:

29. Լիցենզիա տալու կամ այն տալը մերժելու մասին որոշման պատճենը դիմողին պատշաճ ձևով ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո` տասնօրյա ժամկետում:

30. Լիցենզիան տրվում է համապատասխան մուծումները հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:

31. Լիցենզիան ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

32. Լիցենզիա տալը մերժելը չի սահմանափակում դիմողի իրավունքը` լիցենզիա ստանալու նոր դիմում ներկայացնել ընդհանուր կարգով:

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

պրն ______________________

 

ԴԻՄՈՒՄ

Հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու

Դիմող ________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը _______________________________________________________

Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ ______________________________________________

Սփռման տարածքը և բնակչության թիվը ___________________________________

Հաղորդումների տարածման տեսակը ______________________________________

_____________________________________________________________________

                      (եթերային, կաբելային, եթերակաբելային)

Տվյալներ տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին ________________

_____________________________________________________________________

(ցանկ, տեխնիկական բնութագրեր, հավաստագրեր, կապի կազմակերպման սխեման, տեղակայման վայրը)

Տեղեկանք հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին ______________________

_____________________________________________________________________

Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Տեղեկություններ աշխատակազմի մասին ___________________________________

_____________________________________________________________________

(աշխատողների թիվը, կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունը)

 

Հեռարձակման օրական առավելագույն ծավալը_________________________

 

    Տնօրեն _______________           Ստորագրությունը _______________

 

ԿՏ «» _______________ 2001թ.

 

ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

._____________________________________________________________________.

| N |  Փաստաթղթի անվանումը             |կաբելային |եթերա-   |եթերային |

|   |                                  |          |կաբելային|         |

|___|__________________________________|__________|_________|_________|

| 1.| Հեռուստառադիոընկերության պետական |          |         |         |

|   | գրանցման վկայականի պատճենը       | +        |  +      |  +      |

| 2.| Կանոնադրության պատճենը           | +        |  +      |  +      |

| 3.| Զանգվածային լրատվության միջոցի   | +        |  +      |  +      |

|   | գրանցման մասին ՀՀ արդարադատության|          |         |         |

|   | նախարարության վկայականի պատճենը  |          |         |         |

| 4.| Տեղական ինքնակառավարման մարմնի   | +        |  +      |  -      |

|   | համաձայնությունը` կաբելային ցանց |          |         |         |

|   | ստեղծելու վերաբերյալ             |          |         |         |

| 5.| Պետական տուրքի վճարումը հաստատող | +        |  +      |  +      |

|   | փաստաթղթի պատճենը                |          |         |         |

._____________________________________________________________________.

 

+ պահանջվում է

- չի պահանջվում

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
11.08.2001
N 11
Որոշում