328.0037.300801
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 08 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32801134
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
9 օգոստոսի 2001 թվականի N Հր-37/Գ
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի II մասի 4-րդ, 9-րդ և III մասի 17-րդ կետերով սահմանված դրույթներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը, գրանցման կարգը և փախստականի կարգավիճակ հայցողի կողմից լրացվող հարցաթերթիկի ձևը /կցվում են/:
Ձև
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
միգրացիայի է փախստականների
վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի
N 37/Գ հրամանով
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
/Ք. ԵՐԵՎԱՆ, ՀՐ. ՔՈՉԱՐԻ 4/
--------------------------------
---------------
--------------------------
/Անուն, Ազգանուն, Հայրանուն/
-----------------
/Քաղաքացիությունը/
--------------------------
ՀՀ-ում բնակության վայրը
ԴԻՄՈՒՄ
Փախստականի կարգավիճակ ստանալու մասին
Խնդրում եմ ինձ` ---------------------------------
/անուն, ազգանուն, հայրանուն/
տալ փախստականի կարգավիճակ, քանի որ (նշել փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքի պատճառները)------------------------------------------
-----------------------------------------------------------------------

«___» _________ 2001թ. Դիմողի ստորագրությունը
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
միգրացիայի է փախստականների
վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի
N 37/Գ հրամանով
ԿԱՐԳ
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված` փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի III մասի 17-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան և սահմանում է փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի գրանցման կարգը:
2. Անձը, որը մտադիր է հայցել փախստականի կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո 10-օրյա ժամկետում փախստականի կարգավիճակ ստանալու մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն /այսուհետ` վարչություն/:
3. Դիմումն ընդունվում և գրանցվում է վարչության գործերի կառավարչությունում` դրա ստացման օրը: Այն պետք է լինի սույն հրամանով հաստատված ձևին համապատասխան: Դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշված լինի դիմողի`
ա/ անունը,
բ/ ազգանունը,
գ/ հայրանունը,
դ/ քաղաքացիությունը,
ե/ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրը,
զ/ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքի պատճառները:
Առանց հիշյալ տեղեկությունների` դիմումը համարվում է անստորագիր և ենթակա չէ գրանցման:
Այն դեպքում, երբ անձի կողմից դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի բացթողմամբ, այն հիմք չի հանդիսանում նրա դիմումի ընդունումը և գրանցումը մերժելու համար:
4. Դիմումի գրանցման համար անհրաժեշտ է դիմողի անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը:
5. Ստանալով դիմումը, վարչության գործերի կառավարչության աշխատակիցը դրա վրա կատարում է նշում` մտից թիվը, օրը, ամիսը և տարեթիվը: Դիմումի վերաբերյալ բոլոր տեղեկությունները մուտքագրվում են համակարգիչ:
6. Դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթուղթ ընդունվում և գրանցվում է: Համակարգչային մուտքագրումից հետո դիմումը ներկայացվում է վարչության պետին: Վարչության պետի մակագրությամբ դիմումն ուղարկվում է գործերի կառավարչություն, գրանցվում գրանցամատյանում և ներկայացվում է դիմումը քննարկող վարչության աշխատակցին:
Վարչության աշխատակիցը, դիմումը ստանալուց հետո այն գրանցում է փախստականի կարգավիճակ հայցող անձանց դիմումների գրանցման համար նախատեսված առանձին գրանցամատյանում:
Ձև
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
միգրացիայի է փախստականների
վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի
N 37/Գ հրամանով
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
._________.
| |
| |
|Լուսանկար|
| 35X 45 |
| |
| |
| |
._________.
1. Ազգանունը -------------------
2. Անունը --------------------
3. Հայրանունը -----------------
4. Սեռը ----------------------
5. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ----------------------
6. Ծննդավայրը /երկիր, մարզ, շրջան, քաղաք, գյուղ/--------------
7. Քաղաքացիությունը ----------------------------
8. Ազգությունը ------------------------
9. Կրոնը ----------------------------------
10. Ընտանեկան դրությունը -----------------
11. Ընտանիքի կազմը ---------------------
12. Կրթությունը -------------------------------
13. Ի՞նչ լեզուների եք տիրապետում ----------------------
14. Ի՞նչ մասնագիտություն ունեք -----------------------
15. Անձը հաստատող ի՞նչ փաստաթղթեր ունեք -----------------------
-------------------------------------------------------------------
16. Ե՞րբ եք թողել Ձեր վերջին մշտական բնակության վայրի երկրի տարածքը /օրը, ամիսը, տարեթիվը/ -----------------------------
17. Որտեղի՞ց եք ժամանել Հայաստանի Հանրապետություն /օրը, ամիսը, տարեթիվը/ -----------------------------------------
18. Նախքան ՀՀ մուտք գործելը կատարե՞լ եք հանցագործություն, և եթե այո, ապա ինչ բնույթի --------------------------------
19. Նախկինում դիմե՞լ եք ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար, թե ոչ -----------
20. Այլ պետության կողմից ստացե՞լ եք փախստականի կարգավիճակ, թե ոչ ----
21. ՈՒնե՞ք ՀՀ քաղաքացի հանդիսացող կին /ամուսին/, թե ոչ --------
22. Ինչու՞ եք ուզում ստանալ փախստականի կարգավիճակ, մանրամասն նշեք դրա
դրդապատճառները
------------------------------------------------------------------------

Լրացուցիչ տեղեկություններ /նշեք այն ամենը, որոնք Դուք կարևոր եք համարում Ձեզ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծման համար, եթե այդ տեղեկությունները չեն ընդգրկվել հարցաթերթիկում/
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
«___» _________ 2001թ. ------------
Ստորագրություն